Մասնակից:Ընթերցող/Ավազարկղեր 5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընթերցող/Ավազարկղեր 5

Pentatonix (կարճ՝ PTX), ամերիկյան ակապելա խումբ, որը ձևավորվել է Արլինգտոնում (Տեխաս): Կազմված է հինգ վոկալիստներից՝ Սքոթ Հոինգ, Միտչ Գրասսի, Քիրստին Մալդոնադո, Ավի Կապլան, և բիթբոքսեր Քեվին Օլուշոլից:

Pentatonix-ը չունի երաժշտական հստակ ուղվածությունը, քանի որ կրում է մի շարք ուղությունների ազդեցությունները, որոնցից են փոփ երաժշտություն, դաբստեպը, էլեկտրոն, ռեգգին և այլն: Խումբը կատարում է հայտնի կատարողների երգերի քավր-տարբերակները, նաև ստեղծում սեփական երգերը:

Խումբը ձևավորվել է 2011 թվականին, և հենց նույն ժամանակ հաղթող ճանաչվել «The Sing-Off» երաժշտական մրցույթի երրորդ եթերաշրջանում՝ շահելով 200 000$ և պայմանագիր Sony Music-ի հետ[1][2]: Ավելի ուշ նրանք ստեղծում են իրենց YouTube-ալիքը և տարածում երաժշտությունը Madison Gate Records-ի միջոցով, որը Sony Music-ին պատկանող ոչ մեծ անկախ լեյբլ է, ու նաև որոշ ֆիլմերի սաունդթրեքներ[3][4][5]: Այժմ Pentatonix-ը ունի ավելի քան 10 մլն հետևորդ և 1 մլրդ 675 մլն դիտում, իսկ նրանց Youtube-ի ալիքը գտնվում է 12-րդ հորիզոնականում երաժշտական ալիքների մեջ, և 42-րդում՝ ամերիկյան Youtube-ալիքների մեջ[6]: «Daft Punk» տեսահոլովակը հավաքել է ավելի քան 200 մլն դիտում[7][8]:

Առաջին մինի-ալբոմի՝ PTX, Volume 1-ի, դեբյուտը կայացել է 2012 թվականին: Ավելի ուշ թողարկվեց առաջին սուրբծննդյան ալբոմը՝ PTXmas-ը: Հաջորդ ալբոմը՝ PTX, Vol. II-ը, թողարկվեց 2013 թվականի նոյեմբերին[9]: 2014 թվականի մայիսին խումբը պայմանագիր է կնքում Sony Music Entertainment-ի առաջատար լեյբլ RCA Records-ի հետ: Նույն թվականի սեպտեմբերին խումբը թողարկում է երրորդ մինի-ալբոմը՝ PTX, Vol. III-ը, իսկ հոկտեմբերին՝ երկրորդ սուրբծննդայն ալբոմը՝ That’s Christmas to Me-ն:

2014 թվականի դեկտեմբերի սկզբին այս ալբոմը RIAA-ի կողմից վավերացվեց իբրև ոսկե ալբոմ, իսկ նույն ամսվա 24-ին՝ որպես պլատինե, որով էլ դառնալով առաջին հավատարմագրված թողարկումը ԱՄՆ-ում[10]: Pentatonix-ը դարձել է Գրեմմիի 57-րդ մրցանակաբաշխության նոմինանտ՝ «Լավագույն գործիքային կամ Ակապելլա կոմպոզիցիա» անվանակարգում «Daft Punk» երգով:

That’s Christmas to Me-ն բեսթսելլերների շարքում ԱՄՆ-ում գտնվում է 4-րդ հորիզոնականում: Սկսած դեկտեմբերի 24-ից վաճառվել է ալբոմի 1 մլն 20 հազար օրինակ[11]:

2015 թվականին ստացել են Գրեմմի մրցանակ «Լավագույն գործիքային վերադաշնակում կամ ակապելա վերադաշնակում» անվանակարգում «Daft Punk» երգի համար[12]:

2015 թվականի հոկտեմբերին թողարկվել է Pentatonix-ի օրիգինալ նույնանուն ալբոմը: Այն ձեռք բերեց մեծ ճանաչում, Billboard-ում և Apple Music-ում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը՝ բեռնումների թվով:

2016 թվականի փետրվարի 15-ին Pentatonix-ը երկրորդ անգամ հաղթեց «Լավագույն գործիքային վերադաշնակում կամ ակապելա վերադաշնակում» անվանակարգում», այս անգամ «Dance Of the Sugar Plum Fairy» երգի համար:


Խմբի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արլինգտոն քաղաքի Martin High School-ում սովորում էին երեք հարևաններ՝ Սքոթ Հոինգը, Քիրստին Մալդոնադոն և Միթչել Գրասսին, որոնք միասին մեծացած մանկության ընկերներ էին[13], և ունեին ընդհանուր հետաքրքրություն. երգելը: Մի անգամ տեղական ռադիոյով լսում են, որ ընթանում է երաժշտական մրցոյթ, որին կարելի է մասնակցել: Նրանք ձայնագրում են Լեդի Գագայի «Telephone» երգի իրենց տարբերակը և ուղարկում մրցույթին: Չնայած այն հանգամանքին, որ նրանք չհաղթեցին մրցույթում, այնուամենայնիվ կարողացան իրենց վրա հրավիրել հարազատ դպրոցի ուշադրությունը և սկսեցին հանդես գալ իբրև եռյակ: Այդ ամենի հետ մեկտեղ, երգի նոր տարբերակը հայտնի դարձավ YouTube-ում[14]: 2010 թվականին Սքոթ Հոինգը և Քիրստին Մալդոնադոն ավարտում են դպրոցը, մինչ նրանց մյուս ընկերը՝ Միթչելը, շարունակում էր սովորել դպրոցում (նա բոլորից փոքր է մեկ տարով): Սքոթ Հոինգը ուսումը շարունակում է University of Southern California-ում՝ ստանալու Pop Music-ի ուղության բակալավրի որակավորում, իսկ Քիրստինը ընդունվում է Օկլահոմյան Համալսարանի Երաժշտության թատրոնի բաժին: Նույն ժամանակահատվածում Սքոթը միանում է SoCal VoCals խմբին, մինչև 2011 թվականի այն պահը, երբ Բեն Բրեմից (վերադաշնակավորող, պրոդյուսեր և ձայնային ռեժիսոր) իմանում է «The Sing-Off» մրցույթի մասին[15]: Նա հրավիրում է իր դպրոցի ընկերներին միանալ իրեն, սակայն մրցույթը թույլատրում էր մասնակցել խմբերին, որոնք ունեին չորսից ոչ պակաս անդամ[16][17], իսկ նրանք ընդամենը երեքն էին:Այդ ժամանակ, ընդհանուր ծանոթների միջոցով, նրանք գտնում են Ավիրել Կապլանին, և, ավելի ուշ, YouTube-ում նկատում են Քեվին Օլուշոլին, որը նվագում էր թավջութակ և միառժամանակ զբաղվում բիթբոքսով: Քեվինը ծնվել էր Փասադենայում (Կալիֆոռնիա), ավարտել էր Իելսկու համալսարանի: Բացի այդ նա ազատ հածպորդակցում է չինարեն, քանի որ ուսման մեկ տարին անց է կացրել Չինաստանում[18][19]:

Նրանք հանդիպում են «The Sing-Off» մրցույթի լսումներից միայն մեկ օր առաջ, այսինքն փաստացի խումբը ձևավորվել էր հատկապես մրցույթի համար[15][20]: Նրանց հաջողվեց անցնել լսումների փուլը, և, ի վերջո, հաղթել «The Sing-Off»-ի երրորդ եթերաշրջանում[21]:

Pentatonix անվանումը առաջարվել է Սքոթի կողմից պենտատոնիկայի պատվին, որը հինգ աստիճանից բաղկացած անկիսատոն օկտավային լադ է[22]: Խումը համարում է, որ 5 նոտաները համապատասխանում են խմբի 5 անդամներին, իսկ x տառը պարզապես հարմարության համար է[23]: Քվինտետը ենթադրում է, որ նրանց արվեստը կախված է փոփից, դաբստեպից, էլեկտրոյից, ռեգգիից, հիփ հոփից և դասական երաժշտությունից[13]:

Sing-Off (2011)[խմբագրել | խմբագրել կոդը]

Pentatonix-ի ռեպերտուարը «The Sing Off»-ին: Չեն մասնակցել միայն 1-ին և 3-րդ փուլերին:

Փուլ Թեմա Երգ Կատարող
2 Հեղինակային երգ «E.T.» Katy Perry
4 Ժամանակակից հիթ «Your Love Is My Drug» Ke$ha
1960-ականներ «Piece of My Heart» Erma Franklin Janis Joplin)-ի ազդեցությամբ
5 Արգելված պտուղ «Video Killed the Radio Star» The Buggles
6 Hip-Hop «Love Lockdown» Kanye West
7 Սուպերաստղերի պոպուրի «Oops!… I Did It Again», «Toxic» and «Hold It Against Me» Britney Spears
8 Դասական ռոք «Born to be Wild» Steppenwolf
Քանթրի հիթեր «Stuck Like Glue» Sugarland
9 R&B «OMG» Usher
«Let’s Get It On» Marvin Gaye
10 Mastermix «Forget You» / «Since U Been Gone» Cee Lo Green / Kelly Clarkson
Ժյուրիների ընտրություն «Dog Days Are Over» Florence and the Machine
11 (եզրափակիչ) Առաջին ելույթ «Without You» David Guetta
Երկրորդ ելույթ «Give Me Just One Night (Una Noche)» 98 Degrees
Երրորդ (հաղթական) ելույթ «Eye Of The Tiger» Survivor

PTX Vol. 1 և PTXmas (2011—2013)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքոթ Հոինգը և Մալդոնադոն The Sing-Off-ում հաղթելու հույսով թողել էին քոլեջը[24]: Հաղթանակից հետո Pentatonix-ը տեղափոխվում է Լոս Անջելես, որպեսզի ձայնագրի երգերը[25][26]: Խմբի գլխավոր նպատակը երաժշտության պատմության մեջ լավագույն ակապելլա երգիչները դառնալն է[27]:

2012 թվականի հունվարին նրանք պայմանագիր կնքեցին Sony-ին պատկանող Madison Gate Records-ի հետ[28] , որից հետո խումբը սկսեց աշխատել իր առաջին ալբոմի վրա՝ պրոդյուսեր Բեն Բրեմի հետ: 6 ամիս անց Pentatonix-ը թողարկեց մի քանի վերափոխված հայտնի դասական երգեր YouTube-ում: Ավելի ուշ տրված հարցզրույցում, նրանք ասացին, որ դա արվել է հին երկրպագուներին չկորցնելու և նորերին գտնելու համար[29]: Գրեթե բոլոր այդ հոլովակները, որոնցից էին «Somebody That I Used to Know»-ն, «Gangnam Style»-ը և «We Are Young»-ը, հավաքեցին մեծաքանակ դիտումներ YouTube-ում[30][31]:

Առաջին մինի-ալբոմ «PTX, Volume 1»-ի թողարկումը կայացավ 2012 թվականի հունիսի 26-ին, այն US @"Billboard 200"-ում բարձրացավ 14-րդ հորիզոնական[23][32]: Թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում վաճառվեց 20 000 օրինակ[33][34] : Pentatonix-ը ալբոմը գովազդում էր լրագրերի և տեղական հեռուստաշոուների միջոցով: Խումբը հյուրի կարգավիճակով ներկայացվել է նաև չինական «The Sing-Off»-ում, որտեղ Քեվինը ցուցադրեց չինարենի իր հիանալի իմացությունը[35]: Խումբը 2012 թվականի աշնանը սկսեց իր առաջին շրջագայությունը, որի շրջանակներում ելույթ ունեցավ ԱՄՆ-ի երեսուն քաղաքներում:

2012 թվականի նոյեմբերի 13-ին թողարկվեց առաջին սուրբծննդյան ալբոմը՝ «PTXmas»-ը: Իսկ հաջորդ օրը թողարկեցին «Carol of the Bells» երգի տեսահոլովակը, որը տեղ էր գտել ալբոմում: Նրանք ելույթ են ունեցել «Coca-Cola Red Carpet LIVE! @ The 2012 American Music Awards»-ին նոյեմբերի 18-ին, և «94.7 THE WAVE Christmas Concert Starring Dave Koz and Kenny Loggins»-ին՝ դեկտեմբերի 16-ին: 2013 թվականի նոյեմբերի 19-ի վերաթողարկման մեջ տեղ էին գտել երկու նոր թրեքներ[36]: Դրանց մեջ էր նաև «Little Drummer Boy»-ը, որը տեղ էր գտել մի քանի Billboard-չարթերում, գրավել է երկրորդ հորիզոնականը ռադիոյով ամենաշատը պատվիրվող երգերի մեջ, առաջին հորիզոնական՝ սուրբծննդյան երգերի շարքում[37]՝ ստանալով Billboard-ի մի շարք մրցանակներ: PTXmas-ը կրկին հայնտվել է Billboard-ում 2014 թվաականի նոյեմբերին 24-րդ համարի ներքո, և 4-րդ համարով՝ սուրբծննդյան լավագույն կոմպոզիցիաների շարքում: Նույմ ժամանակահատվածում Billboard 200-ում տեղ գտան Pentatonix-ի երեք ալբոմներ[38][39][40]: Այսպիսով, Billboard-թոփում 2014 թվականին, PTXmas-ը № 4-ն էր ալբոմների շարքում[41] под № 119 в Billboard 200,[42], Billboard 200-ում՝ № 119, իսկ հենց Pentatonix-ը № 46-րդն էր Billboard 200 — կատարողների շարքում[43]: Խմբի պատմության մեջ սա առաջին ալբոմն էր, որը ստացել է ռոտացիա Ռուսաստանում:

PTX Vol. II (2013—2014)[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարի 24-ին խումբը ուղևորվեց երկրորդ ազգային շրջագայությանը, որի տևից մինչև մայիսի 11-ը: Միաժամանակ նրանք սկսեցին որոշ բաներ ստեղծել իրենց 2-րդ ալբոմի՝ PTX, Vol. II.-ի համար[44][45][46]: Նոր ալբոմի առաջին սինգլը՝ Մաքլեմորի և Ռայան Լյուիսի «Can’t Hold Us»-ի քավր-տարբերակը, թողարկվեց 2013 թվականի օգոստոսի 20-ին. այդ տեսահոլովակը այժմ ունի շուրջ 66 մլն դիտում: 2013 թվականի նոյեմբերին Էլլեն ԴեՋեներեսի Շոուում The Evolution of Beyoncé տեսահոլովակի դրական արձագանքներից հետո խումբը հայտատարել է PTX, Vol. II-ի թողարկման մասին[47][48]: Նույն շաբաթվա ընթացքում խումբը հյուրընկալվեց «Դիանա Սոյերի հետ աշխարհի շուրջը» հաղորդմանը, որտեղ նրանց տվեցին «Շաբաթվա դեմքեր» անվանումը:

Ալբոմը թողարկվեց 2013 թվականի նոյեմբերի 5-ին երկրորդ սինգլ «Daft Punk»-ի տեսահոլովակի հետ: Առաջին շաբաթվա ընթացքում տեսահոլովակը հավաքեց ավելի քան 10 մլն դիտում YouTube-ում, 2014 թվականի նոյեմբերին այն հատեց 100 մլն-ի սահմանը, իսկ 2016 թվականին դիտումների քանակը շրջանցեց 215 միլիոնը[7]: Ավելի ուշ սինգլը նոմինացվեց Գրեմմիի 57-րդ մրցանակաբախությանը «Լավագույն գործիքային վերադաշնակում կամ ակապելա վերադաշնակում» անվանակարգում[49]: PTX, Vol. II-ը Billboard 200-ում զբաղեցրեց 10-րդ համարը, իսկ առաջին շաբաթվա ընթացքում վաճառվեց ալբոմի 31 հազար օրինակ: 2013 թվականի նոյեմբերի 18-ին Pentatonix-ը վերաթողարկեց «PTXmas Deluxe Edition»-ը՝ ավելացնելով երկու թրեք՝ «Little Drummer Boy» և «Go Tell It On The Mountain»[50]: «Little Drummer Boy»-ի տեսահոլովակը YouTube-ում հայտնվեց միայն նոյեմբերի վերջին՝ սկզբնական շրջանում հավաքելով 10 մլն դիտում (այժմ՝ 88 մլն), հայնտվելով iTunes-ի ամենաշատ գնվող երգերի ցանկում, և Billboard Hot 100-ում 2013 թվականի դեկտեմբերի 21-ին մեկ շաբաթով զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը[51]:

2014 թվականի մայիսին Pentatonix-ը սկսեց թողարկվել Sony-ին պատկանող առաջատար RCA Records լեյբլի անվան տակ: Խումբը Ճապոնիայում թողարկեց առաջին ալբոմը՝ «PTX, Vols. 1 & 2»-ը, որը ընդգրկում էր երկու նույնանուն մինի-ալբոմների բոլոր երգերը, նաև հավելվել էր 4 երգերով, որոնք նախկինում թողարկվել էին որպես սինգլներ: Ավստրալիայում ալբոմը թողարկվեց օգոստոսի 14-ին:

PTX Vol. III и That’s Christmas to Me ( 2014 թվականից 2015-ի սկիզբ)[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 7-ին խմբի անդամները հայտնեցին, որ նրանց նոր ալբոմը՝ «PTX, Vol. III»-ը, կթողարկվի սեպտեմբերի 23-ին: Մինի-ալբոմը նախնական պատվերով հասանելի կլինի iTunes-ում օգոստոսի 11-ից` ներառելով 2 նոր թրեք՝ «Problem» և «La La Latch»[52]: «PTX, Vol. III»-ը № 5-ն էր Billboard 200-ում[53]: «Problem» սինգլը ռուսական չարթերում հասավ 219-րդ հրոիզոնական՝ ռադիոյի ռոտացիաների թիվը հասցնելով 1000-ի[54]: Հենց անլբոմը ռուսական iTunes-ում զբաղեցնում էր 5-րդ տեղը[55]: Բացի դրանից, ալբոմի երգերի երաժշտական հոլովակները ռոտացվում էին Europa Plus TV-ի և A-One-ի եթերում[56]: «La La Latch» հոլովակը ընդգրկվեց «A-One-ի 2014 թվականի լավագոյն 50 հոլովակների» մեջ:

Այդ ժամանակ էլ նրանք հայտնեցին երկրորդ ամբողջական ֆորմատով սուրբծննդյան ալբոմի թողարկման մասին: «That’s Christmas to Me» ալբոմը կոչվեց խմբի գրած նույնանուն երգի անվանումով[52]: Այն թողարկվեց 2014 թվականի հոկտեմբերի 21-ին, նույն տարվա ընթացքում[57] попал на вторую строчку Billboard 200[58] հայտնվեց Billboard 200-ի երկրորդ և «Billboard Canadian Albums»-ի 4-րդ հորիզոնականում[59]: «Mary, Did You Know?»[60], սինգլը Billboard Hot 100-ում զբաղեցրեց 26-րդ, Billboard's Adult Contemporary-ում 7-րդ հորիզոնականը, իսկ Billboard Canadian Hot 100-ում հայտնվեց 4-րդ համարի ներքո[61]: «That’s Christmas To Me»-ն Billboard Adult Contemporary-ում հասավ 8-րդ հորիզոնականի[62]:

Ռուսաստանում սուրբծննդյան ալբոմը իր պիկին հասավ՝ iTunes-ի ալբոմային չարթում գրավելով 29-րդ հորիզոնականը:

Տոների ժամանակ «That’s Christmas To Me» ալբոմից 7 երգ հայտնվեց Billboard Holiday Albums and Holiday Songs չարթում[63]: Դեկտեմբերի 10-ին Recording Industry Association of America-ն ալբոմը ճանաչեց ոսկե, իսկ դեկտեմբերի 24-ին՝ պլատինե[64]: Տարվա վերջում՝ դեկտեմբերի 31-ին, համաձայն Billboard-ի, այն դարձավ 2014-ի ընթացքում ցանկացած երգչի և ցանկացած ժանրում 4-րդ ամենավաճառվող ալբոմը[65]: 2016 թվականի փետրվարին ալբոմը ԱՄՆ-ում ստացավ պլատինե երկրորդ համաստագիրը:

«On My Way Home» և «Piece by Piece Tour» (2015 թվականի սկիզբ — 2015 թվականի օգոստոս)[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարին սկսվում է շրջագայությունը[66]: Ապրիլի 9-ին Pentatonix-ը ելույթ է ունենում Պորտուգալիայում՝ սկիզբ դնելով "On My Way Home" շրջագայության եվրպոական հատվածին, որը ավարտվում է մայիսի 6-ին Գլազգոյում: Մայիսի 28-ից (Սեուլ, Հարավային Կորեա) մինչև հունիիս 16-u *Օսակա, Ճապոնիա) խումբը նույն շրջագայության շրջանականերում համերգային ծրագրով հանդես է գալիս Ասիայում: Շրջագայության մեծ մասը ցուցադրվել է PTXVlogs-ում, իսկ "On My Way Home"-ի հյուսիսամերիկյան հատվածից փաստագրական հատվածներ են պատրաստվել, այնուհետև տեղ գտել համանուն ֆիլմում:

Հունիսի 18-ին Pentatonix-ը թողարկում է "On My Way Home" դոկումենտալ ֆիլմը, որը ակտիվորեն շրջանառվում էր սոցիալական կայքերում #OnMyWayHomeProject հեշթեգով:

Խումբը մասնակցություն է ունենում Իդեալական ձայն 2 ֆիլմի նկարահանումներին, որտեղ ներկայանում է իբրև խումբ Կանադայից: Ֆիլմի համար ձայնագրվել է "Any Way You Want It" կոմպոզիցիան Filharmonic-ի, The Cantasticos-ի, The Singboks-ի և Penn Masala-ի մասնակցությամբ[67]:

Հունիսի սկզբին Pentatonix-ը ձայնագրում է բրոդվենյան մյուզիքլ "Finding Neverland"-ի սաունդթրեքը՝ «Stars»-ը: Այդ մյուզիքլի սաունդթրեների վրա աշխատել են նաև Kiesza-ն, Քրիստինա Ագիլերան, Ռիտա Օրան, Նիք Ջոնասը, Զենդայան, Ջոն Լեջենդը և այլք:

Ամռանը Pentatonix-ը ելույթ է ունենում Հյուսիսային Ամերիկայի քաղաքներում՝ Քերրի Քլարքսոնի «Piece by Piece Tour»-ի շրջանակներում[68]:

«PENTATONIX» (2015 թվականի օգոստոսից մինչև այժմ)[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի դեկտեմբերին Սքոթ Հոիգնը YouTube-ում հայտատարում է, որ 2015-ին խումբը սկսելու է թողարկել միային սեփական երգերը[69]: «Piece by Piece Tour»-ի համերգներին խումբը կատարում է երկու կոմպոզիցիա նոր ալբոմից՝ «Cheerleader»-ը և «Can’t Sleep Love»-ը, իսկ օգոստոսին Pentatonix-ը թողարկում է «Cheerleader»-ի քավր-տարբերակը: Այս կոմպոզիցիան տեղ է գտնում է նոր ալբոմի Deluxe-տարբերակում:

Օգոստոսի 28-ին Pentatonix-ը հայտատարում է նոր «երրորդ ամբողջական և առաջին օրիգինալ» ալբոմի թողարկման մասին, որը ուներ Pentatonix անվանումը: Այն ծրագրվում էր թողարկել հոկտեմբերի 16-ին[70]: Ալբոմը պիտի ունենար Deluxe-տարբերակ, նաև հատուկ տարբերակ Target ցանցի համար:

Սեպտեմբերի սկզբին խումբը գովազդում է ապագա ալբոմից «Can’t Sleep Love» լիդ-սինգլը և նրա երաժշտական հոլովակը: Մեկ շաբաթ անց iTunes-ում հայնտվում է «Can’t Sleep Love»-ի հավելյալ տարբերակը, որը հասանելի էր միայն Deluxe-ալբոմում, իսկ YouTube-ում` համապատասխան երաժշտական հոլովակը:

Սեպտեմբերի 25-ին թողարկվում է "Where Are Ü" կոմպոզիցիայի քավր-տարբերակը և երաժշտական հոլովակը: Այն նույնպես համարվում է միայն Deluxe-տարբերակինը:

2015 թվականի հոկտեմբերի 16-ին թողարկվում է Pentatonix ալբոմը, որ iTunes-ում միանգամից զբաղեցնում է 4-րդ հորիզոնակաը, իսկ այնուհետև Billboard 200-ում՝ առաջինը[71]: Ռուսական iTunes-ի ալբոմային չարթում այն հայտնվում է թոփ-50-ում[72]: 2016 թվականի փետրվարին ալբոմը ստանում է Ոսկե հավաստագիր ԱՄՆ-ում:

2016 թվականի գարնանը խումբը նոր սինգլ „If I Ever Fall In Love“-ն է գովազդում „PENTATONIX“-ից, որը կատարում էին Ջեյսոն Դուրելոյի հետ: Ավելի ուշ թողարկվում է երաժշտական հոլովակ, որի նկարահանման աշխատանքներին մասնակցել է նաև Ջեյսոն Դուրելոն:

Pentatonix-ը նաև հայտատարում է «PENTATONIX WORLD TOUR» շրջագայության առաջին ամսաթվերը. առաջին համերգը, որը տեղ ունեցավ Տիբեում (Ճապոնիա), ապրիլի 2-ին էր: Շրջագայության այս հատվածի վերջին համերգը տեղ է ունենում հունիսի 26-ին Պորտուում: 2016 թվականի հունիսին խումբը հայտատարել է, որ առաջիկայում հանդես կգան Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Հարավային Ասիայում: Շրջագայության համերգները բացվում են Us The Duo դուետով:

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավրիել Բենջամին Կապլան[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ծնվել է 1989 թվականի ապրիլի 17
  2. Կիսով չափ հրեա, կիսով չափ ռուս
  3. Ծնվել և մեծացել է Վիզալիայում
  4. 2011 թվականին Սքոթ Հոուինգը Ավիին առաջարկում է դառնալ խմբի անդամ՝ էլեկտրոնային նամակ ուղարկելով
  5. Էսթերը՝ Ավիի մեծ քույրը, համարվում է Pentatonix-ի տուր-մենեջերը
  6. Ավին բաս բարիտոն է
  7. Քեվինին հետ հեղինակել է «Show You How To Love» և «Standing By» երգերը
  8. Ավիի հասակը 1,80 մետր է
Քիրստին Թեյլոր Մալդոնադո[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ծնվել է 1992 թվականի մայիսի 16-ին
  2. Ոչ իդեալական տեսողության պատճառով ստիպված է կրել կոնտակտային լինզաներ
  3. 8 տարեկանից շփվում է ամերիկացի դերասանուհի Ջեննիֆեր Սթոունի հետ, քանի որ միասին խաղացել էին երաժշտական թատրոնում
  4. Քիրստին մեցցո-սոպրանո է
  5. Սիրելի երգն է «Love Lock Down»-ը
  6. Նրա մարմնին կա 5 դաջվածք. տեքստ Աստվածաշնչից աջ ձեռքի դաստակին, ականջի հետևում նոտաներ, փոքրիկ բանալի ձախ ոտքին, գրություն KTM ձեռքի մատների միջև և հասկիի դիմային հատված: Նա նաև ունի փիրսինգ քթին և ունքին
  7. Քիրստինի հասակը 1,62 մետր է
  8. Նշանված է Ջերեմի Մայքլ Լյուիսի հետ
  9. Ունի հասկի ցեղատեսակի երկու շուն՝ Օլաֆ և Պասկալ անուններով
  10. «Ոսկորներ» սերիալի 11-րդ եթերաշրջանի 16-րդ էպիզոդում մարմանավորել է Լիզ Դիրվանին
Միտչել Կոբի Գրասսի[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ծնվել է 1992 թվականի հուլիսի 24-ին
  2. Խմբի մնացած անդամների հավաստիացմամբ՝ հրաշալի տիրապետում է խոհարարությանը և պատրաստում է աշխարհի ամենահամեղ կեքսերը
  3. Ձայնը՝ տենոր
  4. Միտչը ձախլիկ է և ունի իտալական արմատներ
  5. Շատ է սիրում Վելշ-Կորգի ցեղատեսակի շներին, նաև Սֆինքս ցեղատեսակի կատուներին
  6. Սիրրում է էլեկտրոնային երաժշտություն, երբեմն դեմ չէ զբաղվել DJ-ությամբ
  7. Նա ունի Սֆինքս ցեղատեսակի կատու Ուայթ Բլյու Գրասսա-Հոինգ անունով (Wyatt Blue Grassi-Hoying)
  8. Սիրելի մուլտֆիլմը՝ Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ
  9. Ներկայումս նա ունի 17 դաջվածք
  10. Նա մեծացել է Սքոթի հետ: Նրանք նույնիսկ ունեն զույգ դաջվածքներ. գանգի տեսքով՝ միջնամատին
  11. Միտչելի հասակը գրեթե 1,77 է
  12. Այժմ բնակվում է Լոս Անջելեսում
  13. «Ոսկորներ» սերիալի 11-րդ եթերաշրջանի 16-րդ էպիզոդում մարմանավորել է Ջուլիան Քլեյնին
Քեվին «Ք.Օ.» Օլուշոլա[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 5-ին
  2. Վաղ տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Կալիֆորնիա
  3. Քեվինի ծնողները բժշկական կրթություն ունեին և ցանկանում էին, որ նա նույնպես այդ ճանապարհով գնա, սակայն վերջինս 6 տարկանում սկսում է զբաղվել երաժշտությամբ, որը վերաճում է մասնագիտության
  4. Քեվինը ունի մեկ եղբայր և չորս քույր
  5. Բացի մայրենի անգլերենից, Քեվինը լիարժեք տիրապետում է չինարենին, կարդում է իսպաներեն, սովորում ֆրանսերեն և աֆրիկյան Յորուբա ցեղի լեզուն
  6. Իր ինտերվյուներից մեկում Քեվինը խոստովանել է, որ նրան շատ է դուր գալիս Քայնե Ուեսթի արվեստը
Սքոթ Ռիչարդ Հոուինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 17-ին, Արլինգտոն (Տեխաս)
  2. 2010 թվականին ավարտել է Արիզոնայի Martin High School-ը
  3. Ելույթները սկսել է 8 տարեկանից, հաղթել է «Martin Idol» դպրոցական տաղանդների մրցույթում 2007 թվականին, նաև Star Search CBC-ը մրցանակակիր է
  4. Համալսարանում Սքոթը երգում էր «SoCaL VoCaLs» ակապելլա երգչախմբում
  5. Խմբի անվանումը Սքոթի միտքն է
  6. PTX-ի առաջին օրիգինալ երգը՝ «The Baddest Girl»-ը հեղինակվել է Սքոթի կողմից
  7. Բեյոնսեի մոլի երկրպագուներից է, երազում է նրա հետ դուետով հանդես գալ
  8. Նա խմբի ամենաբարձրահասակ անդամն է. ~ 1,90 մետր
  9. Կարողանում է երգել բասային պարտիաներ և բիթբոքս
  10. «Ոսկորներ» սերիալի 11-րդ եթերաշրջանի 16-րդ էպիզոդում մարմանավորել է Թեդ Գիբսին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hyman, Vicki (29 November 2011). «Pentatonix scores 'The Sing-Off' title». NJ.com. Վերցված է 24 August 2012-ին.
  2. Nededog, Jethro (29 November 2011). «'The Sing-Off's' Pentatonix on Going From Newly Formed Group to the Show's Winners». The Hollywood Reporter. Վերցված է 24 August 2012-ին.
  3. «A Tiny Label Is Behind an a Cappella Group's Success». NewYorkTimes. Վերցված է 17 November 2013-ին.
  4. «Interview: Entertainment.ie speaks to US a cappella group Pentatonix». Entertainment.ie. Վերցված է 27 November 2014-ին.
  5. «Pentatonix Tears Up the Charts». Wallstreet Journal. Վերցված է 15 December 2014-ին.
  6. «Top 100 Youtubers Filtered by Subscribers». Social Blade. Վերցված է 26 December 2014-ին.
  7. 7,0 7,1 «Wednesday Video Spotlight: Pentatonix has a hit with holiday album "That's Christmas To Me," performing during Macy's Thanksgiving Day Parade». NewsOK.com. Վերցված է 27 November 2014-ին.
  8. «Interview: Entertainment.ie speaks to US a cappella group Pentatonix». Entertainment.ie. Վերցված է 26 November 2014-ին.
  9. Scarpa, Gina (2013-10-16). «EXCLUSIVE: Pentatonix announces release date for PTX Vol. 2 [VIDEO]». Վերցված է 2013-12-07-ին.
  10. «American album certifications – Pentatonix – That's Christmas to Me». Recording Industry Association of America. Վերցված է December 10, 2014-ին.
  11. Caulfield, Keith (December 24, 2014). «Pentatonix's 'That's Christmas To Me' Surpasses 1 Million in Sales». Billboard. Prometheus Global Media. Վերցված է December 24, 2014-ին.
  12. 57-я церемония «Грэмми».
  13. 13,0 13,1 «Biography of Pentatonix». nbc.com. Վերցված է 29 June 2012-ին.
  14. Malkoff, Amy (27 November 2011). «An Exclusive Interview With Pentatonix's Scott Hoying». casa.org. Վերցված է 25 August 2012-ին.
  15. 15,0 15,1 Walker, Patrick M. (8 November 2011). «As part of Pentatonix, Arlington trio shines on NBC's 'The Sing-Off'». dfw.com. Վերցված է 25 August 2012-ին.
  16. Hodges, John (25 September 2011). «A Brief Interview with Scott Hoying of Pentatonix». casa.org. Վերցված է 25 August 2012-ին.
  17. «The Sing-Off Season 3 - Official Casting Site». 7 September 2011. Արխիվացված է օրիգինալից 2011-09-07-ին. Վերցված է 7 November 2013-ին.
  18. «Kevin Olusola: Cello and Beatboxing». YouTube. 2009-01-15. Վերցված է 2013-11-07-ին.
  19. Russ, Stephen. «Faith, Innovation, and Cello Beat Boxing – An Interview with Kevin Olusola of Pentatonix». Beliefnet.com. Վերցված է 25 August 2012-ին.
  20. Bentley, Jean (29 November 2011). «'The Sing Off' winners Pentatonix on YouTube, Nick Lachey and recording an album». zap2it.com. Վերցված է 25 August 2012-ին.
  21. Gallo, Phil (29 November 2011). «'The Sing-Off' Finale: Pentatonix Takes The Trophy». Billboard.com. Վերցված է 25 August 2012-ին.
  22. O'Neal, Cathy (11 October 2011). «Pentatonix on The Sing-Off». TheaterJones.com. Վերցված է 24 August 2012-ին.
  23. 23,0 23,1 Trust, Gary (6 July 2012). «Weekly Chart Notes: Whitney Houston, Pentatonix, Andy Griffith». Billboard.com. Վերցված է 24 August 2012-ին.
  24. MacKenzie, Carina Adly (28 November 2011). «'The Sing-Off' winner: Pentatonix tunes out Dartmouth Aires and Urban Method». zap2it.com. Վերցված է 25 August 2012-ին.
  25. Smith, Grady (2 December 2011). «'Sing-Off' champs Pentatonix talk competition, their future album, and (of course) Nick Lachey's puns». Inside TV. Entertainment Weekly. Վերցված է 25 August 2012-ին.
  26. Still, Jennifer (30 November 2011). «'The Sing-Off' Pentatonix interview: 'We want mainstream success'». Digital Spy. Վերցված է 25 August 2012-ին.
  27. «The Sing Off Season 3: Conference Call With Pentatonix». Reality Wanted. 2 December 2011. Վերցված է 25 August 2012-ին.
  28. «THE SING-OFF Season 3 Winners Pentatonix Release Debut EP "PTX VOLUME 1" Tuesday, June 26th». PRNewswire. Վերցված է 29 June 2012-ին.
  29. «Pentatonix Perform At The Recording Academy». Grammy.com. 1 October 2012. Վերցված է 7 October 2012-ին.
  30. «Pentatonix 'We Are Young' A Capella Cover Goes Viral». Huffington Post. 9 May 2012. Վերցված է 25 August 2012-ին.
  31. Wakim, Marielle (16 July 2012). «Pentatonix Are Making a Cappella Cool Again (or Maybe for the First Time)». Huffington Post. Վերցված է 25 August 2012-ին.
  32. Grein, Paul (4 July 2012). «Week Ending July 1, 2012. Albums: Keeping Adam Humble». Yahoo! Music Chart Watch. Վերցված է 24 August 2012-ին.
  33. Smith, Grady (3 July 2012). «Winners of 'The Sing-Off' outsell 'The Voice' winner Javier Colon». music-mix.ew.com. Entertainment Weekly. Վերցված է 25 August 2012-ին.
  34. «Linkin Parks One, Maroon's Next». Hits Daily Double. 27 June 2012. Վերցված է 25 August 2012-ին.
  35. Gallo, Phill (26 September 2012). «Pentatonix Working On Christmas EP, Four-Month Tour In 2013». billboard.biz. Վերցված է 7 October 2012-ին.
  36. «PTXMAS DELUXE (WITH 2 NEW TRACKS) - AVAILABLE NOW!». Վերցված է 2014-03-28-ին.
  37. «Billboard: Pentatonix Chart History».
  38. «Wednesday Video Spotlight: Pentatonix has a hit with holiday album "That's Christmas To Me," performing during Macy's Thanksgiving Day Parade». NewsOK.com. Վերցված է 26 November 2014-ին.
  39. «Billboard 200». Billboard. Վերցված է 27 November 2014-ին.
  40. «Billboard Holiday Albums». Billboard. Վերցված է 27 November 2014-ին.
  41. «Billboard Catalogue Albums Year-End 2014». Billboard. Վերցված է 12 December 2014-ին.
  42. «Top Billboard 200 Albums Year-End 2014». Billboard. Վերցված է 12 December 2014-ին.
  43. «Top Billboard 200 Artists Year-End 2014». Billboard. Վերցված է 12 December 2014-ին.
  44. Moraski, Lauren (6 July 2012). «Pentatonix: Keeping the a cappella spark bright after 'The Sing-Off'». CBS News. Վերցված է 25 August 2012-ին.
  45. Lawton, Adam (29 July 2012). «Pentatonix's Avi Kaplan & Scott Hoying talk about NBC's 'The Sing Off'». mediamikes.com. Վերցված է 25 August 2012-ին.
  46. «Pentatonix (Interview)». dfwlive.org. 10 August 2012. Վերցված է 25 August 2012-ին.
  47. Malachi (2013-11-04). «Pentatonix Performs 'Evolution of Beyoncé' on 'Ellen'». The Honesty Hour. Վերցված է 2013-11-07-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  48. Lee, Ashley (2013-10-30). «A Cappella 'Evolution of Beyonce' Video Goes Viral: Pentatonix on How the Hit Came to Be». Hollywood Reporter. Վերցված է 2013-11-07-ին.
  49. 57th Annual GRAMMY Awards Nominees. grammy.com/ Retrieved on December 6, 2014.
  50. «PTXMAS DELUXE (WITH 2 NEW TRACKS) - AVAILABLE NOW!». Pentatonix. Վերցված է 2013-12-12-ին.
  51. «Billboard».
  52. 52,0 52,1 Ashley Lee (7 August 2014). «Pentatonix Sets 'Vol. 3' Release Date, Second Holiday Album». Վերցված է 11 August 2014-ին.
  53. Tony Bennett & Lady Gaga’s 'Cheek To Cheek' Debuts at No. 1 | Billboard
  54. «Pentatonix - Problem (послушать музыку, посмотреть видео клип)». www.tophit.ru. Վերցված է 2016-02-28-ին.
  55. «Wall». vk.com. Վերցված է 2016-08-24-ին.
  56. «AoneHipHop.ru: Pentatonix». A-ONE HIPHOP CHANNEL. Վերցված է 2016-02-28-ին.
  57. http://itunes.apple.comus/album/thats-christmas-to-me/id918377263
  58. «Pentatonix Hits Top Three on Billboard 200, Nickelback Debuts in Top 10». Billboard. Վերցված է November 26, 2014-ին.
  59. «Billboard Canadian Albums Chart». Billboard. Վերցված է December 12, 2014-ին.
  60. «Hot 100: Pentatonix Scores Second Top 30 Hit with "Mary, Did You Know?"». HeadlinePlanet. Վերցված է November 26, 2014-ին.
  61. «Pentatonix - Chart history - Billboard Canadian Hot 100». Billboard. Վերցված է 27 November 2014-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  62. «Billboard Adult Contemporary Chart». Վերցված է December 19, 2014-ին.
  63. «Billboard Holiday Digital Songs Chart». Վերցված է December 19, 2014-ին.
  64. https://www.facebook.com/Pentatonix/photos/a.174988069245538.42930.153739784703700/777626248981714/?type=1&permPage=1
  65. Taylor Swift’s '1989' Beats 'Frozen' As Top Selling Album of 2014 | Billboard
  66. World’s most popular a cappella group, Pentatonix, ends new tour at home in D-FW | | Dallas Morning News
  67. «Pentatonix joins 'Pitch Perfect 2': Get details on who they're playing | EW.com». Վերցված է 2016-02-28-ին.
  68. «Kelly Clarkson». Kelly Clarkson. Վերցված է 2016-02-28-ին.
  69. «Superfruit Live Stream: Celebrating ONE MILLION Subscribers». 2014-12-29. Վերցված է 2015-09-27-ին.
  70. «Pentatonix on Twitter». Վերցված է 2015-09-27-ին.
  71. «Pentatonix Scores First No. 1 Album on Billboard 200 Chart | Billboard». Billboard. Վերցված է 2016-02-28-ին.
  72. «Wall». vk.com. Վերցված է 2016-08-24-ին.