Մասնակից:Բաբայան Լուսինե/5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաշկը, որում ես ապրում եմ
Երկիր{{{2}}} Իսպանիա
ԺանրԹրիլեր
Մելոդրամա
Կինոֆանտաստիկա
Բոդի-հորոր
Թվական2011
Լեզուիսպաներեն
ՌեժիսորՊեդրո Ալմոդովար
ՊրոդյուսերԱգուստին Ալմոդովար
Էսթեր Գարսիա
Սցենարի հեղինակՊեդրո Ալմոդովար
Ագուստին Ալմոդովար
Թիերի Ջոնկ
ԴերակատարներԱնտոնիո Բանդերաս
Ելենա Անայա
Մարիսա Պարեդես
Բլանկա Սուարես
ՕպերատորԺոզե Լուիս Ալեքին
ԵրաժշտությունԱլբերտո Իգլեսիաս
Տևողություն117 րոպե
Բյուջե$13 000 000 [1]
Շահույթ$30 600 000 [2]
IMDbID 1189073

Մաշկը, որում ես ապրում եմ (իսպ.՝ La piel que habito ) ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի իսպանական հոգեբանական սարսափ ֆիլմ է հիմնված՝ Թիերի Ջոնկի «Տարանտուլ» սարսափ հեքիաթի վրա[3]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2011 թվականի մայիսի 19-ին Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթի ժամանակ[4]։ Գլխավոր դերերում հանդես են գալիս՝ Անտոնիո Բանդերասը և Ելենա Անայան[5]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Տոլեդո քաղաքում՝ քաղաքի ծայրամասում գտնվող «Էլ-Սիգարալ» առանձնատանը, որտեղ կա լաբորատորիա և վիրահատարան:

Աշխարհահռչակ վիրաբույժ Ռոբերտ Լեդգարդը բացահայտել է մարդու արհեստական մաշկի ստեղծման գաղտնիքը։ Նա հավաստիացնում է իր գործընկերներին, որ փորձարկումներ է կատարում մկների վրա, սակայն գաղտնի՝ իր ամառանոցում, պահում է Վերա անունով երիտասարդ կնոջը, որպես իր փորձերի հիմնական օբյեկտ։ Բժիշկի բացակայության ժամանակ նրան խնամում է Մարիլիա տարեց ծառան։

Մի անգամ՝ բժիշկի բացակայության ժամանակ, տուն է գալիս Մարիլիայի անառակ որդի՝ Սեկան՝ վագրի կոստյումով։ Նա խնդրում է մորը թաքցնել իրեն տանը ոստիկանությունից, սակայն, իմանալով խորհրդավոր գերուհու գոյության մասին, շտապում է նրա սենյակը և սկսում բռնաբարել։ Այդ ժամանակ վերադարձած բժիշկը որոշում է ինքնադատաստան կազմակերպել։

Երեկոյան Մարիլիան պատմում է Վերային իր գաղտնիքը, որ նա և՛ Ռոբերտի, և՛ Սեկայի մայրն է, բայց նրանք չգիտեն, որ եղբայրներ են։ Հանդիսատեսի առջև բացվում են խճճված պատմության իրադարձություններ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտոնիո Բանդերաս - Ռոբերտ Լեդգարդ
  • Ելենա Անայա - Վերա Կրուս
  • Մարիսա Պարեդես - Մարիլիա
  • Խան Կորնետ - Վիսենտե
  • Ռոբերտո Ալամո - Սեկա
  • Բլանկա Սուարես - Նորմա Լեդգարդ
  • Էդուարդ Ֆերնանդես - Ֆուլխենսիո
  • Սուսի Սանչես - Վիսենտեի մայրը
  • Բարբարա Լեննի - Քրիստինա

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորը խնդրել էր գրախոսներին չբացահայտել ֆիլմի սյուժեն, որպեսզի հեռուստադիտողները հաճույքով դիտեն ֆիլմը։ Ինչպես Լուիս Բունյուելի «Տրիստանա» ֆիլմի նմանատիպ թեմաները, «Մաշկ»-ը անխուսափելիորեն կապված է Տոլեդո քաղաքի հետ, բայց ոչ թե անցյալի, այլ ապագա 2012 թվականի նմուշը[6]։

Ինչպես և այս գործերում գլխավոր հերոսը (նորածին Ֆրանկշտեյնը, հանճարեղ-հոգեկան հիվանդ՝ պլաստիկ վիրաբուժության բնագավառում)՝ Բանդերասի դերակատարմամբ, փորձում է իրականացնել իր ցանկությունները, մասնավորապես `ստեղծել ֆիզիկապես իդեալական սիրուհի, կենդանի տիկնիկ, հաշվի չառնելով նրա կամքը[7]։ Սակայն, փոխհատուցումն այս դեպքում անխուսափելի է: Գլխավոր հերոսի գործողությունները հանդիսատեսը տեսնում է աստիճանաբար ընթացող լարվածությունների մեջ։

Ռեժիսորի խոսքով`ֆիլմի հիմնական գաղափարն այն է, որ ժամանակակից գիտությունը կարող է անել ցանկացած բան մարդկային մարմնի հետ, սակայն չի կարող փոխել իր գիտակցությունը, ոգին և սեռը[7]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմոդովարն առաջին անգամ ֆիլմի նախագծի մասին հայտարարեց 2002 թվականին: Սկզբում նախատեսել էին, որ գլխավոր դերերը խաղալու են Անտոնիո Բանդերասը և Պենելոպե Կրուսը[8]։ Ալմոդովարն էր, որ մի ժամանակ փառավորեց Բանդերասին, և համարվում է, որ հենց «Կապիր ինձ» ֆիլմի դերակատարմամբ, դերասանը կարողացավ հասնել Հոլիվուդ[8]։ Նկարահանելով 2 ֆիլմ Կրուսի հետ՝ գլխավոր դերակատարմամբ, Ալմոդովարը, «Մաշկ»-ի գլխավոր հերոսուհի առաջարկեց Ելենա Անայեին, ով նախկինում հայտնվել է «Խոսիր նրա հետ» ֆիլմի դրվագներից մեկում[9]։

Ֆիլմի բյուջեն կազմեց 10 միլիոն եվրո[3][3][10]։ Նկարահանումները սկսվեցին 2010 թվականի օգոստոսի 23-ին և տևեցին չորս ամիս։ Դրանք անց էին կացվում Սանտյագո դե Կոմպոստելա, Մադրիդ, Լա Էստրադա քաղաքներում, ինչպես նաև Տոլեդոյի շրջակայքում[3][11]։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Կաննի կինոփառատոնում 2011 թվականի մայիսի 19-ին։ Ռուսական ֆիլմում թողարկվել է 2011 թվականի սեպտեմբերի 22-ին:

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 - Մասնակցություն Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթում
  • 2011 - Բրիտանական Անկախ ֆիլմերի մրցանակաբաշխութան առաջադրում, որպես լավագույն արտասահմանյան անկախ ֆիլմ
  • 2011 - Եվրոպական կինոյի մրցանակաբաշխության 2 մրցանակ`լավագույն կոմպոզիտոր (Ալբերտո Իգլեսիաս) և նկարչի լավագույն աշխատանքը (Անտոն Գոմես)
  • 2012 - Ոսկե գլոբուս մրցանակ՝ լավագույն օտարալեզու ֆիլմ
  • 2012 - BAFTA մրցանակ՝ լավագույն օտարալեզու ֆիլմ
  • 2012 - 4 Գոյա կինոմրցանակ` Լավագույն դերասանուհի (Ելենա Անայա), լավագույն նոր դերասան (Ժան Կոռնետ), լավագույն երաժշտություն (Ալբերտո Իգլեսիաս), լավագույն դիմահարդարում (Կարմել Սոլեր, Դավիթ Մարտի, Մանոլո Կառերտերո)
  • 2012 - «Սատուրն» մրցանակ՝ լավագույն օտարալեզու ֆիլմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кожа, в которой я живу (2011) - Box office / business
  2. The Skin I Live In (2011) - Box Office Mojo
  3. 3,0 3,1 3,2 3,3 Cineuropa — News — Production — Spain — Shooting starts on Almodóvar’s The Skin I Live In
  4. La piel que habito (2011) — Release dates
  5. «La Piel de Almodóvar». www.contactomagazine.com. Վերցված է 2018-08-02-ին.
  6. В центре обоих фильмов — изощрённая месть пленницы-инвалида влюблённому в неё мучителю.
  7. 7,0 7,1 Pedro Almodovar Interview — The Skin I Live In — YouTube
  8. 8,0 8,1 Антоніо Бандерас зіграє в новому фільмі Альмодовара
  9. Almodovar adds Anaya to 'La piel' — Entertainment News, Headline Newsletter International News, Media — Variety
  10. Cineuropa — News — Production — Spain — Almodóvar wraps shooting on «intense drama» The Skin I Live In
  11. La piel que habito (2011) - IMDb(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում