Մասնակից:Դեյվ Բաղդասարյան/Who Wants to Live Forever

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Who Wants to Live Forever
Թողարկվածսեպտեմբերի 15, 1986
ԺանրՊրոգրեսիվ ռոք, հարդ ռոք
Տևողություն5:15 (Ալբոմային տարբերակ) 4:00 (Սինգլ)
Պրոդյուսեր

Queen

Դևիդ Ռիչարդս

«Who Wants to Live Forever» (անգլ.՝ «Ով է ուզում ցմահ ապրել»), Queen անգլիական ռոք խմբի երգը՝ A Kind of Magic ալբոմից: Գրվել է Բրայան Մեյի կողմից։ Երգը թողարկվել է սինգլի տեսքով «Killer Queen» երգի հետ մեկտեղ: Սինգլը միանգամից մեծ հռչակ է ստացել խմբի երկրպագունների կողմից, և երգը լրացրել է Greatest Hits II հավաքածուի շարքերը: Դրանից բացի, երգը ներկայանում է որպես աշխհարահռչակ Queen-ի գլուխգործոցներից մեկը[1]:

Երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը տարբերվում է մի յուրահատկությամբ, որ դրա մեջ նվագում է սիմֆոնիկ նվագախումբ: Բոլոր երաժիշտները նվագում են ոչ իրենց գործիքների վրա, օրինակ Ջոն Դիքոնն իր մասը նվագում է կոնտրաբասի, Ռոջեր Թեյլորը՝ սիմֆոնիկ թմբուկների, իսկ Բրայան Մեյը՝ երգեհոնի վրա:

«Who Wants to Live Forever» եղել է ռեժիսոր Ռասսել Մալկեխի (1986) «Լեռնեցի» ֆիլմի հիմնական երաժշտական կոմպոզիցաներից և հետագայում օգտագործվել էր որպես սաունդթրեք մի շարք հեռուստասերիալների մեջ:

Քավեր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 թվականին Ֆրեդդի Մերկյուրիի հիշատակին նվիրված համերգին երգը կատարել է բրիտանական երգիչ Սիլը:
  • 1996 թվականին գերմանական տեխնո-խումբ Dune-ը կատարել է երգի իր տարբերակը:
  • 1996 թվականին երգի իր քավեր-տարբերակը ձայնագրեց E-Rotic դուետը: Երգը մտավ Queen dance traxx հավաքածուի մեջ, և նաև թողարկվել է որպես առանձին սինգլ:
  • 1997 թվականին Սառա Բրայթմանը ձայնագրեց իր քավեր տարբերակը, որը մտավ Time to say Goodbye/Timeless ալբոմը , և նաև թողարկվել է որպես առանձին սինգլ: Սառայի տարբերակն առանձնանում է իր ավելի դասական հնչեղությամբ, քան՝ բնօրինակ տարբերակը:
  • 2009 թվականին ուելսցի օպերային երգչուհի Քեթրին Ջենկինսն վերակատարեց երգը իր Believe ալբոմում:
  • 2013 թվականին ձայնագրվեց Արտյոմ Ստիրովի՝ Մավրին խմբի, նախկին վոկալիստի կողմից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «О Queen». Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին. Վերցված է 17 июля 2007-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]