Մասնակից:Դայանա Յուզբաշյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դայանա Յուզբաշյան/Ավազարկղ

Սոս Տիգրանի Սահակյան ( օգոստոսի 5, 1949, Ջավախք, գյուղ Դամալա, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, գործարար: Տնտեսագիտական գիտությունների թեկնածու:

Կենասգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոս Սահակյանը ծնվել է 1949 թվականին, Ջավախքի Դամալա գյուղում, գյուղատնտեսի ընտանիքում: Նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգից: Հաճախել է Դամալայի միջնակարգ դպրոց և դպրոցական տարիներին հետաքրքրված է եղել մաթեմատիկայով և սպորտով՝ մասնավորապես շախմատով և ֆուտբոլով: 1967 թվականին տեղափոխվել է Երևան: 1967-1972 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում և ստացել տնտեսագետի որակավորում: 1972-1974 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայում, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է: Հրատարակել է ավելի քան 10 գիտական աշխատություն:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրջ 20 տարի աշխատել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի կառավարման տարբեր ոլորտներում, համատեղ դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ։ Խորհրդային համակարգի փլուզումից հետո 5 տարի աշխատել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ հիմնելով սեփական բիզնեսը։ 1997 թվականից վերադարձել է Հայաստան և 2001 թվականին հիմնադրել «Սովրանո» և «Սոնագրո» ընկերությունները, որը ներկա դրությամբ ունի 1000-ից ավելի աշխատակից։ Սեփական հրուշակեղենի գործարանի արտադրանքը վաճառվում է Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և մի շարք երկրներում։

Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ է [1] և «Հայաստան-Վրաստան» համագործակցության խմբի ղեկավարը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան կողմից ստացել է պատվո հավաստագիր [2]:

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոս Սահակյանն իրականացրել է բազմաբնույթ բարեգործական միջոցառումներ, հատկապես Ջավախքում[3] [4]՝ նպաստելով հայապահպանության խնդրի և տարածաշրջանի սոցիալական, մշակութային և տնտեսական հարցերի լուծմանը։ 2009 թվականին Դամալա գյուղում Սոս Սահակյանը ստեղծել է հիմնադրամ, որը հոգում է գյուղի տարբեր խնդիրները։ 2013 թվականի դեկտեմբերին Սոս Սահակյանի անմիջական նախաձեռնությամբ Երևանում հիմնադրվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը [5] [6], որի շուրջ միավորվել են ջավախքյան ծագում ունեցող մտավորականներ և գործարար աշխարհի ներկայացուցիչներ։ Սոս Սահակյանի ընտանիքը հովանավորում և աջակցում է նաև Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմի ամբողջ գործունեությունը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծնողներ՝ Տիգրան Սահակյան, Բեդխեհեմ Սահակյան
  • Կին՝ Անահիտ Պողոսյան, քիմիկ-տեխնոլոգ
  • Դուստր՝ Նունե Սահակյան, մաթեմատիկ, ծրագրավորող, մարքեթոլոգ
  • Որդի՝ Արման Սահակյան [7] ,ԱԺ նախկին պատգամավոր, գործարար
  • Դուստր՝ Սոնա Սահակյան, տնտեսագետ, գործարար


  1. https://armcci.am/?p=7260&fbclid=IwAR2xLmIHp75Ev2l_ixlK7UWKiG6iNi8VgAP9C5G_ONbLEKwWv6WQDGfiu1Q. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. https://www.mfa.am/hy/consulates-armenia/ua?fbclid=IwAR0oYQJA9dbGGGK2uuXNxl2q6fKW6j7ooIW2duWi6gyxM8qF4FYCXm161no. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. https://javakhk.livejournal.com/323087.html?fbclid=IwAR3FItIoVP9v9ehXmrteoZd8rknMWA783y2uIEFELNLVKuXohvHT0TutG_8. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. https://www.youtube.com/watch?v=Sh6NGoOqKmk&fbclid=IwAR2-FwIA-pjvuzI1l-dPBgXfykcjOU4sNewmd5byJpQ204ww_5YyWn6D_7g. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. http://www.jah.am/%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%A4%D5%AB%D6%80%D5%B6%D5%A5%D6%80?fbclid=IwAR13TK6ZnQ8CkZcwIbDc_zysNEnk-c3p-RKBM8GBicwTHUItsqhCVyXthO0. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. http://hayernaysor.am/en/archives/70230?fbclid=IwAR1d_QwxQnaKFfTDoa8RlJefetsUGVcbdzFnTfmWZlUXddc_PfKiD_N2H60. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. http://www.parliament.am/deputies.php?ID=1237&sel=details&fbclid=IwAR3NV9qEEIqjHQjRZKGb4szLCbleUYIUlYy6p0zY5wkKSH57ie09zg1ibjs. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)