Մասնակից:Գոհար Պետրոսյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրոնական սիմվոլներ
Քրիստոնեություն
Իսլամ

Կրոն, հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա[1]:

Կրոնը կարելի է սահմանել նաև որպես

  • Մարդու և Աստծո միավորման մասին գիտություն (ըստ քրիստոնյա հեղինակ և ճարտասան Լակտանտիոսի)[2].:
  • Կազմակերպված երկրպագում վերին կամ գերբնական ուժերին։

Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ։

Հայերենում, ըստ Հ. Աճառյանի «Արմատական բառարանի» «կրոն» բառն առաջացել է կիր (կրել) արմատից – ոն (օն) մասնիկով ստուգաբանվում է որպես՝ կարգ, կանոն, վարք, օրենք, սովորություն, վարդապետություն, հավատք։ Ըստ «Հայկազյան բառարանի»՝ կրել և պահել կամ կրելի օրենք։ Ղ. Ալիշանի բացատրությամբ՝ կիրք բառից, իբրև «ներքին զգացում»։ Հնում կային մի քանի տեսակետներ կապված ՙՙկրոն՚՚ բառի հետ (լատ.religio_խիղճ, բարեպաշտություն,պաշտամունքային առարկա): Այսպիսով հայտնի հռետոր, գրող և քաղաքական գործիչ Ցիցերոնը կարծում էր,որ այն ծագել է լատիներեն religier բառից(կրկին հավաքել, նորից քննարկել, կրկին խորհել), որը փոխաբերական իմաստով նշանակում է զղջալ կամ վերաբերվել ինչ որ բանի առանձնահատուկ ուշադրությամբ, այստեղից էլ Ցիցերոնը կրոնը բացատրել է որպես հարգանք Աստվածային ուժերի հանդեպ:Արևմտյան հայտնի գրող և հռետոր Լակտանցին կարծում էր, որ այն առաջացելէ religare տերմինից(կապել) այդ պատճառով կրոնը առանձնացրել է որպես Աստծո և մարդու միջև կապ:

Կրոնի կառուցվածքային տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոնի կառուցվածքային տարրերն են՝ կրոնական գիտակցությունը, պաշտամունքը և կազմակերպությունը։

Կրոնական գիտակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ են), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ։

Կրոնական պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է։ Պաշտամունքային գործունեության տարրերն են՝ ծեսը, կրոնական տոները, զոհաբերությունը։ Կրոնական կազմակերպությունը որոշակի դավանանքի տեր մարդկանց միավորումն է։ Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ։ Դասակարգային հասարակությունում ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումներն՝ եկեղեցով։ էթնիկական հանրությունների ընդգրկման սահմանները նկատի ունենալով՝ կրոնը կարելի է դասակարգել. 1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ են) 2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ են) 3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, իսլամ)։

Կրոնի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային և համաշխարհային կրոններն իրենց հերթին բաժանվում են բազմաթիվ ուղղությունների և աղանդների։ Հայտնի են կրոնի ծագման և սոցիալական դերի բազմաթիվ մեկնաբանություններ։ Աստվածաբանությունը և իդեալիզմը քարոզում են կրոնի՝ բնածնության ուսմունքը։ Կրոն բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության (Պլատոն, Հեգել, Է. Թեյլոր, Հ. Սպենսեր, Է. Դյուրկհեյմ, Ու. Ջեմս, Զ. Ֆրեյդ)։ Մինչ մարքսիստական աթեիստական միտքը փորձում էր հիմնավորել, որ ոչ թե կրոնն է մարդուն ստեղծել, այլ մարդը՝ կրոնը։ Զարգացնելով Սպինոզայի, Թ. Հոբսի, ժ. Մելյեի, Վոլտերի, Պ. Հոլբախի և մյուսների աթեիստական գաղափարները՝ հայ առաջավոր մտածողները նույնպես գտնում էին, որ կրոնի երկրային ծագում ունի։ Միքայել Նալբանդյանը պնդում էր, որ կրոնը տգիտության և սարսափի արդյունք է, Ստեփանոս Նազարյանի կարծիքով՝ բնական երևույթները ճիշտ չհասկանալու, իսկ ըստ Գ. Կոստանդյանի՝ «Կրոնի երևակայած խորհուրդները՝ մարդերե շինված են»: Մինչ դեռ անհրաժեշտ էր իրական կյանքի հարաբերություններից բխեցնել համապա տասխան կրոնական ձևերը, որը, ինչպես նշում են մարքսիզմի դասականները, միակ մատերիալիստական և, հետևաբար, միակ գիտական մեթոդն էր։ Մարքսիզմը, չընդունելով կրոնի ծագման և սոցիալական դերի մասին իդեալիստական տեսությունները գտնում է, որ այն սոցիալ-պատմական երևույթ է, և նրա վերացումը պետք է կապել կրոն-ծնող սոցիալական պատճառների վերացման հետ։ Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ։ Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները։ Տեսական մտածողության սաղմնավորման շնորհիվ մարդը, առարկայական իրականությունից վերացարկվելով, իր մտացածին երևակայական ուժերին հաղորդում է ինքնուրույն գոյություն, սուբաոանցիոնալ, կար գավորիդ նշանակություն, ապա և կենդանի, անձնավորված էակի (օրինակ աստծու) հատկանիշներ։ Այսպես ձևավորվել է կրոնի ծագման իմացաբանական հնարավորությունը։ Այս պրոցեսի և կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախ տություն)։ Կրոնի իմացաբանական արմատների կապակցությամբ Լենինը նշում է, որ «Նա անհող չէ, նա անպտուղ ծաղիկ է, անտարակույս, բայց մի անպտուղ ծաղիկ, որը բուսնում է մարդկային... կենդանի ծառի վրա»: Այստեղից բխում է նաև կրոնի և իդեալիզմի իմացաբանական արմատների ընդհանրությունը։ Սակայն կրոնի առաջացման իմացաբանական հնարավորությունը կարող է իրականության վերածվել միայն սոցիալ-տնտեսական որոշակի պայմանների առկայության դեպքում։Կա նաև կրոնական տեսակետ,ըստ որի մարդը ստեղծվել է Աստծո կողմից և մեղք գործելուց հետո Աստծո հետ անմիջական կապը խզվել է, բայց Աստված բացահայտել է իրեն հրեշտակների,մարգարեների, տեսիլքների միջոցով:Մարդը իր հերթին կարող է դիմել Աստծուն աղոթքների միջոցով ինչպես անհատապես,այնպես էլ միջնորդների միջոցով:Միջանկյալ տարբերակը մի կողմից հենվում է ժամանակակից գիտական հիմնավորումների և հասարակական կարծիքի վրա, իսկ մյուս կողմից

Կրոնի բնութագրումը նախնադարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնադարյան հասարակարգում կրոնը սոցիալականորեն պայմանավորված էր արտադրողական ուժերի ցածր մակարդակով, բնության և իրար նկատմամբ մարդկանց հարաբերությունների սահմանափակությամբ։

Կրոնի բնութագրումը դասակարգային հասարակություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգային և նվազ սոցիալական և իրավական գիտակցություն ունեցող հասարակություններում կրոնը հանդիսանում է նաև ճնշման ու շահագործման միջոց։ «Աշխատավոր մասսաների սոցիալական ճնշվածությունը, գրել է Վլադիմիր Իլյիչ Լենինը, նրանց առերևույթ կատարյալ անօգնականությունը կապիտալիզմի կույր ուժերի հանդեպ, որն ամեն օր և ամեն ժամ հազարապատիկ ավելի ամենասոսկալի տառապանքներ, ամենավայրագ տանջանքներ է պատճառում շարքային բանվոր մարդկանց, քան ամեն տեսակ արտակարգ պատահարները... ահա թե որտեղ է կրոնի արդի ամենախոր արմատը»:

Կրոնի դերը չի կարելի ոչ գերագնահատել և ոչ ել թերագնահատել հասարակական և սոցիալական փոխհարաբերությունների մեջ։ Ռեգրեսիվ՝հետադիմական հարաբերություննրեում կրոնը կարող է ուենալ շատ մեծ դերակատարություն կարող է կատարել հետադիմական դեր է և ծառայել է սոցիալակն որոշակի խմբերին շահերի սպասարկմանը ։

Այս պատճառով, «Կրոնական թշվառությունը միաժամանակ իրական թշվառության արտահայտությունն է և այդ իրական թշվառության դեմ ուղղված բողոքը։ Կրոնը ճնշված արարածի հառաչանքն է, անգութ աշխարհի սիրտն է, ճիշտ այնպես, ինչպես վայրագ կարգերի ոգին է այն։ Կրոնը ժողովրդի հաշիշն է» :

Մի պահից սկսված բոլոր հասարակություններում կրոնը որոշակի պատմական ժամանակահատվածներում արգելակել է հասարակության առաջադիմությունը, դանդաղեցրել տնտեսության, մշակույթի, գիտության, արվեստի զարգացումը և դրան հակառակ կրոնի օգնությամբ տեղի են ունեցել լրջագույն գիտական սոցիալական և մշակութային նվաճումներ։

Ոչ բոլոր կրոնական գաղափարախոսություններում է նախախնամմությունը և ճակատագրապաշտությունը դոգմա։ Ոչ բոլոր կրոնական գաղափարախոսություններն են թերագնահատում մարդու տեղն ու դերը պատմության մեջ։ Ժամանակակից համաշխարհային կրոնները չեն խոչընդոտում իրականության գիտական իմաստավորումը, հասարակության առաջընթացին, չեն ձևավորում կեղծ պատկերացումներ տիեզերքի կառուցվածքի մասին,սակայն մշակում են մտածողության և վարքագծի որոշակի ստերիոտիպեր։Որոշ կրոնական՝աղանդավորական գաղափարախոսություններ հավատացյալներին ներարկում սեփական անձի թշվառության, մեղավորության զգացումներ, աստծուն վերագրում ուժի, արդարության, բարության հատկանիշներ։ Բացասական վերաբերմունք են ցուցադորւմ իրական աշխարհի նկատմամբ, մարդկանց ապագան կապում հանդերձյալ աշխարհի» գոյության հետ։

Իր շատ հատկանիշներով կրոնը կապվում է իդեալիզմի հետ սակայն այսօր անհամատեղելի չէ գիտական մտածողության հետ։ Ժամանակակից արևմտյան կամ աշխարհի զարգացած մասերում եկեղեցին և կրոնը գրեթե անջատված են պետությունից սակայն կրոնի ազդեցությունը մնում է մեծ ։ Ժամանակակից զարգացած աշխարհում պայմաններ են ստեղծվում մարդկանց գիտակցությունը կրոնական հայացքներից ազատելու համար։ Այս գործում խոշոր դեր ունի նաև նյութական՝ իրատեսական դաստիարակությունը (տես նաև Աթեիզմ

Տոհմացեղային կամ նախնդարյան հասարակության հավատալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային կամ մեկ էթնիկական կազմավորման կրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միթրաիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զերվանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազդեիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինդուիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուդայաիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջայնիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինտոյիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային կրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Толковый словарь русского языка». {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Раздел IV. Религия как общественный феномен // Религиоведение: Учебное пособие и Учебный словарь-минимум / Под ред. И. Н. Яблокова. — М.: Кн. дом «Университет», 2000. —800 с.