Մասնակից:Գաբոյան Ալբինա/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարինա Լազարյանց (, ավելի հայտնի է Կարինա Կրոս և ԿԱՐԱ ԿՐՈՍ կեղծանուններով), ռուս վիդեոբլոգեր, երգչուհի, դերասանուհի[1][2][3][4], «Kross Cosmetic» ընկերության հիմնադիրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում՝ Վադիմ Լազարյանցի և Եկատերինա Գալդինայի ընտանիքում: Հայրը իրավաբան և ձեռնարկատեր է, մայրը՝ ձիասպորտի մարզիչ[2]։

Աղջկա հետաքրքրությունները բազմազան էին: Նա հաճախում էր թատերական ակումբ, զբաղվում ձիասպորտով․ բռնցքամարտում ստացել է 2 մեծահասակների կատեգորիա, սակայն վերջինից վնասվածքի պատճառով ստիպված է եղել հրաժարվել 15 տարեկանում[1][2]:

Դեռևս դեռահասության տարիքում սկսել է իրեն փորձել որպես մոդել, հանդես է եկել պոդիումում, նկարահանվել գովազդի համար[1][2]: 11-րդ դասարանի ավարտին ընդունվել է Շչուկինի ուսումնարան, բայց քանի որ ընդունվել էր վճարովի բաժին[3], ստիպված էր գնալ Յարոսլավլի պետական ​​թատերական ինստիտուտի Մոսկվայի մասնաճյուղի դերասանական բաժին[1][2][3]։

Ուսանողական տարիներին նա շարունակում էր աշխատել որպես մոդել, ինչպես նաև անընդհատ գրանցվում էր բոլոր տեսակի թելեքասթինգներին[1][2]։ Օրինակ՝ 2012 թվականի մայիսին նրան կարելի էր տեսնել «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Профилактика» թոք-շոուում, որտեղ նա գնացել էր համահաղորդավարի դերի համար[5], 2015 թվականին՝ Առաջին ալիքի «Давай поженимся!» ծրագրում՝ որպես հարսնացու[1][6]։

Դերասանական գործունեությունը սկսել է «Ինտերնները», «Универ» (TНT) հեռուստասերիալների դրվագներով[1], նրա անունը չի նշվել տիտրերում[2]։

2016 թվականին Կարինա Կրոս կեղծանվամբ սկսել է բլոգ վարել Ինստագրամում, որտեղ մասնագիտացել է վայների (կարճ վիդեո ուրվագծեր) ոլորտում[1][3]։ Հենց Ինստագրամն էլ նրան հռչակ է բերել[2]։

Հասկանալով, որ հեռուստատեսությամբ հայտնիություն ձեռք չի բերի, աղջիկը որոշեց փորձել իրեն սոցցանցերում: 2016 թվականին Կարինան և «Comedy Баттл» շոուից ծանոթ Գարիկ Հակոբյանը ստեղծեցին առաջատար զուգերգ՝ «Double Joy»։ Հենց նրա հետ Կարինան սկսեց Ինստագրամի համար նկարահանել կարճ զվարճալի սքեթչներ հարաբերությունների, դավաճանության, խանդի, կանանց խնդիրների և այլ արդիական թեմաների մասին: Հետևորդների թիվն արագ աճեց: Հասկանալով, որ իրեն մեծ ապագա է սպասվում այդ ոլորտում, Կարինան սկսեց ավելի ու ավելի հաճախ տեսանյութեր վերբեռնել, կապվել այլ սկսնակ բլոգերների հետ և նկարահանել նրանց հետ տեսանյութեր[7]:
- Srsly կայքում Կարինա Կրոսի կենսագրությունից[3]

2017 թվականին (արդեն Կարինա Կրոս անունով) մասնակցել է «РЕН-ТВ» հեռուստատեսության «Званый ужин» խոհարարական շոուին[8]։

2018 թվականի մայիսի 30-ին YouTube-ում ալիք է բացել[2]։

2019 թվականի հունվարին լուրերում հայտնել են նրա մասին, երբ ռեփեր DAVA-ի հետ (լրիվ անունը՝ Դավիթ Մանուկյան) փակել է Նովի Արբատ փողոցը՝ իրենց «BOOOM» երգի տեսահոլովակի նկարահանման համար: Թեև այդ քայլով նրանք ուշադրություն հրավիրեցին իրենց վրա, բայց ստացան 10-օրյա վարչական կալանք՝ «հասարակական վայրերում քաղաքացիների զանգվածային միաժամանակյա կեցություն կազմակերպելու և (կամ) տեղաշարժ կազմակերպելու համար, ինչը ենթադրում է հասարակական կարգի խախտում» (Վարչական օրենսգրքի 20.2.2 հոդված)[9]։

2020 թվականին Կարինան YouTube-ում մեկնարկել է իր սեփական երիտասարդական կատակերգական վեբ-շարքը՝ վերնագրված «Бездатая жизнь»[1][10][2]։

2020 թվականի նոյեմբերի 30-ին Կարինան Արթուր Բաբիչի հետ բացել է Յութուբյան «BUBBLEGUN» ալիքը, իսկ հետո թողարկել է «Ты меня знаешь?» շոուն: Առաջին շոուն ավելի քան 2 միլիոն դիտում է ունեցել, իսկ երկրորդը՝ ավելի քան 5 միլիոն դիտում[11]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Հիթ-շքերթ Ծանոթագրություններ
ԱՊՀ
TopHit
Top Radio & YouTube Hits
[12]
TopHit
Top Radio Hits
[12]
TopHit
Top YouTube Hits
[12]
2018 «Внутри» (DAVA & KROSS) թվային սինգլ, 2018 թվականի դեկտեմբերի 4[13]
2019 «BOOOM» (DAVA feat. KARA KROSS) թվային սինգլ, 2019 թվականի հունվարի 16[14]
«САМОГО САМОГО» թվային սինգլ, 2019 թվականի փետրվարի 11[15]
«ХОЛОДНЫЙ КИПЯТОК» թվային սինգլ, 2019 թվականի մայիսի 14[16]
«Не враг» թվային սինգլ, 2019 թվականի հուլիսի16[17]
«Блогинг» թվային սինգլ, 2019 թվականի նոյեմբերի 22[18]
«ТикиТок» թվային սինգլ, 2019 թվականի դեկտեմբերի 17[19]
«Тики Ток» (SkazkaMusic Remix) թվային սինգլ, 2019 թվականի դեկտեմբերի 29[20]
2020 «Country Dancer» թվային սինգլ, 2019 թվականի հունիսի 9[21]
«Не смогу» (VERBEE & KARA KROSS) 82 103 60 թվային սինգլ, 2020 թվականի օգոստոսի 10[22]
«Поколение» 26 թվային սինգլ, 2020 թվականի դեկտեմբերի 1[23]
«Kross Cosmetic» թվային սինգլ, 2020 թվականի դեկտեմբերի 19[24]
2021 «Просто Друг» թվային սինգլ, 2021 թվականի փետրվարի 10[25]
«Тусы» թվային սինգլ, 2021 թվականի փետրվարի 10[26]

Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Холодный кипяток» (2019)
  • «Country Dancer» (2020)
  • «Баленсиага» (feat. Caramel) (2020)
  • «Не смогу» (VERBEE & KARA KROSS) (2020)
  • «Поколение» (2020)

Երաժշտական տեսահոլովակներ Կարինա Կրոսի մասնակցությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աննա Բորոնինա - «Васаби» և «Королева караоке»
  • Loboda - «Boom Boom»

Մրցանակաբաշխություններ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Կատեգորիա Նոմինանտ Արդյունք Աղբյուր
2019 Best Blogger Awards Ամենածիծաղելի բլոգ Կարինա Լազարյանց Հաղթանակ [27]
2020 Жара Music Awards Տարվա բլոգեր Կարինա Կրոս Հաղթանակ [28]

Վարկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի ամենահայտնի տիկտոկերներ - 6-րդ հորիզոնական[29]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Карина Лазарьянц (Кросс): фото, биография, фильмография, новости». Вокруг ТВ. Վերցված է 2020-12-24-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Биография Карины Лазарьянц». 7days.ru. Վերցված է 2020-12--26-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Kara Kross». SRSLY.RU. Վերցված է 2020-12-27-ին.
  4. «‎KARA KROSS в Apple Music». Վերցված է 2020-12-24-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 20 (օգնություն)
  5. «Кастинг в соведущие - Карина Лазарьянц - YouTube (Ток-шоу Профилактика, эфир от 25.05.2012)». Վերցված է 2020-12-27-ին.
  6. «Давай поженимся! Житель Норвегии. Выпуск от 24.03.2015 - YouTube». Վերցված է 2020-12-27-ին.
  7. «BUBBLEGUN - YouTube». www.youtube.com. Վերցված է 2021-01-22-ին.
  8. «Званый ужин. Карина Кросс. День 1 от 30.01.2017 - YouTube». Վերցված է 2020-01-30-ին.
  9. «В Москве блогеры перекрыли Новый Арбат ради съемок клипа». Autonews. 2020-01-17. Վերցված է 2020-12-27-ին.
    «Видео: двое армян стали фигурантами большого скандала в центре Москвы». Sputnik Armenia. 2019-01-17. Վերցված է 2020-12-27-ին.
    «Блогер перекрыл Новый Арбат ради съемок клипа». Москва 24. 2019-01-17. Վերցված է 2020-12-27-ին.
    «Суд арестовал на 10 суток блогеров, перекрывших Новый Арбат для съемок». РИА Новости. 2019-01-18.
    «В Москве суд на 10 суток арестовал блогеров, перекрывших Новый Арбат ради съемок клипа». Медиазона. 2019-01-18. Վերցված է 2020-12-27-ին.
  10. «Блогерша Карина Кросс запустила собственный мини-сериал. Он расскажет о жизни молодежи». SRSLY.RU. 2020-05-12. Վերցված է 2020-12-27-ին.
    ««Бездатая жизнь»: Карина Кросс запустила свой мини-сериал о жизни молодежи». Папарацци.ру. Վերցված է 2020-12-27-ին.
  11. «BUBBLEGUN - YouTube». www.youtube.com. Վերցված է 2021-01-22-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Kara Kross». TopHit. Վերցված է 2020-12-24-ին.
    «Verbee & Kara Kross - Не смогу». TopHit. Վերցված է 2020-12-24-ին.
    «Top YouTube Hits (4 Dec - 10 Dec 2020) [YouTube – Top Week Hits - Музыкальные Чарты TopHit.ru]». TopHit. Վերցված է 2020-12-24-ին.-->
  13. «‎Альбом «Внутри - Single» (DAVA) в Apple Music». 2018-12-04. Վերցված է 2020-12-26-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 41 (օգնություն)
  14. «‎Альбом «BOOOM (feat. Kara Kross) - Single» (DAVA) в Apple Music». 2019-01-16. Վերցված է 2020-12-26-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 59 (օգնություն)
  15. ‎Альбом «САМОГО САМОГО - Single» (KARA KROSS) в Apple Music
  16. ‎Альбом «ХОЛОДНЫЙ КИПЯТОК - Single» (KARA KROSS) в Apple Music
  17. ‎Альбом «Не враг - Single» (KARA KROSS) в Apple Music
  18. ‎Альбом «Блогинг - Single» (KARA KROSS) в Apple Music
  19. ‎Альбом «ТикиТок - Single» (KARA KROSS) в Apple Music
  20. ‎Альбом «ТикиТок (SkazkaMusic Remix) - Single» (KARA KROSS) в Apple Music
  21. ‎Альбом «Country Dancer - Single» (KARA KROSS) в Apple Music
  22. ‎Альбом «Не смогу - Single» (VERBEE & KARA KROSS) в Apple Music
  23. ‎Альбом «Поколение - Single» (KARA KROSS) в Apple Music
  24. ‎Альбом «Kross Cosmetic - Single» (KARA KROSS) в Apple Music
  25. ‎Альбом «Просто друг - Single» (KARA KROSS) в Apple Music
  26. «Альбом «Тусы - Single» (KARA KROSS)» (ռուսերեն). Վերցված է 2021-04-27-ին.
  27. «ST, Боронина, Карина Кросс получили награды на Best Blogger Awards». InterMedia. 2019-09-23. Վերցված է 2020-12-24-ին.
  28. «Егор Крид, Дима Билан и Zivert победили на виртуальной «Жара Music Awards»». InterMedia. 2020-09-05. Վերցված է 2020-12-24-ին.
  29. «Популярные тиктокеры в мире и России: ТОП-10». MTV Russia. 2020-12-17. Վերցված է 2021-01-04-ին.