Մասնակից:ԷսթԱդա Զաքարյան/Ֆրիզբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Wham-O ապրանքանիշի ֆրիզբի

Ֆրիզբի (թռչող ափսե կամ պարզապես սկավառակ), պլաստմասե, 20-25 սմ երկարությամբ, ծայրերի թեքվածությամբ թռչող ափսե կամ սպորտային առարկա: Այն խաղում են գցելով և բռնելով, միմյանց հետ մրցելով: Սկավառակի ձևը թույլ է տալիս, որ այն շարժվի օդում: Օդում պտտվելը սկավառակին ավելի հաստատուն ուժ է տալիս և այն հասնում է իր նպատակին:

Կան թռչող ափսեի շատ տեսակներ: Օրինակ գոլֆի սկավառակը սովորաբար ավելի փոքր է, բայց ավելի խիտ և հարմարեցված հատուկ թռիչքի ձևերի համար: Ամենաերկար, ռեկորդակիր սկավառակը նետել է Դեյվիդ Վիգգինսը և հեռավորությունը կազմել է 1109 ոտնաչափ (338 մ)[1]: Շան համար նախատեսված ֆրիզբիները ունեն ավելի կարճ թռչելու հնարավորություն, ստեղծված են ավելի ճկուն մատերիալից, որպեսզի չվնասեն շներին: Թռչող թևերը ավելի երկար են թռչում, քան որևէ այլ թռչող ափսե: Կան նաև ֆոսֆորով լուսավորված ֆրիզբիի տարբերակներ, որոնք նախատեսված են մութ տեղերում խաղալու համար: Ֆրիզբիների տեսակներ էլ կան, որ սկսում են սուլոցի ձայն հանել, երբ հասնում են իրենց առավելագույն արագությանը: Ֆրիզբի տերմինը հաճախ օգտագործվում է թռչող ափսեի բոլոր տեսակների համար: Բայց այն իրականում գրանցված ապրանքանիշ է Վհամ-Օ (Wham-O) ընկերության կողմից: Այս բառը պահպանվել է շնորհիվ Ուլտիմատ ֆրիզբի և Գոլֆ դիսկ սպորտաձևերի[2][3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչող ափսեն գցելիս
Թռչող ափսեն բռնելիս

Մարդիկ նետել են իրար սկավառականման իրեր դեռևս հին ժամանակներից: Որոշները պարզապես հաճույքի համար են նետել այդ իրերը, բայց որոշներն էլ օգտագործել են այն, որպես զենք: Հին Հունաստանում թռչող սկավառակը ընդգրկվեց Օլիմպիական խաղերի շարքում: Այդ բանից հետո այնպիսի առարկաները, ինչպիսիք են ուղեգորգերը, գլխարկները, կափարիչները, կարկանդակները և տորթի ամանները դարձան հիանալի տարբերակներ որպես ֆրիզբի օգտագործելու համար:

Վոլտեր Ֆրեդերիկ Մորրիսոնը և նրա ապագա կին Լուսիլին 1937 թվականի Երախտագիտության օրվա ավարտին, մտածեցին նոր և հետաքրքիր իր նետելու համար, որն էր՝ ադիբուդիի ամանի կափարիչը: Շուտով նրանք մի խանութից սկսեցին պատվիրել տորթեր 25 ցենտով՝ տորթի սկուտեղի համար, և Կալիֆորնիայի ափերին սկսեցին նետել իրար այդ սկուտեղները[4]:

Մորրիսոնը Դը Վիրջինիան-Փիլոթ ամսագրում 2007 թվականին ասել է. «Մարդիկ կարող էին գնել այդ սկուտեղը հինգ ցենտով, բայց նրանք պատրաստ էին վճարել չորս անգամ ավել այդ սկուտեղի համար, ահա դա էլ բիզնեսն է»[5]: Մորրիսոնները շարունակեցին իրենց բիզնեսը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, երբ նա ծառայում էր բանակի օդային ուժերում, հետո նա դարձավ պատերազմի գերի[5]: Պատերազմից հետո Մորրիսոնը սկսեց գծել աերոդինամիկորեն բարելավված թռչող ափսեի դիզայինը, որը կոչեց՝ Վիրլո_Վեյ[4]: Նա և իր գործընկեր Վորրեն Ֆրանսիոնին 1948 թվականին սկսեցին արտադրել առաջին պլաստմասե ափսեն: Նրանք վերանվանեցին այն՝ թռչող ափսե[5]:

«Մենք աշխատում էինք տոնավաճառներում ցուցադրել այն»,-Մորրիսոնը պատմում էր Վիրջինիան-Փիլոթին: Նրանք լսել էին մի խոսակցություն, որ երկու սկավառակները կարելի է օգտագործել անտեսանելի լարով, այսպիսով նրանք սկսեցին զարգացնել այս ապրանքը[5]: «Թռչող ափսեն անվճար էր, իսկ անտեսանելի լարը արժեր $1»[6]: «Ահա թե, որտեղից մենք հասկացանք, որ կարելի է վաճառել այս ապրանքը, որովհետև այն հիացնում էր մարդկանց»[5]: Մորրիսիոնը և Ֆրանսիոնին իրենց համագործակցությունը ավարտեցին 1950-ականներին[5], և Մորրիսոնը 1954 թվականին հիմնեց իր անձնական ընկերությունը, որպեսզի վաճառի թռչող ափսեներ, որը կոչվում էր Ամերիկյան Թրենդներ: Այն պատրաստված էր Հարավային Կալիֆորնիայի պլաստմասից[4]: Հետո նա հասկացավ, որ կարող է արտադրել ավելի մատչելի տարբերակներ և 1955 թվականին ստեղծեց նոր մոդել, որը կոչվում էր Փլուտո Փլաթթեր, սա նախատիպն էր բոլոր ժամանակակից սկավառակների: 1957 թվականի հունվարի 23-ին նա վաճառեց Wham-O ընկերությունը [4][Ն 1]: 1957 թվականի հունիսին Վհամ-Օ-ի համահիմնադիրներ Ռիչարդ Ները և Արթուր «Սփուդ» Մելինը տվեցին սկավառակին բրենդային Ֆրիզբի անվանումը, որը ասում էին քոլեջի ուսանողները Փլուտո Փլաթթերի փոխարեն[9]: Այն եղել է Ֆրիզբի կարկանդակների ընկերության[10] անվանումը: Յելի համալսարանում ուսանողները վերցնում էին կարկանդակների նետված սկուտեղները, որոնց վրա կար նաև ընկերության լոգոն և սկսում նետել միմյանց, ինչպես 1937 թվականին անում էին Մորրիսոնը և նրա կինը[5]:

Առաջին պրոֆեսիոնալ ֆրիզբին, արտադրված 1972 թվականին Կանադայի Ֆրիզբիի առաջնություն համար, Տորոնտո

Ֆրիզբիի հաջողության ետևում կանգնած է Հարավային Կալիֆորնիայի Էդվարդ Հեդրիքը, որը եղել է Վհամ-Օ-ի գլխավոր մենեջերը և մարկետինգի փոխնախագահը: Հեդրիքը ձևափոխել է սկավառակը այնպես, որ ավելի հեշտությամբ օգտագործվի[11]: Վհամ-Օ-ն փոխեց իր մարկետինգային ռազմավարությունը, որպեսզի ֆրիզբին գովազդի որպես նոր սպորտաձև.: 1964 թվականին առաջին պրոֆեսիոնալ տարբերակը անցավ վաճառքի: Հեդրիքը կրկնապատկեց այդ դիզայինը, որպեսզի սկավառակը ավելի հաստատուն թռչի[12]: Հեդրիքը հայտնի դարձավ, որպես Ֆրիզբի սպորտաձևի հայր[13], նա հիմնադրեց Ֆրիզբիի միջազգային ասոցիացիան և Դեն Ռոդդիքին նշանակից ասոցիացիայի ղեկավար: Ռոդդիքը սկսեց հիմնադրել հյուսիսամերիկյան մրցաշարներ՝ Ֆրիզբիի տարբեր տեսակների համար, որոնցից են՝ ազատ ոճի, գաթս, Դաբլ Դիսկ Քորթ և այլն[14]: Հետագայում Հեդրիքը զարգացրեց գոլֆի սկավառակը[15][16], այն ի սկզբանե խաղում էին ֆրիզբիով, սակայն հետո ստեղծվեց ավելի աերոդինամիկ տարբերակ գոլֆի համար: Հեդրիքի մահից հետո նրա դիակը այրել են, իսկ մոխիրը լցրել մի ֆրիզբիի մեջ և այն տրվել է նրա ընտանքի անդամներին և ընկերներին[17], իսկ հետագայում վաճառվել է Էդ Հեդրիքի հիշատակի թանգարանին[18]:

Հիշատակի ֆրիզբի նվիրված Էդ Հեդրիքին, Լոնդոն

Ֆրիզբի սպորտաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահա այն առաջնությունները, որ ներկայացրին ֆրիզբին, որպես նոր սպորտաձև՝ Հյուսիսային Միչիգանի գաթս ֆրիզբիի առաջնություն, Կանադայի Ֆրիզբիի բաց առաջնություն (1972), Տորոնտո, Վանկուվերի Ֆրիզբիի բաց առաջնություն (1974), Նյու Ջերսի, Ամերիկայի թռչող ափսե (1974), Ռոչեսթերի, Նյու Յորքի և Համաշխարհային ֆրիզբիի առաջնություն (1974), Փասադենա, Ֆրիզբիի վաղ առաջնություն: Նախքան այս առաջնությունը, ֆրիզբին պարզապես համարվում էր մի խաղալիք[19]:

  • Դաբլ դիսք քորթ

Դաբլ Դիսկ քորթը ստեղծվել է 1974 թվականին՝ Ջիմ Փալմերի կողմից[20], սպորտաձև, որ խաղում են երկու թռչող ափսեով և երկու թիմերով, յուրաքանչյուրում՝ երկու խաղացող: Ամեն Թիմ պաշտպանում է իր դարպասը և փորձում է բռնել թռչող ափսեն հակառակորդի դարպասում:

  • Շան սկավառակ

Շները և ֆրիզբի նետող նրանց տերերը մասնակցում են այնպիսի միջոցառումների, ինչպիսին են հեռավորության համար պայքարը և ազատ ոճի նետումը[21]:

  • Ֆրիզբի գոլֆ

Այս սպորտաձևում անհատ խաղացողները նետում են թռչող ափսեն թիրախավորված անցքի մեջ: 1926 թվականին Կանադայում Ռոնալդ Գիբսոնը և իր խմբերից մեկը սկսեցին խաղալ գոլֆ ֆրիզբի մետաղյա կափարիչով, այն կոչվում էր՝ Թին Լիդ Գոլֆ: Էդ Հեդրիքը սկսեց զարգացնել ֆրիզբի գոլֆը[22]:

  • Ազատ ոճի մրցաշար

1974 թվականին Քեն Վեսթերֆիլդը և Դիսքրաֆթ Ջիմ Քենները հիմնադրեցին ազատ ոճի մրցաշարերը: Երկու կամ երեք հոգանոց խմբերը մրցաշարերի ժամանակ դատվում են ըստ իրենց խաղացածի, նրանք պետք է երաժշտության տակ նետեն և բռնեն ֆրիզբին կրեատիվ տարբերակներով[23]:

  • Գոլթիմատ

Այս խաղի նպատակն է միմյանց նետելու միջոցով միավորներ հավաքելը[24]:

Քան Ջամ խաղալի
  • Գաթս

Գաթս խաղը հորինել են Հելիի եղբայրները 1950-ականներին և զարգացրել են այս սպորտաձևը Միչիգանի Ֆրիզբիի միջազգային մրցաշարում: խաղին մասնակցում են մեկից հինգ անդամներ՝ երկու թմերով, որոնք կանգնում են զուգահեռ գծերով՝ իրար դիմաց և ֆրիզբին նետում են հակառակորդ թիմին[25]:

  • Քան Ջամ

Այս խաղաձևում ֆրիզբին այնպես են նետում, որ այն ընկնի գոլի մեջ: Խաղը ավարտվում է, երբ թիմը հավաքում է 21 միավոր[26]:

  • Ուլտիմատ Ֆրիզբի

Ուլտիմատը ֆրիզբի խաղալու ամենատարածված ձևն է, այն սկսվել է 1960-ականներին Յոել Սիլվերի և Ջարեդ Քասսի կողմից: 1970-ականներին, երբ ձևավորվեց Ուլտիմատ խաղացողների ասոցիացիան այն զարգացավ, որպես կազմակերպված սպորտաձև: Ասոցացիայի հիմնադիրներն էին՝ Դեն Ռոդդիքը, Ջոել Սիլվերը, Թոմ Քենեդին և Ըրվ Քալբը[27]: Խաղի նպատակը հետևյալն է՝ ֆրիզբին միմյանց նետելով հասնել հակառակորդ թմի գոլերին և հավաքել առավելագույն միավորներ: Խաղացողը չի կարող վազել, երբ ֆրիզբին իր ձեռքում է[28]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Flying Disc World Records». Վերցված է November 13, 2014-ին.
  2. Overview of Trademark Law: Can trademark rights be lost?
  3. Losing Grip on the Frisbee
  4. 4,0 4,1 4,2 4,3 Kennedy, Phil. «The History of the Frisbee®» (PDF). Wormhole Publishers. Վերցված է January 19, 2019-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Swift, Earl (May 27, 2007). «50 years later, Frisbee still flying high». The Virginian-Pilot. Վերցված է July 28, 2013-ին.
  6. Walsh, Tim (October 2005). Timeless Toys: Classic Toys and the Playmakers Who Created Them (անգլերեն). Andrews McMeel Publishing. էջ 138. ISBN 9780740755712.
  7. Latson, Jennifer (January 23, 2015). «How Frisbees Got Off the Ground». Time (magazine). Վերցված է January 19, 2019-ին.
  8. :Eisenhood, Charlie (January 23, 2017). «On This Day: Wham-O Acquires Rights to Frisbee in 1957 | Livewire». Ultiworld. Վերցված է January 19, 2019-ին.
  9. «'Frisbee' Marks 50th Anniversary of Name Change». CTVglobemedia. June 16, 2007. Արխիվացված է օրիգինալից November 1, 2007-ին. Վերցված է June 19, 2007-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Frisbee Inventor Dies at 90 - CNN.com». CNN. February 12, 2010. Վերցված է May 2, 2010-ին.
  11. Morrison, Fred; Phil Kennedy (January 2006). Flat Flip Flies Straight! True Origins of the Frisbee. Wethersfield, CT: Wormhole Publishers. ISBN 978-0-9774517-4-6. OCLC 233974379. Fred Morrison: "Headrick had an eye for product design…. The "NEW LOOK" contributed mightily to its phenomenal success."
  12. The First Flight of the Frisbee: The History of the Frisbee
  13. Malafronte, Victor A. (1998). F. Davis Johnson (ed.). The Complete Book of Frisbee: The History of the Sport & the First Official Price Guide. Rachel Forbes (illus.). Alameda, Cal.: American Trends Publishing Company. ISBN 0-9663855-2-7. OCLC 39487710.
  14. «History of Frisbee sport and Flying Disc freestyle». Formative Years. Վերցված է September 26, 2017-ին.
  15. «Ed Headrick, Designer of the Modern Frisbee, Dies at 78». New York Times. Վերցված է June 14, 2002-ին.
  16. «The History of Disc Golf». Discgolf.com. Վերցված է December 27, 2011-ին.
  17. "Edward 'Steady Ed' Headrick" Find A Grave.
  18. Steady Ed Memorial Discs Disc Golf Association
  19. «History of Frisbee and Flying Disc freestyle». Development of Frisbee and disc sports. Վերցված է October 6, 2018-ին.
  20. «Jim Palmeri». Hall of Fame. Վերցված է January 1, 2014-ին.
  21. Perry, Jeff (2011). Disc Dogs! A Beginner's Guide (անգլերեն). Hyperflite. ISBN 9780981723747.
  22. DDGA. «History of Disc Golf». Վերցված է May 15, 2017-ին.
  23. FPA. «History of Frisbee and Flying Disc Freestyle». Վերցված է May 15, 2017-ին.
  24. «Goaltimate Rules». World Goaltimate Association. Վերցված է January 19, 2019-ին.
  25. Veale, Brandon (July 6, 2012). «Boggio boosted Guts frisbee in 1960s». The Daily Mining Gazette. Արխիվացված է օրիգինալից March 4, 2016-ին. Վերցված է August 1, 2012-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  26. Robison, Daniel (November 2, 2012). «'Trash Can Frisbee' – a local game – goes global as KanJam». WBFO 88.7. Վերցված է April 20, 2013-ին.
  27. «Special Merit the Johnny Appleseeds» (PDF). USA Ultimate Hall of Fame. Վերցված է August 26, 2018-ին.
  28. «History of Ultimate Frisbee and Disc Sports». Վերցված է December 25, 2017-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stancil E. D. Johnson (1975). Frisbee: A Practitioner's Manual and Definitive Treatise. ISBN 978-0-911104-53-0.
  • Horowitz, Judy; Bloom, Billy (1984). Frisbee: More Than a Game of Catch. Macmillan Reference USA. ISBN 978-0-88011-105-8.
  • Norton, Gary, The Official Frisbee Handbook, New York, Toronto, London: Bantam Books, 1972
  • Danna, Mark; Poynter, Dan (1980). Frisbee Players' Handbook. Para Pub. ISBN 978-0-915516-19-3.
  • Tips, Charles; Roddick, Dan (1979). Frisbee, sports and games. Celestial Arts Publishing Company. ISBN 978-0-89087-233-8.
  • Tips, Charles (1977). Frisbee by the Masters. Celestial Arts Publishing Company. ISBN 978-0-89087-142-3.
  • Morrison, Fred; Kennedy, Phil (2006). Flat Flip Flies Straight: True Origins of the Frisbee. ISBN 978-0-9774517-4-6.
  • Lorenz, Ralph (2006). Spinning flight: dynamics of frisbees, boomerangs, samaras, and skipping stones. Springer Verlag. ISBN 978-0-387-30779-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found