Մասնակից:Արցախուհի/Ավազարկղ/

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գասպար Կարապետյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 29, 1948(1948-01-29) (76 տարեկան)
ԾննդավայրԱթենք, Հունաստան
ՔաղաքացիությունՀայաստան, Հունաստան
Ազգությունհայ
Գործունեությունքաղաքական և հասրակական գործիչ

Գասպար Կարապետյան (ծն. 1948 թվականի հունվարի 29-ին, Աթենք, Հունաստան) ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար, հայ քաղաքական և հասարական գործիչ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հունաստանի Աթենք քաղաքում, 1948 թվականի հունվարի 29-ին: Ուսումը ստացել է Նեոս Գոզմոս շրջանի Ազգային նախակրթարանում: Հետագայում նաև Բեյրութի Նշան Փալանճյանի անվան ճեմարանում: Ավարտել է Հունաստանի Ազատ համալսարանի «Եվրոպական պատմության և մշակույթի» բաժինը:

  • 19691971 թվականներին զինվորական ծառայություն է անցել Հունաստանի Հանրապետության բանակում:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967 - 1996 թվականներին աշխատել է նկարչական սարքավորումներ և համակարգիչներ վաճառող ընկերությունում որպես ներմուծումների, արտահանումների և պետական մրցույթներին մասնակցության բաժինների տնօրեն:
  • 1996 - 2007 թվականներին Հունաստանի Ազգային Առաջնորդարանում որպես դիվանապետ:

Կուսակցական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամակցել է Գայլիկ և Սկաուտ Հ.Մ.Ը.Մ.ին, ինչպես նաև Համազգայինի թատերական խմբին:

  • 1976 -1983 թվականներին Հ.Յ.Դ. Հունաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ատենապետ:
  • 1998 - 2007 թվականներին անդամակցել է Հունաստանի Ազգային վարչության տնտեսական հանձնախմբին:
  • 1992 -1996 և 2011 թվականներին ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի նախագահ:
  • 2004 - 2010 թվականներին Հունաստանի Արտաքին գործերի նախարարության Հայաստանին տրամադրվող տնտեսական օժանդակության «Hellenic Aid» ծրագրի պատասխանատու:
  • 2003 - 2011 թվականներին անդամակցել է Եվրոպայի Հ.Յ.Դ. Հայ Դատի հանձնախմբի Խորհրդին:
  • 2012 թվականին նախագահել է Եվրոպայի Հ.Յ.Դ. Հայ Դատի հանձնախումբը[2]:

Մի քանի անգամ ընտրվել է Հ.Յ.Դ. Հունաստանի Կենտրոնական Կոմիտեի անդամ: Հրատարակել է բազմաթիվ հոդվածներ Հունաստանի «Ազատ օր» օրաթերթում [1]: Հեղինակ է պատմական ուսումնասիրությունների հունական «To Vima» և հունալեզու «Արմենիքա» հայկական պարբերականների մէջ:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվականին շնորհվել է Հայաստանի Նոյեմբերյան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:
  • 2006 թվականին ընտրվել է «Բնության և ընկերային գիտությունների միջազգային ակադեմիայի» հայկական բաժնի անդամ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «EAFJD | Promoting a European Approach to Armenian Issues». eafjd.eu (անգլերեն). Վերցված է 2017-03-28-ին.
  2. Ginosyan, David. «ԳԱՍՊԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Եւրոմիութեան շրջանակներէն ներս մարտահրաւէրները ամէնօրեայ են եւ բազմազան | Orer News Site». orer.eu. Վերցված է 2017-03-28-ին.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք». www.president.nkr.am. Վերցված է 2017-03-28-ին.
  4. «22 September 2014 Archives». Hayern Aysor (ամհարերեն). Վերցված է 2017-03-28-ին.