Մասնակից:Լիա Սաիյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գուստավ Մուանիե (Սեպտեմբերի 21, 1826 - Օգոստոսի 21, 1910) շվեցարացի իրավաբան, ով ակտիվ կերպով մասնակցություն է ունեցել Ժնևի բարեգործական կազմակերպություների բարգավաճման գործում։

ԿՂՄՀ նախագահական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանը Գուստավ Մուանինիե Ժնևում Բաստոնի զբոսայգում

Մուանեի և Դյունանի միջև տարբերությունն ավելի ակնհայտ դարձավ, երբ կազմակերպությունը օրինականորեն սկսեց գործել։ Քնարկման հիմնական պատճառը Դյունանի գաղափարն էր, ըստ որի պետք էր չեզոքություն պահպանել վիրավորների ու բժիշկների միջ՝ նրանց իսկ ապահովության համար: Մուանիեն այս գաղափարին դեմ էր, քանի որ կարծում էր՝ գաղափարն իրատեսական չէր և մեծ ռիսկը կխափանի ծրագիրը: Դունանը, այնուամենայնիվ, կարողացավ համոզել եվրոպական քաղաքական և ռազմական գործիչներին հավատալ իր գաղափարին: Ժնևի առաջին կոնվենցիան տեղի ունեցավ 1864 թվականին: Այդ տարվա ընթացքում Մուանիեն ստանձնեց կոմիտոի նախագահի պաշտոնը:

Մուանեիի և Դյունանի միջև աճող լարվածության պատճառով Դյունանը լքում է կոմիտեն։ Շշուկներ էին պտտվում, որ Մուանիեն օգտագործել է իր ազդեցությունը՝ Դյունանին հեռացնելու համար, որովհետև նա ժամանակին բավականին վատ պայմաններում է ապրել:

1872 թվականին Մուանիեն Ֆրանկո-Պրուսյան պատերազմից հետո 1870-71 թվականներին ներկայացրեց միջազգայնորեն արբիտրաժային դատարանի ստեղծման առաջարկ՝ Միջազգային մարդասիրական իրավունք կազմակերպության ինքնակամ քայլերը պատժելու համար: Պետությունների մեծ մասը չընդունեց այս որոշումն իրենց ազդեցությունը չկորցնելու համար: Մուանիեն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի 1901-ին, 1902-ին, 1903-ին և 1905-ին Միջազգային իրավունքի ինստիտուտի անդամ Ռիչարդ Կլենի կողմից: Այնուամենայնիվ, ի տարբերություն Դյունանի, ով 1901 թվականին Նոբելյան մրցանակ ստացավ [Ֆրեդերիկ Փասի]] հետ, Մուանիեն երբեք չի ստացել մրցանակը: Նա մահացել է 1910 թվականին Դյունանից երկու ամիս առաջ, առանց որևէ հաշտության: Կոմիտեի նախագահ լինելուց մինչև իր մահը, նա պատմության մեջ եղել է կոմիտեի ամենաերկար ծառայող նախագահը:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Originally translated from the German Wikipedia
  • Pierre Boissier: History of the International Committee of the Red Cross. Volume I: From Solferino to Tsushima. Henry Dunant Institute, Geneva 1985, 2-88044-012-2
  • Caroline Moorehead: Dunant's dream: War, Switzerland and the history of the Red Cross. HarperCollins, London 1998, 0-00-255141-1 (Hardcover edition); HarperCollins, London 1999, 0-00-638883-3 (Paperback edition)
  • André Durand: Gustave Moynier and the peace societies. In: International Review of the Red Cross. 314/1996. ICRC, S. 532-550, ISSN 1560-7755
  • André Durand: The first Nobel Prize (1901) Henry Dunant, Gustave Moynier and the International Committee of the Red Cross as candidates. In: International Review of the Red Cross. 842/2001. ICRC, S. 275-285, ISSN 1560-7755
  • Jean de Senarclens: Gustave Moynier: le bâtisseur. Editions Slatkine, Geneva 2000, 2-05-101839-1