Մասնակից:Գոհար Ղուլյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սերգեյ Վիտալևիչ Կուրչենկո (ուկր. Сергій Віталійович Курченко; ծնվ. սեպտեմբերի 21, 1985 թվական, Խարկով, Украинская ССР, ԽՍՀՄ)՝ ուկրաինացի փայլուն գործարար: «Գազ Ուկրաինա» ընկերության, UMH Group մեդիահոլդինգի սեփականատեր, «Մետալիստ Խարկով» ֆուտբոլային ակումբի սեփականատեր և նախագահ, председатель наблюдательного совета ГК «ВЕТЭК». 2014 թվականի փետրվարին իշխանափոխությունից հետո հեռացել է Ուկրաինայից և տեղափոխվել Ռուսաստան:

2002-2008 թվականներին սովորել է Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտում, հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ ստացել բակալավրի աստիճան, իսկ ամբողջական բարձրագույն կրթությունը՝ «Մտավոր սեփականություն» մասնագիտությամբ: 2009-2011թվականներին ստացել է երկրորդ բարձրագույն կրթությունը`Ուկրաինայի Յարոսլավ Իմաստունի անվան իրավաբանական ակադեմիայում՝ իրավագիտություն մասնագիտությամբ:

Նա խոստովանել է, որ 15 տարեկանում «Էքսպոգազ» ընկերությունում սկսել է աշխատել որպես որպես թղթատար, որտեղ ստեղծելով կարիերան՝ դարձել է կոմերցիոն տնօրենի տեղակալ: Պաշտոնական կենսագրության մեջ նշվում է, որ «Էքսպոգազ»-ում Սերգեյ Կուրչենկոն կազմակերպել է հեղուկ գազի մեծածախ վաճառքը: Աշխատանքային փորձը օգնել է նրան գրել թեզ, որի թեման «Էքսպոգազ ընկերության օրինակով նորարարական ծրագրի բիզնես պլան»-ն էր:

2013 թվականի ապրիլից աշխատել է որպես ԽՍՀՄ Ներքին գործերի իրավունքի և զանգվածային հաղորդակցության ինստիտուտի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ավագ դասախոս, որտեղ 2013 թվականի ամռանը պաշտպանել է «Բնական գազի մատակարարման պայմանագիր կապակցված ցանցի միջոցով» թեմայով թեզը և դարձել իրավաբանական գիտությունների թեկնածու:

Ձեռնարկատիրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-2005թվականներին սկսել է զբաղվել անշարժ գույքի բիզնեսով` ներդնելով 200 հազար դոլար` խնայողություններ և վարկեր: 2008 թվականին նրա բիզնեսը, որն այժմ զբաղվում է նավթամթերքի առևտրով՝ ունեցել է տարեկան 300 մլն $ շրջանառություն:

2014 թվականին ըստ «Նովոյե Վրեմյա» հրատարակության՝ 266 միլիոն դոլարի կարողությամբ 100 ամենահարուստ ուկրաինացիների թվում էր: Անցյալ տարվա ընթացքում նրա կապիտալը նվազել է 89% -ով:

«Գազ Ուկրաինա» ընկերությունների խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]


2009 թվականին Սերգեյ Կուրչենկոն ստեղծել է «Gas Ukraine 2009» ընկերությունների խումբը: Խումբը հայտարարել է, որ այն հիմնադրվել է 2003 թվականին, իսկ Կուրչենկոն ոչ մի պաշտոնում չի զբաղեցրել: Սակայն, երբ 2012 թվականիի վերջում խումբը ձեռք է բերել «Մետալիստ Խարկով» ֆուտբոլային ակումբը՝ Սերգեյ Կուրչենկոն դարձել է դրա նախագահն ու սեփականատերը:

«Gas Ukraine 2009» խումբը ներառում էր տարբեր պրոֆիլների տասնյակ ընկերություններ, սակայն բիզնեսի հիմքը շարունակում էր մնալ հեղուկացված գազի, նավթամթերքի առևտուրը ևւ զարգացած գազի կայանների ցանցը:

2012 թվականի վերջի դրությամբ խումբը վերահսկում էր Ուկրաինայի տարածքում 150 ավտոմատացված կայաններ՝ նախատեսելով նրանց թիվը հասցնել 700-ի, ինչպես նաև մի քանի տարվա ընթացքում Ուկրաինայի հեղուկացված գազի շուկայի մոտ 18% բաժնեմասը ավելացնել մինչև 20%:

2013 թվականի սկզբին հայտարարվել է, որ ընկերությունների խմբի տարեկան շրջանառությունը մոտ 10 մլրդ դոլար էր: 2013 թվականի հունվարին Ուկրաինայի Վերին Ռադայի պատգամավոր Յուրի Սիրոտյուքը (Ազատություն) ԶԼՄ-ներում հրապարակված հրապարակումների պատճառով պահանջում էր մի շարք ընկերությունների ստուգել, ըստ որի, «Գազ Ուկրաինա 2009» -ը դե ֆակտո մենաշնորհեց երկրում հեղուկ գազի շուկան՝ օգտագործելով անօրինական սխեմաներ: 2013 թվականի մարտին հրապարակվել է աուդիտի արդյունքները, որի ընթացքում ընկերությունների խմբի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել:

https://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D1%83%D1%80%D1%87%D0%B5%D0%BD%D0%BA%D0%BE,_%D0%A1%D0%B5%D1%80%D0%B3%D0%B5%D0%B9_%D0%92%D0%B8%D1%82%D0%B0%D0%BB%D1%8C%D0%B5%D0%B2%D0%B8%D1%87