Մասնակից:Լոկալ և գլոբալ ցանցեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Համակարգչային ցանցը երկու և ավելի համակարգիչային սարքերի միջև տեղեկատվության փոխանակման ապահովումն է։Ցանցերը հնարավորություն են ընձեռում օգտատերերին տիրապետել այլ սարքերի մեջ պարունակող մեծաքանակ ինֆորմացիայի, փոփոխել դրանք, ավելացնել, ջնջել և այլն, ինչի շնորհիվ հասանելի է դառնում ինչպես շատ օգտակար, այնպես և շատ անպետք տեղեկատվություն։

Լոկալ գլոբալ ցանցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

(Local Area Networks,LAN), Լոկալ ցանցերը պատկանում են ցանցի համակարգիչներն, որոնք կենտրոնացված են ոչ մեծ տարածքում (սովորաբար մինչև 1-2կմ)։ Ամեն դեպքում լոկալ ցանցը իրենից ներկայացնում է կոմունիկացիոն համակարգ, որը պատկանում է մեկ կազմակերպությանը։ Կարճ հեռավորության պատճառով լոկալ ցանցերում կա հնարավորություն օգտակործել թանկ բարձրորակ կապի ուղիներ, որոնք թույլատրում են, տվյալների փոխանցման պարզ մեթոդներ, հասնել տվյալների փոխանակման բարձր արագության 100 մբիթ/վ։

Գլոբալ ցանցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

(Wide Area Networks,WAN), Միավորում է տարածքային կենտրոնացված համակարգիչներն, որոնք կարող են գտնվել տարբեր քաղաքներում և պետություններում։ Քանի որ մեծ հեռավորության վրա բարձրորակ կապի ուղիները գնահատվում են շատ թանկ, գլոբալ ցանցերում հաճախ օգտագործվում է արդեն գոյություն ունեցող կապի ուղիները, որոնք հենց սկզբից նախատեսված են ուրիշ նպատակի համար։

Քաղաքային ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

(Metropolitan Area Networks,MAN), հանդիսանում են քիչ տարածվաց ցանցերի տեսակ։ Այդ ցանցերն հայտնվել են համեմատաբար ուշ։ Լոկալ ցանցեը համապատասխանում է կարճ տարածություններում ռեսուրսների բաժանման համար, իսկ գլոբալ ցանցերն մեծ տարածքում ապահովում է աշխատանք, բայց ծառայությունների աղքատ հավաքածույով, մեգապոլիսային ցանցն զբաղեցնում է մի քանի միջանկյալ վիճակներ։ Մեգապոլիսային ցանցերի տեխնոլոգիայի հայտնաբերումն իրականացվել է տեղային հեռախոսային կազմակերպությունների կողմից։

Ցանցերի դասակարգումը ըստ միացման եղանակի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարային միացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում են լարային միացումների հետևյալ տեսակները

  • ոլորված լարազույգով
  • համառանցք մալուխով
  • օպտիկական մանրաթելային մալուխով

Ոլորված լարազույգով լարային միացումները հեռահաղորդակցական տեխնոլոգիաներում կիրառվող ամենատարածված եղանակն է։Ոլորված լարազույգը սովորական հեռախոսային մեկուսացված պղնձալարերի ոլորված զույգ է, որն օգտագործվում է բարձրհաճախային էլեկտրական ազդանշանների միջոցով նվազագույն կորուստներով տվյալներ փոխանցելու համար։ Լարերը ոլորված են միմյանց շուրջ մակածված էլեկտրամագնիսական դաշտերը մարելու և աղմուկները փոքրացնելու նպատակով։ Տեղեկատվության փոխանցման արագությունը մեկ վայրկյանում երկուսից մինչև հարյուր միլիոն բիթ է։

Համառանցք մալուխով լարային միացացումները կիրառվում են մեծ ձեռնարկությունների տեղային ցանցերում, հեռուստատեսային կայաններում։ Մալուխները կազմված են պղնձե լարից, որի շուրջ փաթաթված է ճկուն շերտ և այդ ամբողջը պատված է հաղորդիչ շերտով, որը նվազեցնում է ազդանշանի աղավաղումները և աղմուկները: Տեղեկատվության հաղորդման արագությունը մեկ վայրկյանում երկու հարյուրից միչև հինգ հարյուր միլիոն բիթ է։

Օպտիկական մանրաթելային մալուխը բաղկացած է ապակե մանրաթելի խուրձերից, որոնք պատված են պաշտպանիչ շերտով։ Այդ մալուխներում լույսը տարածվում է մեծ հեռավորությամբ և մեծ թողունակությամբ։ Տեղեկատվության հաղորդման արագությունը հասնում է վայրկյանում տրիլիոն բիթի։ Օպտիկական մանրաթելային մալուխները համառանցք մալուխներից հարյուրավոր, իսկ ոլորված լարազույգերից հազարավոր անգամ արագ են հաղորդում տվյալները։

Անլար միացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անլար միացումները(wireless connection) դրանք բջջային հեռախոսների, անձնական թվային օժանդակ սարքերի և անլար սարքերի միջև կապ հաստատելու միջոցներ են։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բ.Լ.Ջամփուլադյան, Հ.Հ.Հովհաննիսյան <<Քոմփյութերային կիրառական տեխնոլոգիաների հիմունքներ>>
  • http://handbook.ktak.am «Համակարգչային ցանցեր»