Մասնակից:Էմմա Գրիգորյան/Ավազարկղ9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հուդայի համբույր»
(Ջոտտո, Կապելլա Սկրովենյի)

Հուդայի համբույր, հատված Ավետարանից։ Ավետարանի հեղինակների համաձայն՝ Հիսուսի աշակերտ Հուդա Իսկարիովտացին դավաճանել է նրան։ Քրիստոսին ցույց տալու համար նա գիշերով թիկանապահների հետ անցնելիս համբուրել է Հիսուսին Գեթսեմանի այգում։ Հուդայի համբույրը քրիստոնեության մեջ պատկանում է Քրիստոսի մոլությունների թվին և անմիջապես հաջորդում է Հիսուսի Գեթսեմանական աղոթքը։ Հուդայի համբույրը դավաճանության խորհրդանիշն է։

Ավետարանական պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուդայի համբույրի տեսարանը նկարագրել են բոլոր ավետարանիչները՝ բացառությամբ Հովհաննեսի, որը միայն նկարագրել է Հիսուս Քրիստոսի ձերբակալության տեսարանը։

«Հուդայի համբույր»
(անհայտ վարպետ, 12-րդ դար)
Ավետարանիչ Տեքստ
Ըստ Մատթեոսի
([[|Մթ. ]]26:47-49)
…ահա Յուդան՝ Տասներկուսից մէկը, եկաւ. ու նրա հետ՝ քահանայապետների եւ ժողովրդի ծերերի կողմից բազում ամբոխ՝ սրերով ու մահակներով։ Եւ նա, որ նրան մատնելու էր, նրանց նշան էր տուել ու ասել. «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրան կը բռնէք»։ Եւ սա իսկոյն մօտենալով Յիսուսին՝ ասաց. «Ողջո՜յն, Վարդապե՛տ». ու նրա հետ համբուրուեց։
Ըստ Մարկոսի
([[|Մկ. ]]14:44-45)
Մատնիչը նրանց նշան էր տուել ասելով՝ ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, բռնեցէ՛ք նրան եւ տարէ՛ք զգուշութեամբ։ Եւ մօտենալով նրան՝ իսկոյն ասաց. «Ռաբբի՛, Ռաբբի՛». եւ համբուրեց նրան։
Ըստ Ղուկասի
(Ղկ. 22:47-48)
…ահա երեւաց մի ամբոխ. եւ նա, որ Յուդա էր կոչւում, Տասներկուսից մէկը, առաջնորդում էր նրանց. երբ Յուդան մօտեցաւ Յիսուսին, համբուրեց նրան, որովհետեւ այն նշանն էր տուել նրանց, թէ՝ «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրա՛ն բռնեցէք»։ 48Յիսուս նրան ասաց. «Յուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն»։

Ապոկրիֆային գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խոսք Հովհաննես Մկրտիչի՝ դժոխք գալստյան մասին» ապոկրիֆում, որը սկիզբ է առնում Եվսեվի Ալեքսանդրիացու և Եվսեվի Էմեսկու բյուզանդական ստեղծագործություններից, մանրամասն պատմվում է, թե ինչպես է սատանան Հուդային մղում դավաճանության և հաղորդում հետևյալ դատողությունը Գեթսեմանի այգում նրա համբույրի մասին․

O՝ համբույր ապօրինությամբ լի։ O՝ համբույր կործանարար հոգու համար։ Օ՝ զիջում կրակոտ դժոխքին: Պոռնիկը, որը համբուրեց տիրակալի ոտքերը, մաքրելով սեփական հոգին ապականությունից։ Նա համբուրելով խորտակեց իր հոգին։ Նա, համբուրելով, պատռեց իր մեղքերի ցուցակը, համբուրելով նա ջնջեց իրեն կյանքի գրքից։ Օ՝ կնոջ խորիմաստություն։ Օ՝ աշակերտի անմտություն։ Երբ նա համբուրեց էր տիրակալի ոտքերը, հրեշտակները ուրախացան և պսակ պատրաստեցին նրա համար, երբ նա համբուրեց՝ սատանաները ուրախացան և կախաղան հանելու համար պարան հյուսեցին[1]։

Աստվածաբանական մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հուդայի համբույր»
(Գվիդո Սիենացի, 1275-1280)

Նոր Կտակարանի ուսումնասիրողները նշում են, որ Հուդայի կողմից զինվորների համար պայմանական նշան ընտրված համբույրը հրեաների ավանդական ողջույնի ձևն է[2]։ Դավաճանությունից առաջ համբուրվելը հայտնի է դեռ Հին Կտակարանից: Դավիթ արքայի զորահրամանատար Իոավը Ամեսսայի սպանությունից առաջ․

բռնեց... աջ ձեռքով Ամեսսայի մորուքից, որպեսզի համբուրի նրան։ Ամեսսայը չզգուշացավ Իոավի ձեռքի սրից, և նա խոցեց նրա ստամոքսը։

Ընդ որում` մեկնաբանները գրում են․ «Այս գործողությունը, որը սովորաբար օգտագործվում է որպես բարեկամության և սիրո արտահայտություն, Հուդան օգտագործեց իբրև դավաճանության նշան, որը նրա մեջ ցույց է տալիս խորամանկություն՝ ցանկություն մինչև վերջ Հիսուս Քրիստոսից թաքցնել նրա դեմ ուղղված զազրելի մտադրությունը, ծայրահեղ չարություն՝ ծաղրանքով օգտագործելով բարի զենքը ծայրահեղ վնաս պատճառելու համար, կամ անհեթեթություն, որը չի հասկանում օգտագործված գործողությունների ներքին իմաստը»[3]։

Ֆեոֆիլակտ Բուլղարացին իր Ավետարան ըստ Ղուկասի եկնաբանությունում գրում է․

Հուդան, որ գնում էր Հիսուսին ընդառաջ, որպես նշան ընտրեց համբույրը, բայց որպեսզի նրանք գիշերվա պատճառով չշփոթվեն, ցույց տվեց մոտիկից։ Որպեսզի Հիսուսը չթաքնվի, նրանք գալիս էին լապտերներով և ջահերով։ Ի՞նչ է Տեր։ Նա թողնում է իրեն մոտենալ այդ թշնամական համբույրով։ Եվ ջախջախիչ նետերը չէին ցրվում ապերախտ և նենգ մարդու վրա։ Այսպես, Փրկիչը այսպիսի հանգամանքներում սովորեցնում է մեզ անչարություն։ Նա միայն կշտամբանքով ասում է․ «Հուդա համբուրելո՞վ ես դավաճանում»։ Մի՞թե չես ամաչում հենց դավաճանության տեսակից։ Ինչո՞ւ ես բարեկամական համբույրին դավաճանություն ավելացնում, գործը թշնամակա՞ն է։ Եվ ո՞ւմ ես դավաճանում։ Խոնարհ, հեզ, հանդուրժողական «Մարդկային որդուն», որը մարդասիրվել է հանուն ձեզ, և ճշմարիտ Աստծուն։ Ասում է դա նրա համար էր, որ մինչև վերջ նրա հանդեպ վառվում էր սիրով[4]։
«Հուդայի համբույր»
(Չիմաբուե, 13-րդ դարի ավարտ)

Հովհաննես Ոսկեբերանը իր «Հուդայի դավաճանության մասին» զրույցում գրում է, թե ինչու է Հուդան խաղաղության նշանը դավաճանության նշան դարձրել․ «Գիտեմ՝ ով է քեզ դավադրական համբույրի ուղին ցույց տվել․ սատանան է քեզ ներշնչել այդպիսի ողջագուրանքի, իսկ դու հնազանդվելով չար խորհրդականին, կատարում ես նրա կամքը»[5]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հուդայի համբույրը» դարձել է իդիոմա, որն արտահայտում է անձի նենգություն ամենաբարձր աստիճանը, ինչպես նաև դավաճանության խորհրդանիշն է[6]։ Ուղղափառ եկեղեցում պատարագի ժամանակ հաղորդվելուց առաջ աղոթք է ընթերցվում, որի ժամանակ հավատացյալները Աստծուն խնդրում են իրենց դարձնել նրա Գաղտնիքների հաղոդակիցը և խոստանում են չվարվել Հուդայի պես[7]։

Հուդայի համբույրի տեսարանը հաճախ հանդիպում է կերպարվեստում, հատկապես եկեղեցական որմնանկարներում և ֆրեսկոներում, որտեղ կա տանջանքների ամբողջական շարք Հիսուսի ձերբակալության կոմպոզիցիաներից։

Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արման Բուր «Հուդայի համբույր» (ֆր.՝ Le Baiser de Judas), 1908 թվական (Le Film d’Art կինոստուդիա)
  • Ռաֆայել Գիլ «Հուդայի համբույր», 1954 թվական
  • Սեբաստիան Գուտերես «Հուդայի համբույր» (անգլ.՝ Judas Kiss), 1998 թվական
  • Սիմես Րի «Հուդայի համբույր» (անգլ.՝ Judas Kiss), 2003 թվական
  • Ջ․ Տ․ Տեպնապա «Հուդայի համբույր» (անգլ.՝ Judas Kiss), 2011 թվական

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • U2 խմբի «Until the End of the World» երգ (ալբոմ՝ «Achtung Baby», 1991)
  • «Դեփեշ Մոդ» խմբի «Judas» երգ (ալբոմ՝ «S ongs of Faith and Devotion», 1993)
  • «Stratovarius» խմբի «The Kiss of Judas» երգ (ալբոմ՝ «Visions», 1997)
  • «The Academy Is...» խմբի «Judas Kiss» երգ (EP The Academy Is...) 2004
  • «Metallica» խմբի «The Judas Kiss» երգ (ալբոմ՝ «Death Magnetic», 2008)
  • «W.A.S.P.» խմբի «Babylons Burning» երգ (ալբոմ՝ «Babylon», 2009)
  • Լեդի Գագայի «Judas» երգ (ալբոմ՝ «Born This Way », 2011)
  • Վիլյամ Քոնթրոլի «Kiss Me Judas» երգ (ալբոմ՝ «Silentium Amoris», 2012)
  • Korea խմբի «Հուդայի համբույր» երգ (ալբոմ՝ «Աստվածների կառքեր», 2012)
  • ռեփեր Խասկիի «Հուդա» երգ (2018 թվական)
  • «Էլեկտրոֆորեզ» խմբի «Ալկոհոլն իմ թշնամին է» երգ (2019 թվական)

Զանգվածային մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հուդայի համբույր», քվեստ, 2008 թվական

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Слово о сошествии Иоанна Крестителя во ад Արխիվացված 2008-12-11 Wayback Machine
  2. Суд над Иисусом Христом: богословский и юридический взгляд
  3. Михаил (Лузин). Толковое Евангелие. Т. 1. М., 1870. С. 503
  4. «Толкование Феофилакта Болгарского на Евангелие от Луки». Արխիվացված է օրիգինալից 2009-02-14-ին. Վերցված է 2008-09-04-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Иоанн Златоуст. Беседа «О предательстве Иуды»
  6. Поцелуй (Энциклопедия «Символы, знаки, эмблемы»)(չաշխատող հղում)
  7. Перевод: «я врагам Твоим не открою тайны, и не дам Тебе такого поцелуя, как Иуда, но как разбойник (покаявшийся на кресте) верую в Тебя»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]