Մասնակից:Իռեն Սահակյան/Պալանգա միջազգային օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալանգա օդանավակայան

IATA: PLQ – ԻԿԱՕ: EYPA
Ամփոփում
Օդակայանի տեսակ Հանրային
Օպերատոր Լիտվայի պետություն
Ծառայում է Պալանգա, Լիտվա
Տեղագրություն Լիտվա
Բարձրացում ԲԾՄ 33 ֆտ / 10 մ
Կոորդինատներ
Կոորդինատներ 55°58′24″ հս․ լ. 021°05′38″ ավ. ե.HGЯO
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
ֆտ մ
01/19 7,478 2,280

Պալանգա միջազգային օդանավակայան, տարածշրջնային միջազգային օդանավակայան է, որը գտնվում է Պալանգա առողջարանային քաղաքի և Բալթիկ ծովի հարևանությամբ: Այն թվով երրորդ մեծ օդանավակայանն է Լիտվայում: Նախատեսված է կարճ ճանապարհներով դեպի Եվրոպա ուղևորություններ կատարելու համար: Այն ծառայում է Լիտվիայի բալթյան ծովային հանգստավայրերին, Պալանգայի, Կլայպեդայի և Լատվիայի արևմտյան տարածաշրջաններին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալանգայի օդանավակայանը սկսել է իր գործունփությունը 1937 թվականին ներկայիս տերմինալի՝ 7 կիլոմետրանոց հեռավորության վրա, Պալանգա-Դարբենայ ճանապարհի հարևանությամբ: Լիտվայի օդային ուժերի օդաչուները վերապատրաստվել են այստեղ: 1939 թվականին, Լիտվայում առաջին ավիաընկերությունը սկսեց գործել Կաունաս - Պալանգա երթուղով:

1940-1941 թվականներին և 1945–1963 թվականներին օդանավակայանը օգտագործվել է Խորհրդային Միության օդային ուժերի կողմից: 1963 թվականին ռազմական օդանավակայանը վերափոխվել է, որպես հասարակական օդանավակայանի: 1991 թվականին Պալանգա օդանավակայանը վերագրանցվել է, որպես ազգային օդանավակայանի, որը սեփականաշնորհվել է պետության կողմից:

1993 թվականից օդանավակայանից օգտվող ուղևորների թիվը տարեկանում գրանցեց մեծ գերաճ: 1994 թվականից սկսած օդանավակայանում տարվել են վերնորոգման աշխատանքներ: 1997 թվականից սկսած օդանավակայանը ներառվել է խոշոր միջազգային ավիացիոն կազմակերպության կազմում:

2004 թվականին օդանավակայանի ուղեվորների քանակը 60% -ով ավելացել է քան 2003 թվականին, ինչը պայմանավորված էր Լիտվայի՝ Եվրոմիության անդամ դառնալու հետ:

Տերմինալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավակայանը կազմված է երկու տերմինալներից, որոնք իրարեն միացված երկու փոքր անցուղիներով:

  1. Հարավային տերմինալը կառուցվել է 70-ական թվականներին և արդիականացվել է վերջին դարի 90-ական թվականներին: Այն բոլոր թռիչքների համար ծառայում է որպես մուտք: Այն ունի նաև ավիաընկերության գրասենյակներ և սրճարան[1] :
  2. Նոր Հյուսիսային տերմինալը բացվել է 2007 թվականի հոկտեմբերի 26-ին, 2000 մ² տարածքով (21520 քառ. Ֆուտ)[2]:

Ցամաքային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավտոճանապարհը A13-ի հետ կապում է օդանավակայանը հարավային Պալանգան (7 կմ) և Կլայդպեա (32 կմ):
  • Հանրային ավտոբուսը օդանավակայանը կապում է Պալանգայի ավտոբուսի կանգառի հետ:
  • Սկանդինավյան ավիաուղիների ուղևորներին ծառայում են Կլայպեդայի օդանավակայանի միջև գործող մաքսակետային ավտոբուսով[3]:
  • Լատվիական փոխանցման ընկերությունը «Flybus.lv»- ին տրամադրում է փոխանցման ծառայություն Պալանգայի օդանավակայանից մինչև Լիապաջա և հակառակը: Շաթլ ավտոբուսները կապված են «Ryanair»- ի, «WizzAir»- ի, Նորվեգիայի և այլ չվերթների հետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]