Մասնակից:Բաբաջանյան Զինա/Ավազարկղ 6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրորդ համաշխարհային պատերազմ

Թվական սեպտեմբերի 1, 1939սեպտեմբերի 2, 1945
Վայր Եվրոպա, Խաղաղ օվկիանոս, Հարավ–Արևելյան Ասիա, Մերձավոր Արևելք, Միջերկրական ծով և Աֆրիկա
Արդյունք Դաշնակցային ուժերի հաղթանակ: Միավորված Ազգերի Կազմակերպության ստեղծումը: ԱՄՆ և Սովետական Միության վերածումը գերտերությունների: Եվրոպայի բաժանումը ազդեցության տարածքների, ինչը սկիզբ դրեց Սառը պատերազմի:
Հակառակորդներ
Դաշնակցային ուժեր:

{{{2}}} Սովետական Միություն
1912 ԱՄՆ
{{{2}}} Մեծ Բրիտանիա
{{{2}}} Չինաստան
․․․ և այլն:

Առանցքի երկրներ:

{{{2}}} Գերմանիա
 Ճապոնիա
{{{2}}} Իտալիա
...և այլն:

Հրամանատարներ
{{{2}}} Իոսիֆ Ստալին

{{{2}}} Գեորգի Ժուկով
{{{2}}} Վ. Մոլոտով
{{{2}}} Կ. Ռոկոսովսկի
1912 Ֆրանկլին Ռուզվելտ
1912 Դ. Էյզենհաուեր
1912 Դ. Մակարտուր
1912 Ջ. Ս. Պատտոն
1912 Օ. Ն. Բրեդլի
{{{2}}} Ուինսթոն Չերչիլ
{{{2}}} Էթթլի Կլեմենտ
{{{2}}} Նևիլ Չեմբեռլեն
{{{2}}} Բերնարդ Լոու
{{{2}}} Չան Կայշի՝ 蔣介石 Ծյան Ծե Շի
{{{2}}} Մաո Ձե Դուն՝ 毛泽东
 Մահաթմա Գանդի
 Էդվարդ Ռիձ-Սմիգլի
{{{2}}} Շառլ դը Գոլ
 Յոսիպ Բրոզ Տիտո

{{{2}}} Ադոլֆ Հիտլեր

{{{2}}} Հերման Գյորինգ
{{{2}}} Էրվին Ռոմել
{{{2}}} Կառլ Դյոնից
{{{2}}} Էրիխ Ռեդեր
{{{2}}} Վիլհելմ Կեյտել
{{{2}}} Էրիխ ֆոն Մայնշտայն
 Հիրոհիտո
 Տոձիո Հիդեկո
 Իսոկորու Յամամոտո
{{{2}}} Բենիտո Մուսոլինի
 Անտե Պավելիչ
 Հորտի Միկլոշ
Սերբիա Միլան Նեդիչ
Նորվեգիա Վիդկուն Քուիսլինգ
 Ֆիլիպ Պետեն
 Պիեռ Լեվալ
Ռումինիա Իոն Անտոնեսկու
 Դր. Միհայիլովիչ

Ռազմական կորուստներ
Ռազմական զոհեր:
14,000,000–ից ավել

Քաղաքացիական զոհեր:
36,000,000–ից ավել
Ընդհանուր զոհեր:
50,000,000–ից ավել

Ռազմական զոհեր:
8,000,000–ից ավել

Քաղաքացիական զոհեր:
4,000,000–ից ավել
Ընդհանուր զոհեր
12,000,000–ից ավել

Գերմանական «Շլեզվիգ Հոլշտայն» մարտանավը 1939 թվականի սեպտեմբերի 1-ին հարձակվում է Վեստերփլեյթի վրա
Ամերիկյան (DD-373) ականակիր նավի պայթյունը Պիրլ Հարբորի հարձակման ժամանակ (1941 թվ․ դեկտեմբերի 7)

Երկրորդ համաշխարհային պատերազմը (անգլ․՝ Second World War,) արդյունք էր քաղաքական, տնտեսական, և գաղափարական անհաշտելի հակասությունների, որոնք առաջացել էին Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի առաջատար պետությունների միջև։ Բազմաթիվ երկրների պատմաբաններ անդրադարձել են Համաշխարհային Երկրորդ պատերազմի խորքային պատճառներին։ Գլխավոր պատճառներից մեկը 1933 թվականին տեղի ունեցած Գերմանիայի պետական հեղաշրջումն էր, որի արդյունքում կառավարման եկավ Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը՝ Ադոլֆ Հիտլերի ղեկավարությամբ։ Իշխանության եկած կուսակցությունը սկզբից էլ ցուցաբերեց ագրեսիվ արտաքին քաղաքականություն՝ խախտելով 1919 թվականին ստորագրված Վերսալյան պայմանագիրը։ Գերմանիայի դաշնակից երկրիները նույնպես ցուցաբերեցին նմանատիպ քաղաքականություն։ Ճապոնիայի ռազմամոլները հարձակողական քաղաքականություն կիրառեցին Չինաստանի նկատմամբ։ Իտալիան նույնպես իր հերթին վարում էր ագրեսիվ քաղաքականություն Եթովպիայի նկատմամբ։ Բացի այդ, 1939 թվականի օգոստոսին Գերմանիան հաջողացրեց համաձայնագիր կնքել ԽՍՀՄ-ի հետ։ Համաձայնագրի նպատակն էր պառակտելու Արևելյան Եվրոպան։ Պատերազմի շարժառիթ հանդիսացավ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիայի ներխուժումը Լեհաստան, իսկ արդեն 1939 թվականի սեպտեմբերի 3-ին Անգլիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային։ Վայմարյան Հանրապետությունում դժգոհության ալիք բարձրացավ։ Վերսալյան պայմանագրից հետո Գերմանիան իր վրա կրում էր ռևանշիզմի քաղաքականության ծանր հետևանքները՝ 1918 թվականին Առաջին Համաշխարհային պատերազմը հրահրելու համար։ Դժգոհությունները հիմնականում կապված էին Գերմանիայում՝ Ռայնլանդ տարածաշրջանի ապառազմականացման, Ավստրալիայի հետ համագործակցության արգելման, և գերմանախոս որոշ տարածքների կորստի հետ։ Անդրծովյան գաղութների կորուստը այդքան էլ աչքի ընկնող խնդիր չէր։ Գերմանացիների խոսքով, նրանք անկեղծ հավատով ընդունեցին Վուդրո Վիլսոնի 14 կետերը, որոնք սակայն անտեսվեցին։ Վերսալյան պայմանագիրը սահմանեց խիստ պայմաններ ինչպես նաև պատերազմական ծանր տուգանքներ, որոնք հետապնդում էին մեկ նպատակ՝ խոչընդոտելու Գերմանիային երբևէ ռազմական տերություն դառնալ։ Գերմանիայի քաղաքական համակարգի անկայունությունը սաստկացրեց մյուս երկրների վրդովմունքն ու թշնամությունը, քանի որ մեծ թվով ակտիվիստներ մերժում Վայմարյան Հանրապետության օրինականությունը։ Ամենաակնառու քաղաքական գործիչներից էր Ադոլֆ Հիտլերը իր Նացիոնալ-սոցիալիստական կուսակցություն հետ։ Համատեղ ուժերով, նրանք ձեռնամուխ եղան 1933 թվականին Գերմանիայում ամբողջատիրական կարգերի հաստատմանը և պահանջեցին չեղարկել Վերսալյան պայմանագրի ժամանակ հաստատաված աշխարհի քաղաքական վերաբաժանումները։ Փառատենչ և ագրեսիվ արտաքին քաղաքականությունը արտահայտում էր Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության գաղափարախոսությունը, որին բնորոշ էր հակասեմականությունը, բոլոր գերմանացիների միասնականությունը, ագարակատերերի համար ("Blut und Boden" ազգային պատկանելիության (արյան) և հայրենի երկրի (հողի ) գաղափարախոսությունը ) «տեղաբնակներին տարհանելու միջոցով բնակավայրեր ազատելու» ծրագիրը՝ (Lebensraum), որի նպատակն էր շարժվելու դեպի արևելք և ընդլայնելու տարածքները՝ սլավոնական ժողովրդի տարածքների հաշվին («Դրանգ նախ օստեն») այն է՝ Լեհաստանի և Ռուսաստանի»։ Նացիոնալ-Սոցիալիստական կուսակցությունը նպատակ էր դրել վերացնելու բոլշևիզմը և հաստատելու արիացիների գերակայությունը և ճանաչումը որպես գերագույն ցեղ «ցածր մարդկանց»`(Untermenschen Անտրմենշեն՝ «կիսամարդ») հրեաների և սլավոնների նկատմամբ։ Պատերազի առիթ դարձան նաև Եթովպիայի ու Ալբանիայի նկատմամբ Իտալիայի ցուցաբերած հարձակողական քաղաքականությունը, Ճապոնիայի կողմից գրեթե ամբողջ Չինաստանի զավթումը և հիտլերյան ռազմական դաշինքի ստեղծումը՝ Գերմանիայի, Ճապոնիայի և Իտալիայի գլխավորությամբ։ 1930-ականներին հաջորդող տաս տարինների ընթացքում ժողովրդավարությունը մեծ հեղինակություն չէր վայելում, փոխարենը ճանաչում ուներ ավտորիտար քաղաքական վարչակարգը[1] ։ Թե՛ Անգլիան և թե՛ Ֆրանսիան չկարողացան խաղաղեցման քաղաքականության միջոցով խոչընդոտել Նացիստական Գերմանիայի հարձակողական քայլերը։ Արդյունքում, Ազգերի լիգան չկարողացավ օգնության ձեռք մեկնել Չինաստանին և Եթովպիային։ Վճռորոշ իրադարձություն էր 1938 թվականին տեղի ունեցած Մյունխենի համաժողովը, որի ժամանակ պաշտոնապես հաստատվեց Գերմանիայի կողմից Չեխոսլովակիայի կազմում գտնվող Սուդետյան տարածաշրջանի բռնակցումը։ Չնայած Հիտլերը խոստացավ, որ նմանատիպ պահանջ այլևս չէր ներկայացնելու, 1939 թվականից սկսած Հիտլերի քայլերը ավելի ու ավելի ագրեսիվ դարձան, իսկ Անգլիան և Ֆրանսիան եկան այն եզրակացության, որ զիջողական քաղաքականությունը ի զորու չէր խաղաղություն ապահովել։ Անգլիան և Ֆրանսիան չհաջողացրին ռազմական դաշինք կնքել ԽՍՀՄ-ի հետ, քանի որ Հիտլերը 1939 թվականին կնքված Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի շրջանակներում Ստալինին ավելի շահավետ առաջարկ էր արել։

Զավթողական քաղաքականություն (Էքսպանսիա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքսպանսիան որևէ պետության կամ պետության տնտեսության ազդեցության ընդարձակումն է՝ ռազմական ուժի կիրառման միջոցով։ Եվրոպայում՝ մասնավորապես՝ Իտալիայում Բենիտո Մուսոլինին ձգտում էր ստեղծել երկրորդ Հռոմեական կայսրությունը (Իտալիայի կայսրություն), որը կտարածվեր Միջերկրական ծովի շուրջ։ 1938 թվականին՝ պատերազմական գործողությունների սկզբին, Իտալիան գրավեց Ալբանիան, այնուհետև՝ Հունաստանը։ Իտալիան ձեռնամուխ եկաղ նաև Եթովպիայի գրավմանը դեռևս 1935 թվականին։ Այս իրադարձությունները առաջացրին Ազգերի լիգայի զայրույթը։ Վերջինս արգելելց նավթի արտահանումը կամ ներմուծումը Իտալիա, որը սակայն խափանվեց։ Ֆաշիստական վարչակարգի ենթակայության տակ Գերմանիան սկսկեց մշակել տարածքների ընդլայնման իր սեփական ծրագիրը՝ նպատակ դնելով վերադարձնել այն պատմական տարածքները, որոնք ըստ օրենքի պատկանում էին Գերմանիային։ Գործողությունների սկիզբը ազդարարելու համար Գերմանիան առաջին հերթին ռազմականացրեց Ռայնլանդը 1936 թվականի մարտին[2]։ Մեծ կարևորություն էր ներկայացնում նաև Գերմանական կայսրության ստեղծման հարցը, որի աջակիցները հույս ունեին բոլոր գերմանացիներին միավորել մեկ ազգային տարածքում։ Այդ տարածքները իրենց մեջ ներառում էին նաև այն տարածաշրջանները, որտեղ նախկինում ապրել էին գերմանացիները անկախ նրանից, թե կոնկրետ տարածքում նրանք փոքրամասնություն թե մեծամասնություն էին կազմում։ Վերսալյան պայմանագրից հետո Դաշնակիցների կողմից արգելվեց Գերմանիայի և նորաստեղծ Գերմանական Ավստրիայի (համարվում է Ավստրո-Հունգարական կայսրության նմանատիպ տարբերակը, որը ժամանակին նույնպես փլուզվել և հետագայում երկ-միասնական միապետության վերածվել) միասնականությունը չնայած նրան, որ ավստրիացիների մեծամասնությունը կողմ էր այդ միությանը։ Ասիայում՝ Ճապոնական Կայսրությունը ցանկանում էր ընդլայնել իր տարածքները Մանջուրիայի և Չինաստանի հանրապետության հաշվին։

Միլիտարիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվ․ հուլիսին ճապոնական քայլերթը Պեկինի Չենանմեն (անգլ.՝ Zhengyangmen) դարպասի միջով՝ քաղաքը գրավելուց հետո

Միլիտարիզմը պետական գաղափարախոսություն է, որն ուղղված է ռազմական ուժ կիրառելով՝ ընդլայնելու և տարածելու տվյալ երկրի ազգային շահերը, արժեքները՝ այն ընկալումով, որ ռազմական հզորությունը մեծացնելու համար միլիտարիզմը պետության համար պետք է լինի գերագույն գաղափարախոսություն[3]։ Միլիտարիստական և հարձակողական գաղափարախոսությունը մեծ հեղինակություն էր վայելում Գերմանիայում, Ճապոնիայում և Իտալիայում[4]։ Հետևյալ դիրքորոշումը խթանեց ռազմական տեխնիկայի զարգացմանը, համակարգը փլուզելու դեմ պայքարողների ակտիվ քարոզչությանը, ինչպես նաև տարածքների ընդլայնմանը։ Ռազմականացված երկրների առաջնորդները հաճախ անհրաժեշտություն էին զգում ապացուցելու, որ նրանց բանակները նույնպես ուժեղ էին և կարևոր։ Ցանկությունը՝ ի ցույց դնելու իրենց բանակների կարևորությունը, շատ հաճախ միջռազմական ժամանակաշրջանի ընթացքում բերում էր զինված բախումների, ինչպես օրինակ՝ Իտալիայի և Եթովպիայի միջև երկրորդ պատերազմի, և Սինո-ճապոնական երկրորդ պատերազմի ժամանակ[5]։ Վայմարյան Հանրապետության տարիներին (1919-1933) տեղի ունեցավ «Գարեջրային հեղաշրջում»-ը, առավել հայնտի Հիտլերի և Լյուտենդորֆի հեղաշրջումը, անվանմամբ, որը իրենից ներկայացնում էր պետական հեղաշրջման փորձ՝ հանրապետական կառավարության դեմ։ Անցկացվում էր զինված ուժերի դժգոհ զինվորների կողմից։ Այս իրադարձությունից հետո, անգամ որոշ հավատարիմ միլիտարիստներ և ազգայնականներ հիասթափվեցին Նացիոնալ-Սոցիալիստական կուսակցությունից, և դա այն ժամանակ, երբ ռազմատենչությանը առնչվող հիմնական կետերը հստակություն ստացան։ Արդյունքում, Նացիոնալ-Սոցիալիստական կուսակցությանը միացավ ռազմատենչ անձանց մի մեծ հոսք, որոնք բերեցին իրենց հետ ուրույն ռասսայական համոզմունքներ և եկան վերադարձնելու այն տարածքները, որոնք պատկանում էին Գերմանիային։ Նման դիրքորոշման պատճառով Գերմանիան ռազմական բախումներ ունեցավ հարևան երկրների հետ։ Ճապոնիայում տեղի ունեցան միանգամից երկու իրադարձություններ, որոնք մի կողմից ազդեցին երկրի ռազմական ուժի հզորությանը, մյուս կողմից էլ պատերազմի նախօրյակին երկրում ճգնաժամային իրավիճակ առաջացրին։ Առաջինը՝ կառավարության մասին օրենքն էր, որը պարտավորեցնում էր Կայսերական ճապոնական բանակին և Կայսերական ճապոնական նավատորմին առաջադրել կառավարության անդամների թեկածուներին, քանի դեռ փոփոխություններ տեղի չէին ունեցել։ Իրականում, ռազմական կառույցին բացառիկ հնարավորություն տրվեց խոչընդոտելու կառավարության ձևավորմանը՝ առաջին հայացքից խորհրդարանական կարգեր ունեցող երկրում։ Երկրորդը կրտսեր սպաների անհնազանդությունն էր, այլ կերպ ասած՝ ստորադասները չէին ենթարկվում գերադասներին (անգլ․՝ Gekokujō)։ Սովորաբար, կրտսեր սպաները չէին համարձակվում անգամ պաշտպանել իրենց շահերը ընդուպ մինչև սպանել գերադասներին։ 1936 թվականին այս երևույթը բերեց «Փետրվարի 26-ի միջադեպին»-ին, որի ժամանակ կրտսեր սպաները փորձեցին պետական հեղաշրջում կատարել՝ սպանելով Ճապոնիայի կառավարության գործող ղեկավարներին։ 1930-ին Մեծ Ճգնաժամը հարված հասցրեց Ճապոնիայի տնտեսությանը։ Իրավիճակը շրջադարձորեն փոխվեց և ռազմական ուժերին հնարավորություն ընձեռվեց ճնշման ենթարկել զինված ուժերին և ստիպել վերջիններիս պայքարել Ասիայի հաղթանակի համար։ Օրինակ՝ 1931-ին Կվատունգի բանակը (Ճապոնական ռազմական ստորաբաժանում՝ տեղակայվա Մանջուրիայում) իրականացրեց Մանջուրական ինցիդենտը, որին հաջորդեց Մանջուրիայի գրավումը և վերածումը Ճապոնիայի խամաճիկ պետություն՝ Մանջոու-Գո անվանմամբ։

Գերմանացիներ և Սլավոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի իրադարձությունները նշանավորեցին գերմանացիների և սլավոնների միջև հազարամյակներ տևած ընդհարումները։ 19-րդ դարում ազգայնականության հաստատումից հետո ռասսայական պատկանելիությունը դարձավ քաղաքական հավատարմության առանցքային երևույթներից մեկը։ «Ազգային պետություն» հասկացության ծագումից հետո ճանապարհ բացվեց այնպիսի գաղափարախոսությունների ինչպիսիք են՝ պանգերմանիզը և պանսլավոնիզմը։ Ավելին, համաձայն սոցիալ-դարվինիստական հայեցակարգերի «Տևտոնների և Սլավոնների» համագոյակցությունը որակվում էր որպես պայքար՝ իշխանության, տարածքների և սահմանափակ ռեսուրսներին տիրանալու համար[6]։ Ընդունելով այս հայեցակարգերը, Նացիոնալ-Սոցիալիստական կուսակցությունը ավելին քան համոզված էր, որ «Արիները» համարվում էին գերագույն ռասսայի ներկայացուցիչներ, իսկ Սլավոնները համարվում էին «ցածր ռասսա»[7]։

Փոխհարաբերություններ և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերսալյան պայմանագրին առնչվող խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիան՝ Վերսալյան պայմանագրից հետո

Վերսալյան պայմանագիրը իր բնույթով ո՛չ այնքան զիջող էր որպեսզի խաղաղեցներ Գերմանիային, և ո՛չ էլ այնքան խիստ՝ խոչընդոտելու Գերմանիային դառնալ գերիշխող մայրցամաքային իշխանություն[8]։ Գերմանացիները հասկանում էին, որ պայմանագիրը մեծ հաշվով կնքվել է «պատերազմական մեղքը» իրենց վրա բարդելու համար։ Ինչի արդյունքում էլ Վերսալյան պայմանագրի 231-րդ հոդվածով մեղավոր ճանաչվեցին Գերմանիան և Ավստրո-Հունգարիան։ Փոխարենը ստեղծելու այնպիսի պայմանագիր, որը կապահովեր երկարատև խաղաղություն, որոշում ընդունվեց պատասխանատվության ենթարկել երկու մեղավոր երկրներին։ Պայմանգիրը սահմանեց պատերազմական ահռելի տուգանքներ, գերմանական մի շարք ցեղերի ուղարկեց հարևան երկրներ, տեղի ունեցան տարածքային բաժանումներ և կազմակերպվեց էթնիկ խմբերի զանգվածային վերաբնակեցում։ Անգլիային և Ֆրանսիային պատերազմական ահռելի տուգանքները վճարելու համար, Վայմարյան Հանրապետությունը ստիպված եղավ տպել մի քանի տրիլիոն մարկ (դրամական միավոր Գերմանիայում), ինչն էլ գերմանական արժույթի արժեզրկման պատճառ դառձավ։ Պայմանագիրը սաստիկ վրդովմունք առաջացրեց պատերազմը հաղթողների շրջանում, որոնք իրենց հերթին խոստացել էին Գերմանիային, որ խաղաղության ստեղծման հարցում առաջնորդվելու էին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի սահմանած 14 կետերով։ Այնուամենայնիվ, Ամերիկայի Միացյալ Նահանգները Առաջին Համաշխարհայինի ժամանակ չնչին դեր ունեցավ և Վիլսոնը չկարողացավ համոզել Դաշնակիցներին ընդունել իր 14 կետերը։ Մի շարք գերմանացիներ այն կարծիքին էին, որ Գերմանիայի կառավարությունը համաձայնել էր հրադադար պահպանել, իսկ մյուսները կարծում էին, որ 1918-1919 թվականներին տեղի ունեցած Գերմանական հեղափոխությունը կազմակերպվել էր «Նոյեմբերյան հանցագործների» կողմից, որոնք Վայմարյան նոր Հանրապետության հաստատումից հետո կառավարությունում պաշտոն ստացան։ Պատերազմի ժամանակ գրավվեցին Գերմանիայի գաղութները, իսկ Իտալիան գրավեց Տիրոլի հարավային մասը՝ զինադադարի որոշմանը համաձայնելուց հետո։ Արևելքում պատերազմը ավարտվեց Ռուսական կայսրության պարտությամբ և փլուզմամբ։ Գերմանական զորքերը գրավեցին Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի մեծ մասը (դրանց վրա սահմանելով վերահսկողության տարբեր չափեր), ստեղծեցին հաճախորդ պետություններ ինչպիսիք են օրինակ՝ Լեհաստանի Թագավորությունը և Միացյալ Բալթյան դքսությունը։ Յուտլանդական ավերիչ և անվճռական ճակատամարիտից, ինչպես նաև 1917-ին նավաստիների բարձրացրած խռովությունից հետո Գերմանիայի կայսրական նավատորմը (Kaiserliche Marine) պատերազմի մեծ մասը անցկացրեց նավահանգստում միայն այն պատճառով, որ ստիպված չլիներ մահանել իրենց իսկ սպաների ձեռքով, այլ փոխանցվեր դաշնակից երկրներին։ Ակնհայտ ռազմական պարտության բացակայությունը միասնական պահեց ազգայնականներին։ Սակայն կար մի վարկած, ըստ որի գերմանացիները պարտություն կրեցին իրենց իսկ զինվորիների դավադրության պատճառով՝ (Առավել հայնտի է անգլերեն՝ Stab-in-the-back myth «մեջքից հարվածելու առասպելը») անվանմամբ:

Ֆրանսիայի կողմից սահմանած պահանջները անվտանգություն ապահովելու համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի սահմանած պահանջները, ինչպիսիք են՝ պատերազմական տուգանքները, ածուխի գնի վճարը և ապառազմականացված Ռայնլանդը, 1919 թվականին տեղի ունեցած Փարիզի խաղաղության վեհաժողովի ժամանակ առաջադրած գլխավոր պահանջներն էին, որոնք հետագայում ձևավորեցին Վերսալյան պայմանգիրը, ըստ որի որոշում կայացվեց խստորեն պատժել Գերմանիային։ Այնուամենայնիվ, Ավստրիան համարում էր, որ պայմանագիրը անարդարացի էր, ինչն էլ խրախուսեց Հիտլերի հետագա քաղաքականությանը։ Գինսբերգի պնդմամբ․ «Ֆրանսիան մեծ մասամբ կորցրել էր իր դիրքերը, և վախենում էր, որ Գերմանիան կդառնալ էլ ավելի հզոր։ Դա էր պատճառը, որ ամեն կերպ փորձում էր մեկուսացնել և պատժել Գերմանիային։ Ֆրանսիան պատկերացում անգամ չուներ, որ ուղիղ 20 տարի հետո Նացիստական Գերմանիան գալու էր իշխանության և վրեժ լուծելու ամեն մի արած վատության համար»[9]։

Փարիզի խաղաղության վեհաժողով (1919)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեծ Քառյակը» Փարիզի վեհաժողովից հետո (ձախից՝ աջ Դեյվիդ Լլոյդ Ջորջը՝ Անգլիայից, Վիտտոլիո Էմանուել Օռլանդոն՝ Իտալիայից, Ժորժ Կլեմանսոն՝ Ֆրանսիայից, և Վուդրո Վիլսոնը՝ ԱՄՆ-ից)

1918-ին Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Ֆրանսիան մյուս հաղթող երկրների հետ միասին, գտնվում էր հուսահատ իրավիճակում՝ կապված իրենց տնտեսությունների, անվտանգության և բարոյական հոգեվիճակի հետ: 1919 թվականին կայացած Փարիզի խաղաղության համաժողովը նրանց համար պատեհ առիթ էր՝ պատժելու Գերմանիային`պատերազմ հրահրելու համար: Պատերազմը «պետք է լինի ինչ-որ մեկի մեղքով, և դա մարդու կողմից բնական հակաազդեցություն է»,- ասաց պատմաբան Մարգարեթ Մակմիլանը[10]: Գերմանիան մեղադրվում էր Առաջին աշխարհամարտը հրահրելու մեջ: Պատերազմի մեղավորությունը Գերմանիայի վրա գցելը հաղթող երկրների մասնավորապես՝ Ֆրանսիայի կողմից կլիներ առաջին քայլը՝ Գերմանիայից վրեժխնդիր լինելու համար։ Ֆրանսիան հասկացավ, որ 1918 թվականին իր դիրքերը «անիրական և անցողիկ» բնույթ էին կրում[11]: Այսպիսով, Ժորժ Կլեմանսոն, ով այդ ժամանակ Ֆրանսիայի կառավարության ղեկավարներից մեկն էր, աշխատում էր Վերսալի պայմանագրով ձեռնամուխ լինել Ֆրանսիայի անվտանգությանը[11]: Ֆրանսիայում անվտանգության պահպանման համար օրակարգում էին երկու հիմնական դրույթներ։ Առաջինը՝ Գերմանիայի կողմից դրամի և ածուխի տեսքով փոխհատուցումները, և Գերմանիայի Ռայնլանդ տարածքը: Ֆրանսիայի կառավարությունը՝ փոխհատուցելու գումարի պակասը ի լրումն ԱՄՆ-ից վերցված միջոցների, տպեց հավելյալ դրամական միջոցներ, որը ստեղծեց դրամի արժեզրկում։ Ֆրանսիայի տնտեսությունը կայունացնելու համար Գերմանիայից անհրաժեշտ էին խոշոր փոխատուցումներ[12]: Բացի այդ Ֆրանսիան պահանջեց, որ Գերմանիան իրեն հանձնի Ռուրում գտնվող իր ածուխի պաշարները` փոխհատուցելու պատերազմի ընթացքում Ֆրանսիայի որոշ ածխահանքերի ոչնչաչումը։ Քանի որ Ֆրանսիան վախենում էր իր երկրի անվտանգության համար, ֆրանսիացիները գերմանացիներից պահանջեցին ածուխի այնպիսի քանակություն, որը գերմանացիների պազապես չէին կարող փոխհատուցել՝ բավարար պաշար չունենալու պատճառով[13]։ Ֆրանսիան ցանկանում էր, որ Գերմանական Ռայնլանդ տարածաշրջանը ապառազմականացվեր, քանի որ դա կխոչընդոտեր Գերմանիայի հարձակողական գործողություններին: Արդյունքում, Ֆրանսիան կարողացավ իր և Գերմանիայի միջև անվտանգություն ապահովող սահման ստեղծել[14]: Փոխհատուցումների անհարկի չափը, ածուխի գնման վճարները և ապառազմականացված Ռայնլանդի սկզբունքը գերմանացիները դիտարկում էին որպես անձական վիրավորանք։

Գերմանիայի արձագանքը Վերսալյան պայմանագրին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նախքան պատերազմը, նախկին կառավարության ոչ մի անդամ չէր էլ կարող պատկերացնել, որ իր գործողությունների պատճառով կտուժեին ապագա սերունդները»[12]։ Բարձր տուգանքներ վճարելը համարվում էր պատերազմի ժամանակ պատժի դասական միջոցներից մեկը։ Այնուամենայնիվ, սա այն դեպքն էր, երբ Գերմանիային բարկացրեց Ֆրանսիայի սահմանած անտրամաբանական և բոլոր սահմանները անցնող տուգանքները։ Գերմանիան վերջին փոխատուցումները կատարել էր Առաջին աշխարհամարտի ժամանակ՝ 2010-ի օգոստոսի 3-ին[15]։ Ինչպես նաև գերմանացիները չհասցրին վճարել ածուխի համար հատկացված գինը, քանի որ մասնակցում Ֆրանսիայի դեմ ընթացող պասիվ շարժմանը[16]։ Ի պատասխան, ֆրանսիացիները ներխուժեցին Գերմանիայի տարածքում գտնվող Ռուրի ածխահանք և գրավեցին այն։ Ռուրի գրավումը զայրացրեց մի շարք գերմանացիների, որոնք իրենց պարտության հարցում մեղադրեցին Վայմարյան Հանրապետությանը։ Նացիոնալ-Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ադոլֆ Հիտլերը 1923 թվականին պետական հեղաշրջման փորձ կատարեց՝ ստեղծելու Գերմանական հզոր կայսրությունը[17]։ Հեղաշրջումը պատմության մեջ նշանավորվեց «Գարեջրային հեղաշրջում» կամ Հիտլերի և Լյուտենդորֆի հեղաշրջում (գերմ․՝ Beer Hall Putsch) անվանումներով։ Չնայած հեղաշրջման փորձը ձախողվեց, սակայն Հիտլերը ժողովրդի շրջանում ճանաչվեց որպես ազգային հերոս։ Ապառազմականացված Ռայնլանդը և ռազմական ուժի վրա դրված սահմանափակումները զայրացրին գերմանացիներին։ Տրամաբանական է, որ Ֆրանսիան կցանկանար Ռայնլանդը վերածել չեզոք գոտու, այնուամենայնիվ Գերմանիային բարկացնում էր անգամ այն միտքը, որ Ֆրանսիան ի զորու կլիներ իրականացնել այդ գաղափարը։ Այս ամենից զատ, համաձայն Վերսալյան պայմանագրի հեռացվեցին գերմանական բանակի գլխավոր հրամանատարները, իսկ նրանց սեփականությունը՝ ռազմածովային նավեր, ինքնաթիռներ, թունավոր գազի տեսակներ, տանկեր, և ծանր հրետանային միջոցներ համարվեցին ապօրինի և առգրավվեցին[14]։ Հաղթող երկրների մասնավորապես՝ Ֆրանսիայի հրամանները կատարելու և ռազմական կարևորություն ներկայացնող սարքերից զրկվելու նվաստացուցիչ կարգավիճակը ստիպեց գերմանացիներին էլ ավելի ատել Վայմարյան Հանրապետությանը և պատրաստ էին աստվածացնել յուրաքանչյուրին, ով կարող էր պայքարել այդ ամենի դեմ[18]։

Ճապոնիայի կողմից պաշարների և տնտեսության զավթում[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին Ճապոնիայի կողմից Չինաստանի գրավումը

Ածուխի և երկաթի բավարար պաշարներից զատ Ճապոնիան ուներ նաև նավթի մի փոքր պաշար՝ Սախալին կղզում։ Երկիրը ուներ միայն հանքային պաշարների պակաս։ 20-րդ դարի սկզբին, ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ Ճապոնիան հաջողացրեց հետ մղել Ռուսաստանի կայսրությանը, ով նույնպես արևելաասիական պայքարում փորձում էր Կորեայի և Մանջուրիայի հաշվին ընդարձակել իր տարածքները։ 1931 թվականից հետո Ճապոնիայի հիմնական նպատակն էր Արևելյան Ասիայի գերակշռող մասում տնտեսական գերիշխանություն հաստատել։ Այն արտացլոված էր նաև պան-ասիական գաղափարախոսության մեջ «Ասիան՝ ասիացիների համար»[19]։ Ճապոնիան իր առաջ նպատակ էր դրել կառավարելու Չինաստանի տնտեսությունը, որը գտնվում էր նաև ԱՄՆ-ի և եվրոպական այլ երկրիների ձեռքում։ 1939 թվականի հոկտեմբերի 19-ին Ճապոնիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ժոզեֆ Գրյուն ամերիկյան ու ճապոնական հասարակությանը ուղված պաշտոնական ուղերձում ասաց․«Արևելյան Ասիայում հաստատված նոր կարգերի համաձայն ակնհայտ է, որ ամերիկացիները կորցրել են Չինաստանի նկատմամբ իրենց իրավունքները, ուստի տրամաբանական է ամերիկացիների ընդվզումը։ Չինաստանում ամերիկացիների իրավունքները և շահերը Ճապոնիայի կողմից սահմանված քաղաքականության պատճառով աստիճանաբար փոքրանում և վերանում են[20]}}։ 1937 թվականին Ճապոնիան ներխուժեց Մանջուրիա և Չինաստան։ Արևելաասիական ոլորտում համազարգացման նախագծի (անգլ․՝ Greater East Asia Co-Prosperity Sphere ) ներքո և «Ասիան ասիացիների համար» կարգախոսով, Ճապոնիան ձգտում էր վերացնել Արևմտյան տերությունների ազդեցությունը Չինաստանում և այն փոխարինել ճապոնական գերիշխանությամբ[21][22]: Չինաստանում շարունակվող հակամարտությունը հանգեցրեց ԱՄՆ-ի հետ լուրջ կոնֆլիկտի։ Հասարակությանը անհանգստություն էին պատճառում վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերը, ինչպիսինն էր Նանկինի կոտորածը և օրեցօր հզորացող Ճապոնիայի գերիշխանությունը։ Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև երկար բանակցություններ տեղի ունեցան։ Այն բանից հետո, երբ Ճապոնիան շարժվեց դեպի Ֆրանսիական Հնդկաչինի հարավային տարածաշրջան, ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը որոշում կայացրեց Ամերիկայի Միացյալ նահանգներում սառեցնել Ճապոնիայի բոլոր կապիտալ միջոցները։ Հաջորդ քայլը Ամերիկայից Ճապոնիա արտահանվող նավթի արգելումն էր, ընդ որում ճապոնական նավթի 80%ը կազմում էր Ամերիկայից ներմուծված նավթի պաշարը։ Նիդերլանդները և Անգլիան հետևեցին Ամերիկայի օրինակին։ Ճապոնիայի ձեռքի տակ եղած նավթի պաշարը կհերիքեր ոչ ավելին քան մեկ ու կես տարի և դա միայն խաղաղ տարիներին։ Չորս կողմից շրջափակված՝ Ճաոպոնիային մնում էր երկու տարբերակ, կա՛մ պետք է հրաժարվեր տարածել իր գերիշխանությունը Չինաստանի վրա, կա՛մ էլ պետք է տիրանար Նիդերլանդների Օստ-Ինդիայում գտնվող նավթահորերին։ Սակայն Ճապոնիայի կառավարությունը ոչ մի դեպքում չէր պատրաստվում հրաժարվել Չինաստանում իր գերիշխանությունը տարածելու գաղափարից[23]։

Ազգերի Լիգայի ձախողումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգերի լիգան միջազգային կազմակերպություն էր ստեղծված Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտից հետո կանխելու հետագա պատերազմները[24]։ Լիգան կիրառում էր այնպիսի մեթոդներ ինչպիսիք էին՝ զինաթափումը, հավաքական անվտանգության միջոցով պատերազմի կանխումը, բանակցությունների միջոցով երկրների տարաձայնությունների հարթումը և համընդհանուր բարեկեցության խթանումն ու բարելավումը։ Լիգայի գաղափարախոսությունը միանգամայն տարբերվում էր Վիեննայի վեհաժողովի գաղափարախոսությունից, ըստ որի Եվրոպան դիրտարկվում էր որպես ազգային պետությունների դաշինք, իսկ դաշինքի անդամները իրար միջև հավասարապես բաժանում էին ամբողջ աշխարհի իշխանությունը՝ ստեղծելով ուժերի հավասարակշռություն, որն էլ պահպանում էին հզոր բանակով և գաղտնի պայմանագրերով։ Մի խոսքով խոչընդոտում էին ամբողջ աշխարհում մեկ երկրի գերիշխանության հաստատումը։ Համաձայն նոր գաղափարախոսության, Ազգերի լիգան համարվում էր առանցքային միջոց՝ առանձին պետությունների միջև օրինական դաշտում տարաձայնությունները հարթելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդպես էլ չանդամակցեց Ազգերի Լիգային, ինչն էլ թուլացրեց լիգայի դիրքը և վստահելիությունը։ Ամերիկայի չանդամակցումը մեծ կորուստ էր Լիգայի համար, քանի որ արդյունաբերական և ռազմական տեսանկյունից բարգավաճող երկրի սատարումը կարող էր ձեռնտու լինել Լիգային պահանջների սահմնանման ժամանակ։ Ազգերի Լիգան ուներ ռազմական ուժի պակաս, ուստի մեծ հաշվով կախում ուներ իր անդամներից, երբ բանաձևերը կամ օրենքները պետք է ուժի մեջ դրվեին, կամ էլ տնտեսական սանկցիաներ իրականացվեին և անհրաժեշտության դեպքում Լիգային զորք տրամադրեին։ Սակայն լինում էին դեպքեր, երբ անդամ երկրները դժգոհությամբ կամ չցանկանալով էին կատարում իրենց պարտականությունները։ 1920-ականների ընթացքում Ազգերի լիգան ունեցավ թե՛ նշանավոր ձեռքբերումներ և թե՛ ձախողումներ, սակայն Լիգան 1930 թվականին չկարողացավ պայքարել առանցքային ուժերի՝ Տոկիո-Բեռլին-Հռոմ ռազմական դաշինքի հարձակողական գործողությունների դեմ։ Հույսը դնելով միաձայն որոշումներ ընդունելու վրա, ռազմական ուժի բացակայությունը և ղեկավար անդամների շահ հետապնդող գործողությունները հուշում էին, որ Ազգերի Լիգայի ձախողումը անխուսափելի էր[25][26]։

Մեյսոն-Օվերի հայացքների բախում[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականների վերջին բրիտանացի պատմաբան Ռիչարդ Օվերին Թիմոթի Մեյսոնի հետ ներգրավվեց պատմական բանավեճի մեջ, որը արտացոլվեց "Past and Present" (Անցյալն ու Ներկան) ամսագրի էջերում։ Բանավեճի թեման 1939 թվականի Համաշախարհային Երկրորդ պատերազմի բռնկման պատճառն էր։ Մեյսոնը պնդում էր, որ երկրում առաջացած տնտեսական ճգնաժամի պատճառով Ադոլֆ Հիտլերը պարզապես պարտավորված էր անցում կատարել պատերազմական գործողությունների։ Հիտլերը կանգանած էր ընտրության երկու տարբերակների առջև․ կա՛մ պետք է ընդուներ տնտեությանը վերաբերող բարդ որոշումներ կա՛մ էլ ագրեսիվ գործողություններ սկսեր։ Օվերին վիճարկում էր Մեյսոնի առաջարկած տեսությունը ասելով, որ ինչքան էլ տնտեսական բարդ խնդիրների առաջ կանգած լիներ Գերմանիան (1939 թվական) դա ամենևին էլ չէր արդարացնում Գերմանիայի անսպասելի ներխուժումը Լեհաստան։ Բացի այդ պատերազմի բռնկման պատճառը ոչ թե Գերմանիայի տնտեսության ծանր վիճակն էր, այլ ազգայնականների ընտրած քաղաքականությունը։ Մեյսոնը նաև պնդում էր, որ Գերմանիայի աշխատավոր դասակարգը միշտ էլ ի զորու է եղել պայքարել իր իրավունքների համար։ 1930-ականներին, երբ Գերմանիայի տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում էր, աշխատավորները չէին վախենում իրենց գործատուներից պահանջել բարձր աշխատավարձներ, և եթե իրենց պայմանը անտեսում կամ չէին կատարում, նրանք գտնում էին ավելի լավ վարձատրվող աշխատանք մեկ այլ գործարանում։ Սա քաղաքական դիմադրության ձևերից մեկն էր, որն էլ ստիպեց Հիտլերին 1939 թվականին պատերազմ սկսել[27]։ Այսպիսով, ըստ Մեյսոնի ճգնաժամի առանցքային պատճառներից մեկը ներտնտեսական խնդիրներին էին[27], որոնք առաջացել էին վերազինման նախագծի իրականացման ժամանակ և ծանրաբեռնել տնտեսությունը, ինչի արդյունքում էլ ազգայնականները ստիպված եղան ծախսերի մեջ սահմանափակումներ մտցնել[27]: Մեյսոնը առաջ քաշեց «ներքին քաղաքականության առաջնահերթություն» տեսակետը (գերմ․՝ Primat der Innenpolitik ), որի շրջանակներում նա դիտարկում էր Համաշխարհային Երկրորդ պատերազմի պատճառները՝ սոցիալ իմպերիալիստական հայեցակարգերով[28]։ Մեյսոնի տեսությունը միանգամայն հակադրվում էր «արտաքին քաղաքականության առաջնահերթությանը», որը վերագրվում էր Համաշախարհային Երկրորդ պատերազմին[27]։ Մեյսոնի կարծիքով Գերմանիայի արտաքին քաղաքականությունը բխում էր երկրի ներքաղաքական նկատառումներից և 1939 թվականին Համաշախարհային Երկրորդ պատերազմի սկիզբը ընկալվեց որպես սոցիալ իմպերիալիզմի բարբարոսական տարբերակը[29]։ Մեյսոնը պնդում էր․ «Նացիստական Գերմանիան միշտ էլ հակված էր խոշոր պատերազմների ժամանակ զավթողական քաղաքականություն վարելուն»[30]։ Մեյսոնը նաև այն կարծիքին էր, որ նմանատիպ պատերազմների սկիզբը կանխորոշում էին այնպիսի խնդիրներ ինչպիսին է օրինակ՝ ներքին տնտեսական ճգնաժամը, ուստի պատերազմի ծագումը բոլորովին կապ չուներ Հիտլերի մտադրությունների կամ ցանկությունների հետ[30]։ Մեյսոնը նշում էր, որ գերմանացիները խիստ վախեցած էին 1918 թվականին տեղի ունեցած Նոյեմբերյան հեղափոխությամբ և չէին ցանկանում իրենց իսկ երկրում նմանատիպ հեղափոխության վկա դառնալ[31]։ Ըստ Մեյսոնի, մինչև 1939 թվականը գերմանական տնտեսության «գերտաքացման» պատճառ դարձան վերազինման գործընթացները, հմուտ աշխատուժի պակասը, վերազինման նախագծերի ձախողումը, սոցիալական քաղաքականության քայքայման պատճառող առաջացած արդյունաբերական խառնաշփոթը և աշխատավոր դասակարգի կենցաղի կտրուկ անկումը։ Այսպիով, Երկրում ստեղծված իրավիճակը ստիպեց Հիտլերին պատերազկան միջոցների դիմել[32]։ Բախվելով սոցիալ-տնտեսական լուրջ ճգնաժամի, Հիտլերը և իր կողմնակիցները ձեռնամուխ եղան «ոչնչացում և կողոպտում» ծրագրի ստեղծմանը, որը հետապնդում էր Արևելյան Եվրոպայում տարածքներ գրավելու արտաքին քաղաքականություն։ Նացիստական Գերմանիան վարելով նմանատիպ քաղաքականություն կարող էր բարձրացնել Գերմանիայի բնակչության կենսամակարդակը[33]։ Անշլույսի գրավումից հետո Մեյսոնը Գերմանիայի վարած քաղաքականությաը տվեց «հաջորդ զոհը» անվանումը, քանի որ հաղթանակի քաղցր համը տեսնելուց հետո Գերմանիան տարածքները ընդլայնելու հիվանդագին ցանկությամբ էլ ավելի ագրեսիվ գործողություններ սկսեց[34]։ Մեյսոնի կարծիքով՝ Խորհրդա-Գերմանական պայմանագրի ստորագրումը, Լեհաստանի վրա հարձակման մասին որոշումը և Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հետ պատերազմի մեջ մտնելու վտանգը, Հիտլերի կողմից իր իսկ արտաքին քաղաքականության ծրագրից հրաժարվելու հետևանքն էր, որի մասին նա մանրամասն խոսել էր իր «Իմ պայքարը» (գերմ․՝ Mein Kampf ) գրքում։ Պայքարը հետապնդում էր մի նպատակ՝ օտարերկրյա տարածքերը թալանելով և գրավելով դադարեցնել գերմանական տնտեսության ճգնաժամը[32]։ Օվերլիի կարծիքով Մեյսոնի տեսության խնդիրը կայանում էր նրանում, որ հիմնվում էր այն վարկածի վրա, թե տնտեսական ծայրահեղ վիճակն էր ստիպել Հիտլերին դիմել պատերազմական գործողությունների և տիրանալ հարևան երկրների արդյունաբերությանը[35]։ Ինչպես նաև, Օվերլին կասկածի տակ էր դնում այն վարկածը, որ Գերմանիան չկարողացավ հաղթահարել ներքին տնտեսական հիմնահարցերը և վերազինման հետ կապված խնդիրները[36][35]։ 1940 թվականի հունվարին Գերմանիայում քաղծառայողներից մեկը ասել էր․ «Անցյալում, ավելի բարդ խնդիրների ենք բախվել և դրանց լուծում տվել, նույնը կլինի նաև հիմա, եթե զգանք որևէ հումքի պակաս, ապա մի միջոց կգտնենք դրանք լրացնելու։ Անգամ անելանելի խնդրի համար լուծում կգտնվի»[37]։

Նշանավոր զարգացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադոլֆ Հիտլերը Բադ-Գոդեսբերգում (Գերմանիա, 1938 թվական)

Ֆաշիստական Վարչակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիտլերը և իր Նացիոնալ-Սոցիալիստական կուսակցությունը 1933-1934 թվականներին դարձան Գերմանիայի լիիրավ տերն ու տիրականը բերելով իրենց հետ բռնատիրական վարչակարգը։ Նացիոնալիստները եկան իշխանության Վերսալյան պայմանագրի և հրեաների նկատմամբ ակնհայտ թշնամական տրամադրությամբ[38]։ Գերմանիան ռազմական ահռելի ծախսերի միջոցով լուծեց գործազրկության խնդիրը[39]։ Հիտլերի դիվանագիտական մարտավարությունն էր առաջին հայացքից խելամիտ պահանջներ ներկայացնել, այնուհետև պահաջները չկատարելու դեպքում վախեցնել պատերազմի սպառնալիքով։ Հակառակ կողմը ստիպված էր զիջումներ կատարել, ինչից հետո էլ ներկայացվում էին այլ պահանջներ[40]։ Այս ագրեսիվ քաղաքականության միջոցով Գերմանիան դուրս եկավ Ազգերի Լիգայի շարքերից, (1933) մերժեց Վերսալյան պայմանագիրը և Անգլո-Գերմանական ծովային համաձայնությամբ միավորեց իր ուժերը Անգլիայի ռազմածովային ուժերին, հետ գրավեց Սաարը (1935), ռազմականացրեց Ռայնլանդը, ռազմական դաշինք կնքեց Մուսոլինիի հետ (1936), 1936-1939 թվականներին տեղի ունեցած Իտալական Սառը պատերազմի ժամանակ ռազմական աջակցություն ուղարկեց Ֆրանցիսկո Ֆրանկոյին, գրավեց Ավստրիան, ձեռքի տակ առավ Չեխոսլովակիան՝ 1938 թվականին Մյունխենի համաձայնագրի ստորագրումից հետո։ Ինրպես նաև 1939 թվականի օգոստոսին ձեռնամուխ եղավ ԽՍՀՄ-ի հետ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի ստեղծմանը և ի վերջո 1939 թվականի օգոստոսին ներխուժեց Լեհաստան[41]։

Ռայնլանդի ռազմականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խախտելով Վերսալյան պայմանագիրը 1936 թվականի մարտին կրկին ռազմականացրեց Ռայնլանդը։ Գերմանիան տեղափոխեց իր զորքերին երկրի արևմտան մաս, ինչը ըստ Վերսալյան պայմանագրի արգելված էր։ Այդ ժամանակ Ֆրանսիան քաղաքական անկայունության պատճառով չկարողացավ քայլեր ձեռնարկել։ Էդվարդ VIII-ը, ով Վերսալյան պայմանագիրը համարում էր անարդարացի[42], հորդորեց կառավարությանը ոտքի կանգնել և գործել[43]։

Իտալիայի ներխուժումը Եթովպիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրեզայի համաժողովից հետո Իտալիայի բռնապետ Բենիտո Մուսոլինին փորձեց Աֆրիկայում ընդարձակել Իտալիայի կասյրության սահմանները՝ ներխուժելով Եթովպիայի կայսրություն։ Ազգերի Լիգան Իտալիային ճանաչեց որպես ագրեսոր և նավթի վաճառքի վրա սանկցիաներ կիրառեց, որը սակայն ձախողվեց։ Մայիսի 7-ին Իտալիան գրավեց Եթովպիան և մեկ գաղութի մեջ մտցրեց Էրիթրեան և Սոմալիլենդը, որը հայտնի էր որպես Իտալիայի Արևելյան Աֆրիկա։ 1936 թ.-ի հունիսի 30-ին կայսր Հաիլ Սելասին բուռն ելույթով հանդես եկավ Ազգերի լիգայի առջև և դատապարտեց Իտալիայի գործողություններն ու քննադատեց համաշխարհային հանրությանը ՝ Իտալիային աջակցելու համար։ Սելասին նախազգուշացրեց բոլորին ասելով․ «Այսօր մենք ենք թիրախի դերում, վաղը կարող եք լինել և դու՛ք»։ Երբ Ազգերի Լիգան մեղադրեց Իտալիային իր գործողությունների համար, վերջինս հայտարարեց Լիգայի կազմից դուրս գալու իր որոշման մասին[44]։

Իսպանիայի Սառը պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանցիսկո Ֆրանկոն և Հայնրիխ Հիմլերը (Մադրիդ՝ Իսպանիա, 1940)

1936-ի և 1939 թվականների միջակայքում Գերմանիա և Իտալիան աջակցում էին Իսպանիայում գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի ենթակայության տակ գտնվող ազգայնականներին, մինչդեռ ԽՍՀՄ-ը իր հերթին սատարում էր ժողորդավարներին, որոնց ղեկավարում էր Մանուել Ասանյան։ Երկու կողմերն էլ կիրառում էին նոր զինատեսակներ և մարտավարություններ։ Ազգերի Լիգան չխառնվեց ընթացող իրադարձություններին և Լիգայում ներգրավված անդամ երկրների հիմնական մասը գերադասեցին չեզոք դիրքում մնալ, և իրենց ուժերի սահմաններում խոչընդոտել զենքերի փոխադրումը Իսպանիա, ինչը սակայն քչերին հաջողվեց։ Ի վերջո, 1939 թվականին ազգայնականները պարտության մատնեցին ժողովրդավարներին[45]։ Առանցքային ուժերին միանալու համար Իսպանիան բանակցություններ էր վարում Գերմանիայի և Իտալիայի հետ, սակայն Երկրորդ Համաշխարհային պատերազմում նախընտրեց չեզոք դիրքում մնալ և հավասարապես աջակցում էր բոլորին։ Իսպանիան կամավորական ջոկատ ուղարկեց Գերմանիա ԽՍՀՄ-ի դեմ պայքարելու համար։ 1940-1950-ականներին այն համարվում էր որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ազդարարման սկիզբ և իսկապես ինչ-որ չափով նշանավորել էր պատերազմի սկիզբը, քանի որ այդ ընթացքում պատերազմը փոխեց իր բնույթը՝ 1941-ին վերածվելով հակաֆաշիստական պայքարի։ Այնուամենայնիվ, այս իրադարձությունը չէր կարող դառնալՀամաշխարհային Երկրորդ պատերազմի բռնկման բուն պատճառ[46][47]։

Սինո-Ճապոնական երկրորդ պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին Ճապոնիան օգտվեց Չինաստանի անպաշտապան վիճակից և 1931 թվականին կազմակերպեց Մուկդենիան ինցիդենտը, որպեզի խամաճիկ պետության վերածի Մանջուրիայի տիրապետության տակ գտնվող Մանջոու-Գո պետությունը։ 1937-ին Մարկո Պոլոյի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպը Սինո-Ճապոնական երկրորդ պատերազմի պատճառ դառձավ։ Ներխուժումը սկսվեց՝ Շանհայի, Նանկինի Գուանչժոու և այլ քաղաքների ռմբակոծությամբ։ Վերջին ռմբակոծությունը սկսվեց 1937 թվականի սեպտեմբերի 22-23-ին, որից հետո համատարած բողոքի ցույցեր սկսվեցին, որոնք հանգեցրին Լիգայի կողմից Հեռավոր Արևելքի խորհրդատվական հանձնաժողովի ստեղծմանը։ Ճապոնիայի կայսրական բանակը գրավեց Չինաստանի մայրաքաղաք Նանկինը և պատերազմական հանցագործություններ կատարեց Նանկինի կոտորածի ժամանակ: Պատերազմի ընթացքում բազում չինացի զինվորներ ընկան, ուստի Ճապոնիան Չինաստանին աջակցելու դիմաց իր տիրապետության տակ վերցրեց մի քանի խամաճիկային պետություններ[48]։

Անշլյուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինսբրուքի ամբոխը ծափահարություններով դիմավորում է ազգայնականներին

Անշլույսը (գերմ․՝ Anschluss) 1938 թվականին Գերմանիայի կողմից Ավստրիայի բռնակցումն էր։ «Մեծ Գերմանիա» ստեղծելու և գերմանական բոլոր ժողովուրդներին մեկ ազգային եկրում համախմբելու գաղափարը՝ համակել էր ոչ միայն Գերմանիային այլև Ավստրիայում բնակվող գերմանացիներին։ Նացիոնալ-Սոցիալիստական կուսակցության հիմնական գաղափարախոսություններից էր․ «Մենք պահանջում ենք «Մեծ Գերմանիայում» բոլոր գերմանական էթնիկ խմբերի միավորումը՝ հիմնված ազգային ինքնորոշման իրավունքի վրա»։ 1935 թվականին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան ստորագրեցին Ստրեզայի համաձայնագիրը, որով ապահովվեց Ավստրիայի անկախությունը։ Այնուամենայնիվ, Հռոմ-Բեռլին-Տոկիո դաշինքի ստեղծումից հետո Մուսոլինին նախկինի պես խանդավառված չէր պահելու Ավստրիայի անկախությունը։ Ավստրիայի կառավարությունը դիմադրեց այնքան, որքան հնարավոր էր, բայց դրսից աջակցություն չունենալու պատճառով ի վերջո անձնատուր եղավ Հիտլերի իշխանությանը և խիստ պահանջներին։ Մեծ հաշվով պատերազմական գործողություններ տեղի չունեցան, քանի որ ավստրիացիները ուրախ էին միավորվելու գերմանացիների հետ։ Ուստի, որոշ ժամանակ անց Ավստրիան ամբողջապես դարձավ Գերմանիայի մի մասը։ Արտաքին ուժերը ոչ մի քայլ չձեռնարկեցին, իսկ Իտալիան Գերմանիայի դեմ գործելու հիմնավոր պատճառ չուներ, ընդհակառակը ավելի սերտ հարաբերություններ հաստատեց Նացիստական Գերմանիայի հետ[49][50]։

Մյունխենի համաձայնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթնո-լեզվաբանական նկարագիրը Կենտրոնական Եվրոպայում (1937 թվական)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենը և Հիտլերը 1938 թվ․ սեպտեմբերի 24-ին Գերմանիայում կայացած հանդիպմանը, որի ընթացքում Հիտլերը պահանջեց Չեխոսլովակիայի սահմանակից տարածքների անհապաղ տարանջատումը

Սուդետի մարզը Չեխոսլովակիայի տարածքում գտնվող գերմանական տարածաշրջան էր, որը սահմանակցում էր Գերմանիային։ Սուդետում բնակվող ավելի քան 3 միլիոն գերմանական էթնիկ խմբերը կազմում էին Չեխոսլովակիայի բնակչության գրեթե մեկ քառորդը։ Վերսալյան պայմանագրից հետո Սուտեդը ներգրավվեց նորաստեղծ Չեխոսոլովակիայի կազմում, չնայած որ տեղի բնակչությունը դեմ էր այդ միակցմանը։ Խոչընդոտելով ժողովրդի ազգային ինքնորոշմանը, Ֆրանսիան հետապնդում էր մի նպատակ՝ թուլացնելու Գերմանիայի դիրքերը։ Բացի այդ չմոռանանք նշել, որ Սուդետը համարվում էր արդյունաբերական շրջան[51]։ Չեխոսլովակիան ուներ զարգացած բանակ՝ բաղկացած 38 ստորաբաժանումից։ Հզոր բանակի հետ մեկտեղ երկիրը ուներ նաև հարուստ ռազմական արդյունաբերություն (հայ․՝ Շկոդա, անգլ․՝ Škoda ) և ռազմական դաշինքներ կնքած ԽՍՀՄ-ի և Ֆրանսիայի հետ։ Այնուամենայնիվ, Գերմանիայի դեմ պաշտպանողական ռազմավարությունը գտնվում էր Սուդետյան լեռների վրա։ Հիտլերը ամեն գնով փորձում էր վերադարձնել Սուդետյան մարզը և այդ նպատակով աջակցում էր Սուդետյան տարածաշրջանում գտնվող գերմանացի անջատողական խմբերին։ Անշլյուսից հետո Գերմանիայի բոլոր կուսակցությունները բացառությամբ (Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությանը) ձուլվեցին Սուդետյան Գերմանիայի կուսակցությանը։ Այս ժամանակահատվածում գագաթնակետին հասան զինված գործողությունները և բռնությունները։ Չեխոսլովակիայի կառավարությունը Սուդետյան տարածաշրջանում ռազմական դրություն հայտարարեց՝ կարգ ու կանոն հաստատելու համար։ Այնուամենայիվ, այդ քայլը միմիայն սրեց իրավիճակը, հատկապես այն դեպքում, երբ զարգանում էր սլավոնական ազգայնականության գաղափարը։ Չեխոսլովակիայում բնակվող գերմանացիների անվտանգությունը ապահովելու համար Գերմանիան պահանջեց Չեխոսլովակիայից Սուդետյան տարածաշրջանի անհապաղ անջատումը։ 1938 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրելով Մյունխենյան համաձայնագիրը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի վարչապետները համաձայնեցին Հիտլերին տալ այն ինչ նա ցանկանում էր՝ հույս ունենալով, որ դա կլիներ Հիտլերի վերջին ցանկությունը։ Համաձայնագիրը ստորագրած անդամները «համընդհանուր խաղաղություն» հաստատելու նպատակով տվեցին իրենց հավանությունը, որ Հիտլերը զորքով մտներ Սուդետյան տարածաշրջան և ներառեր այդ տարածքը իր տերության կազմում։ Փոխարենը Հիտլերը խոսք տվեց, որ Եվրոպայից այլևս տարածքային պարտք ու պահանջ չէր ունենալու[52]։ Չեխոսլովակիային արգելված էր մասնակցել համաժողովին։ Երբ Անգլիայի և Ֆրանսիայի միջնորդները տեղեկացրին Չեխոսլովակիային համաձայնագրի մասին և եթե վերջինս չընդուներ այն, ապա Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կմեղադրեին Չեխոսլովակիային պատերազմ հրահրելու մեջ։ Չեխոսլովակիայի նախագահ Էդվարդ Բենեշը ընդունեց համաձայնագրի պայմանները։ Արդյունքում, Գերմանիան առանց դիմադրության վերադարձրեց Սուդետյան տարածաշրջանը[53]։ Չեմբեռլինի քաղաքականությունը ավելի քան յոթանասուն տարի շարունակ բուռն քննարկման առարկա էր ակադեմիկոսների, քաղաքական գործիչների և դիվանագետների շրջանում: Պատմաբանները գնահատողական տարբեր մոտեցումներ են արտահայտում Հիտլերի և Գերմանիայի հզորացման շուրջ։ Մի խումբ պատմաբաններ այն կարծիքին են, որ աշխարհի ուժերը չպետք է թողնեին Գերմանիային այդքան հզորանալ, իսկ մյուսները կիսում էին այն կարծիքը, որ Գերմանիան Հիտլերի իշխանության տարիներին վերածվեծ հզոր տերության և յուրաքանչյուր պահի կարող էր պատերազմ հայտարարել և թշնամու կողմից առճակատման խուսափումը լրիվ ձեռնտու էր Գերմանիային[54]։

Գերմանական օկուպացիան և Սլովակների անկախությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի մարտին խախտելով Մյունխենի համաձայնագիրը գերմանական զորքերը ներխուժեցին Պրահա, իսկ Սլովակիայի հանրապետության հաստատումից հետո Չեխոսլովակիան վերացավ։ Վերջին իրադարձություններից հետո Անգլիան և Ֆրանսիան որոշում կայացրինն Գերմանիայի նկատմամբ այլևս զիջողական քաղաքականություն չդրսևորել։

Իտալիայի ներխուժումը Ալբանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1938-ի հոկտեմբերին («Մյունխենի համաձայնագիր») և 1939-ի մարտին հարևան երկրների կողմից Չեխոսլովակիայի տարածքների գրավումը

Այն բանից հետո, երբ Գերմանիան գրավեց Չեխոսլովակիան, Բենիտո Մուոսլինիին անհանգստացրեց այն միտըը, որ Իտալիան ռազմական դաշինքի շրջանակներում կարող էր դառնալ ոչ առաջնային կարևորություն ունեցող անդամ։ 1939 թվականի մարտի 25-ին խստացնելով բռնատիրական վարչակարգերը, որոշում կայացվեց գրավել Ալբանիան։ Ալբանիայի թագավոր Ահմեդ Զոգուն հրաժարվեց Իտալիայից գումար վերցնել և փոխարենը խաղաղ պամաններում ենթարկվել Իտալիային։ 1939 թվականի ապրիլի 7-ին իտալական զորքերը ներխուժեցին Ալբանիա։ Երեք օր տևացող պայքարից հետո, ընդ որում ալբանական զինվորները հուժկու դիմադություն ցույց չտվեցին, Իտալիան գրավեց Ալբանիան։

Պատերազմ Ճապոնա-խորհրդային սահմանին[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին ճապոնացիները հարձակվեցին Մանջուրիայից արևմուտք գտնվող Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության վրա, ինչին էլ հաջորդեց 1938 թվականին Խասան լճի մոտ տեղի ունեցած ճակատամարտը։ Գեներալ Գեորգի Ժուկովի ղեկավարությամբ, ռուսական ջոկատները ջախջախեցին ճապոնական զորքերին։ Պատերազմից հետո Խորհրդային Միության և Ճապոնիայի միջև խաղաղություն հաստատվեց մինչև 1945 թվականը։ Այնուհետև, իր տարածքները ընդարձակելու նպատակով Ճապոնիան շարժվեց արևելք։ Ամերիկայի և Ճապոնիայի միջև սկսեց ընդհարում, որը պայմանավորված էր Ֆիլիպինների և Հոլանդիայի արևելահնդկական գաղութներում բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողության հաստատմամբ։ Խորհրդային Միությունը ուժերը կենտրոնացրեց արևմտյան սահմանին՝ Ճապոնիայի հետ միասին սահմանը պաշտպանելու համար, ինչի արդյունքում զոհվեց 1 միլիոնից մինչև 1․5 միլիոն զինվոր։

Դանցիգի ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհական միջանցքը և Դանցիգի ինքնավար քաղաք-պետությունը

Չեխոսլովակիայի դաժան ճակատագրից հետո Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային պարզ դարձավ, որ ֆյուրերի խոստումներին հավատալ պետք չէր։ Այդ պատճառով Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան որոշեցին փոխել իրենց ռազմավարությունը։ Գերմանիայի հաջորդ հարձակման ժամանակ որոշում կայացվեց նրա դեմ զորք հանել։ Տարածքները ընդլայնելու նպատակով Երրորդ Ռայխի հաջորդ թիրախը, տրամաբանորեն, պետք է լիներ Լեհաստանը, որի մուտքը դեպի Մերձբալթյան ծով համաձայն Վերսալյան պայմանագրի որոշում էր ընդունվել փակել Արևմտյան Պրուսիայից, վերջինիս դարձնելով էքսկլավ պետություն։ Տարածքի գլխավոր նավահանգիստը՝ Դանցիգը, Պրուսիայի ազդեցությամբ և Ազգերի Լիգայի հրամանով դարձավ անկախ քաղաք-պետություն։ Այս քայլը գերմանացիներին հիշեցնելու համար էր, որ Նապոլեոնի կողմից էր ստեղծվել Դանցիգի կիսաանկախ քաղաք-պետությունը։ Իշխանության գալուց հետո, ազգայնականները ջանք ու եռանդ գործադրեցին Լեհաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար։ Արդյունքում, 1934 թվականին Գերմանիայի և Լեհաստանի միջև կնքվեց 10 տարվա տևողությամբ խաղաղության պակտ՝ լեհ քաղաքական գործիչ Յուզեֆ Պիլսուդսկիի ռեժիմով։ 1938 թվականին Լեհաստանը մասնակցեց Չեխոսլովակիայից Զաոլժե (անգլ․՝ Zaolzie) տարածքի բռազավթմանը։ 1939 թվականին Հիտլերը պահանջեց իր իրավունքները հաստատել Լեհաստանի տարածքում գտնվող Բեռլինկա (գերմ․ Reichsautobahn Berlin-Königsberg՝ ) ավտոճանապարհի վրա, ինչպես նաև պահանջեց Դանցիգի կարգավիճակի փոփոխությունը։ Փոխարենը խոստացավ 25 տարով երկարացնել չհարձակման պակտը։ Լեհաստանը հրաժարվեց Հիտլերի առաջարկությունից՝ վախենալով կորցնել իր մուտքը դեպի ծով։ Բացի այդ, Լեհաստանը հրաժարվեց դառնալ Գերմանիայի հաճախորդ կամ արբանյակային պետություն[55][56]։ 1939 թվականի օգոստոսին Հիտլերը Դանցիգի կարգավիճակի փոփոխման հարցում վերջնագիր ներկայացրեց Լեհաստանին։

Լեհաստանի անդամակցումը Անտանտին[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի մարտին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան երաշխավորեցին Լեհաստանը անկախությունը։ 1939 թվականի ամռանը Հիտլերի նոր պահանջները Դանցիգի և Լեհական միջանցքի նկատմամբ հանգեցրեցին միջազգային նոր ճգնաժամի։ Իսկ օգոստոսի 25-ին Մեծ Բրիտանիան և Լեհաստանը ստորագրեցին Համընդհանուր պաշտպանության պակտ։

Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում, Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը իրենից ներկայացնում էր Չհարձակման պայմանագիր՝ Գերմանիայի և Խորհրդային Սոցիալիստական Միության միջև։ Այն ստորագրվել էր 1939 թվականի Օգոստոսի 23-ին Մոսկվայում, ԽՍՀՄ-ի արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Մոլոտովի և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Իոահիմ ֆոն Ռիբենտրոպի կողմից։ 1939 թվականին ոչ Գերմանիան և ոչ էլ ԽՍՀՄ-ը պատրաստ չէին միմյանց դեմ պատրազմ սկսել։ 1920 թվականին ԽՍՀՄ-ը տարածք էր պարտվել Լեհաստանին։ Չնայած պայմանագիրը որակվել էր որպես չհարձակման համաձայնագիր, պակտը իր մեջ ներառում էր գաղտնի դրույթ համաձայն որի Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Ռումինիայի անկախ պետությունները բաժանվելու էին Գերմանիայի և ԽՍՀՄ-ի «ազդեցության շրջանակների» միջև։ Գաղտնի դրույթը բացահայտ կերպով ենթադրում էր ստորև նշված երկրներում «տարածքային և քաղաքական վերադասավորումներ»։ Հետևաբար, վերը նշված երկրները կա՛մ գրավվեցին կա՛մ էլ բռնի ուժով ստիպեցին որոշ տարածքներ զիջել ԽՍՀՄ-ին կամ Գերմանիային։

Գերմանիայի հարձակումը Լեհաստանի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիան ներխուժեց Լեհաստան, որին հաջորդեց սեպտեմբերի 3-ին Գերմանիայի դեմ պատերազմի անգլո-ֆրանսիական հռչակագրի ստեղծումը։ Սեպտեմբերի 17-ին Խորհրդային Միությունը Գերմանիայի հետ միասին ներխուժեց Լեհաստան:

1919–1939 թվականների միջակայքում Լեհաստանը Խորհրդային Միության և Նացիստական Գերմանիայի միջև ուժերի հավասարակշռության քաղաքականություն էր վարում՝ նպատակ հետապնդելով երկու կողմերի հետ էլ չհարձակման համաձայնագիր ստորագրել[57]։ 1939-ի սկզբին Գերմանիան Լեհաստանից պահանջեց՝ միանալ Հակահամայնքային պայմանագրին որպես արբանյակային պետություն[58]։ Վախենալով զրկվել իր անկախությունից՝ Լեհաստանը հրաժարվեց ենթարկվել Գերմանիայի վարչակարգերին։ 1939 թվականի մայիսի 23-ին Հիտլերը գերմանական բարձրագույն զինվորական հրամանատարության հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց․ «Հիմա, Դանցիգը մեզ համար անհրաժեշտություն չէ․ Ես առայժմ Արևելք եմ ուղարկել իմ «մահվան ջոկատներին», որոնց հրամայված է առանց խղճահարության ու ներման սպանել լեհ ցեղի և լեհերեն խոսող տղամարդկանց, կանանց ու երեխաներին։ Միայն այս ճանապարհով մենք կշահենք այն կենսական տարածքը, որ մեզ անհրաժեշտ է»[59]։ Հիտլերին խոչընդոտելու համար, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հայտարարեցին, որ Լեհաստան ներխուժելը կդիրտարկվեր որպես պատերազմ և հորդորեցին ԽՍՀՄ-ին նույնպես խոչընդոտել Հիտլերի գործողություններին։ 1939 թվականի օգոստոսին Մոլոտով- Ռիբենտրոպ պակտի ստորագրումից հետո Գերմանիայի դաշնակիցը դառնալով, ԽՍՀՄ-ը Բալթյան երկրների և Լեհաստանի որոշ տարածքների վրա վերահսկողություն էր ստացել, ուստի նրան ձեռնտու չէր Գերմանիայի դեմ գնալ։ Լոնդոնը չկարողացավ խոչընդոտել Հիտլեր գործողություններին։ Հիտլերը մեծ հաշվով ուժեղ դիմադրության չէր էլ սպասում։ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիան ներխուժեց Լեհաստան՝ արհամարհելով Մեծ Բրիտանիայի և Ֆրանասիայի պահանջները։ Արդյունքում, Լեհասատնի հետ ռազմական դաշինք կնքելուց և հրապարականորեն հայտաարարելուց հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան 1939 թվականի սեպտեմբերի 3-ին պատերազմ հայտարարեցին Գերմանիային[60][61]։

Ներխուժումը Խորհրդային Միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի հունիսին Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ Հիտլերը համոզված էր, որ կայծակնային արագությամբ հնարավոր էր պարտության մատնել ԽՍՀՄ-ին, հատկապես այն դեպքում, երբ Խորհրդային Միությունը պատրաստ չէր պատերազի։ Բացի այդ Հիտլերը հույս ուներ, որ Խորհրդային Միությունում արձանագրած իր հաջողությունից հետո կկարողանար Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական սեղանի շուրջ նստել և վերջ դնել պատերազմին։

Հարձակումներ՝ Պիրլ Հարբորի, Ֆիլիպինների, Մալայայի Սինգապուրի և Հոնկ Կոնգի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական զորքերի մուտքը Հոշիմին

ԱՄՆ-ի կառավարությունը և ամերիկյան հասարակությունը հիմնականում սատարում էին Չինաստանին՝ դատապարտելով եվրոպական տերությունների և Ճապոնիայի գաղութատիրական քաղաքականությունը, ինչպես նաև խրախուսելով այսպես կոչված «բաց դռների» քաղաքականությունը։ Բազմաթիվ ամերիկացիներ ճապոնացիներին դիտարկում էին իբրև ագրեսիվ և ցածր ռասսա։ Չան Կայշիի ազգայնական կառավարությունը ԱՄՆ-ի հետ պահպանում էր բարեկամական հարաբերություններ, վերջինս 1937 թվականին ժխտեց, որ Ճապոնիան ներխուժել էր Չինաստան, ինչն էլ դիտարկվեց Չինաստանի սուվերենության կամ ինքնիշխանության խախտում։ Այնուհետև, Ամերիկան Չինաստանին տնտեսական և ռազմական աջակցություն առաջարկեց՝ ընդդեմ Ճապոնիայի։ ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հակասությունները արտահայտվեցին այնպիսի իրադարձություններում, ինչպիսիք էին՝ 1937 թ․ Փանայի միջադեպը և Էլլիսոնի միջադեպը 1938-ին։ Արձագանքելով ֆրանսիական իշխանությունների նկատմամբ Ճապոնիայի ճնշմանը՝ դադարեցնել առևտուրը Չինաստանի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգները 1940 թվականին սահմնափակեց Ճապոնիայի հետ առևտրական գործընթացները։ Նավթի տեղափոխման արգելքը վճռական քայլ էր, քանի որ Ճապոնիան նավթի պաշարի հիմնական մասը ներմուծում էր Ամերիկայից, Մեծ Բրիտանիայից և Նիդերլանդներից[62]։ 1940 թվականի սեպտեմբերին Ճապոնիան ներխուժեց Ֆրանսիական Հնդկաչին և գրավեց Տոնկին մարզը՝ խոչընդոտելու Չինաստանին Ֆրանսիական Հնդկաչինի միջոցով զենք և վառելիք ներմուծել Յուննան[63]։ Ամերիկայի Միացյալ Նահանգները համարելով, որ Ճապոնիան անցել էր բոլոր հնարավոր սահմանները որոշում կայացրեց բռանգրավել Ճապոնիայի նվաճած ձեռքբերումները[64]։ 1940-1941 թվականներին Ամերիկան և Չինաստանը որոշեցին ամերիկյան ինքնաթիռներից և օդաչուներից կազմված կամավոր ավիաջոկատներ ստեղծել Չինաստանի հենակետներից՝ Ճապոնիայի վրա հարձակվելու համար։ Կլեռ լի Շեննոլտիի ղեկավարության ներքո, ավիաջոկատը հայնտի էր «թռչող վագրեր» անվանմամբ։ Առաջին մարտական գործունեությունը տեղի է ունեցել Փիրլ Հարբորի հարձակումից երկու շաբաթ անց[65]։ Օգտվելով ստեղծված նպաստավոր իրադրությունից, 1940 թվականի հոկտեմբերին Թաիլանդը Վիշիի դեմ պատերազմ սկսեց։ 1941 թվականի մայիսին տեղի ունեցած պատերազմի ընթացքում Ճապոնիան հանդես եկավ որպես միջնորդ և թույլատրեց իր դաշնակցին գրավել Կամբոջայի և Լաոսի սահմանամերձ շրջանները։ 1940 թվականի հուլիսին «Բարբարոսայի պլան»-ի շնորհիվ հնարավոր եղավ արդյունավետ կերպով չեզոքացնելու Խորհրդային Միության վտանգը, իսկ ճապոնական զորքերը, ստեղծած ընդհարումները միջոցով ձեռնամուխ եղան Ֆրանսիական Հնդկաչինի մնացած տարածքների գրավմանը։

Հարձակումը Պիրլ Հարբորի վրա (1941 թվական, դեկտեմբերի 7 )

Ձգտելով լիովին դադարեցնել ճապոնական զորքերի պատերազմական գործողությունները Ամերիկայի Միացյալ Նահանգները 1941 թվականի օգոստոսի 1-ին բացարձակ արգելք դրեց իր և Ճապոնիայի միջև ցանկացած տեսակ առևտրական գործողությունների վրա՝ պահանջելով, որ Ճապոնիան հեռացներ իր զորքերը Չինաստանից և Ֆրանսիական Հնկաչինից։ Ճապոնիան մեծ հաշվով կախում ուներ Ամերիկայից, քանի որ նավթի 80%-ը այնտեղից էր ներմուծում, իսկ առանց նավթի պաշարի պակասը կարող էր հանգեցնել տնտեսական և ռազմական ճգնաժամի, հետևաբար Ճապոնիան չէր կարողանա շարունակել Չինաստանի դեմ պատերազմը առանց նավթի և վառելիքի պաշարների[66]։ 1941 թվականի հոկտեմբերի 7-ին ճապոնական ռազմանավերը և ավիացիան հանկարծակի հարձակվեցին Հավայան կղզիներում գտնվող ամերիկյան կարևոր ռազմածովային բազայի՝ Պիրլ Հարբորի վրա[67], որտեղ կենտրոնացած էին ամերիկյան նավատորմի հիմնական ուժերը՝ 96 ռազմանավ, այդ թվում նաև 8 գծանավ։ 1941 թվականի դեկտեմբերի 8-ին ճապոնական բոլոր թերթերը գրեցին, որ Ճապոնիան պաշտոնապես պատերազմ է հայտաարարել Ամերիկային և Մեծ Բրիտանիային[68]։ Ժամային տարբերությունների պատճառով Հյուսիսային Ամերիկայում պատերազմի մասին տեղեկացան դեկտեմբերի 8-ի գիշերը՝ 3։00-ի սահմաններում, իսկ Անգլիայում՝ դեկտեմբերի 8-ին առավոտյան ժամը 8։00-ի սահմաններում։ Կանադան 7-րդ օրը՝ երեկոյան պատերազմ հայտարարեց Ճապոնիային։ Արքայական հրովհարտակը հաջորդ օրը հաստատեց այդ հայտարարությունը[69] ։ Միացյալ Թագավորությունը Ճապոնիային պատերազմ հայտարարեց 8-րդ օրը առավոտյան՝ պատճառաբանելով Ճապոնիայի հարձակումը Սինգապուրի և Հոնկ Կոնգի վրա և ոչ մի բառ չասաց Պիրլ Հարբորի հարձակման մասին[70]։ 1942 թվականի դեկտեմբերի 8-ի կեսօրին Ամերիկան պատերազմ հայտարարեց Ճապոնիային՝ Անգլիայից ընամենը, պատճառաբանելով որ պատերազմական անհարկի գործողություններ են կիրառվել Ամերիկայի կառավարության և վերջինիս ժողովրդի նկատմամբ[71]։ 4 օր հետո՝ 1941 թվականի դեկտեմբերի 11-ին, Նացիստական Գերմանիան և Ֆաշիստական Իտալիան Ամերիկայի Միացյալ Նահանգներին պատերազմ հայտարարեցին։ Հիտլերը որոշեց հայտարարել, որ Եռյակ դաշինքը պահանջում էր, որ Գերմանիան հետևեր Ճապոնիայի կողմից պատերազմի հայտարարմանը, թեև ամերիկյան ռազմանավերն Ատլանտիկայի համար պայքարում արդեն իսկ փաստացի գտնվում էին պատերազմի մեջ։ Այս հայտարարությունը ԱՄՆ-ում փաստորեն վերջ տվեց մեկուսացման տրամադրություններին, և ԱՄՆ-ն Եվրոպայում պաշտոնապես մտավ պատերազմի մեջ[72]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Robert Dahl (1989). Democracy and Its Critics. Yale UP. էջեր 239–40. ISBN 0300153554.
  2. «World War 2 Causes». History Learning Site. Վերցված է 6 March 2014-ին.
  3. «the definition of militarism». Dictionary.com. Վերցված է 2015-05-30-ին.
  4. Bruno Coppieters; N. Fotion (2008). Moral Constraints on War: Principles and Cases. Lexington Books. էջ 6. ISBN 9780739121306.
  5. «Japanese history: Militarism and World War II». www.japan-guide.com. Վերցված է 2015-05-30-ին.
  6. Andreas Wimmer, Waves of War: Nationalism, State Formation, and Ethnic Exclusion in the Modern World (2012)
  7. Michael Burleigh, The Third Reich: A New History (2001)
  8. «The National Archives Learning Curve | The Great War | Making peace | Reaction to the Treaty of Versailles | Background». www.nationalarchives.gov.uk. Վերցված է 2015-05-30-ին.
  9. Roy H. Ginsberg (2007). Demystifying the European Union: The Enduring Logic of Regional Integration. Rowman & Littlefield. էջ 32. ISBN 9780742536555.
  10. Winter, Jay (2009). The Legacy of the Great War: Ninety Years On. University of Missouri Press. էջ 126.
  11. 11,0 11,1 Paxton, Robert O. (2011). Europe in the Twentieth Century. United States: Wadsworth. էջ 145.
  12. 12,0 12,1 Paxton, Robert O. (2011). Europe in the Twentieth Century. United States: Wadsworth. էջ 153.
  13. «History of World War I». Վերցված է 15 November 2011-ին.
  14. 14,0 14,1 Paxton, Robert O. (2011). Europe in the Twentieth Century. United States: Wadsworth. էջ 151.
  15. Crossland, David (2010-09-29). «Germany Set to Make Final World War I Reparation Payment». ABC News. Վերցված է 16 November 2011-ին.
  16. Paxton, Robert O. (2011). Europe in the Twentieth Century. United States: Wadsworth. էջ 164.
  17. http://home.zonnet.nl/rene.brouwer/majorbattles.htm. «Beer Hall Putsch». Holocaust Encyclopedia. Վերցված է 16 November 2011-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  18. Goebbels, Joseph. «The New Year 1939/40». Վերցված է 16 January 2014-ին.
  19. Eri Hotta, Pan-Asianism and Japan's war 1931–1945 (Palgrave Macmillan, 2007)
  20. Clark, Joseph (1944). Ten Years in Japan : a Contemporary Record Drawn from the Diaries and Private and Official Papers of Joseph G. Grew, United States Ambassador to Japan, 1932–1942. էջեր 251–255. ASIN B0006ER51M.
  21. Antony Best, "Economic appeasement or economic nationalism? A political perspective on the British Empire, Japan, and the rise of Intra‐Asian Trade, 1933–37." Journal of Imperial and Commonwealth History (2002) 30 #2: 77–101.
  22. Fisher, Charles A. (1950). «The Expansion of Japan: A Study in Oriental Geopolitics: Part II. The Greater East Asia Co-Prosperity Sphere». The Geographical Journal. 115 (4/6): 179–193. doi:10.2307/1790152. JSTOR 1790152.
  23. Sugihara, Kaoru (1997). «The Economic Motivations behind Japanese Aggression in the Late 1930s: Perspectives of Freda Utley and Nawa Toichi». Journal of Contemporary History. 32 (2): 259–280. doi:10.1177/002200949703200208. JSTOR 261244.
  24. Paul D'Anieri (2010). International Politics: Power and Purpose in Global Affairs, Brief Edition. Cengage Learning. էջ 27. ISBN 978-0495898566.
  25. David T. Zabecki, ed. (2015). World War II in Europe: An Encyclopedia. Routledge. էջ 140. ISBN 9781135812423. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)
  26. «History of the League of Nations». Վերցված է 16 January 2014-ին.
  27. 27,0 27,1 27,2 27,3 Perry, Matt "Mason, Timothy" pages 780–781 from The Encyclopedia of Historians and Historical Writing edited by Kelly Boyd, Volume 2, London: Fitzroy Dearborn Publishing, 1999 page 780
  28. Kaillis, Aristotle Fascist Ideology, London: Routledge, 2000 pages 6–7
  29. Kaillis, Aristotle Fascist Ideology, London: Routledge, 2000 page 7
  30. 30,0 30,1 Kaillis, Aristotle Fascist Ideology, London: Routledge, 2000 page 165
  31. Kershaw, Ian The Nazi Dictatorship London : Arnold 2000 page 88.
  32. 32,0 32,1 Kaillis, Aristotle Fascist Ideology, London: Routledge, 2000 pages 165–166
  33. Kaillis, Aristotle Fascist Ideology, London: Routledge, 2000 page 166
  34. Kaillis, Aristotle Fascist Ideology, London: Routledge, 2000 page 151
  35. 35,0 35,1 Mason, Tim & Overy, R.J. "Debate: Germany, 'domestic crisis' and the war in 1939" from The Origins of The Second World War edited by Patrick Finney, (London: Edward Arnold, 1997) p 102
  36. Overy, Richard "Germany, 'Domestic Crisis' and War in 1939" from The Third Reich edited by Christian Leitz (Oxford: Blackwell, 1999) p 117–118
  37. Overy, Richard "Germany, 'Domestic Crisis' and War in 1939" from The Third Reich edited by Christian Leitz Blackwell: Oxford, 1999 page 108
  38. Richard Evans, The Third Reich in Power (2006)
  39. Adam Tooze, The Wages of Destruction: The Making and Breaking of the Nazi Economy (2008)
  40. Jeffrey Record (2007). The Specter of Munich: Reconsidering the Lessons of Appeasing Hitler. Potomac Books, Inc. էջ 106. ISBN 9781597970396.
  41. Gerhard L. Weinberg, The Foreign Policy of Hitler's Germany: Starting World War II, 1937–1939 (1980)
  42. Paul W. Doerr (1988). British Foreign Policy, 1919–1939. Manchester University Press. էջեր 189–94. ISBN 9780719046728.
  43. King Edward VIII: A Biography by Philip Ziegler,1991
  44. George W. Baer, Test Case: Italy, Ethiopia, and the League of Nations (Hoover Institution Press, 1976)
  45. «Spanish Civil War (1936–1939) – History of Spain | don Quijote». donQuijote. Վերցված է 2015-05-30-ին.
  46. Stanley G. Payne (2008). The Spanish Civil War, the Soviet Union, and Communism. Yale UP. էջեր 313–14. ISBN 978-0300130782.
  47. Willard C. Frank Jr, "The Spanish Civil War and the Coming of the Second World War." International History Review(1987) 9#3 pp: 368–409.
  48. David M. Gordon, "The China–Japan War, 1931–1945" Journal of Military History (2006) v 70#1, pp 137–82. online
  49. David Faber, Munich, 1938: Appeasement and World War II (2010) pp 139–68
  50. Sister Mary Antonia Wathen, The policy of England and France toward the" Anschluss" of 1938 (Catholic University of America Press, 1954).
  51. David Faber, Munich, 1938: Appeasement and World War II (2010)
  52. Chamberlain's radio broadcast Արխիվացված 2007-06-07 Wayback Machine, 27 September 1938
  53. Robert A. Cole, "Appeasing Hitler: The Munich Crisis of 1938: A Teaching and Learning Resource," New England Journal of History (2010) 66#2 pp 1–30.
  54. Andrew Roberts, "‘Appeasement’ Review: What Were They Thinking? Britain’s establishment coalesced around appeasement and bared its teeth at those who dared to oppose it" Wall Street Journal Nov. 1, 2019
  55. The German-Polish Crisis (March 27 – May 9, 1939)
  56. John Ashley Soames Grenville (2005). A History of the World from the 20th to the 21st Century. Routledge. էջեր 234–. ISBN 978-0-415-28955-9.
  57. Białe plamy-czarne plamy: sprawy trudne w polsko-rosyjskich – Page 191. Polsko-Rosyjska Grupa do Spraw Trudnych, Adam Daniel Rotfeld, Anatoliĭ Vasilʹevich Torkunov – 2010
  58. John Lukacs, The Last European War: September 1939 – December 1941 p 31
  59. «Bericht über eine Besprechung (Schmundt-Mitschrift)». "Danzig ist nicht das Objekt, um das es geht. Es handelt sich für uns um die Erweiterung des Lebensraumes im Osten und Sicherstellung der Ernährung, sowie der Lösung des Baltikum-Problems. "
  60. Halik Kochanski, The Eagle Unbowed: Poland and the Poles in the Second World War (2012) pp 34–93
  61. Zara Steiner, The Triumph of the Dark: European International History, 1933–1939 (2011) pp 690–92, 738–41
  62. Conrad Black (2005). Franklin Delano Roosevelt: Champion of Freedom. PublicAffairs. էջեր 645–46. ISBN 9781586482824.
  63. Ralph B. Smith, "The Japanese Period in Indochina and the Coup of 9 March 1945." Journal of Southeast Asian Studies 9.2 (1978): 268–301.
  64. William L. Langer and S.E. Gleason, The undeclared war: 1940–1941. Vol. 2 (1953) pp 9–21.
  65. Michael Schaller, "American Air Strategy in China, 1939–1941: The Origins of Clandestine Air Warfare." American Quarterly 28.1 (1976): 3–19 online
  66. Euan Graham. Japan's sea lane security, 1940–2004: a matter of life and death? (Routledge, 2006) p. 77.
  67. Howard W. French (December 9, 1999). «Pearl Harbor Truly a Sneak Attack, Papers Show». The New York Times.
  68. «Japan declares war, 1941 | Gilder Lehrman Institute of American History».
  69. «Canada Declares War on Japan». Inter-Allied Review via ibiblio. December 15, 1941. Վերցված է May 23, 2011-ին.
  70. Official Report, House of Commons, 8 December 1941, 5th series, vol. 376, cols 1358–1359
  71. "Declaration of War with Japan" Retrieved 2010-15-7
  72. See United States declaration of war upon Italy and United States declaration of war upon Germany (1941)

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bell, P. M. H. The Origins of the Second World War in Europe (1986). 326 pp.
  • Boyce, Robert, and Joseph A. Maiolo. The Origins of World War Two: The Debate Continues (2003) excerpt and text search
  • Carley, Michael Jabara 1939: the Alliance that never was and the coming of World War II, Chicago: I.R. Dee, 1999 1-56663-252-8.
  • Dallek, Robert. Franklin D. Roosevelt and American Foreign Policy, 1932–1945 (1995).
  • Deist, Wilhelm et al., ed. Germany and the Second World War. Vol. 1: The Build-up of German Aggression. (1991). 799 pp., official German history
  • Dutton, David Neville Chamberlain, ( Oxford University Press, 2001) 0-340-70627-9.
  • Eubank, Keith. The Origins of World War II (2004), short survey
  • Evans, Richard J. The Third Reich in Power (2006)
  • Feis, Herbert. The Road to Pearl Harbor: The coming of the war between the United States and Japan. classic history by senior American official.
  • Finney, Patrick. The Origins of the Second World War (1998), 480pp
  • Goldstein, Erik & Lukes, Igor (editors) The Munich crisis, 1938: Prelude to World War II, (London: Frank Cass, 1999) 0-7146-8056-7.
  • Hildebrand, Klaus The Foreign Policy of the Third Reich, translated by Anthony Fothergill, London, Batsford 1973.
  • Hillgruber, Andreas Germany and the Two World Wars, translated by William C. Kirby, Cambridge, Mass. : Harvard University Press, 1981 0-674-35321-8.
  • Kaiser, David E. Economic Diplomacy and the Origins of the Second World War: Germany, Britain, France, and Eastern Europe, 1930–1939 (Princeton UP, 2015).
  • Lamb, Margaret and Tarling, Nicholas. From Versailles to Pearl Harbor: The Origins of the Second World War in Europe and Asia. (2001). 238 pp.
  • Langer, William L. and S. Everett Gleason. The Challenge to Isolation: The World Crisis of 1937–1940 and American Foreign Policy (1952); The Undeclared War: 1940–1941: The World Crisis and American Foreign Policy (1953); highly detailed scholarly narrative vol 2 online free to borrow
  • Mallett, Robert. Mussolini and the Origins of the Second World War, 1933–1940 (2003) excerpt and text search
  • Overy, Richard and Andrew Wheatcroft. The Road to War. (3rd ed 2001). 564 pp. country by country history to 1939
  • Overy, Richard & Mason, Timothy "Debate: Germany, "Domestic Crisis" and War in 1939" Past and Present, Number 122, February 1989 pp 200-240..
  • Sontag, Raymond J. "The Last Months of Peace, 1939" Foreign Affairs 35#3 (1957), pp. 507-524 online
  • Sontag, Raymond J. "The Origins of the Second World War" Review of Politics 25#4 (1963), pp. 497-508 online
  • Steiner, Zara. The Triumph of the Dark: European International History, 1933–1939 (Oxford History of Modern Europe) (2011) 1236pp
  • Strang, G. Bruce On The Fiery March: Mussolini Prepares For War, (Praeger Publishers, 2003) 0-275-97937-7.
  • Thorne, Christopher G. The Issue of War: States, Societies, and the Coming of the Far Eastern Conflict of 1941–1945 (1985) sophisticated analysis of each major power.
  • Thorne, Christopher G. The Approach of War, 1938–1939 (1969) chronological table 1938-1939 pp 205–210
  • Tohmatsu, Haruo and H. P. Willmott. A Gathering Darkness: The Coming of War to the Far East and the Pacific (2004), short overview.
  • Uldricks, Teddy J. "War, Politics and Memory: Russian Historians Reevaluate the Origins of World War II," History and Memory 21#2 (2009), pp. 60–2 online; historiography
  • Watt, Donald Cameron How war came: the immediate origins of the Second World War, 1938–1939, New York: Pantheon, 1989 0-394-57916-X.
  • Weinberg, Gerhard.The Foreign Policy of Hitler's Germany: Diplomatic Revolution in Europe, 1933–36 (v. 1) (1971); The Foreign Policy of Hitler's Germany: Starting World War II, 1937–1939 (vol 2) (University of Chicago Press, 1980) 0-226-88511-9.
  • Weinberg, Gerhard L. A World at Arms: A Global History of World War II (1994) online free
  • Wheeler-Bennett, John W. "Twenty Years of Russo-German Relations: 1919–1939" Foreign Affairs 25#1 (1946), pp. 23–43 online
  • Wright, Jonathan. Germany and the Origins of the Second World War (Palgrave Macmillan, 2007) 223pp. online review

Ֆրանսերեն գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Adamthwaite, Anthony. "France and the Coming of War" in Patrick Finney, ed., The Origins of the Second World War (Arnold, 1997)
  • Boyce, Robert, French Foreign and Defence Policy, 1918-1940: The Decline and Fall of a Great Power (1998) online
  • Boxer, Andrew. "French Appeasement: Andrew Boxer Considers Explanations for France's Disastrous Foreign Policy between the Wars." History Review 59 (2007): 45+ online
  • Duroselle, Jean-Baptiste. France and the Nazi Threat: The Collapse of French Diplomacy 1932–1939 (2004); translation of his highly influential La décadence, 1932–1939 (1979)
  • Nere, J. The Foreign Policy of France from 1914 to 1945 (1975)
  • Young, Robert J. France and the Origins of the Second World War (1996) excerpt, covers historiography in ch 2.</ref>

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]