Մասնակից:Գայանե Մինասյան/Ավազարկղ8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կինդեր Ջոյ (Իտալիայում նախկինում հայտնի որպես Kinder Merendero), կոնֆետ, որն արտադրվում է իտալական Ferrero հրուշակեղենի ընկերության կողմից՝ որպես Կինդեր ապրանքանիշի մաս[1][2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինդեր Ջոյի տուփը, արտաքին տեսքը, խաղալիքը

Ferrero-ն Կինդեր Ջոյը գործարկել է Իտալիայում 2001 թվականին[3]: Այն վաճառվում է Իսպանիայում 2004 թվականից[4], Գերմանիայում՝ 2006 թվականի մայիսից[5], Չինաստանում և Հնդկաստանում՝ 2007 թվականից[3]: Թողարկվել է նաև Ավստրալիայում և ԱՄՆ-ում[6][7]:

2011 թվականին Ferrero-ն Հնդկաստանի Բարամաթի քաղաքում բացել է գործարան՝ ձու և այլ մթերքներ արտադրելու համար, այդ թվում՝ Տիկ Տակ[6]: 2015 թվականին ընկերությունը բացել է իր առաջին գործարանը Չինաստանում՝ Հանչժոու քաղաքի Սյաոշան շրջանում, որտեղ որպես իր առաջին արտադրական գիծ սկսել է արտադրել Կինդեր Ջոյ[8]: 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ Կինդեր Ջոյը չինական շուկայում քաղցրավենիքի ամենավաճառվող ապրանքատեսակներից մեկն էր և ստացել է Nielsen China's Breakthrough Innovation Award մրցանակը[9]:

Իռլանդիայում Կինդեր Ջոյը հասանելի է դարձել 2015 թվականին[1]: Նոյեմբերին Ferrero-ն հայտարարել է, որ դեկտեմբերից ձվերը կվաճառի նաև Միացյալ Թագավորությունում[2]:

2017 թվականի մայիսին հայտարարվել է, որ 2018 թվականին Կինդեր Ջոյը կթողարկվի ը Միացյալ Նահանգներում։ Kinder Surprise-ը ԱՄՆ-ում արգելված է դաշնային օրենքով՝ Սննդամթերքի, դեղամիջոցների և կոսմետիկայի մասին Դաշնային օրենքով, ըստ որի՝ արգելում են բոլոր այն սննդամթերքները, որոնք պարունակում են դրանցում ներդրված ոչ սննդարար առարկաներ[10]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի պլաստիկե ձվաձև փաթեթավորում, ստորին կողմում՝ լեզվակ՝ այն երկու մասի բաժանելու համար[2]։ Մի մասը պարունակում է կակաոյի և կաթնային կրեմի շերտեր[11][3], մյուսը՝ խաղալիք[1][12]։ Կինդեր Ջոյի արտադրությունը մեկնարկել է 2001 թվականին Իտալիայում, իսկ 2014 թվականի դրությամբ վաճառվել է ավելի քան 100 երկրում։ 2015 թվականի դրությամբ այն արտադրվել է Լեհաստանում, Հնդկաստանում, Հարավային Աֆրիկայում, Էկվադորում, Կամերունում և Չինաստանում[13][9]։ Առաջին բաղադրիչը շաքարն է, երկրորդը՝ բուսական յուղերը (արմավենու, սիսեռի, արևածաղկի), ինչպես նշված է խաղալիքի մեջ՝ բաղադրիչների ցանկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Bringing joy this spring». Scottish Grocer and Convenience Retailer. 13 November 2015. Վերցված է 1 December 2015-ին.
  2. 2,0 2,1 2,2 John Wood (13 November 2015). «Product news: Kinder spreads Joy». Forecourt Trader. Վերցված է 1 December 2015-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Ferrero profits jump in 2014 as Kinder eggs sales soars». Jiemian.com. 26 March 2015. Վերցված է 1 December 2015-ին.
  4. «Kinder Joy». www.ferrero.es.
  5. Peter Stiff (20 January 2006). «Ferrero looks for growth in North America». Confectionery News. Վերցված է 1 December 2015-ին.
  6. 6,0 6,1 Ajita Shashidhar (30 March 2014). «Unwrapped; How Italian Confectionery Giant Ferrero Created a Market for Premium Chocolate in India». Business Today (India). Վերցված է 1 December 2015-ին.
  7. Ratna Bhushan; Sagar Malviya (23 April 2013). «How Ferrero India's surprise toy inside Kinder Joy helped it beat Nestle's chocolate division». The Economic Times (India). Վերցված է 1 December 2015-ին.
  8. «Italian Chocolate Giant Launches the First China Manufacturing Plant in Hangzhou». Xinhua News Agency. 23 September 2015. Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին. Վերցված է 1 December 2015-ին.
  9. 9,0 9,1 «Ferrero Group Launches the First Plant in China». Shanghai Morning Post. 26 September 2015. Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին. Վերցված է 1 December 2015-ին.
  10. «Kinder Egg Is Coming to America». Fortune. Վերցված է 23 May 2017-ին.
  11. «Ferrero unveils limited edition gifting and treat lines». Convenience Store. 6 November 2015. Վերցված է 1 December 2015-ին.
  12. Simon Gwynn (10 November 2015). «Ferrero expands Kinder range with Kinder Joy». The Grocer. Վերցված է 1 December 2015-ին.
  13. «Focus Kinder Surprise and Kinder Joy». Ferrero SpA Corporate Social Responsibility. Ferrero SpA. 31 December 2014. Վերցված է 1 December 2015-ին.