Մասնակից:Լևոն Ղազիյան/Ավազարկղ18

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Մատիսովիչ Բլաումանիս
Рудольф Матисович Блауманис
Դիմանկար
Ծնվել է1863 թվական հունվարի 1
ԾննդավայրԼիֆլանդիա նահանգի Էրգլ բնակավայր
Մահացել է1908 թվական սեպտեմբերի 4
Մահվան վայրառողջարան Տակախարյու, Ֆինլանդիա
ՔաղաքացիությունՌուսաստան
Ազգությունռուս
Ստորագրություն

Ռուդոլֆ Մատիսովիչ Բլաումանիս - (ծնվել է 1863 թվականի հունվարի 1-ին , Լիֆլանդիա նահանգի Էրգլ բնակավայր – վախճանվել է 1908 թվականի սեպտեմբերի 4-ին, առողջարան Տակախարյու, Ֆինլանդիա), լատվիացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ռիգայի առևտրական դպրոցը (1881)[1]։ Գրական գործունեությունն սկսել է 1887 թվականին[2]։ «Մոլախոտ» (1887), «Գարնան ցրտեր» (1898), «Մահվան ստվերում» (1899) պատմվածքներում, «Գողեր» (1890), «Տրինայի մեղքերը» (1896) կատակերգություններում, «Անառակ որդի» (1893), «Շաբաթ երեկո» (1907) դրամաներում Բլաումանիս պատկերել է լատվիացի գյուղացու կյանքը, սուր երգիծանքի ենթարկել ցարական ինքնակալությանը։ Գրել է նաև քնարական բանաստեղծություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France
  2. Блауманис Рудольф