Մասնակից:Իրինա Փիրումյան/Մետաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
4 ամենատարածված ընտանի շերամի որդերը` թրթուրային և թիթեռային վիճակներում

Մետաքս, մանրաթել, որն արտադրվում է տարբեր կենդանիների (հիմնականում միջատների) հատուկ գեղձերի միջոցով։

Գոյություն ունի արդյունաբերական թրթուրի (թթենու), վայրի (կաղնենու), շերամի, սարդի, կակղամորթու մետաքսաթել։ Արդյունաբերական նշանակություն ունեն շերամի և կաղնու թրթուրներից ստացվող մետաքսաթելերը։

Թթենու շերամի զարգացումը ընթանում է չորս փուլով։ Թիթեռները ձվադրում են շերամի սերմ, որից զարգանում է թրթուրը, որը խոպոպում (գանգրացնում) է բոժոժը, վերափոխելով հարսնյակի, վերջինս էլ բոժոժի պատի անցքով ազատվում է դրանից։

Մետաքսը փափուկ կտոր է, թելերից պատրաստված, որը ձեռք են բերում շերամի բոժոժից: Ի սկզբանե մետաքսը ծագել է Չինաստանում և շատ կարևոր ապրանք է համարվել, որը տեղափոխում էին Եվրոպա Մետաքսի ճանապարհով: Թելի հաստությունը 20-30 միկրոմետր է: Մետաքսյա թելի երկարությունը (մետաքսյա մանրաթել[1]) մեկ բոժոժից հասնում է մինչև 400-1500 մետրի: Թելը ունի եռանկյունաձև հատում, որը պրիզմային հատուկ ձևով բեկում է լույսը, ինչը առաջացնում է գեղեցիկ անցումներ և փայլ:


Բոժոժը խոշոր պլանով

Ներկայումս մետաքսի խոշորագույն արտադրող երկիր է համարվում Չինաստանը ( համաշխարհային արդյունաբերության մոտ 50%): Հնդկաստանը մետաքսի համաշխարհային արդյունաբերության մեջ գրավում է 15%, նրան հետևում են ՈՒզբեկստանը (մոտ 3%) և Բրազիլիան (մոտ 2.5%): Նշանակալից արտադրողներ են համարվում՝ Իրանը, Թաիլանդը և Վիետնամը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերմապահության մշակույթը Չինաստանում ծնունդ է առել դեռ նեոլիթյան շրջանում (մ.թ.ա. V-III հազարամյակ): Ըստ հին չինական լեգենդների, մետաքսի մշակման արվեստին տիրապետելու համար Չինաստանը պարտական է Դեղին կայսեր կնոջը՝չինական պետության առասպելական հիմնադրի, որովհետև հենց նա է սովորեցրել իր ժողովրդին արտադրել թրթուր ու գործել: Ամենահին շերամի բոժոժը, որը հայտաբերվել է հնագետների կողմից, գտնվել է Շանսիի նեոլիթյան բնակության շրջանի հյուսիսային հատվածում (մ.թ.ա 2200-1700թթ.), իսկ առաջին կտորի հատվածները գտնվել են Չինաստանի Կռվող թագավորության դամբարաններից մեկում (մ.թ.ա. 475-221թթ.): Նոր դարաշրջանի սահմանում Չինաստանում լայն տարածում էր գտել մետաքսի տեսականին՝

  • խիտ մետաքս, որը նման է կրեպի (մետաքսե կամ բրդե քողանման կտորեղեն)
  • բարակ գազային մետաքս
  • բարդ գործվածքի մետաքս
  • տարբեր նկարազարդումնեով մետաքս
  • և այլն

Մինչ ներկելը մետաքսը լվանում էին, եփում և սպիտակեցնում: Ներկման համար օգտագործում էին հանքային և բուսական ներկեր: Ավելի բարդ տոներ ստանալու համար ներկման աշխատանքը կրկնում էին մի քանի անգամ:

Մի քանի հազարամյակ Չինաստանի սահմաններից դուրս ոչ մեկին չէր հաջողվում տիրապետել մետաքսի արտադրության տեխնոլոգիային, քանի որ գաղտնիքի հրապարակումը հավասարազոր էր մահվան: Մեծ ջանքեր են գործադրվել գաղտնիքը բացահայտելու հարցում:

Լավ հայտնի է Խոնատում մետաքսի արտադրության ծագումը: Տեղի կառավարիչը ոչ մի կերպ չի կարողանում գտնել հումքն ու նրա պատրաստելու եղանակները: Այդ ժամանակ իր նախարար Յուչի Մունի խորհրդով որոշում է դիմել խորամանկության և նշանվում է չինական արքայադստեր հետ: Առաջարկությունը ընդունելու պահին, խանական պատվիրակը շշնջում է արքայադստեր ականջին, որ իր ամուսնու հայրենիքը լի է նեֆրիտով, բայց չկա բնական մետաքս և եթե նա ուզում է կրել այնպիսի գեղեցիկ հագուստ, ինչպիսին կրել է մինչ ամուսնանալը, նա պետք է բերեր իր հետ շերամաորդերի ձվեր և թթան ծառի սերմացու: Ինչ պահանջվում էր աղջկանից նա բերեց Խաթոն, թաքցնելով բոժոժը մազերի մեջ, իսկ ձուն՝ բույսեր պարունակող պարկերի մեջ:

Համաձայն մեկ այլ լեգենդի, 550 թվականին բյուզանդական կայսր Յուստինիան առաջինը համուզում է երկու պարսկական հոգևորականների, որ նրանք բերեն Չինական թանկարժեք շերամի որդի ձվերը:-

Դարի կեսում շերամագործությունը դառնում է Վենետիկի (XIII դար) արդյունաբերական կարևոր բնագավառներից մեկը, Ջենովայում ու Ֆլորենցիայում (XIV դար), Միլանում (XV դար): 18-րդ դարում շերամագործությունը տարածվում է ամբողջ արևմտյան Եվրոպայում:


Թելի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաքսե թելը 75% բաղկացած է ֆիբրիոնից և 25% սերեցինից: Եթե նայենք թելը միկրոսկոպով, ապա կտեսնենք երկու իրար փաթաթված ֆիբրիոնի թելեր: Բացի ֆիբրիոնից ու սերիցինից մետաքսի մեջ կա մեղրամոմ ու ճարպեր, ինչպես նաև հանքային նյութեր[2]: Ճեղքման ճնշումը կազմում է մոտովորապես 40 կգու/մմ² (1 կգու/մմ² = 10/մ²), ճեղքման երկարացումը 14-18%[3]:

Մետաքսյա կտորի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թելանման հումքը հերթականորեն անցնում է մշակման փուլեր՝ թափահարման, թրջման ու երկարատև չորացման: Հետո հետևում է մի քանի մաքրման փուլ (թելի ծավալի վերափոխումը սանրային թելի), որի ընթացքում առաջանում է երկար և կարճ թելերի խծուծ, ճարմանդը ստանալու համար օգտագվում են տարբեր հատկություններից: Հետագայում կատարվում է թելերի փաթաթման աշխատանքը, որից հենց ստացվում է կտորը:

Կամբոջական մետաքս

Մետաքսին օգտակար հատկություններ հատկացնելու բաժինը բաղկացած է եփման (մոտ 95 աստիճան ջերմաստիճանում օճառային լուծույթի մեջ՝ 1,5-ից 3 ժամվա ընթացքում, վերջնական սերիցինից, ինչպես նաև ներկող ու ճարպային նյութերից մաքրման համար), ներկման, կենդանացման(մշակում ենք թթվային լուծույթում, 30 աստիճան ջերմաստիճանում, 15-30 րոպեի ընթացքում՝ գույն և փայլ հաղորդելու համար (գունավոր կտորի համար)) փուլերից: Տարբերակներ՝ սպիտակ մետաքս ստանալու համար հումքը ենթարկում են մոխրաջրի և պերօքսիդի լուծույթի, 70 աստիճան ջերմաստիճանում, 8-12 ժամվա ընթացքում, մետաքսի վրա նկար ստանալու համար օգտագործում են աերոգրաֆ մեթոդը, կատարելով շաբլոնի (մեկ օրինակի համար) կամ մեխանիկական ցանցային շաբլոնի օգնությամբ: Եզրափակիչ բաժինը բոլոր տարբերակների համար կատարվում է շոգեմշակման եղանակով, մշակելով գոլորշու մեջ մի քանի րոպեի ընթացքում, ներքին լարվածությունից ազատվելու և թելի կառուցվածքի համար:

Հատկություններ և առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • պահպանում է ջերմությունը. բարձր ջերմաստիճանի հետ երկարատև շփման ընթացքում աննշան կորցնում է իր հատկությունները, բայց դառնում է ավելի փխրուն
  • խորհուրդ է տրվում խոնավ և տաք մշակման ընթացքում օգտագործել 30°C
  • ունի շատ ցածր լուսակայունություն, գտնվելով արևի ճառագայթների տակ ընդամենը 200 ժամ, այն կորցնում է իր ամրությունը երկու անգամ
  • միջին քիմիական դիմացկունություն. մետաքսը ինչպես և մյուս բնական հումքից ստացված կտորները, զգայուն չէ օրգանական լուծույթներում, այն զգայուն է խտացված թթվային լուծույթներում
  • բարձր հիգրոսկոպիկ և ներծծման հատկություն
  • այն չի կարելի եռացնել
  • բարձր ամրություն (թաց վիճակում ամրությունը նվազում է)
  • լավ ձգվում և երկարում է
  • այրվում է դանդաղ, առաջացնում այրվող փետորի հոտ
  • այրվելուց հետո առաջանում է փոքր, փափուկ մոխրագույն գունդ
  • բնական թելի գույնը սպիտակ է կամ մարմնագույն
  • գեղեցկություն
  • օդաթափանցություն
  • նրբություն և թեթևություն

Առանձնահատկություններ

  • լավ հիգենիկ հատկություններ

Համապատասխան մշակումից հետո կտորը ձեռք է բերում հետևյալ հատկություննորը.

  • լավ ծալվելու հատկություն
  • փայլ

Տեսականի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեսուչա, վայրի մետաքս, թիթեռի թրթուրից՝ պինդ, թեթև և միջին, դեղնադարչնագույն երանգ [4],
  • Մալագական մետաքս:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. С. Ю. Ожегов, Толковый словарь русского языка. М.1992, с 926)
  2. Шёлк / Г. Н. Кукин // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. Шёлк / Г. Н. Кукин // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  4. Пётр Смирнов. «У китайцев отнимают шёлк». Газета.ру. Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին. Վերցված է 8 июля 2008-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
Ընթերցե՛ք «իրինա Փիրումյան/Մետաքս» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։