Մասնակից:Լևոն Ղազիյան/Ավազարկղ24

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիսենտե Բլասկո Իբանես
Vicente Blasco Ibáñez
Դիմանկար
Ծնվել էհունվաի 29, 1867
ԾննդավայրՎալենսիա
Մահացել էհունվարի 28, 1928
Մահվան վայրՄենտոնա
ՔաղաքացիությունԻսպանիա
Ազգությունիսպանացի

Վիսենտե Բլասկո Իբանես (հունվարի 29, 1867, Վալենսիահունվարի 28, 1928, Մենտոնա), իսպանացի գրող, քաղաքական գործիչ, դեպուտատ (1898–1908)։ Կրթությամբ իրավաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում հարել է սոցիալիստներին, ապա՝ չափավոր լիբերալներին։ 1894 թվականից հրատարակել է «Վալենսիա» վիպապատմվածաշարը, որի վրա զգալի է նատուրալիզմի ազդեցությունը[1]։ «Անհոգ կյանք» (1894), «Նարինջի այգիներում» (1900) վեպերում խարազանել է բուրժ․ իրականությունը։ 1906–1909 թվականին հրատարակել է իր հոգեբանական–փիլիսոփայական վիպաշարը՝ «Մերկ Մախան» (1906), «Արյուն և ավազ» (1908), «Մեռածները հրամայում են» (1909) և այլն։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918) իրադարձությունների միտումնավոր և ազգայնամոլ լուսաբանումը դարձավ Բլասկո Իբանեսի հետագա վեպերի («Ապոկալիպսիսի չորս հեծյալները», 1916, «Մեր ծովը», 1918 և այլն) անհաջողության պատճառը։ 1923 թվականին Իսպանիայում ռազմական դիկտատուրա հաստատվելուց հետո վտարանդվել է Ֆրանսիա, որտեղ հրատարակել է «Ալֆոնս XIII-ը առանց դիմակի» (1924) պամֆլետը[2]։ «Մեծ Իրանին որոնելիս» (1928) վեպը նվիրել է Քրիստափոր Կոլումբոսին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бласко-Ибаньес Висенте: Сочинения
  2. Экранизации произведений Бласко Ибаньеса на сайте IMDB
  3. Литературная энциклопедия