Մասնակից:Լիանա Ղուլինյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիանա Ղուլինյան/Ավազարկղ
ՀեղինակԱրկադի և Բորիս Ստրուգացկիներ
Ժանրգիտաֆանտաստիկ
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1990
Նախորդդժվար է աստված լինել
Հաջորդմարդաբնակ կղզի


«Անհանգստությունը», գիտաֆանտաստիկ պատմվածք՝ Արկադի ը Բորիս Ստրուգացկիների: Մտնում է Միրե Պոլուդնիայի ցիկլի մեջ: Առաջին տարբերակն է «Խխունջը լանջի վրա»: Ներկայիս տարբերակը դեռևս չի ստուգվել Փորձառու դասականների կողմից և կարող է նշանակալի տարբերվել այն տարբերակից, որը ստուգվել է 2014 թվականի սեպտեմբերի 6-ին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում Պանդորա մոլորակում, որն ուսումնասիրում են երկրաբնակները 22-րդ դարում: Սյուժեն բաժանված է երկու մասի: Առաջինում կենսաբան Միխայիլ Սիդորովը` մականունը Ատոս, ջարդվել էր Պանդորայի անտառների մոտ, ապրում էր աբորիգենների հետ և փորձում էր փախչել յուրայինների մոտ: Երկրորդում պատմվում է հետազոտական բազայի մասին, որտեղ տնօրեն է Ատոսի ընկեր Պոլ Գենտրիխը և որտեղ անհասկանալի պատճառներով թռել էր նշանավոր տիեզերագնաց Լեոնիդ Գորբովսկին:

Ստեղծման և հրատարակման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը գրվել է 1865 թվականին[1], որպես Միրե Պոլուդնյաի ցիկլի մաս, արդեն ընթերցողին հայտնի հերոսներով. Լեոնիդ Գորբովսկի, Ատոս Սիդորով, Պոլ Գենրիխ: Հենց այդ ժամանակ էլ հեղինակները պատմվածքը համարեցին անհաջող և ձևափոխեցին: Նրանք փոխեցին գլխավոր հերոսների անունները, թողեցին «Անտառի մասին» գլուխը և գրեցին գլուխները կաֆկայան ոճով՝ որոշակի ուղղվածությամբ: Այդպես առաջացավ Միրե Պոլուդնյաի հետ կապ չունեցող «Խխունջը լանջի վրա» պատմվածքը իր բարդ հրատարակչական ճակատագրով: Անհանգստություն պատմվածքը արխիվ էր տեղափոխված և հրատարակել թույլատրվեց միայն 1990 թվականին[2]:

Խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառի մասին գլուխներում հեղինակները բարձրաձայնում են իրադրությունից դուրս գալու խնդիրը գերմարդկային ուժերի գնով(«Հեռավոր ծիածան», «Միլիարդ տարի հետո մինչև աշխարհի վերջը»....):Ատոսի ընտրությունը պայքարն էր, ինչքան էլ որ այն դժվար լիներ: Բազայի մասին գլուխներում հիմնական խնդիրը մարդկային գիտակցության սահմանն էր: Գորբովսկին ներքուստ զգում էր մարդկության դեմ վտանգը: Կերպարներից մեկին նա ասում է. «Դուք հարցնում եք թե ես վախենում եմ: Ես չեմ վախենում խնդիրներից, որոնք մարդկությունը դնում է իր առջև, ես վախենում եմ այն խնդիրներից, որ նրա առջև կդնի մեկ ուրիշը: Սա խոսում է միայան այն մասին, որ մարդը ամենակարող է, որովհետև նա ունի խելք: Մարդը նուրբ վախվորած էակ է, նրան հեշտ է վիրավորել, հիասթափեցնել, բարոյապես սպանել, նա միայն խելք չէ որ ունի, նա ունի, այսպես կոչված, հոգի, իսկ այն ինչը լավ է ու թեթև խելքի համար,կարող է ճակատագրական լինել հոգու համար: Ես չեմ ուզում, որ ամբողջ մարդկությունը, բացառությամբ որոշ տկարամիտների, կարմրի և ամաչի, խղճի խայթ զգա կամ տառապի իր թերարժեքության համար և իր անօգնականության գիտակցության համար, երբ իր առջև դնեն խնդիրներ, որոնք մարդկությունը նույնիսկ չի էլ դրել իր առջև:

Սկանդալ «Ավատորի» հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավատոր» ֆիլմի երևան գալուց հետո, որտեղ խոսվում էր Պանդորա մոլորակի անտառները յուրացնելու մասին երկրաբնակների կողմից, ռուսական մամուլում տարածվեցին լուրեր, որ Բորիս Ստրուգացկին մեղադրում էր ֆիլմը ստեղծողներին գրագողության մեջ[3][4]: Թեժ սկանդալից հետո Բորիս Նատանովիչը այդ լուրերը կատեգորիկ հերքեց[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]