Մասնակից:Լուսինե Շահվերդյան8/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շոկոլադի թանգարան (գերմ.՝ Schokoladenmuseum), թանգարան Գերմանիայի Քյոլն քաղաքում։ Բացվել է 1993 թվականի հոկտեմբերի 31-ին «Իմհոֆ-Շտոլվերկ» հրուշակեղենի տեղական ընկերության կողմից[1]։ Վերջինս հիմնադրվել է 1839 թվականին բժիշկ Հանս Իմհոֆի կողմից։ Մինչև 2006 թվականի մարտը, երբ շոկոլադի արտադրության նոր գործընկեր դարձավ շվեյցարական «Lindt & Sprungli» հրուշակեղենի ընկերությունը, թանգարանը կոչվում էր «Իմհոֆ-Շտոլվերկ շոկոլադի թանգարան» (գերմ.՝ Imhoff-Stollwerck Schokoladenmuseum

Թանգարանը տարվա մեջ ընդունում է 5000 էքսկուրսիա և 650,000 այցելու։ Ընդգրկված է Գերմանիայի ամենահայտնի թանգարանների տասնյակում։ Բացման պահից ի վեր՝ թանգարանն ունեցել է 8․5 միլիոն այցելու ամբողջ աշխարհից[2]։ Թանգարանը բյուջետային սուբսիդավորման կարիք չունի, քանի որ կարող է գոյատևել սեփական եկամուտով։

Թանգարանը տեղակայված է Ռայնաուհաֆեն ծովափի հյուսիսային ծայրում։ Շենքը կառուցված է նավի տեսքով, պատրաստված է աղյուսից և ապակուց։ Ընդգրկում է շուրջ 2000 մ² տարածք։ Քյոլնի թանգարանը չի ստեղծվել անմիջապես հրուշակեղենի ֆաբրիկային կից, այն միայն հավաքում և պահպանում է ցուցանմուշներ, որոնք արտացոլում են շոկոլադի պատմությունը և դրա պատրաստման տեխնոլոգիաները։

Թանգարանի բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջերմոց արևադարձային բույսերի համար
  • Շոկոլադի գործարան[3]
  • Հրուշակեղենի արտադրամաս
  • Ցուցադրություն[4]
  • Շոկոլադե իրերի խանութ

Ջերմոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոկոլադի թանգարան, տեսարան Հռենոս գետից

Ջերմոցները, որոնցում աճեցվում են շոկոլադի արտադրության համար օգտագործվող բույսերը, ապակյա քառակուսիներ են՝ 10 մետր բարձրությամբ և շուրջ 100մ² մակերեսով։ Դրանցում վերստեղծվել են արևադարձային կլիմայական պայմաններ: Ցերեկը ջերմաստիճանը կազմում է մինչև 30° Ցելսիուս, իսկ գիշերը՝ 20° Ցելսիուս, խոնավությունը 100% է (ժամը մեկ միացվում է անձրևի նմանակիչ)։ Ջերմոցային մուտքը դարպաս է,որի շնորհիվ կլիմայական ցուցանիշները չեն խախտվում։ Ջերմոցի մուտքն այնպես է կառուցված, որ ներսում ստեղծված կլիմայական պայմանները չխախտվեն[5]։

Շոկոլադի գործարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այցելուները կարող են թանգարանի գործարանի ապակուց հետևել շոկոլադի պատրաստման գործընթացին: Այն լիովին ավտոմատացված է և վերահսկվում է համակարգիչների կողմից։ Մեխանիզմները հունցում են զանգվածը, տաք շոկոլադը լցնում կաղապարների մեջ, այնուհետև սառեցնում և փաթեթավորում պատրաստի արտադրանքը: Գործընթացում ներգրավված է ընդամենը երկու մարդ, որոնք շոկոլադե արտադրանքը դասավորում են տոպրակների մեջ։

Հրուշակեղենի արտադրամաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հաջորդ հարկում տեղակայված է արտադրամաս, որտեղ պատրաստում են տրյուֆել և շոկոլադե տարբեր կերպարներ։ Այստեղ ևս արտադրության գործընթացն ավտոմատացված է։ Այս մինի-ձեռնարկությունում օրական արտադրվում է շուրջ 400 կգ արտադրանք։ Թարմ պատրաստված արտադրանքը արտադրամասից տեղափոխվում է թանգարանի առաջին հարկում գտնվող խանութ, որտեղ այն կարելի է ձեռք բերել։ Բացի այդ, յուրաքանչյուր այցելուի առաջարկվում է տեղում պատրաստված փոքրիկ հուշանվեր-շոկոլադ։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոկոլադե շատրվան

Շոկոլադի արտադրությունն ունի ավելի քան երեսուն դարի պատմություն։ Ամեն ինչ սկսվել է ացտեկներից, որոնք շոկոլադը համարում էին «Աստվածների սնունդ»։ Ցուցադրության զգալի մասը նվիրված է Լատինական Ամերիկայի բնիկ ժողովուրդների մշակույթին, որոնք առաջինն են սկսել մշակել կակաոյի սերմեր: Թանգարանում կարելի է տեսնել սերմերը կտրելու համար նախատեսված դանակներ, զամբյուղներ, մեխանիզմներ, որոնք ժամանակին օգտագործվել են պտուղների վերամշակման համար։ Ներկայացված են նաև շոկոլադի և դրա հիման վրա ստեղծված այլ մթերքների պատրաստման հնագույն բաղադրատոմսեր։

Ցուցափեղկերում տեղադրված լուսանկարների շարքում ներկայացված է 1869 թվականի մի լուսանկար, որում պատկերված է արտադրատեսակների որակը վերահսկող առաջին լաբորատորիան։ Նշվում է նաև, որ Գերմանիայում կա Շոկոլադ արտադրողների ասոցիացիա, որը հիմնադրվել է դեռևս 18-րդ դարում։ 1975 թվականին այս կազմակերպությունը թողարկել է շոկոլադի տեսակների ցանկ, որը մինչ օրս հիմնարար փաստաթուղթ է համարվում ամբողջ աշխարհի արտադրողների համար։ Ցուցադրության հիմնական մասը շոկոլադն է, որը հարյուրավոր տեսակներ ունի։ Յուրաքանչյուր սալիկի կողքին փոքրիկ ափսե կա, որտեղ ներկայացված են տվյալ տեսակի բաղադրիչները։

Շատ ցուցանմուշներ նվիրված են շոկոլադի արդյունաբերության պատմությանը։ Տուփերի կողքին, որոնցում փաթեթավորված է մի քանի դար առաջվա քաղցրավենիքը, կարելի է տեսնել 20-րդ դարի սկզբին հայտնի շոկոլադի ընկերությունների առևտրային ավտոմատներն ու պիտակները։ Առանձին սրահում ներկայացված է շոկոլադի արտադրության ժամանակակից շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունների արտադրանքը։ Այստեղ կարելի է տարբեր փաստեր իմանալ Kinder Surprise, Mars, Snickers, Ritter Sport, Milka և այլ ապրանքանիշների պատմությունից։

Թանգարանի ամենատպավորիչ ցուցանմուշներից է 3 մետր բարձրությամբ շոկոլադե շատրվանը, որում շրջանառվում է մոտ 200 կգ հեղուկ շոկոլադ: Շոկոլադը կարելի է փորձել հենց շատրվանից։ Դրա համար հարկավոր են հատուկ պատրաստված վաֆլիներ, որոնք կարելի էիջեցնել քաղցր զանգվածի մեջ[6]։

Խանութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ելքի մոտ գտնվում է հրուշակեղենի մեծ տեսականիով խանութը։ Դարակներում ցուցադրվում են հարյուրավոր ապրանքներ՝ տարբեր միջուկներով շոկոլադե կոնֆետներ, ասորտիներ, տարատեսակ սալիկներ, օշարակներ, շոկոլադե հիմքով լիկյորներ և այլն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Доктор Ганс Имхофф» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2011-02-21-ին. Վերցված է 2011-08-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Сайт города Кёльн. О музее» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012-08-25-ին. Վերցված է 2011-08-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Продукция из какао» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2011-09-04-ին. Վերցված է 2011-08-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)(անգլ.)
  4. «Шоколадные экспонаты» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2010-04-02-ին. Վերցված է 2011-08-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)(անգլ.)
  5. «Выращивание и сбор урожая какао» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2010-11-28-ին. Վերցված է 2011-08-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)(անգլ.)
  6. «Фонтан в Музее шоколада Imhoff-Schokoladenmuseum» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012-08-25-ին. Վերցված է 2011-08-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Маркина Л. Г. SCHOKOLADENMUSEUM KÖLN МУЗЕЙ ШОКОЛАДА КЁЛЬН // Культура Германии: лингвострановедческий словарь / под общей редакцией проф. Н. В. Муравлёвой. — М.: АСТ, 2006. — С. 890. — 1181 с. — 3000 экз. — ISBN 5-17-038383-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]