Մասնակից:Զ.Հակոբյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիկտոր Ֆրանկլի մոտեցումը կյանքի իմաստին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Ֆրանկլ

Կյանքի իմաստի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի իմաստի վերաբերյալ կան բազմաթիվ մոտեցումներ` սկսած <> բառի վերլուծությունից, մինչև նրա խորքային նշանակության ուսումնասիրությունը: Կյանքի իմաստավորման և կյանքի իմաստի հիմնախնդիրը շատ են ուսումնասիրել էքզիստենցիալ հոգեբանության ներկայացուցիչները` այն համարելով կյանքի հիմնախնդիրներից մեկը: Շատ կարևոր է հասկանալ մարդու կյանքում կյանքի իմաստի առկայության և բացակայության դերը և հետևանքները: ֆրանկլը կյանքի փորձի դիտարկումներից և կլինիկական դեպքերի վերլուծությունից եզրահանգում է , որ ապրելու և ակտիվ գործելու համար անհրաժեշտ է, որ մարդը հավատա իր արարքների իմաստին: Նալիմովն ասում է, որ իմաստները մեզ դարձնում են ակտիվ, հոգեպես առողջ: Ինչպես նաև կյանքի իմաստավորվածությունը շատերը կապում են կյանքի բավարարվածության աստիճանի, ինչպես նաև հոգեկան առողջության հետ: Նիցշեն գրել է. <>: Փաստորեն վերլուծելով վերոնշված մոտեցումները, կարելի է եզրակացնել իմաստների և մարդու ընդհանուր ակտիվության, դրդապատճառների, 15 կենսունակության, կամքի և շատ այլ ոլորտների հետ վեջինիս կապի մասին: Ինչպես նաև շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում մարդու հոգեկանում իմաստների բացակայության դեպքում: Շատ անգամ մեր կյանքի այս կամ այն փուլում, կարելի է ասել, բոլորս ինքներս մեզ կամ ուրիշներին հարցադրումներ ենք կատարում մեր կյանքի իմաստի վերաբերյալ։ Կ.Յունգը կյանքի անիմաստությունը համարժեք է համարում հիվանդությանը: Բացի նրանից, որ մարդը կյանքի իմաստի կորստի դեպքում հիվանդանում է թե հոգեպես, թե ֆիզիկապես, այլ նաև նա ընկնում է մի յուրահատուկ քաոտիկ վիճակի մեջ: Այս վիճակը շատ գրողներ համարում են <>, <>, կամ ինչպես Ֆրանկլն է բնորոշում այն` <>: Այդ վակուումային վիճակը բնութագրվում է դատարկության, ձանձրույթի զգացմամբ: Շատ լավ է նկարագրվում կյանքի իմաստի դերը և ազդեցությունը Սարտրի պիեսում: Երբ գլխավոր հերոսը հրաժեշտ է տալիս իր անցյալ իմաստային համակարգին և մտնում է անիմաստության ճգնաժամի մեջ. <>: Ըստ Ֆրանկլի յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իրեն բնորոշ նևրոզը: Այժմ մենք ոչ թե գործ ունենք սեռական պահանջմունքների ֆրուստրացիայի հետ, ինչպես Ֆրոյդի ժամանակ, այլև էքզիստենցիալ պահանջմունքների ֆրուստրացիայի հետ:

Ֆրանկլի տեսակետը կյանքի իմաստի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա ժամանակաշրջանում մարդիկ ոչ այնքան տառապում են անլիարժեքության բարդույթից, ինչպես Ադլերի ժամանակ, որքան կյանքի իմաստի խորը կորստի զգացումից: Եվ Կամյուի և Սարտրի համար կարևոր է, որպեսզի մարդիկ գիտակցեն, ստեղծեն իրենց սեփական իմաստը (այլ ոչ թե գտնեն իմաստ` տրված Աստծո կամ բնության կողմից) ապա ամբողջովին իրենց նվիրեն վերջինիս իրականացմանը: Այստեղ կարելի է Ֆրանկլի մոտեցումը հակադրել Կամյուի և Սարտրի մոտեցմանը: Ֆրանկլը ասում էր, որ մարդը պետք է ոչ թե ստեղծի իմաստը, այլ գտնի այն, քանի որ եթե նա ստեղծում է իմաստը, ապա այն կեղծ է: Ըստ նրա յուրաքանչյուր իրավիճակ իր մեջ իմաստ է պարունակում, և մարդը պետք է փնտրի և գտնի այն: Նա խոսել է նաև կյանքի իմաստի օբյեկտիվության մասին: Նա գտնում էր, որ կյանքի իմաստը օբյեկտիվ է, քանզի մենք չենք հնարում այն, մենք այն գտնում ենք արտաքին աշխարհում, տվյալ պահում, տվյալ իրավիճակում: Իմաստը չի կարելի վերցնել ուրիշից, ինչպես նաև ուրիշը չի կարող ասել, թե որն է քո կյանքի իմաստը, քանի որ յուրաքանչյուր մարդու համար իմաստը տարբեր է, ինչպես նաև յուրահատուկ և անկրկնելի: Յուրաքանչյուր իրավիճակ, լինի դա տառապալի, ցավոտ, թե ուրախ կամ զվարճալի, նույնիսկ եթե այն ձանձրալի է, միևնույն է, այն պարունակում է իմաստ, որը պետք է գտնել: Ամենատարրական պահանջմունքների բավարարման անհնարինությունը բերում է դրանց կատարմանը անիրական երազանքներում: «Ով իսկապես սոված չի եղել, նա չի կարող պատկերացնել, թե ինչ ներքին կոնֆլիկտներ, ինչ կամքի լարվածություն է զգում մարդն այդ իրավիճակում: Երբ, փորելով կարծր հողը, ցրտից սառած, այտուցված մատներով շոշափել գրպանում փոքր կտոր չորացած հացը, պոկել մի փշուր, մոտեցնել բերանին և ջղաձգորեն հետ տանել. չէ որ առավոտյան ինքս ինձ խոստացա սպասել մինչև ճաշ», - գրում է Ֆրանկլը:[1]


Տարբեր հեղինակներ տարբեր մոտեցումներ են ցուցաբերում կյանքի իմաստի հիմնախնդրի վերաբերյալ: Շատ հումանիստական և էքզիստենցիալ հոգեբանության ներկայացուցիչներ կյանքի իմաստը համարում են ինքնաիրականացումը, պոտենցիալ <>–ի իրականացումը: Կարևորը հասկանալն է, որ կյանքի իմաստը գոյություն ունի, կարևոր չէ դա ներսում անհատական, երկրային է, թե կոսմիկ, կարևորն այն է, որ այն մարդուն դարձնում է ակտիվ, կենսունակ, նպատակաուղղված և հոգեպես առողջ մարդ: Իմաստի՝ որպես կյանքի խնդրի պատկերացումը, մանրամասն մշակված է Վիկտոր Ֆրանկլի` անձի և հոգեթերապիայի տեսության մեջ, որը նա բաժանել է երեք հիմանական մասերի` ուսմունք իմաստի ձգտման մասին, ուսմունք կյանքի իմաստի մասին և ուսմունք ազատկամքի մասին։ Մարդու կողմից իր կյանքի իմաստի որոնման ձգտումն ու իրացումը Ֆրանկլը դիտարկում է որպես բնածին միտում, որը հատուկ է բոլոր մարդկանց և համարվում է անձի վարքի և զարգացման հիմնական շարժիչ. որպեսզի մարդն ապրի և ակտիվ գործի, պետք է հավատա իր արարքների իմաստին։ Իմաստի բացակայությունը մարդու մոտ առաջացնում է մի վիճակ, որը Ֆրանկլն անվանում է էքզիստենցիալ վակուում։ Հոգեկան առողջության անհրաժեշտ պայման է լարվածության որոշակի մակարդակը, որն առաջանում է մի կողմից մարդու և մյուս կողմից՝ արտաքին միջավայրում լոկալիզացված օբյեկտիվ իմաստի միջև, որը մարդը պետք է իրագործի։ Իմաստը պետք է միշտ գտնվի իրականությունից առաջ, և նրա հիմնական գործառույթը՝«իմաստի իմաստը», իրականությանը տեմպ հաղորդելն է։ Այսպիսով, մարդը ձգտում է ձեռք բերել իմաստ և ֆրուստրացիա կամ վակուում է զգում, եթե այդայդ ձգտումը մնում է ոչ կամածին։

Կյանքի իմաստի մասին ուսմունքը սովորեցնում է, որ իմաստը սկզբունքորեն հասանելի է ցանկացած մարդու՝ անկախ սեռից, տարիքից, ինտելեկտից, կրթությունից, բնավորությունից, միջավայրից և այլն։ Սակայն իմաստի գտնելը ոչ թե ճանաչողության, այլ կոչման խնդիր է։ Մարդը չի բարձրացնում կյանքի իմաստի հարցը, կյանքն է այդ հարցը դնում նրա առաջ։ Իմաստը սուբյեկտիվ չէ, մարդը 17 չի ստեղծում այն, այլ գտնում է աշխարհում, օբյեկտիվ իրականության մեջ։ Իմաստների որոնման և գտնելու մեջ մարդում օգնում է խիղճը, որը Ֆրանկլը սահմանում է որպես իմաստային օրգան, որպես ինտուիտիվ ընդունակություն՝ փնտրելու յուրաքանչյուր իրավիճակում թաքնված իմաստը։ Ըստ Ֆրանկլի՝ իմաստի ընկալումը «գործունեության ֆոնին հնարավորության գիտակցումն է կամ այն բանի գիտակցումը, թե ինչ կարելի է անել տվյալ իրավիճակում»։ Սակայն իմաստը գտնելու հետ մեկտեղ այն պետք է նաև իրագործել։ Մարդը պատասխանատվություն է կրում իր կյանքի եզակի իմաստի իրագործման համար։ Իրականացնելով իր կյանքի իմաստը՝ մարդը դրանով իսկ իրականացնում է իրեն, այսպես կոչված, ինքնաիրացումն իմաստի իրականացման պրոդուկտ է։

Մարդը չի կարող զրկվել իմաստից ոչ մի հանգամանքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուամենայնիվ, մարդը երբեք չգիտի, արդյո՞ք նրան իսկապես հաջողվեց իրականացնել իր կյանքի իմաստը։ Այսպիսով, կյանքի իմաստի մասին Ֆրանկլի հիմնական դրույթն այն է, որ «մարդը չի կարող զրկվել իմաստից ոչ մի հանգամանքում. կյանքի իմաստը միշտ կարող է գտնվել։[2] Ֆրանկլի երրորդ` ազատ կամքի մասին ուսմունքի, հիմնական դրույթն այն է, որ մարդն ազատ է՝ գտնելու և իրացնելու իր կյանքի իմաստը, եթե նույնիսկ նրա ազատությունը նկատելիորեն սահմանափակվում է օբյեկտիվ հանգամանքներով։ «Մարդն ազատ է այն բանի շնորհիվ, որ նրա վարքը, առաջին հերթին որոշվում է արժեքներով և իմաստներով»։ Համաձայն Ֆրանկլի կյանքի իմաստը անընդհատ փոխվում է, բայց երբեք չի անհետանում: Մարդկային գոյությունը երբեք չի լինում անիմաստ : Մինչև կյանքի վերջը մարդու կյանքը լի է իմաստներով: Եվ քանի դեռ մարդուն գիտակցությունը չի լքել, նա պարտավոր է մշտապես վերաձևակերպել արժեքները և պատասխանատվություն կրել: Նա պատասխանատու է արժեքների վերաձևակերպերպման մեջ մինչև իր գոյության վերջին վարկյանը: Ի հակադրություն Մասլոուի և Ռոջերսի գիտական հայացքներին, Ֆրանկլը պնդում էր, իմաստը դուրս է գալիս ինքնակառավարման շրջանակից և հանդես է գալիս 3 մակարդակներով. • Բարձրագույն իմաստ (տիեզերական մակարդակ) • ակնթարթային իմաստ (տվյալ պահի մասին) • բոլորի կողմից ընդունված ամենօրյա իմաստ Կյանքի իմաստը կարելի բացահայտել 3 միջոցներով. • որևէ արարք իրականացնելու ճանապարհով • արժեքները վերապրելու ճանապարհով • տառապանքի ճանապարհով Մարդը դադարում է գնահատել կյանքը, երբ կորցնում է նրա իմաստը:[3] Եթե մարդու մոտ կա կյանքի հիմնավորում, ապա նա կդիմանա գրեթե նրա բոլոր առաջադրած պայմաններին: Մեծ հոգեթերապևտիկ ուժ ունի մարդու մոտ այն համոզմունքը, որ նրա կյանքում կա մի բան, որի համար արժե ապրել: Դա հատկապես վառ արտահայտվում է այն դեպքում, երբ մարդուն թվում է, թե այդ խնդիրը հատուկ կանխատեսված է հենց իր համար, այն ասես նման լինի առաքելության: Այդպիսի խնդիրը մարդուն թույլ է տալիս իրեն զգալ անփոխարինելի, կյանքը իմաստ է ստանում հենց այն պատճառով, որ այն անփոխարինելի է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Франкл, Виктор (2000). Теория и терапия неврозов. СПБ. էջ 27.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Франкл, Виктор. Сказать жизни ДА! Психолог в концлагере. Москва. էջ 239.
  3. Франкл, Виктор (1990). ЧЕЛОВЕК В ПОИСКАХ СМЫСЛА. Москва. էջ 266.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)