Մասնակից:Երիցուկ/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիցուկ/Ավազարկղ5

Աշոտ Նասիբով (ռուս.՝ Ашо́т Алекса́ндрович Наси́бов, ), ռուս հեռուստալրագրող, որը հայտնի է ՆՏՎ-ում և ռուսական այլ հեռուստաալիքներում աշխատանքով, հեռուստա և ռադիո հաղորդավար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Նասիբովը ծնվել է 1962 թվականին, Մոսկվայում:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին[1] ավարտել է Մոսկվայի պետական ​​համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1984-1992 թվականներին աշխատել է որպես կրտսեր խմբագիր, հետագայում` որպես խմբագիր, «Մայակ» ռադիոկայանի միջազգային տեղեկատվական բաժնի ավագ խմբագիր:

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-1993 թվականներին որպես թղթակից աշխատել է «Օստանկինո» ռուսական պետական հեռուստառադիոընկերության լրատվական գործակալության («"ԻՏԱ Նովոստի», «ԻՏԱ Վրեմյա») ծրագրերում[2][3]։ 4 տարի ապրել է Ճապոնիայում՝ աշխատելով «Ճապոնիայի Ռադիո»-ում, որը հեռարձակվում է Ռուսաստանում[4]։ Տպագրվել է «Իզվեստիա» թերթում[5]։

Հետագայում նա աշխատանքի է անցել ՆՏՎ ոչ պետական հեռուստաընկերությունում[6][7]։ 1996 թվականից[8] մինչև 2001 թվականը աշխատել է այդ հեռուստաընկերության լրատվական ծառայության («Այսօր», «Արդյունքներ») հատուկ թղթակից, զբաղվել է քաղաքական ռեպորտաժներով[9][10]։ Աշխատել է որպես թղթակից Ճապոնիայում[11], եղել է հեռուստաալիքի լրագրողների թվում, որոնք լուսաբանել են 1998 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը Նագանոյում[12][13] և 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերը Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում[4][14]։ 2000 և 2001 թվականներին[15][16] նաև լուսաբանել է ռազմական գործողությունները Չեչնիայում[17][18]։ 2001 թվականի ապրիլին ՆՏՎ հեռուստաընկերությունում սեփականատիրոջ փոփոխությունից հետո լրագրողների մեծ խմբի թվում լքել Է հեռուստաընկերությունը և անցել աշխատանքի TV-6 հեռուստաալիքում[19]։

2001 թվականի մայիսից մինչև 2003 թվականի մարտ աշխատել է որպես ТВ-6 հեռուստաընկերության տեղեկատվության ծառայության թղթակից, 2002 թվականի հունիսից` ТВС-ում[20]։ ТВ-6-ի և ТВС-ի միջև ընկած ժամանակահատվածում (2002 թվականի գարնանը) նաև սյուժեներ է նկարահանել «Էխո-TV» հեռուստաընկերության համար[21]։ Մի քանի անգամ մասնակցել է նաև «Հանգցրեք լույսը» հեռուստածրագրին[22]: Հեռացվել է հեռուստատեսությունից 2003 թվականի գարնանը (դրա փակումից քիչ առաջ)[23][24] հեռուստաալիքի լրատվական խմբագրության ղեկավար Գրիգորի Կրիչևսկու հետ կոնֆլիկտի հետևանքով[25] և քաղաքական թեմաներով նյութերի հետ աշխատանքից սեփական հոգնածության պատճառով[4]։

2003 թվականի ապրիլից[26] մինչև 2004 թվականի մայիս՝ 7TV մարզական հեռուստաընկերության տեղեկատվական ծրագրերի տնօրեն[27][28][29]: Այնտեղից հեռացել է 2004 թվականի հունիսին իր կամքով, երբ հեռուստաալիքը փոխել է իր ղեկավարությունը, և լուրերի հեռարձակման ձևաչափը կտրուկ փոխվել է[30][31]:

2004 թվականի օգոստոսին նա վերադարձել է ՆՏՎ հեռուստաալիք[32]: Տնտեսական նորությունների հաղորդավարն էր «Այս առավոտ» առավոտյան հաղորդման ժամանակ[33][34][35]: 2005 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նույն ալիքով վարել է «Զրույց սուրճի բաժակի շուրջ» հեռուստահաղորդումը, որի ընթացքում զրույցներ էր վարում հյուրերի հետ ստուդիայում: Նա լքել է ՆՏՎ-ն հիմնական պրոդյուսեր Ալեքսանդր Լևինի հեռանալուց մի քանի ամիս անց (2005 թվականի վերջին) պայմանագրի ժամկետի ավարտի և հեռուստաալիքում հետագա աշխատանքը երկարաձգել չցանկանալու պատճառով[36]:

2005 թվականի սեպտեմբերից մինչև 2013 թվականի դեկտեմբեր եղել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդավար[37]` վարելով հետևյալ հաղորդումները` «Երիտասարդ հայրիկի դպրոցը» (2005-2007), «Վերադարձ դեպի ապագա» (2008-2010), «Նրանք -1»(2010- 2011), «Պահիր մոմը» (2013): Դրանից հետո նա հայտնվել է այս ռադիոյի ստուդիայում արդեն որպես մի քանի հաղորդումների հյուր: Հեղինակի սյունակները հրապարակել է նաև բլոգում՝ իր կայքում[38]:

2005 թվականի ձմռանը նա առաջարկ է ստացել դառնալ Դոմաշնի հեռուստաալիքի հաղորդավար, 2006 թվականի մարտից[39] «Օգտակար օր» հաղորդաշարի հաղորդավարն էր[40]:

2006 թվականից մինչև 2008 թվականը՝ «Ռոզեներգոատոմ» կոնցեռնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի ղեկավար[9]:

2009 թվականից մինչև 2011 թվականը՝ «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի մարզերի հետ աշխատանքի գրասենյակի խորհրդական[41]:

2011 թվականից 2013 թվականներին` «Ատոմեներգորեմոնտ» ԲԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական[42]:

2014 թվականից` «ՎՆԻԷԿ» ԲԸ մամուլի ծառայության ղեկավար, ատոմային արդյունաբերության վարչության տեղեկատվական քաղաքականության կոմիտեի նախագահ[43]:

Հանրային դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի գարնանը ստորագրել է բաց նամակ` ի պաշտպանություն Մանանա Ասլամազյանի «Կրթական մեդիա» հիմնադրամի (ANO Internews)[44]:

Նա մասնակցել է 2011-2013 թվականներին Մոսկվայում տեղի ունեցած զանգվածային ցույցերին ու հավաքներին[45]:

2014 թվականի հունվարին Մոսկվայի ժուռնալիստների խարտիայի մի շարք այլ անդամների հետ ստորագրել է հայտարարություն, որում ստորագրողները ծայրաստիճան անհանգստություն էին հայտնում «Դոժդ» հեռուստաալիքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ կապված Լենինգրադի շրջափակման հարցման հետ[46]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի չորս երեխա[47]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «КАК СТАТЬ ХОРОШИМ ПРЕСС-СЕКРЕТАРЕМ». Труд. 2008-12-02.
  2. НАСИБОВ Ашот Александрович — Биография — БД «Лабиринт»
  3. «Протокол совещания руководителей приграничных областей Российской Федерации и Украины» (PDF). Информационный портал Межрегионального приграничного сотрудничества. 1993-06-28.
  4. 4,0 4,1 4,2 «СПОРТИВНОЕ ПОВЕДЕНИЕ. Журналист Ашот Насибов сменил электорат на болельщиков». Московские новости. 2003.
  5. «ЧЕЧЕНСКИЙ ДЕСАНТ В ЯПОНИИ. Ашот НАСИБОВ». Известия. 1996-12-24.
  6. Ашот Насибов (2013-08-09). «НТВ: золотые деньки». Facebook.
  7. Ашот Насибов (2018-10-10). «НТВ: юбилейное. 25 лет НТВ». Facebook.
  8. «Кем стали НТВшники». Афиша. 2011-04-15.
  9. 9,0 9,1 Насибов Ашот Александрович — «PRESSЗВАНИЕ» — премия деловых кругов
  10. ТЕЛЕНОВОСТИ ОТ… — Общество — Новая Газета
  11. «Москва играет с Токио. Российско-японские отношения обсуждают Ашот Насибов, Виктор Черепков». Радио Свобода. 2015-08-10.
  12. «Калькуляция. Ашот НАСИБОВ». Итоги. 1998-02-16.
  13. «Спорт как шоу-бизнес». Эхо Москвы. 2009-11-01.
  14. «Теледесант в Австралию. "Сидней-2000" на экранах телевизоров». Сегодня. 2000-09-09.
  15. «13 задержанных в селении Джалка». NEWSru.com. 2001-03-04.
  16. «Женщинам, служащим в Чечне, дарят подснежники». NEWSru.com. 2001-03-08.
  17. «ТЕЛЕСМОТРЯЩИЙ. ГОВОРУНЫ?». Комсомольская правда. 2000-02-22.
  18. «В Подмосковье убит 19-летний армянин - гражданин России Артур Сардарян». Радио Свобода. 2006-05-30.
  19. «Журналисты, ушедшие с НТВ, окончательно решили перейти на ТВ-6». NEWSru. 2001-04-15. Վերցված է 2013-02-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «ТВС и призрак ТВ-6». Дни.ру. 2003-03-31.
  21. «Начало вещания телекомпании «Эхо»». Эхо Москвы. 2002-04-15.
  22. «Тушите свет: Религия». ТВС. 2002-09-02.
  23. «Владимир Кара-Мурза: "Уйду с ТВС последним"». Собеседник. 2003-05-28.
  24. «ТВС потряхивает изнутри». Собеседник. 2003-04-02.
  25. «ПРОБЛЕМНОЕ ТВ. Новый конфликт на ТВС. На этот раз — редакционный». Новая газета. 2003-03-20.
  26. «Директором информационных программ канала 7ТВ назначен Ашот Насибов». Газета. 2003-04-08.
  27. «Ашот Насибов: "Главное в новостях - сами новости"». Телеспорт. 2003-07-24.
  28. «Беспутин построит второе "Останкино"». Известия. 2003-04-02.
  29. «Человек из ТВ». Эхо Москвы. 2003-04-12.
  30. «Ашот НАСИБОВ: "Я ухожу по личным причинам"». Известия. 2004-05-26.
  31. «Забудьте о 7ТВ… до осени». DotsMedia.ru. Արխիվացված է օրիգինալից 2008-06-21-ին. Վերցված է 2008-06-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  32. Степанова, Надежда — Культура (2004-08-30). «Эпоха скандальных ток-шоу уходит в прошлое». Известия. Վերցված է 2017-07-23-ին.
  33. «ЧЕМ ВАС ОБРАДОВАЛ И ЧЕМ ОГОРЧИЛ ТЕЛЕЭКРАН НА МИНУВШЕЙ НЕДЕЛЕ?». Труд. 2004-10-21.
  34. «Утро на НТВ теперь начинается по-другому». tverlife.ru. 2004-10-22.
  35. Сергей Варшавчик. (2005-07-22). «Осокин сослан в отхожие места». Независимая газета. Արխիվացված է օրիգինալից 2013-03-15-ին. Վերցված է 2013-02-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  36. ««В эфире я осьминог»». Вечерняя Москва. 2006-06-15.
  37. «ИНТЕРВЬЮ. Новые передачи на «Эхо Москвы»». Эхо Москвы. 2005-09-01.
  38. «Дадим себе шанс, сделаем Москву живой». Эхо Москвы. 2017-09-08.
  39. «ТЕЛЕХРАНИТЕЛЬ. ТВ домашних ценностей». Эхо Москвы. 2006-03-05.
  40. «Татьяна Веденеева возрождает прямой эфир». Комсомольская правда. 2006-04-28.
  41. «Ашот Насибов: Ядерная безопасность может быть только глобальной». СКЦ Росатома. 2010-09-29.
  42. «Эксперты назвали преимущества системы электронных торговых площадок в атомной отрасли». Regnum. 2012-04-18.
  43. «Комитеты > Комитет по информационной политике». AtomSRO.ru. 2018-02-12. Վերցված է 2018-10-24-ին.
  44. «Открытое письмо журналистов в поддержку АНО "Интерньюс"». Кавказский узел. 2007-05-30.
  45. «Русский Facebook о Навальном». Радио Свобода. 2013-07-18.
  46. «Московская хартия журналистов солидарна с телеканалом "Дождь"». Радио Свобода. 2014-01-29.
  47. Сайт клуба выпускников МГУ (Московский Государственный Университет): Ашот Насибов: «Труднее всего воспитывать… жен!»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]