Մասնակից:Արեն Ձավարյան/Ավազարկղ9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արհամարհանք (իտալ.՝ Il disprezzo), իտալացի գրող Ալբերտո Մորավիայի վեպը, որը հրատարակվել է 1954 թվականին: Վեպի հիման վրա ֆրանսիացի ռեժիսոր Ժան Լյուկ Գոդարը նկարահանել է համանուն ֆիլմը, որը ցուցադրվել է 1963 թվականին[1][2]: 1999 թվականին վեպը ֆրանսիական Լը Մոնդ օրաթերթի հարցման մեջ զբաղեցրել է 48-րդ տեղը, և վեպն ընդգրկվեց 20-րդ դարի լավագույն 100 գրքերի ցանկում[3]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ կինոսցենարիստ Ռիկարդո Մոլտենին, որն իրեն համարում էր ինտելեկտուալ գրող, զբաղվում է գործով, որին արհամարհում է: Նա գրում է սենտիմենտալ և թեթևամիտ սցենարներով կատակերգություններ՝ հոգում երազելով վերադառնալ թատրոնի համար լուրջ աշխատանքի: Նա ամեն ինչ անում է` պահելու կնոջը՝ Էմիլիային, վճարելու նոր բնակարանը, մեքենան, սպասուհուն, որը պատրաստում և մաքրություն է անում նրանց համար, և քարտուղարուհուն, որը գալիս է իր սցենարները տպելու համար: Նա հաստատուն կերպով հավատում է, որ նույնիսկ եթե նրա աշխատանքը չի բերում գոհունակության, այս ամենն արդարացված է. նա ունի սիրելի և իրեն սիրող կին: Ռիկարդոն լավ կրթված է, կարողանում է դատողություններ անել Դանթե Ալիգիերիի աշխատանքի մասին. նրա կինը ծնվեց աղքատ ընտանիքում, չի ստացել լավ կրթություն և ստիպված էր աշխատել մեքենագրուհի[4]:

Բայց որոշ ժամանակ անց սերը լքում է իրենց ամուսնությանը. երկու թվացյալ աննշան դրվագներն արհեստականորեն առաջ են բերում իրենց միասնության փլուզումը: Նախ Էմիլիան դառնում է Ռիկարդոյի և քարտուղարուհու համբույրի ականատեսը, սակայն նա անտեսում է իր պնդումները՝ նշելով, որ այդ համբույրը իմաստ չունի: Հաջորդ պահի իրադրությունը լինում է պրոդյուսեր Բատտիստայի, որը ֆիլմի սցենարում հանդես է գալիս որպես գլխավոր հերոս, պերճատանը: Ռիկարդոյի և Էմիլիայի համատեղ ժամանման ընթացքում պրոդյուսերը նրանց հանդիպում է իր մեքենայում, և, քանի որ մեքենայում կար միայն մեկ տեղ, նա վերցնում է Էմիլիային՝ ամուսնուն առաջարկելով նրանց հետևից գալ տաքսիով: Տաքսին ճանապարին ջարդվում է, և երիտասարդ կինը ստիպված է երկար ժամանակ անցկացնել միայն պրոդյուսերի հետ: Նա կարծում է, որ այդ ամենի հեղինակն ամուսինն է, որպեսզի բարձրանա իր կարիերայի «սանդուղքով» և վաստակի գումար: Երբ վերջապես Ռիկարդոն Երբ Ռիկարդոն գալիս է պերճատուն, նա հայտարարում է՝ արհամարհում է նրան և այսուհետև կշարունակի քնել միայնակ[4]:

Շուտով պրոդյուսերն ամուսնական զույգին հրավիրում է Կապրիում գտնվող իր պերճատուն, որտեղ Ռիկարդոն պետք է աշխատի «Ոդիսական» պոեմի հիման վրա նկարահանվող ֆիլմի սցենարի համար: Այնտեղ Բատտիստան շարունակում է հետապնդել Էմիլիային, և իր անբարոյական սիրատենչանքի կադրերից մեկը պատահաբար նկատում է Ռիկարդոն: Ինքնասպանությանը մոտ տրամադրությամբ՝ նրա աչքին երևում է ծովի մոտ կանգնած Էմիլիան, որին նա նախկինում գիտեր, և Էմիլիան վերադառնում է նրա մոտ, որպեսզի ամեն ինչ սկսի սկզբից[4]:

Հանգստանալով և ուշքի գալով՝ նա վերադառնում է պերճատուն և հայտնաբերում է, որ նա մահացել է Բատտիստայի մեքենայի ավտովթարի հետևանքով[4]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Մորավիայի հերոսներն անհատական ​​երջանկություն են փնտրում, բայց գրողը գրեթե միշտ նրանց տանում է փլուզման: Սա ոչ միայն ապարդյուն սկեպտիցիզմ է, այլև պարզապես միզանտրոպիկ պեսիմիզմ, որը հատուկ է որոշ ժամանակակից բուրժուական գրողների. դա մարդկային երջանկության հնարավորության մասին պատրանքների ոչնչացումն է, երբ խոսքը վերաբերում է քաղքենիական բարօրությանը: Թերևս, այդ ամենն առավել ակներև դրսևորվեց Մորավիայի լավագույն ստեղծագործություններից մեկում՝ «Արհամարհանք» վեպում[5]:
- Ռուֆ Խլոդովսկի
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wheeler W. Dixon The Films of Jean-Luc Godard. — SUNY Press, 1997-03-06. — 312 с. — ISBN 9780791432860
  2. Steven Jay Schneider 1001 Movies You Must See Before You Die: You Must See Before You Die 2011. — Octopus, 2011-11-05. — 2671 с. — ISBN 9781844037186
  3. Jean-Claude Polet Auteurs européens du premier XXe siècle: 2. Cérémonial pour la mort du sphynx (1940-1958). — De Boeck Supérieur, 2002. — 914 с. — ISBN 9782804139322
  4. 4,0 4,1 4,2 4,3 John K. Balor The Epic Structure of Space 1999. — Lulu.com, 2018-02-18. — 742 с. — ISBN 9781387360086
  5. «Альберто Моравиа - Римлянка. Презрение. Рассказы»։ www.e-reading.mobi։ Վերցված է 2019-01-31 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են