Մասնակից:Արեն Ձավարյան/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ամր Վակեդ (անգլ.՝ Amr Waked, արաբ․՝ عمرو واكد‎‎, ), եգիպտացի հեռուստատեսային, թատրոնի և կինոյի դերասան, որն առավել հայտնի է արևելյան և միջերկրածովյան կերպարների դերակատարմամբ։ Համայն աշխարհին առավել հայտնի է «Սիրիանա», «Իմ երազանքների ձուկը», «Լյուսի» ֆիլմերում և «Մարկո Պոլո» հեռուստասերիալում խաղացած դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վակեդը ծնվել է 1973 թվականի ապրիլի 12-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։ Ավարտել է Կահիրեի ամերիկյան համալսարանը և 1992-2002 թվականներին խաղացել թատրոնում։ Սկզբում նա միայն աշխատել է որպես դերասան՝ հենվելով իր հիմնական գործի վրա՝ որպես բորսային թրեյդեր՝ նախքան դերասանական գործունեությանն ամբողջությամբ նվիրվելը։ Վակեդը 2011 թվականին միացել է եգիպտական կառավարության դեմ բողոքներին, իսկ 2013 թվականի հունիսին՝ Մուհամմեդ Մուրսիի դեմ բողոքներին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վակեդն առաջին նշանակալից դերը խաղացել է «Մենք ընկերներ ենք կամ դա միայն բիզնես է» ֆիլմում (2002), քննադատները գրել են, որ նա այնչափ լավ է խաղացել Ջեհադի դերը, որ շատ հեռուստադիտողներ, հեռանալով կինոթատրոնից, մտածել են, որ նա իրականում համաշխարհային դերասան է, ոչ թե եգիպտացի։ Վակեդն առաջին խոշոր դերը խաղացել է «Ձկան պոչ» ֆիլմում (2003), իսկ 2005 թվականին նա որոշ ժամանակ աշխատել է Ջորջ Քլունիի հետ՝ «Սիրիանա» ֆիլմի շրջանակներում, որի համար 2006 թվականին Կահիրեի միջազգային կինոփառատոնում նա հատուկ մրցանակ է ստացել: Վակեդը 2007 թվականին միացել է «Քննադատական ակնթարթներ» եգիպտական հեռուստասերիալի դերասանական կազմին՝ նկարահանվելով առաջին եթերաշրջանի 32 էպիզոդներում։

2008 թվականին Վակեդը հայտնվել է BBC/HBO-ի «Սադդամի տունը» մինի-սերիալում՝ խաղալով Սադդամ Հուսեյնի փեսա Քամել Հուսեյնի դերը։ Քանի որ Սադդամ Հուսեյնի գլխավոր դերը խաղացել է իսրայելցի դերասան Իգալ Նաորը, Վակեդը բախվել է Եգիպտոսի դերասանական գիլդիայի պատժին, որը դեմ է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Արհմիությունը նրան սպառնացել է՝ Եգիպտոսի բոլոր նախագծերին մասնակցելու արգելքով։

2009 թվականին Վակեդը 33-րդ Կահիևեի միջազգային կինոփառատոնի համահիմնադիր էր, իսկ 2010 թվականին նա դարձյալ հայտնվել է «Քննադատական ակնթարթներ» հեռուստասերիալում։ «Վարակ» (2011) ֆիլմում նա խաղացել է հոլիվուդյան աստղեր Մեթ Դեյմոնի, Ջուդ Լոուի, Քեյթ Ուինսլեթի և Գվինեթ Փելթրոուի հետ, բրիտանական «Իմ երազանքների ձուկը» ֆիլմում՝ Էվան ՄաքԳրեգորի, Էմիլի Բլանտի հետ, «Լյուսի» (2014) ֆիլմում՝ Սքարլեթ Յոհանսոնի և Մորգան Ֆրիմանի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]