Մասնակից:Արեն Վանյան/Ավազարկղ0

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Արեն Վանյան/Ավազարկղ0

Կուբեր Պեդի (անգլ.՝ Coober Pedy), ստորգետնյա փոքր քաղաք Հարավային Ավստրալիա նահանգի կենտրոնական հատվածում։ Համանուն տեղական ինքնակառավարման շրջանի կենտրոնն է։ 2011 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմել է 1695 մարդ։ Մոտակա խոշոր քաղաքներն են Պորտ Օգաստան (500 կիլոմետր հարավ) և Ալիս-Սպրինգսը (600 կիլոմետր հյուսիս)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հայտնի է որպես օպալների համաշխարհային մայրաքաղաք. այստեղ է գտնվում օպալների ամենահարուստ հանքավայրերից մեկը, որտեղ կենտրոնացված է համաշխարհային պաշարների մոտ 30%-ը։ Սովորական օպալն առաջին անգամ հայտնաբերվել է Ավստրալիայում 1849 թվականին ոսկե տենդի ժամանակ, բայց ազնիվ օպալը Կուբեր Պեդիում հայտնաբերվել է 1915 թվականին։

Կուբեր Պեդի անվանումը Ավստրալիայի աբորիգենների լեզվից (kupa piti) թարգմանվում է որպես «սպիտակ մարդու այր» կամ «սպիտակ մարդ գետնի տակ»։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբեր Պեդին գտնվում է Հարավային Ավստրալիայի Ստյուարտի լեռնաշղթայի վրա՝ Վիկտորիա մեծ անապատի արևելյան կողմում։ Այն Ավստրալիայի ամենաանապատային և նոսր բնակեցված վայրերից մեկն է։ Ադելաիդայից Կուբեր Պեդի հասնելու համար պետք է Ստյուարտ մայրուղով անցնել 850 կիլոմետր դեպի հյուսիս։

Մուտք ստորգետնյա կացարան
Ստորգետնյա կացարանի ինտերիերը

Կացարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անբարենպաստ պայմանների պատճառով, ինչպիսիք են ցերեկային բարձր ջերմաստիճանը և ավազային փոթորիկները, Կուբեր Պեդիի բնակիչներն ի սկզբանե ապրել են ստորգետնյա կացարաններում։ Բնակչության մեծ մասը զբաղվել է լեռնահանքային արդյունաբերությամբ։ Այդ պատճառով հանքերի մուտքը հաճախ ստորգետնյա տներից էր։ Լեռան մեջ փորված այդպիսի կացարանում ամեն ինչ նման է սովորական տանը. այստեղ եղել են ննջարաններ, հյուրասենյակներ, խոհանոց և սանհանգույց։ Օդորակիչների բացակայության պատճառով ստորգետնյա կացարանում պահպանվում էր համապատասխան ջերմաստիճանային ռեժիմ՝ մոտ 22°C։

Ներկայումս քաղաքի տարածքում հանք փորելն արգելվում է, և քաղաքի բնակիչների կեսն արդեն ապրում է բոլոր հարմարություններով կահավորված ավանդական տներում։ Բայց և ժամանակակից «փորված» տները չեն զիջում հարմարավետությամբ․ նրանք ունեն էլեկտրականություն, ջրատար, կոյուղի։

Գոյություն ունի ձևավորման երկու տեսակ՝ «բնական» և «արհեստական»։

  • «Բնական», փորելուց և սենյակի ձևավորումից հետո պատերը և առաստաղը պատում են Պվա սոսնձի լուծույթով, որպեսզի սենյակը չփոշոտվի։ Այս ձևով պահպանվում է բնական քարի կառուցվածքն ու գույնը։
  • «Արհեստական», սենյակի ձևավորումից հետո այն պարզապես երեսպատում են գիպսաստվարաթղթով։ Այնուհետև սենյակը վերջնամշակումից հետո բոլորովին չի տարբերվում սովորական կացարանից, և միայն պատուհանների քիչ քանակությունը կամ լրիվ բացակայությունն է ցույց տալիս, որ այն ստորգետնյա տարբերակ է։

Ի սկզբանե և ավանդաբար մուտքի դռան երկու կողմերում տեղադրում էին միայն երկու պատուհան։ Դա պայմանավորված էր նրանով, որ ավելի մեծ ապակեպատման դեպքում կացարանն ամռանը սկսում էր տաքանալ՝ կորցնելով սենյակում հաստատված ջերմաստիճանային ռեժիմը։ Այժմ այս սահմանափակումը շրջանցվում է օդորակիչների տեղադրմամբ, ուստի կարելի է տեսնել մի շարք տարբերակներ, ներառյալ՝ ավանդական և ստորգետնյա կացարանների համադրությունը «բնական» և «ժամանակակից» սենյակներով։

Ջուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբեր Պեդիում ընդհանրապես ջուր չկա, որքան էլ փորձել են հորատել։ Այն Ավստրալիայի ամենաքիչ տեղումներ ունեցող շրջաններից մեկն է, և ի սկզբանե ջուրը շատ թանկ արժեր, քանի որ այն շատ կիլոմետրեր բերել են կենդանիները, հիմնականում՝ ուղտերը։ Ներկայումս տեղադրված է ջրատար, բայց ջուրը դեռ համեմատաբար թանկ է (5 դոլար 1000 լիտրի համար)[2]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբեր Պեդիի հանդեպ հետաքրքրություն առաջացնող շատ օբյեկտներ գտնվում են գետնի տակ. դրանք գերեզմանոցն ու ստորգետնյա եկեղեցիներն են։ Առաջին «ծառերը», որոնք կարելի է տեսնել քաղաքում, զոդված են եղել երկաթի կտորներից։ Հիմա էլ դրանք շատ քիչ են։ Բուսականությունը հիմնականում ներկայացվում է աշխարհի տարբեր մասերից բերված կակտուսներով։ Քաղաքում կա «շարժական խոտով» գոլֆի դաշտ[3]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կուբեր Պեդին ներառված է ավսրալական բազմաթիվ տուրիստական երթուղիներում։
  • Կուբեր Պեդիի ֆոնին նկարահանվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Խելագար Մաքսը 3․ Ամպրոպի գմբեթի տակ», «Կենգուրու Ջեքփոթ», «Պրիսցիլայի՝ անապատի թագուհու արկածները» և «Սև խոռոչ»։
  • Կուբեր Պեդիում անցկացվել է «Զարմանալի մրցավազք» ֆիլմի երկրորդ եթերաշրջանը։
  • Մոտավորապես 2012 թվականին Կուբեր Պեդիի շրջանում անցկացվել է փորձարարական դասընթացներ Մարս արշավելու համար։
  • Քաղաքի եզրին է գտնվում աշխարհի ամենամեծ անասնաբուծական ֆերման և աշխարհի ամենաերկար «Ավստրալական ցանկապատը»։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ Կուբեր Պեդիի շրջանում կլիման անապատային է, բուսականությունը գրեթե բացակայում է[4]։

Կուբեր Պեդիի տիպիկ անապատային լանդշաֆտ

Կուբեր Պեդին Ավստրալիայի ամենաչորային շրջաններից մեկն է, այստեղ անձրևներ գրեթե չեն լինում։ Միջինում, մեկ տարվա ընթացքում տեղումների քանակը 150 մմ է։ Ցերեկային ու գիշերային ջերմաստիճանների տատանումները շատ ուժեղ են։ Ամռանը՝ օրվա ընթացքում, ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 40 °C, իսկ գիշերը՝ իջնել մինչև 20 °C, հնարավոր են փոշոտ փոթորիկներ։ Ձմռան ընթացքում ցերեկային ջերմաստիճանը տատանվում է 20 °C–ի շրջանում, գիշերային միջին ջերմաստիճանը մոտ 7 °C է[5][6]։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Արեն Վանյան/Ավազարկղ0ում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Smith, R. Australia: Journey Through a Timeless Land. National Geographic Society, 1999. p 118.
  2. Coober Pedy History
  3. «Coober Pedy Attractions» (PDF). Coober Pedy Visitors Information Center. Վերցված է 23 July 2015-ին.
  4. Australian climate zones Արխիվացված 2009-05-07 Wayback Machine
  5. Coober Pedy Visitor Information Centre > Climate Accessed 13 July 2014.
  6. CooberPedy.com.au > Coober Pedy weather Accessed 15 July 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]