Մասնակից:Արմինե Չատինյան/Ավազարկղ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընտանիքի սոցիալ-հոգեբանական համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք,հասարակության տարրական բջիջ, որը կազմաված է մարդկանց փոքր խումբից: Ընտաիքը ձևավորվում է կնոջ և տղամարդու ամուսնությունից, որոնք ունեն նույն կենցաղը, ձգտում են ունենալ դաստիարակված, կրթված և հասարակությանը պիտանի երեխաներ:

Ընտանիքի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր ընանիք կազմված է անդամներից, ինչպես նաև նրանց միջև գոյություն ունեցող կապերից ու փախհարաբերություններից: Այդ ամբողջությունն էլ ընտանիքի կառուցվածքն է, որը կարող է աստիճանակարգային (հիերարխիկ) լինել: Այստեղ կա լիդեր (երբեմն, մեծ ընտանիքներում, մեկից ավելի), կան ենթականեր (կատարողներ), յուրաքանրյուր անդամ ժամանակի ընթացքում ձեռք է բերում իր կարգավիճակը և համապատասխան դերերը: Որոշ ընտանիքներում լինում է միայն մեկ լիդեր, որը կարող է լինել ավտորիտար կամ ժողովրդավար անձնավորությոյւն:Բայց այժմ մեծաթիվ են կոչվում այսպես կոչված էգալիտար (հավասարության վրա հիմնված) ընտանիքները, որի անդամները (առնվազն ամուսինները) հավասար կամ գրեթե հավասար իրավունքներ ու պարտականություններ ունեն: Սա արդեն ժողովրդավարական կամ ազատական-ժողովրդավարական ընտանիք է: Որոշ երկրներում (ԱՄՆ, Ռուսաստան և այլն) կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկայումս մարդկանց մեծամասնությունը գերդասում է ունենալ էգալար, ժողովրդավարական սկզբունքներով կառավարվաող ընտանիք: [1] Երբ ընտանիքի կառուցվածքում լուրջ և այն էլ ախտաբանական փոփոխություններ են կատարվում, ապա այդպիսի ախտահարված խումբը այլևս չի կարող արդյունավետ կերպով կատարել իր հիմնական գործառույթները: Օրինակ, եթե ընտանիքի հայրը հարբեցող է կամ թմրամոլ է, ապա խաթարվում է ընտանիքի ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալականացման և այլ կարևոր գործառույթները: Ընտանիքի կառուցվածքային փոփոխություններ առաջ են գալիս նրա զարգացման ընթացքում, նրա կենսական ճանապարհի տարբեր հատվածներում` առաջադրելով նոր խնդիրներ, պահանջելով նոր մոտեցումներ և լուծումներ:

Ընտանեկան կարգավիճակներն ու դերերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան դերերը բոլոր այն սոցիալական դերերն են, որոնք անձիք կատարում են` ի հետևանք այն բանի, որ ունեն ընտանիք և այնտեղ որոշակի դիրք են զբաղեցնում: Այդտեղ «ընտանեկան դեր» հասկացությունն ընդհանուր բնույթ ունի: Ընդհանրապես ընտանեկան դերերը կարելի է բաժանել երկու խմբի`

  1. ներընտանեկան դերեր
  2. միջընտանեկան դերեր

Ներընտանեկան են այն կարգավիճակներն ու դերերը, որ ընտանիքի անդամներն ստանձնում են միայն այդ ընտանիքի անդամների հետ փոխգործունեության մեջ մտնելիս: Դրանք են ամուսնական դերերը (կին և տղամարդ), ծնողական դերերը(հայր և մայր), զավակների դերերը (տղա, աղջիկ, եղբայր, քույր): Ընտանիքի զավակների այդ դերերը միակն են, քանի դեռ նրանք սեփական ընտանիքներ չեն ստեղծել և նոր դերեր չեն ստանձնել: Այսինքն, դրանք այն կարգավիճակներն ու դերերն են, որ ունեն բջջային ընտանիքի անդամները: Այն դեպքում, երբ գործ ունենք ընդլայնված և նահապետական ընտանիքների հետ, պարզվում է, որ կան նաև պապի և տատի, մորաքրոջ, մորեղբոր և այլ դերեր, կախված այն բանից, թե ընտանիքն ինչ չափով է ընդլայնված բջջային ընտանիքի համեմատությամբ: Հասարակության մեջ ընտանիքները հազվադեպ են լիովին մեկուսացված լինում ավելի լայն`այսպես կոչված սոցիետալ միջավայրից: Մարդիկ ունեն ազգակցական կապեր, որոնց մի զգալի մասն ընտանիքի հոգեբանության սահմաններում կարելի է դիտել որպես այնպիսիք, որոնք ծնում են հատուկ տեսակի` միջընտանեկան դերեր: Օրինակ, որևէ անձի կողմից կատարվող հորաքրոջ դերը, եթե ինքն ունի իր առանջին ապրող բջջային ընտանիքը, միջընտանեկան դեր է:[2]

Ընտանեկան դերերի ծագումը և կապը ինքնագիտակցության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զույգի ամուսնությունը գրանցելուց անմիջապես առաջ, այդ արարողակարգի ընթացքում և դրանից անմիջապես հետո սոցիալականացնող «գործակալները» (ծնողներ և այլ ազգականներ, պաշտոնական մարմնի աշխատողներ) նրանց սովորեցնում են այդ դերերը` փաստորեն իրականացնում են նրանց դերային սոցիլականացումը: Դրանից հետո, երբ այդ ընտանիքում երեխա է ծնվում, նա իր կարգավիճակն ու դերը ստանում է ինքնաբերաբար, թեև պետությունն օրենք է սահմանել երեխաների գրանցման և ծննդյան վկայական տալու մասին: Այդ կերպ ևս երեխայի սոցիալական կարգավիճակն ու դերը պաշտոնական են դառնում: Նա` որպես քաղաքացի, ինչ-որ չափով գտնվում է պետության և օրենքների հովանավորության ու պաշտպանության ներքո: Այսքանով ընտանեկան կարգավիճակների և դերերի ձևավորումը դեռևս չի ավարտվում: Այն անընդմեջ և երկարատև գոևծընթաց է: Ներկընտանեկան կարգավիճակադերային սոցիալականացումն ընթանում և շարունակվում է մինչև նրա անդամների կյանքի ավարտը: Երբ ծնվում է երկրորդ երեխան, ապա ծագում են նոր կարգավիճակներ և դերեր(եղբայր, քույր,դուստր, որդի): Այդ նոր կրագավիճակների և համապատասխան դերերի մասին ևս էթնոմշակութային յուրաքանչյուր միջավայրում գոյություն ունեն պատկերացումներ, որոնք ինչ-որ չափով հայտնի են դառնում այդ դերակատարաումներին, և նրանք սկսում են գործել հենց այդ պատկերացումներին համապատասխան: Դերակատարման ուսուցումն և յուրացումը տևում է երկար տարիներ: Օրինակ, տղամարդը ողջ կյանքի ընթացքում կարող է սովորել կատարել «իսկական հոր» դերը, կինն այդպես սովորում է «իսկական մոր» դերակատարությունը, իսկ տղան սովորում է, թե տվյալ հասարակաության մեջ ինչպիսին պետք է լինի իսկական որդին:

   Այսպիսով, յուրաքանչյուր անձի ներընտանեկան դերը մտնում է նրա իդեալական Ես-հայեցակարգի կազմի մեջ` որպես նրա կարևոր ենթահամակարգերից մեկը:

Վերոնշյալ իմաստով գոյություն ունեն միջընտանեկան իդեալական դերեր, այսինքն` պատկերացումներ այն մասին, թե ինչպիսիք պետք է լինեն իսկական հայրը և մայրը, իսկական մորաքույրը, իսկական հորեղբայրը և այլն: Այդ հոգեբանական կազմակվորումները նույնպես մտնում են նձի իդեալական Ես-հայեցակաչգի կազմի մեջ: Առաջադրված վարկածները կարևոր են ոչ միայն ընտանիքի սոցիալ-հոգեբանական առանձնահատկությւոնները ճիշտ հասկանալու համար, այլև դրանք թույլ են տալիս ավելի հստակ պատկերացում կազմել անձի ինքնագիտակցության, իդեալական Ես-ի կառուցվածքային բաղադրիչերի վերաբերյալ:[3]

Ընտանիքի հիմնական գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից բջջային և ընդլայնված ընտանիքների հիմնական գործառույթները բաժանվում են հետևյալ երեք խմբերի`

  1. ներքին (ներընտանեկան) գործառույթներ
  2. արտաքին գործառույթներ
  3. երկակի նշանակության գործառույթներ:[4]

Ներքին գործառույթներն ընտանիքի այն գործառույթներն են, որոնք ծառայում են երկու հիմնական նպատակի`

ա) իր` որպես սոցիալակն խմբի, պահպանմանն ու ամրապնդմանը,

բ) իր անդամների պահանջմունքների բավարարմանը:

Ընտանիքի արտաքին գործառույթները ծագում են տվյալ ընտանիքի` այլ ընտանիքների և ավելի լայն հասարակության հետ ունեցած հարաբերություններում: Այս գործառույթի ծագման պատճառը այն է, որ յուրաքանչյուր ընտանիք ծառայում է ոչ միայն ինքն իրեն, այլև հասարակությանը, քանի որ այդ մեծ ամբողջության մի «բջիջն» է: ԸՆտանիքն ունի ներքին գործառույթներ, բայց միաժամանակ, որպես հասարակական ենթահամակարգ` ունի նաև արտաքին սոցիալական գործառույթներ: Այս ամենի ընդհանրացումից.

  1. ընտանիքի գործառույթներն փոխկապակցված են,
  2. դրանք միավորվում են ընտանիքի կարգավիճակի և այն դերերի մեջ, որոնք այդ խմբի կողմից կատարվում են հասարակության մեջ,
  3. յուրաքանչյուր գործառույթ յուրահատուկ դերային սպասում է,
  4. յուրաքանչյուր գործառույթ` որպես դերային սպասում, հնարավոր է և գոյություն ունի շնորհիվ այն բանի, որ խումբն ունի կառուցվածք և մի շարք այլ հատկություններ,
  5. որքան ավելի բարդ է ընտանիքը` որպես սոցիալական խումբ, (ունի մեծաթիվ անդամներ և ավելի շատ ու բազմազան միջդերային կապեր) այնքան ավելի մեծաթիվ են նրա սոցիալակն դերերը և հետևաբար` նաև հասարակության մեջ նրա կատարած գործառույթները:

Ընտանիքի հիմնական ներքին գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեխա ունենալու(մանկածնության) և մոր ու հոր դերերը կատարելու ցանկության բավարարումը:
  • Երեխաների սննդով ապահովելը, խնամքը, դաստիարակությւոնը և ներընտանեկան սոցիալականացումը : Այստեղ առանձնապես կարևոր է երեխայի դերային սոցիալականացումը, թեև իրենքէ ծնողներն էլ են ապրում նոր դերայի սոցիալականացման գործընթաց:
  • Մեծ հասարակաության մեջ կատարելիք հասուն դերերին նախապատրաստումը:
  • Սոցիալ-հոգեբանական հարմարավե վիճակի և պաշտպանվածության ապահովումը, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զարգացման և հասունացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
  • Ընտանիքի յուրաքանչյուր անդամի դրական ինքնագիտակցության ձևավորուն ու պահպանումը:
  • Շփվելու, հաղորդակցվելու պահանջմունքի բավարարաումը (ծնողների և ընտանիքիմյուս անդամների հետ):
  • Ընտանիքի անդամների փոխադարձ սոցիալական վերահսկողությունն ու վարքի կարգավորումը:
  • Համատեղ հանգստի իրականացումը:
  • Ընտանիքիք անդամների միջև ծագող բախումների լուծումը` նրա մյուս անդամների կողմից, նրանց միջամտությամբ և օգնությամբ:
  • Համատեղ ապրելաերպի և կենցաղի կազմակերպումը:

Ընտանիքի հիմնական արտաքին գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հասարակության մշակույթի կուտակումը, պահպանումն ու փոխանցումը սերնդեսերունդ:
  • Երեխաներին նախապատրաստում` հասուն սոցիալական դերերի կատարմանը:
  • Ընտանիքի անդամներ մասնակացությունը պատական կառավարման, երկրի պաշտպանության, տնտեսության, մշակույթի, կրթության, գիտության և հասարակական կյանքի այլ ոլորտի զարգացման գործին:[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Է.Գ. Էյդեմիլլեր, Վ.Յուստիցկիս, Ընտանիքի հոգեբանություն և հոգեթերապիա, էջ 39
  2. Ս.Ա. Սեդրակյան, «Դերերի տեսությունը և ընտանիքի հոգեբանության խնդիրներին դերային մոտեցման էությունը»
  3. Ռ. Բեռն, «Ես-հայեցակարգի և դաստիարակության զարգացումը»
  4. Վ.Ի. Զացեպին, «Ընտանիքի հոգեբանություն»
  5. Ս. Սեդրակյան, «ԸՆտանիքի հոգեբանություն»