Մասնակից:Էմմա Գրիգորյան/Ավազարկղ24

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չարլզ Մակինթոշ (անգլ.՝ Charles Macintosh; ), շոտլանդացի քիմիկոս և գյուտարար։ Հայտնաբերել է անջրանցիկ նյութը, որից պատրաստվում են «մակինթոշ» վերարկուները[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Մակինթոշը ծնվել է Գլազգոյում՝ հայտնի ներկարարի ընտանիքում։ Վաղ տարիքից հետաքրքրվել է գիտությամբ։ 1786 թվականին սկսել է աշխատել քիմիական գործարանում, իսկ 1797 թվականին բացել է իր սեփական արտադրությունը՝ Շոտլանդիայում առաջին պաղլեղների գործարանը։ Չարլզ Թենանտի հետ հայտնաբերել է գործվածքների սպիտակեցնող միջոց (քլորակիր)։ Նաև հայտնաբերել է երկաթի օքսիդները ածխածնի երկօքսիդի վերածման գործընթացը, ավելի արագ, քան այդ ժամանակ հայտնի պողպատի ստանալու գործընթացը։

Չարլզ Մակինթոշը անջրանցիկ հագուստի գյուտարարն է, ինչի շնորհիվ նրա անունը զետեղվել է բառարաններում (մակինթոշ վերարկու)։ Փորձելով գտնել ածուխի թորումից ստացված նյութի կիրառման տարբերակ՝ նա օգտագործել է այդ թորումից ստացված կողմնակի արտադրանքը՝ նավթան՝ որպես կաուչուկի լուծիչ։ Առաջարկել է այդ նյութից պատրաստված կտորներից սոսնձել հագուստ։ Լուծելով ռետինի ուժեղ հոտի պատճառով առաջացած խնդիրները՝ 1823 թվականին նա արտոնագիր է ստացել, իսկ 1836 թվականին սկսել մեծ պահանջարկ ունեցող «Մակինտոշ» վերարկուների արտադրությունը։

1823 թվականին դարձել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերի 29-ին Google որոնողական համակարգը նշել է անջրանցիկ գործվածքների գյուտարարի 250-ամյակը՝ տեղադրելով դուդլ՝ Մակինթոշին անձրևի տակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ellis, Ian. «Charles Macintosh Biography». todayinsci.com. Վերցված է 2016-12-29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]