Մասնակից:Էմմա Գրիգորյան/Ավազարկղ/Թեյն Սեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Գրիգորյան/Ավազարկղ/Թեյն Սեյն
 

Թեյն Սեյն (բիրմաներեն՝ သိန်းစိန်, ), Մյանմայի նախագահը 2011 թվականի մարտից 2016 թվականի մարտը[1]։ 2007-2011 թվականներին եղել է Մյանմայի վարչապետը։ Բանակի գեներալ է (2007)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեությւոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյն Սեյնը եղել է Խաղաղության և զարգացման պետական խորհրդի անդամ (Մյանմայի ռազմական խունտա)։ 2007 թվականի գարնանից փոխարինել է նախկին վարչապետ Սո Վինին, որը լեյկեմիա ախտորոշմամբ տեղափոխվել է Սինգապուրի հիվանդանոց։ Հոկտեմբերի 12-ին՝ Սո Վինի մահվանից հետո, իրականացրել է նրա պարտականությունները, իսկ 2007 թվականի հոկտեմբերի 24-ին նշանակվել է վարչապետ[3]։

Թեյն Սեյնը ղեկավարում էր նաև իշխող «Միության համերաշխության և զարգացման կուսակցությունը», որը գրանցվել էր 2010 թվականի նախագահական ընտրություններից որոշ ժամանակ առաջ։

Պաշտոնաթողությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Թեյն Սեյնը մասնակցել է բուդդիստական վանականի ձեռնադրման ծեսի[4] և ապրում է Մեմո վանքում։ Նախկին նախագահի հոգևոր ուսուցիչը Աշին Նանդամալաբհիվամսան էր[5]։ Դրանից չորս օր առաջ նա իր իշխանական լիազորությունները հանձնել է իրեն փոխարինողին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Парламент Мьянмы избрал президентом страны бывшего Премьер-министра генерала Тейн Сейна
  2. «Myanmar PM to visit Laos, Vietnam». Синьхуа. 11.07.2010.
  3. «Лидер хунты трудоустроен». Expert.ru. 24.10.2007.
  4. «Ex-president Thein Sein to ordain as monk: report- DVB Multimedia Group». DVB Multimedia Group (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-07-13-ին. Վերցված է 2016-04-05-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Burma's Former President Thein Sein Joins Monkhood». The Irrawaddy (անգլերեն). Վերցված է 2016-04-05-ին.