Մասնակից:Արեն Ձավարյան/Ավազարկղ10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մերիլին վոս Սավանտ (անգլ.՝ Marilyn vos Savant, ), ամերիկացի կին գրող, դրամատուրգ և լրագրող[1], Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես աշխարհի ամենաբարձր IQ ունեցող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերիլին վոս Սավանտը (ծննդյամբ՝ Մերիլին Մախ, (անգլ.՝ Mach)) ծնվել է Ժոզեֆ Մախի և Մերի վոս Սավանտի ընտանիքում, բայց հետագայում փոխել է ազգանունը մոր ազգանունով, քանի որ կարծում է՝ տղամարդիկ պետք է ժառանգեն իրենց հայրերի ազգանունները, իսկ կանայք՝ մայրերի[2]: Հորական կողմից հետնորդ է ավստրիացի փիլիսոփա և ֆիզիկոս Էռնստ Մախը[3]: Ընդունվել է Սենթ Լուիսում գտնվող Վաշինգտոնի համալսարան, բայց ստիպված էր լքել այն, որպեսզի ընտանիքին օգնություն ցույց տա ներդրումային բիզնեսում:

1987 թվականի օգոստոսին ամուսնացել է գիտնական Ռոբերտ Ջարվիքի հետ, որը հռչակ ձեռք բերեց՝ իբրև արհեստական ​​սիրտ ստեղծող: Նախորդ երկու ամուսնություններից ունի երկու երեխա:

1986 թվականից վոս Սավանտը «Parade» ամսագրում, որն ամենահանրահայտներից է ԱՄՆ-ում, վարում է «Հարցրեք Մերիլինին» խորագիրը կրող հատվածը, որտեղ նա պատասխանում էր ամսագիրն ընթերցողների հարցերին: Երբեմն նրա հարցերը թվում են վիճելի. մասնավորապես, նրա՝ Մոնթի Հոլլի պարադոքսի լուծումն առաջ բերեց մեծաթիվ մաթեմատիկոսների քննադատության: Կա կայքէջ, որտեղ Մերիլինը պատասխանում է քննադատներին:

Ինտելեկտի գործակից[խմբագրել | խմբագրել կոդը]

Հստակ որոշել՝ որքան բարձր է վոս Սավանտի IQ-ն, շատ բարդ է, քանի որ գիտությանը սակավաթիվ մարդիկ են հայտնի, որոնք օժտված են այդպիսի ինտելեկտով: Ուստի, տարբեր թեստերի արդյունքներով, վոս Սովանտի ինտելեկտի գործակիցը կազմում է 167+, 186, 218, 228 և 230: Վոս Սավանտը պնդում է, որ ինտելեկտի վերաբերյալ առաջին թեստն անցել է (Սթենֆորդ-Բինեի սանդղակ) դեռևս 1956 թվականին, երբ ընդամենը 10 տարեկան էր: Այդ ժամանակ նրա արդյունքը կազմեց 228 (երբեմն նշվում է կլորացված՝ 230): Չափահաս տարիքում ակադեմիկոս Ռոնալդ Հեֆլինի կողմից մշակված Մեգա-թեստի արդյունքներով՝ նրա IQ-ն կազմեց 186: Այդպիսի կտրուկ «ինտելեկտի անումը» փաստորեն բացատրվում է նրանով, որ այդ երկու թեստերի համար օգտագործում են տարբեր սանդղակներ: Սթենֆորդ-Բինեի սանդղակը որոշում է IQ-ի մակարդակը, իսկ Մեգա-թեստի սանդղակը՝ միջին մակարդակից IQ-ի շեղումը. Սթենֆորդ-Բինեի սանդղակով 228 ինտելեկտի մակարդակը համապատասխանում է Մեգա թեստի IQ 188 ինտելեկտի մակարդակին, իսկ Մեգա թեստի IQ 186 ինտելեկտի մակարդակին համապատասխանում է Սթենֆորդ Բինեի սանդղակի 224-ը:

1986-1989 թվականներին վոս Սավանտը մտել է Գինեսի ռեկորդների գիրք որպես ամենաբարձր IQ ունեցող[4]: Թեև նրա IQ-ն աշխարհում գրանցված ամենաբարձրերից մեկն էր, կարծիքը, որ նա մոլորակում ամենախելացի մարդն է կամ հանճարեղ է, շատ վիճելի է, քանի որ հանրաճանաչ միջոց, որը թույլ է տալիս որոշել՝ որքան խելացի է մարդը, գոյություն չունի: Բացի այդ՝ այն փաստը, որ ոչ բոլոր մարդիկ են անցել IQ- ի թեստը, արդեն խոսում է այդ թեստերի չափանիշներով ավելի բարձր IQ-ով ավելի խելացի մարդու գոյության հնարավորության մասին: Վոս Սովանտը կարծում է՝ ինտելեկտը ներառում է այնքան շատ տարրեր, որ փորձերը հստակ չափում են դրա անօգտակարությունը[5]:

Մերիլին վոս Սավանտը Մենսա հասարակության և Պրոմեթևսի միության անդամ է[6], որը համախմբում է բարձր IQ ունեցող մարդկանց:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Time Everyone "Corrected" the World's Smartest Woman". Priceonomics, February 19, 2015
  2. Фамилия Савант происходит от французского слова savant, означающего «мудрец, учёный»
  3. Vitez Michael (12 October 1988)։ «Two of a Kind»։ The Chicago Tribune 
  4. Knight Sam (10 April 2009)։ «Is a high IQ a burden as much as a blessing?»։ Financial Times (Financial Times Ltd)։ Վերցված է 7 October 2013 
  5. vos Savant Marilyn (17 July 2005)։ «Ask Marilyn: Are Men Smarter Than Women?»։ Parade։ Արխիվացված է օրիգինալից October 11, 2007-ին։ Վերցված է 2008-02-25 
  6. Thompson D. (5 July 1986)։ «Marilyn's Most Vital Statistic»։ The Courier-Mail 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]