Մասնակից:Գևորգ Ավանեսյան (ամ)/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դարիա Եվգենիևնա Զոտեևա, ավելի հայտնի որպես Ինստասամկա, ռուս ռեփեր և տիկտոկեր, նախկինում ինստաբլոգեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարիա Եվգենիևնա Զոտեևան ծնվել է 2000 թվականի մայիսի 11-ին Տոբոլսկում։ Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Մոսկվայի մարզի Չեխով քաղաքում, իսկ ստեղծագործական կարիերան սկսելուց հետո տեղափոխվել է Մոսկվա[1]։ Նրա ծնողները ձեռնարկատերեր են[2]։ Նա ունի նաև փոքր քույր՝ Ռիտա անունով[2]։

«Mash» հրատարակության տվյալներով՝ Դարիան սովորել է Տոբոլսկի թիվ 3 դպրոցում, որտեղից նրան հեռացրել են իններորդ դասարանում (պատճառը չի նշվում)[1]։ Ըստ «SRSLY» մեդիա հարթակի՝ Դարիան ավարտել է դպրոցը և ընդունվել «տեղական քոլեջ» տնտեսագետի մասնագիտությամբ: Այնուհետև ընդունվել է Մոսկվայի պետական ​​իրավաբանական ակադեմիա, բայց նրան հեռացրել են երկու ուսումնական հաստատություններից՝ վատ հաճախումների պատճառով[3]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի կեսերից նա մտերիմ հարաբերությունների մեջ էր Օլեգ Էրոպկինի հետ, ով ավելի հայտնի է «Moneyken» մականունով։ Ըստ Օլեգի՝ նա և Դարիան ամուսնացած են 2020 թվականի կեսերից.

Մեզ մոտ ամեն ինչ լուրջ է։ Արդեն կես տարի է ամուսնացած ենք։ Ուղղակի գնացինք ԶԱԳՍ, գրանցվեցինք, ու վերջ։ Հարսանիքը կլինի ավելի ուշ
- Օլեգ Moneyken, ՅուԹյուբ շոու «Ինչ արժե հագուստը», նոյեմբերի 20, 2020 թվական[4]

Ըստ Mash ռուսական մեդիա հարթակի՝ մինչ այդ Դարիան որոշ ժամանակ հարաբերությունների մեջ է եղել Ալեքսանդր Կովինի հետ[1]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլոգինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին (ըստ «Vokrug TV» հրապարակման), 2016 թվականին նա սկսեց նկարահանել խոսակցական ժանրի տեսահոլովակներ և զվարճալի կարճ տեսանյութեր՝ վայներ[5]: Դրանք ինստագրամում հրապարակել է «Պրեզիդենտշա» կեղծանունով[6][7]։ Ավելի ուշ կեղծանունը փոխվեց և դարձավ «Ինստասամկա», իսկ նրա կերպարը դարձավ սադրիչ։ «Lenta.ru» կայքէջը 2019 թվականի հոկտեմբերին իր նյութում նշում է, որ հանդիսատեսի ուշադրությունը գրավելու համար բլոգերն օգտագործում է ոչ միայն իր կերպարը, այլև ցնցում է բոլորին բեմադրված կողոպուտներով և պատահարներով, իսկ հիմա և այլ սկանդալային արարքներով[8][9]: Այդ պատճառով նրան հաճախ համեմատում են ռեփեր Մորգենշտերնի հետ][10][11], ով նույնպես իր համբավը ձեռք է բերել էպատաժի շնորհիվ[12]։

Երաժշտական ​​կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 8-ին նա թողարկեց իր առաջին անհատական ​​երաժշտական ​​ձայնասկավառակը՝ «Born to Flex»-ը։ Երկրորդ ձայնասկավառակը՝ «Triple Baby»-ն, թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 30-ին[13]։ Ձայնասկավառակները տարածելու համար Դարիան 2019 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր մեկնեց շրջագայության Ռուսաստանի քաղաքներով[14]: Նաև մինչ շրջագայությունը սկսելը՝ թողարկվեց «Triple Baby Tour» սինգլը, որում Դարիան ունկնդիրներին կոչ էր անում գալ իր համերգներին[14]։

2020 թվականին Ինստասամկան թողարկեց երեք ձայնասկավառակ, որոնցից երկուսը սոլո՝ «Mamacita» և «Thank You Dad», ինչպես նաև «Moneyken»-ի հետ համատեղ՝ «Family Business» ձայնասկավառակը[15]։ Վերջինս թողարկումից հետո առաջին տեղն է զբաղեցրել «Apple Music»-ի ռուսական չարթում[16]։

2020 թվականի վերջից Ինստասամկայի սինգլներից շատերը (ավելի կոնկրետ՝ «Viton», «Fact», «Mommy», «Money Day», «Juicy» և «Lipsi Ha») լայն տարածում են գտել տիկտոկյան հարթակում նույնիսկ մինչ դրանց պաշտոնական թողարկումը: «Brand Analytics» վերլուծական գործակալության հետազոտության համաձայն՝ Դարիայի հաշիվն այս սոցիալական հարթակում 2021 թվականի փետրվարի դրությամբ ամենահայտնիներից մեկն է Ռուսաստանում[17][18][19]։

2021 թվականի նոյեմբերին նա թողարկեց իր «Moneydealer» սոլո ձայնասկավառակը[20][21], որը ներառում է 7 թրեք՝ 14 րոպե ընդհանուր տևողությամբ[22]։ Դրանցից երկուսը՝ «Lipsi Ha»-ն և «Juicy»-ն, նախկինում թողարկված սինգլներ են։ Թրեքներից մեկը ձայնագրվել է «Moneyken»-ի հետ միասին, ով, ըստ ՎԿ-ի տեղեկությունների, նաև ալբոմի պրոդյուսերն է[23]։

Սկանդալներ և միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկիտա Լոլայի ֆիլմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նա քեզ համար Ինստասամկա չէ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի վերջին Ինստասամկայի նախկին օգնական Նիկիտա Լոլը խոսեց իր ընկերոջ՝ Օլեգի հետ կողոպուտի բեմադրության և դժբախտ պատահարի մասին, որի մասին նրանք ավելի վաղ հայտնել էին[6][24]։ Նա դա արել է իր երկժամյա «Նա քեզ համար Ինստասամկա չէ» ֆիլմում, որը հրապարակվել է ՅուԹյուբում։ Այս մանրամասների բացահայտման հիմք է հանդիսացել Դարիայի և Լոլի միջև նախկինում կնքված «փոխվստահության համաձայնության» չիրականացումը. նրանք պայմանավորվել են, որ ամեն ամիս Նիկիտան պետք է որոշակի ֆիքսված գումար ստանա իր աշխատանքի համար, բայց Ինստասամկան ինչ-որ պահի խախտել է այս համաձայնությունը՝ հրաժարվելով վճարել նրան[25][26]։ Տեսանյութի հրապարակումից մի քանի օր անց Լոլան թողարկել է ՅուԹյուբի «Նոր շոու» ​​ծրագիրը, որին մասնակցել են Դարիան, նրա ընկերը և այլ բլոգերներ։ Հրապարակման մեջ Օլեգը բոլորի հետ իրեն կոպիտ է պահել, ինչն էլ ավելի է սրել իրավիճակը սկանդալի հետ կապված։ Նիկիտան նաև ասաց, որ Դարիային մերկացնելու երկրորդ մասն է ունեցել։ Դա ստիպեց Դարիային փորձել լուծել վեճը Նիկիտայի հետ՝ վճարելով նրան աշխատանքի համար ամբողջ գումարը[24]։

«Մուրացկան Ինստասամկա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի ապրիլին Նիկիտա Լոլը թողարկեց իր երկրորդ ֆիլմը Ինստասամկայի մասին։ Դրանում նա պատմել է հիփ-հոփ երգչուհի Լարիսա Աննիկովայի (ավելի հայտնի է որպես Ջիզզի Բ) և Զոտեևայի ու նրա թիմի համագործակցության բացասական փորձի մասին։ Նա հարցազրույց է տվել Լոլային, որում պատմել է Ինստասամկայի համար որպես ուրվական գրող և բիթմեյքեր իր աշխատանքի մասին։ Աննիկովան 14 տարեկանից զբաղվում է երաժշգտությամբ: 16 տարեկանում նա մտավ Դարիայի թիմ, որտեղ գրել է 6 թրեք «Mamacita» ալբոմի համար, ինչպես նաև աշխատել է «Bloody Party» և «Word Up» սինգլների վրա, որոնց համար նրան չեն վճարել: Թիմում աշխատելու ընթացքում նա ենթարկվել է ոտնձգությունների Զոտեևայի մենեջեր Մաքսիմ Ստոլյարովի կողմից։ Նա ասում է, որ իրեն հիասթափեցրել են և հուսախաբ արել, նրանց հետ աշխատելիս նա միայնակ էր զգում և հասարակության կողմից մերժվելու վախ էր զգում[27]:

Այլ սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հունվարին Դարիան կոպիտ է վարվել Յանդեքս Ֆուդի առաքիչի հետ և նրա վրա սուրճ է լցրել՝ համաճարակի հետ կապված կանոնները չպահպանելու համար՝ տեսանյութ հրապարակելով Ինստագրամի իր սթորի բաժնում։ Այս միջադեպից հետո Յանդեքս Ֆուդի ղեկավարությունը ընդմիշտ արգելափակել է աղջկա հաշիվը հավելվածում[24]։

2021 թվականի փետրվարին Դարիան վռնդեց դիմահարդարներին իր բնակարանից և կոպտեց նրանց՝ տեսանյութ հրապարակելով Ինստագրամի իր սթորի բաժնում[28][8]։ Այս դեպքից հետո «TenLetters» ընկերությունը հրաժարվեց նրա մասնակցությունից «100% գայլ» ֆիլմում որպես հնչյունավորող, իսկ Կլավա Կոկան հրաժարվեց նրա հետ համագործակցելուց[8]։

2021 թվականի սեպտեմբերին Կիևում կայացած համերգի ժամանակ Դարիան ելույթի ժամանակ բեմից հայտարարեց, որ իրեն դուր չի գալիս դահլիճում ներկաներից մեկի արտաքին տեսքը, որից հետո նա առաջարկեց նրան լքել համերգը և սպառնաց դուրս շպրտել նրան, եթե նա չհամաձայներ[9][29]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Born to Flex (2019)
  • «Трипл малыш» (2019)
  • Mamacita (2020)
  • «Спасибо папаша» (2020)
  • «Семейный бизнес» (2020)
  • Moneydealer (2021)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Instasamka: от 300 рублей до миллионных контрактов» (ռուսերեն). 2019-10-22. Արխիվացված է օրիգինալից 2021-03-03-ին. Վերցված է 2020-09-21-ին. {{cite web}}: Text "Mash" ignored (օգնություն)
  2. 2,0 2,1 Вилена Каримова (2021-07-30). «Кто такая и как прославилась Инстасамка: биография скандальной блогерши». Cosmopolitan (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-09-11-ին. Վերցված է 2021-09-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Биография Инстасамки». SRSLY (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-09-09-ին. Վերցված է 2021-09-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Рита Цветкова (2020-11-22). ««У нас все серьезно» — рэпер Moneyken женился на Инстасамке». Пятый канал (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-09-19-ին. Վերցված է 2021-01-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Биография Инстасамки». Вокруг ТВ (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-03-25-ին. Վերցված է 2021-09-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. 6,0 6,1 Антон Болотов (2019-10-03). ««Это образ, епт»». Лента.ру (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-09-18-ին. Վերցված է 2020-09-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  7. Татьяна Баженова (2020-01-22). «Онлайн-популярность. Почему подростки мечтают стать блогерами» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-01-23-ին. Վերցված է 2020-09-21-ին. {{cite web}}: Text "Санкт-Петербург" ignored (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 Татьяна Струкова (2021-02-18). «Почему все ненавидят Инстасамку: блогершу убирают из «100% Волк»». 360° (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-02-18-ին. Վերցված է 2021-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. 9,0 9,1 Марина Совина (2021-09-05). «Инстасамка обматерила и выгнала из зала зрителя во время концерта на Украине». Лента.ру (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-09-08-ին. Վերցված է 2021-09-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  10. Даниил Леднев (2020-05-13). «5 кумиров молодежи: Екатерина Кищук, Моргенштерн, Инстасамка, Фараон и Пошлая Молли. Кто они такие и почему их любит молодежь». SM News (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-01-08-ին. Վերցված է 2020-09-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. Алексей Нимандов (2021-03-26). «Инстасамка — женская версия Моргенштерна — приглашает петербуржцев на «семейный» концерт». Фонтанка.ру (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-09-10-ին. Վերցված է 2021-09-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. Николай Редькин (2020-08-02). «Богатый ***** и просто ********» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-08-17-ին. Վերցված է 2020-08-15-ին. {{cite web}}: Text "Медуза" ignored (օգնություն)
  13. «Альбом «Трипл малыш» в Apple Music» (ռուսերեն). 2019-08-30. Արխիվացված է օրիգինալից 2021-10-03-ին. Վերցված է 2021-09-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. 14,0 14,1 «Видео о туре на канале лейбла «Джем»». YouTube (ռուսերեն). 2019-12-28. Արխիվացված է օրիգինալից 2021-09-30-ին. Վերցված է 2021-09-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Все альбомы Инстасамки». ВКонтакте (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-10-03-ին. Վերցված է 2021-09-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Чарты: Инстасамка на первом месте Apple Music». The Flow (ռուսերեն). 2021-01-11. Արխիվացված է օրիգինալից 2021-01-21-ին. Վերցված է 2021-01-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Brand Analytics представил рейтинг русскоязычных TikTok-блогеров». Sostav.ru (ռուսերեն). 2021-02-15. Արխիվացված է օրիգինալից 2021-09-29-ին. Վերցված է 2021-09-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «В десятке самых популярных тиктокеров оказался всего один мужчина». Агентство Бизнес Новостей (ռուսերեն). 2021-02-14. Արխիվացված է օրիգինալից 2021-09-29-ին. Վերցված է 2021-09-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. Юлия Акиньшина, Иван Черноусов (2021-07-15). «Эксперты объяснили стремительный рост TikTok». Российская газета (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-31-ին. Վերցված է 2021-09-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «У Instasamka вышел альбом "Moneydealer"». The Flow (ռուսերեն). 2021-11-19. Վերցված է 2021-12-03-ին.
  21. Кирилл Мишин (2021-11-19). «Музыкальные новинки пятницы: Адель, Тима Белорусских, Инстасамка, Noize MC и Мияги». Комсомольская правда (ռուսերեն). Վերցված է 2021-12-03-ին.
  22. «Альбом Moneydealer». Apple Music (ռուսերեն). 2021-11-19. Վերցված է 2021-12-03-ին.
  23. «Альбом Moneydealer». ВКонтакте (ռուսերեն). Վերցված է 2021-12-03-ին.
  24. 24,0 24,1 24,2 Редакция Cosmo.ru (2021-02-20). «Облила из пепельницы курьера и выгнала визажистов: все скандалы Инстасамки». Cosmopolitan (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-09-10-ին. Վերցված է 2021-09-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. Алексей Глинкин (2019-12-27). ««Я постоянно ошибаюсь, но как-то исправляюсь»». Лента.ру (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-09-24-ին. Վերցված է 2020-09-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  26. Павел Пучков (2019-10-24). ««Инстасамка» — гениальный проект. Он популярен, пока вы его ненавидите». Hi-Tech Mail.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-08-07-ին. Վերցված է 2020-09-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  27. Виктория Шанина (2021-04-04). ««История о сущей безответственности и алчности»: Никита Лол выпустил расследование про Instasamka». Афиша (ռուսերեն). Վերցված է 2021-12-03-ին.
  28. Татьяна Кондратьева (2021-02-17). «Тиктокеры поддержали стилисток, уволенных Instasamka. Это флешмоб, и в нём есть место только добру (и мемам)». Medialeaks (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-02-17-ին. Վերցված է 2021-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  29. София Минджоса (2021-09-06). «Инстасамка выгнала слушателя из концерта в Киеве: подробности» (ռուսերեն). Վերցված է 2021-11-12-ին. {{cite web}}: Text "24 Канал" ignored (օգնություն)