Մասնակից:Գոգա Բաղդասարյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուրտ Մոլլ
Բնօրինակ անունKurt Moll
Ծնվել էապրիլի 11, 1938(1938-04-11) (86 տարեկան)
Կյոլն
ԵրկիրԳերմանիա
Մասնագիտությունօպերային և կամերային երգիչ

Կուրտ Մոլլ ( {{lang-de |Kurt Moll}, ) — գերմանացի օպերային երգիչ (բաս պրոֆունդո): Փոքրուց սովորել է գիթար և թավջութակ, ինչպես նաև երգել է երգչախմբում, որպես մենակատար:Այնուհետև նա սովորել է Կյոլնի բարձրագույն երաժշտական դպրոցում և և դասեր է վերցրել Էմմի Մյուլլերից Կրեֆելդում: 20 տարեկանում նա սկսել է իր կարիերան Կյոլնի օպերայի թատրոնում և շուտով հրավիրվեց Ախեն: Դրան հետևեց հրավերը Մայնցի պետական թատրոնում և առաջին բասի դերը Վուպերտալում: 1967 թվականին դեբյուտով հանդես եկավ Բայրետական փառաոնում, իսկ 1970 թվականին Զալցբուրգյան երաժշտական ֆեստիվալում հանդես գալով Մոցարտի Կախարդական սրինգ օպերայում Զարաստրոյի դերերգով հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: 1972 թվականին Կուրտ Մոլլը Լա Սկալայում դեբյուտով հանդես եկավ Օսմինի դերերգով, իսկ 1974 թվականին Սան Ֆրանցիսկոում՝ Գուրնեմանցի դերերգով(Պարսիֆալ): 1979 թվականին մեծ հաջողությամբ հանդես եկավ Ռոկկոյի դերերգով(Ֆիդելիո) և Սպարաֆուչիլեի դերերգով(Ռիգոլետտո):

Կուրտ Մոլի երգացանկում բասի մեծ պարտիաներ են՝ Մոցարտ, Վագներ, Շտրաուս, Վեբեր և այլն: Հանդես է եկել Համբուրգում, Վիենայում,Մյունխենում: Կուրտ Մոլլը հանդիսանում է նաև Բավարիայի, Համբորգի, Վիենայի օպերային թատրոնների կամերային երգիչ և Կյոլնի բարձրագույն դպպոցի պրոֆեսսոր: Կուրտ Մոլլը համագործակցել է այնպիսի դիրիժորնեի հետ, ինչպիսիք են Գեորգ Շոլտին, Հերբերտ ֆոն Կարայանը, Կարլ Բյոմը և ուրիշներ: Բավականին հետաքրքիր է Շուբերտի «Ձմեռային ուղի» ցիկլի մեկնաբանումը Մոլլի կողմից:Այն լույս է տեսել 1996 թվականին և իրենից ներկայացնում է ֆենոմեն, օպերային երգչի հայտնումը կամերային ժանրում: 2006 թվականին Կուրտ Մոլլը Մյունխենյան փառատոնում հանդես եկավ իր վերջին Գիշերային պահակի դերերգով Վագների Նյուրնբերգի մայսթերզինգերներ օպերայում: Կուրտ Մոլլը ամուսնացած է Ուրսուլա Մոլի հետ և ունի 2 զավակ: