Մասնակից:Էլեն Ավետիսյան/Ավազարկղ21

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադուսիմիլի Ջանարդհան Վարապրասադ (անգլ.՝ Adusumilli Janardhan Varaprasad, տելուգու՝ అడుసుమిల్లి జనార్ధన వరప్రసాద్, ավելիի հայտնի է որպես Ահուտի Պրասադ), հնդիկ դերասան: Մի քանի աղբյուրների համաձայն նկարահանվել է 100-300[1] [2] ֆիլմերում` տելուգու, կաննադա, հինդի և թամիլերեն լեզուներով[3]: Կինոյի արտիստների ակադեմիայում զբաղեցրել է քարտուղարի պաշտոն(անգլ.՝ Movie Artistes Association):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահուտի Պրասադը ծնվել է 1958 թվականի հունվարի 2-ին Անդխարա-Պրադեշ նահանգի Կրիշնա շրջանի Կոդուրու գյուղում, Ադուսիմիլլի Ռամա Ռաո և Խայմավատի ընտանիքում: Նա դեռ երեխա էր, երբ ընտանիքի հետ տեղափոխվեց Կարնատակա նահանգ: Քոլեջում սովորելու տարիներին նա տարվել է դերասանական խաղով, և քոլեջը ավարտելուց հետո ընդունվել է կինոյի և հեռուստատեսության համալսարան (անգլ.՝ Madhu Film and TV Institute of Acting) Խայդարաբադում[4]:

Իր առաջին դերը Պրասադը ստացել է «Ee Prasnaku Baduledi » կինոնկարում, սակայն առաջինը վարձույթի է հանվել «Վիկրամ» ֆիլմը, որտեղ առաջնախաղ է ունեցել Ակինենի Նագարջունը[3]: Դերասանը ստացել է «Ահուտի» մականունը , համանուն ֆիլմում չարագործի դերը փայլուն կատարելու շնորհիվ[5]:

1980-ականներին իր կարիերայի վաղ փուլերում Պրասադը բացասական դերեր է մարմնավորել, հետագայում նա անցել է կատակերգական դերերի: Նրա լավագույն ֆիլմերից են ՝ Indra (2002), Malliswari (2004), Full Moon (2007) և Bendu Apparao RMP (2009):

[3]«Սիրո շունչ» ֆիլմում դերասանուհի Տաբուի հոր դերը մարմնավոելու շնորհիվ նա դրական արձագանքների արժանացավ: 2003[6] թվականին« Nasu Ninnu Premistunnanu» ֆիլմում լավագույն բացասական դերի համար Պրասադը արժանացել է Nandi մրցանակի, իսկ լավագույն բնահատուր դերի համար` «Լիալուսին» (2008) ֆիլմում, որտեղ մարմնավորել է հարբեցող տանտիրոջ[7][8]: Չնայած դերասանը ծնվել է Կրիշնա շրջանում, նա վարպետորեն տիրապետում էր Արևելյան և Արևմտյան Գոդավարի[5] շրջանների արտասանությանը:

2011-ին դերասանի մոտ ախտորոշվել է գունավոր քաղցկեղ[9] : Չնայած իր հիվանդությանը նա մինչև վերջին օրերը շարունակել է նկարահանվել ֆիլմերում: Նրա կենդանության օրոք թողարկված վերջին ֆիլմը «Rowdy Fellow» էր, Նառա Ռոխատոյի մասնակցությամբ[2]: Եվս մի քանի ֆիլմ`« Rudramadevi » և «Sankara » թողարկվել են նրա մահից հետո[5]:

Դերասանը ընտանիքի հետ վերջին տարեդարձը նշել է ուրբաթ ՝ հունվարի 2-ին[2] : Սակայն շաբաթ օրը` երեկոյան, նրա վիճակը կտրուկ վատթարացել է և նրան տեղափոխել են Կրիշնայի բժշկական գիտությունների ինստիտուտ (անգլ. (անգլ.՝ Krishna Institute of Medical Sciences) ), որտեղ 2015-ի[9] հունվարի 4-ին նա մահացել է: Ահուտի Պրասադը դիակիզվել է երկուշաբթի ՝ Երրագադ թաղամասի դիահերձարանում, այն բանից հետո, երբ հարազատներն ու գործընկերները կատարել են վերջին ծեսը[10] :

Դերասանը ամուսնացած էր ՝ Վիժայա Նիրմալայի հետ, նրանք ունեին երկու որդի` Բհարանին և Քարթիկին[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Telugu actor Ahuti Prasad dead». Business Standard (անգլերեն). 2015-01-04. Վերցված է 2015-01-31-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Ahuti Prasad Passed Away» (անգլերեն). Gulte.com. 2015-01-04. Վերցված է 2015-01-31-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Film Actor 'Ahuti' Prasad is Dead». The New Indian Express (անգլերեն). 2015-01-05. Վերցված է 2015-01-31-ին.
  4. «ఆహుతి ప్రసాద్ కన్నుమూత» (թելուգու). Sakshi.com. 2015-01-05. Վերցված է 2015-01-31-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Popular Telugu Actor Ahuti Prasad Dies at 57». Outlook (անգլերեն). 2015-01-04. Վերցված է 2015-01-31-ին.
  6. «Nandi Awards 2002» (անգլերեն). Idlebrain.com. 2003-09-08. Արխիվացված է օրիգինալից 2014-10-15-ին.
  7. «Nandi awards 2007 announced» (անգլերեն). Idlebrain.com. 2008-01-12. Արխիվացված է օրիգինալից 2015-05-31-ին.
  8. «Ahuti Prasad, renowned Telugu actor, died of cancer». The Times of India (անգլերեն). 2015-01-04. Վերցված է 2015-01-31-ին.
  9. 9,0 9,1 «ఆహుతి ప్రసాద్ కన్నుమూత» (թելուգու). Sakshi.com. 2015-01-05. Վերցված է 2015-01-31-ին.
  10. Suresh Kavirayani (2015-01-05). «Ahuti Prasad kept cancer a 'secret'». Deccan Chronicle (անգլերեն). Վերցված է 2015-01-31-ին.