Մասնակից:Արեն Ձավարյան/Ավազարկղ15

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իրինա Վալերիի Շայհլիսլամովա (հայտնի է Իրինա Շեյք կեղծանվամբ, ), ռուս սուպերմոդել և դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Վալերիի Շայհլիսլամովան ծնվել է Չելյաբինսկի մարզի Եմանժելինսկի շրջանի Եմանժելինսկ քաղաքում: Հայրը՝ Վալերի Շայհլիսլամովը, հանքափոր էր. մահացել է 2000 թվականին թոքաբորբից, երբ Իրինան 14 տարեկան էր[1]: Մայրը՝ Օլգան, երաժշտության ուսուցչուհի է, աշխատել է 2 վայրերում, որպեսզի կարողանա պահել իրեն և երկու դուստրերին, Իրինան ուներ ավագ քույր՝ Տատյանան: Արտաքնապես Իրինան հոր կողմից թաթար է, իսկ մոր կողմից՝ ռուս[2]:

Եմանժելինսկի 4-րդ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո Իրինան տեղափոխվեց Չելյաբինսկ և ընդունվեց Չելյաբինսկի տնտեսագիտական քոլեջ, որտեղ սովորեց մարքեթինգ: Այնտեղ տեղական իմիջ ակումբի ներկայացուցիչները, նկատելով աղջկան, առաջարկեցին աշխատել «Սվետլանա» մոդելային գործակալությունում[3]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդելային բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինայի մոդելային գործունեությունն սկսվեց Չելյաբինսկի «Սուպերմոդել 2004» գեղեցկության մրցույթի հաղթանակից հետո[4]: Սկաուտ Գիա Ջիկիձեն, որը նաև հայտնաբերել է Նատալյա Վոդյանովային, Եվգենյա Վոլոդինային, Պոլինա Կուկլինին, Ելենա Մելնիկին, Օլգա Շերերին և այլ հաջողակ մոդելների, նկատել է Իրինային և առաջարկել՝ դառնալ պրոֆեսիոնալ մոդել: 2005 թվականից որպես մոդել սկսել է աշխատել Եվրոպայում, ավելի ուշ՝ ԱՄՆ-ում[5]:

2007 թվականին Իրինան դարձել է «Intimissimi» բրենդի դեմքը և մինչև 2009 թվականը ներկայացրել այն[6]: 2009 թվականին Իրինան նկարահանվել է «Intimissimi»-ի գովազդային հոլովակում: 2010 թվականի սկզբից Իրինա Շեյքը ներկայացրել է «Intimissimi»-ն որպես ապրանքանիշի պատվիրակ[7]: 2016 թվականի մարտին նորից դարձել է իտալական նորաձևության սպիտակեղենի բրենդի դեմք[8]:

2007 թվականից առ այսօր Իրինան նկարահանվում է «Sports Illustrated Swimsuit Edition»-ում՝ աշխատելով հայտնի լուսանկարիչներ Պամելա Հենսոնի, Սթիվ Էրլեի, Ռիկարդո Թինելիի, Ռեննիո Մայֆրեդիի և Ռաֆայել Մակուզոյի հետ[9].

Իրինա Շայհլիսլամովան հայտնվել է ամենահայտնի ամսագրերի շապիկներին՝ ներառյալ ռուսական (2016, 2017)[10], իսպանական (2013, 2014, 2017)[11], թուրքական (2016)[12], գերմանական (2016, 2017)[13], բրազիլական (2014, 2017)[14], ճապոնական (2016, 2017)[15], մեքսիկական (2014)[16] Վոգերում, զարդարել է «Glamour», «Maxim», «Allure», «GQ», «Numero», «Vanity Fair», «Grazia», «Harper's Bazaar», «Cosmopolitan» ամսագրերի շապիկները[17]:

2015 թվականին «L’Oréal» կոսմետիկ բրենդի հետ կնքել է պայմանագիր և սուպերմոդելներ Դաութզեն Կրուսի, Լառա Սթոունի, Բյանկա Բալտիի և ուրիշների հետ միասին դարձել է ապրանքանիշի միջազգային պատվիրակ[18]:

Եղել է «Armani Exchange» (2010)[19], «Guess» (2008-2009)[20], «Intimissimi» (2007-2009, 2016-առ այսօր)[6], «Beach Bunny» (2009)[21], «Lacoste» (2007)[5], «La Perla» (2007)[5], «Givenchy & Givenchy Jeans» (2015-2017)[22], «Agua Bendita» (2015), «Linda Farrow» (2015), «Replay» (2011, 2017)[23], Twin-Set (2014), Alberta Ferretti (2017)[24], «Blumarine» (2017)[25] և այլ բրենդների դեմքը:

models.com կայքում Իրինա Շեյքը նշվել է ամենասեքսուալ մոդելների և արդյունաբերության սրբերի ցանկում[26][27]:

2016 թվականի դեկտեմբերին նա առաջին անգամ մասնակցեց Փարիզում կայացած Victoria's Secret Fashion Show-ին[28][29]: Ընդ որում՝ Իրինան բեմահարթակ դուրս եկավ դստեր՝ Լեյա դը Սենայով արդեն հղի ժամանակ:

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարել է ռուսալեզու «Թոփ-մոդել» ռեալիթի շոուի 4-րդ եթերաշրջանը, սակայն շուտով շոուն վերջնականապես փակվեց[30][31]:

«Need for Speed» համակարգչային խաղում Իրինան խաղում է Միլա Բելովայի (անգլ.՝ Mila Belova) կերպարը:

Իրինայի՝ լավագույն դիզայներ ընկերներն են Դոնաթելա Վերսաչեն և Ռիկարդու Թիշին[32][33]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2015 թվականներին հանդիպել է պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ[34]:

2015 թվականի ապրիլից հանդիպել է դերասան Բրեդլի Քուփերի հետ[35][36][37]: 2017 թվականի մարտի 21-ին զույգն ունեցել է դուստր՝ Լեյա դը Սյեն Շեյք Քուփերին[38][39]: 2019 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ զույգն ամուսնալուծվել է[40]:

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն իր «Christian Dior Denim Flow» երգում հիշատակել է Իրինային՝ ասելով. «I wanna see Irina Shayk next to Doutzen» (Ես ցանկանում եմ կողք կողքի տեսնել Իրինա Շեյքին և Դաութզենին, Քանյեն նկատի ունի «Victoria’s Secret»-ի հրեշտակ Դաութզեն Կրուսին): Նաև ներգրավված է եղել Քանյեի «Power» երգի տեսահոլովակի նկարահանումներին (տեսահոլովակում ներգրավված էին նաև մոդելներ Դիանդրա Ֆորրեսթին և Ջեսսիկա Ուայթին):

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011 Need for Speed: The Run Need for Speed: The Run Միլա Բելովա
2013 կֆ Գործակալ L'Agent գործակալ
2014 ֆ Հերակլես Hercules Մեհարա
2016 ս Էմի Շումերի ներսում Inside Amy Schumer կին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 5 мужчин Ирины Шейк - Звезды - SNCMedia.ru
  2. Интервью с Ириной Шейх в телепередаче Good Day LA 3:56(անգլ.)
  3. Ирина Шейк
  4. Еманжелинская девушка Ирина Шайхлисламова признана 'Супермоделью-2004'
  5. 5,0 5,1 5,2 «Irina Shayk bio. Modeling career and personal life. Photos and magazine covers. Russian supermodel Irina Shayk tells her story»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-06-ին։ Վերցված է 2010-09-08 
  6. 6,0 6,1 Intimissimi
  7. «Ирина Шейк (Irina Shayk) в нижнем белье «Intimissimi»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-02-ին։ Վերցված է 2011-02-15 
  8. [1]
  9. Профиль модели на сайте Sports Illustrated за года 2007 2008 Արխիվացված է Մայիս 2, 2015 Wayback Machine-ի միջոցով: 2009 Արխիվացված է Սեպտեմբեր 16, 2010 Wayback Machine-ի միջոցով: 2010 Արխիվացված է Սեպտեմբեր 3, 2010 Wayback Machine-ի միջոցով:
  10. [2]
  11. [3]
  12. [4]
  13. «Vogue Germany May 2017 Covers (Vogue Germany)»։ MODELS.com։ Վերցված է 2017-07-22 
  14. «Vogue Brasil January 2017 Covers (Vogue Brasil)»։ MODELS.com։ Վերցված է 2017-07-22 
  15. «Vogue Japan August 2016 Cover (Vogue Japan)»։ MODELS.com։ Վերցված է 2017-07-22 
  16. «Vogue Mexico October 2014 Covers (Vogue Mexico)»։ MODELS.com։ Վերցված է 2017-07-22 
  17. «Ирина Шейк - обложки» 
  18. «Ирина Шейк стала лицом L'Oreal Paris»։ Информационно-аналитический портал www.Sostav.ru։ Վերցված է 2017-07-22 
  19. Armani Exchange S/S 10 (Armani Exchange)
  20. Guess Jeans S/S 09 (Guess)
  21. Beach Bunny Swimwear Archived 2010-10-11 at the Wayback Machine.
  22. «Беременная Ирина Шейк снялась в рекламной кампании Givenchy» (ռուսերեն)։ www.elle.ru։ Վերցված է 2017-07-22 
  23. «Ирина Шейк в рекламе Replay Jeans»։ Etoday։ Վերցված է 2017-07-22 
  24. «Очень горячая Ирина Шейк топит лед в рекламной кампании Alberta Ferretti»։ Harper’s Bazaar - модный женский журнал։ Վերցված է 2017-07-22 
  25. «Ирина Шейк снялась в рекламной кампании Blumarine»։ www.glamour.ru։ 2017-06-23։ Վերցված է 2017-07-22 
  26. «MODELS.com's Top Sexiest Models»։ models.com։ Վերցված է 2017-07-22 
  27. «MODELS.com's Industry Icons»։ MODELS.com։ Վերցված է 2017-07-22 
  28. «Кендалл Дженнер и Джиджи Хадид открыли показ Victoria's Secret Fashion Show»։ Վերցված է 2016-12-29 
  29. «32 интересных факта об Ирине Шейк» (ռուսերեն)։ Վերցված է 2018-11-15 
  30. Шоу «Топ-модель по-русски» закончится 1 декабря Archived 2013-02-09 at the Wayback Machine.
  31. Программа на телеканале «Ю» «Топ-модель по-русски» закрывается, выполнив свою задачу
  32. «Ирина Шейк и Брэдли Купер на показе Givenchy в Париже»։ www.tatler.ru (ռուսերեն)։ Վերցված է 2017-07-22 
  33. «Ирина Шейк поздравила Донателлу Версаче с днем рождения» (ռուսերեն)։ www.elle.ru։ Վերցված է 2017-07-22 
  34. «Красавица и красавец». Сказка с несчастливым концом
  35. «Bradley Cooper and Irina Shayk pictured together for first time»։ HelloMagazine։ 11 мая, 2015։ Վերցված է 2015-05-12 
  36. «Британские репортеры засняли свидание Брэдли Купера и Ирины Шейк»։ Lenta.ru։ 12 мая, 2015։ Վերցված է 2015-05-12 
  37. Smith Stephanie (5 мая, 2015)։ «Bradley Cooper and Irina Shayk spotted making out after Met Gala»։ New York Post։ Վերցված է 2014-05-12 
  38. «Ирина Шейк и Бредли Купер стали родителями»։ www.zirki.odnoboko.com։ Վերցված է 2017-04-09 
  39. «Ирина Шейк и Брэдли Купер рассекретили имя первенца»։ www.tatler.ru։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-11-ին։ Վերցված է 2017-04-11 
  40. Francesca Bacardi (2019-06-07)։ «Bradley Cooper and Irina Shayk split after four years» (անգլերեն)։ Page Six։ Վերցված է 2019-06-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]