Մասնակից:Արեն Ձավարյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«All Too Well»
Թեյլոր Սվիֆթի երգը «Red» ալբոմից
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2011
ԺանրՔանթրի, Արենա Ռոք[1]
Տևողություն5:29
ԼեյբլBig Machine


«All Too Well», երգ ձայնագրված ամերիկյան երգչուհի-երգահան Թեյլոր Սվիֆթի կողմից: Այն գրված է եղել Սվիֆթի և Լիզ Ռոուզի կողմից: Այն Սվիֆթի ստուդիական չորրորդ «Red » ալբոմից է (2012): Երգը ստացել է համաշխարհային գովաբանություններ երաժշտական քննադատների կողմից և ներկայացվել է Գրեմմի մրցանակաբաշխության 56-րդ տարեդարձին:

Երգի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«All Too Well»-ն առաջին երգն էր, որը Սվիֆթը գրել էր իր Red ալբոմի համար[2]: Այդ ալբոմի համար նա մի շարք տարբեր գրողների հետ է համագործակցել: Երգը գրել է Լիզ Ռոուզի հետ, ում հետ նա գրել էր շատ երգեր իր նախկին ալբոմների համար: Ռոուզը ասել է, որ Սվիֆթը անսպասելիորեն նրան խնդրել է իրեն օգնել երգը գրելու հարցում իրար հետ երկար տարիներ չհամագործելուց հետո[3] :

Սվիֆթը նշել է, որ երգը «ամենադժվարն է ալբոմում»՝ ասելով. «Ինձանից պահանջվել է շատ երկար ժամանակ, որպեսզի կարողանայի երգում մտցնել այն ամենը, ինչը ցանկանում էի՝ միաժամանակ երգը չդարձնելով 10 րոպեանոց, որը չի կարելի տեղադրել ալբոմում: Ես ցանկանում էի այնպիսի պատմություն, որը կարող էր փոխակերպվել երգի և ինձնից երկար ժամանակ է պահանջվել դա հասկանալու համար[4]»: Ինչպես նաև Ռոուզը նշել է, որ երգը սկզբում ծրագրված է եղել լինել «10, 12 կամ 15 րոպեանոց» մինչև ամենակարևոր մասերին անդրադառնալը և ոչ շատ կարևոր մասերը կտրելը[3]: Նույնիսկ երգը կարճացնելուց հետո այն մնացել է ալբոմի ամենաերկար երգը:

Երգի ձայնագրումը կատարվել է Սվիֆթի և Նաթան Չափմանի կողմից:

Քննադատների գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը ստացել է լայնատարած գովասանքներ երաժշտական մի շարք քննադատների կողմից, որոնցից շատերը համաձայնել են, որ այն լավագույնն երգն է ալբոմում: Slant ամսագիրը նշել է, որ «All Too Well»-ը Սվիֆթի ամբողջ երգերի ցանկում լավագույնն է: Երգի դասավորվածությունը սկսվում է ժողովրդական ժանրով և ապա փոխվում «Արենա Ռոք»-ի, մինչդեռ Սվիֆթը նոր մանրամասնություններ է ավելացնում սիրային հարաբերությունների մասին, մինչև դուրս է հանում իր՝ երբևէ գրված լավագույն տողերից մեկը («Դու կրկին ինձ ես զանգում ողղակի խոստումի պես ինձ կոտրելու համար/անլրջորեն դաժան անկեղծ լինելու համար»), և երգը վերածվում է արյունահեղության[5]: Prophet Blog-ը նշել է, որ «Սվիֆթի հմտությունը որպես երգահան ամենավառ կերպով է փայլում հենց «All Too Well» երգում, որտեղ Սվիֆթը ներկայացնում է իր նախկին սիրավեպը Ջեյք Ջիլենհոլի հետ, որից մնացած սպիներից երկար ժամանակ կպահանջվի բուժվելու համար»[6]:

Billboard ամսագիրը դրական գնահատական է տվել երգին՝ ասելով.«All Too Well-ը հոյակապ քանթրի է, որտեղ Սվիֆթը «պարում է խոհանոցում՝ սառնարանի լույսի տակ» ի հիշատակ մի սիրավեպի, որը, ինչպես երևում է, ժամանակի հետ վերացել է: Երգը աննկատորեն կտեղավորվեր Speak Now ալբոմում, ինչպես նաև այն շոշափում է թեմաներ՝ նման դրանց, որոնք շոշափվել են «Mine» երգում»[7]: About.com-ը երգին տվել է 5-ից 4 աստղ[8]: PopCrush-ը գովաբանել է երգը՝ ասելով.«Սվիֆթը հեշտությամբ վերադառնում է ավելի մելանխոլիկ բալլադի: Երգը խտացված է մանրամասնություններով»[9]: Idolator-ը նշել է.«Այն լարված «All Too Well»-ն է, որը ամենաուժեղն է հարվածում: Սվիֆթը պատկերում է մի ավերիչ պատկեր.«Մենք պարում ենք խոհանոցում՝ սառնարանի լույսի տակ» մինչև հասնելը համարյա թե հիստերիկ լուծարման.«Ես այնտեղ ընկած մի ճմռթված թուղթ եմ»: Շատ դրամատիկ է, բայց Սվիֆթի հետ միշտ է դրամատիկ լինում: Դա լավ բան է»[10]:

Կենդանի ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 26-ին, 2014 թվականին, Սվիֆթը կատարել է «All Too Well»-ը Գրեմմի մրցանակաբաշխության 56-րդ տարեդարձին, որը կայացել է Լոս Անջելեսում[11]: Հագնելով դրամատիկ, ուլունքներով զարդարված զգեստ[12]՝ նա երգում էր՝ դաշնամուր նվագելով քիչ լուսավորված բեմի վրա, մինչև նրան միացավ կենդանի նվագախումբը երգի կատարման ընթացքում[13][14]: Սվիֆթի գլխի կտրուկ շարժումները կատարման որոշ մասերում ստացել են մեդիայի զգալի լուսաբանումներ[12][15][16]: The Slanted-ի Շոն Թոմասը կատարումը անվանել է «երեկոյի կատարում»[17], իսկ Pop Crush-ի Էմի Սիարետոն այն հռչակել է «անմոռանալի»[18]:

Ինչպես նաև Սվիֆթը երգը կատարել է իր Red Tour շրջագայության ժամանակ՝ դաշնամուր նվագելով[19]:

Օգոստոսի 21-ին, 2015 թվականին, Սվիֆթը կատարել է երգը Լոս Անջելեսի Սթեյփլս սենթրում, որն այդ երգի միակ կատարումն էր The 1989 World Tour շրջագայության ժամանակ[20]:

Փետրվարի 4-ին, 2017 թվականին, Սվիֆթը երգը կատարել է որպես Super Saturday Night շոուի մի մաս, որը կայացել է Հյուսթոնում, Տեխաս:

Չարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն շաբաթ, որի ժամանակ Red ալբոմն էր բաց թողվել, ալբոմի բոլոր երգերը մտել են տարբեր երկրների չարտեր: Սրա հետ միասին, երգը զբաղեցրել է 80-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում, 59-րդ հորիզոնականը՝ Canadian Hot 100-ում և 17-րդ հորիզոնականը՝ Hot Country Songs չարտում:

Շաբաթական Չարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարտ (2012-13) Հորիզոնական
ԱՄՆ Hot Country Songs (Billboard) 17
ԱՄՆ Country Airplay (Billboard)[21] 58
Կանադա (Canadian Hot 100) 59
ԱՄՆ Billboard Hot 100 80

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Keefe, Jonathan (October 22, 2012). «Taylor Swift - Red». Slant Magazine. Վերցված է July 21, 2016-ին.
  2. https://www.youtube.com/watch?v=5SURAnRDUh4
  3. 3,0 3,1 Willman, Chris. «Swift Collaboration: Liz Rose Reveals Secrets Behind Taylor's Early Hits». Yahoo Music. Վերցված է 5 March 2016-ին.
  4. «Taylor Swift Reveals 'All Too Well' Hard To Write — About Jake Gyllenhaal?». HollywoodLife.com. October 22, 2012. Վերցված է April 28, 2013-ին.
  5. Keefe, Jonathan (October 22, 2012). «Taylor Swift: Red». Slant Magazine. Վերցված է April 28, 2013-ին.
  6. «[Review] Taylor Swift — Red». The Prophet Blog. Վերցված է April 28, 2013-ին.
  7. «Taylor Swift, 'Red': Track-By-Track Review». billboard. October 19, 2012. Վերցված է December 1, 2012-ին.
  8. Silva, Robert. «Taylor Swift's 'Red' - Track by Track Review». About.com. Վերցված է April 28, 2013-ին.
  9. Sciarretto, Amy (October 18, 2012). «Taylor Swift, 'Red' – Album Review». PopCrush. Վերցված է April 28, 2013-ին.
  10. Lansky, Sam (October 22, 2012). «Taylor Swift's 'Red': Album Review». Idolator. Վերցված է April 28, 2013-ին.
  11. Rosen, Christopher (January 26, 2014). «Taylor Swift Grammys Performance Of 'All To Well' Is Worth All Feelings». The Huffington Post. Վերցված է January 27, 2014-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  12. 12,0 12,1 Wickman, Kase (January 26, 2014). «How Taylor Swift's Grammy Performance Helped Fans Forgive Her Exes». MTV. Վերցված է January 27, 2014-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  13. Marecsa, Rachel (January 27, 2014). «Grammys 2014: Taylor Swift reacts too early before losing Album of the Year award to Daft Punk». New York Daily News. Վերցված է January 27, 2014-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  14. Harp, Justin (January 27, 2014). «Grammy Awards 2014: Taylor Swift dazzles with 'All Too Well' - video». Digital Spy. Վերցված է January 27, 2014-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  15. Wyatt, Daisy (January 27, 2014). «Grammys 2014: Beyonce and Jay Z open bizarre awards featuring Taylor Swift head-banging». The Independent. Վերցված է January 27, 2014-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  16. Tucker, Rebecca (January 27, 2014). «'F–k you, Grammys': From Trent Reznor's tweet to Taylor Swift's hair, presenting the best and worst moments from the 2014 Grammy Awards». National Post. Արխիվացված է օրիգինալից January 27, 2014-ին. Վերցված է January 27, 2014-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. Thomas, Sean (January 27, 2014). «Performance Of The Night Goes To Taylor Swift At The Grammys». The Slanted. Վերցված է January 27, 2014-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  18. Sciarretto, Amy (January 26, 2014). «Taylor Swift Wows Us From Behind the Piano While Performing 'All Too Well' at the 2014 Grammys [VIDEO]». Pop Crush. Վերցված է January 27, 2014-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  19. Sheffield, Rob (October 18, 2013). «Taylor Swift's 'Red' Tour: Her Amps Go Up to 22 | Rob Sheffield». Rolling Stone. Վերցված է January 27, 2014-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  20. Ginn, Leighton. «Taylor Swift has banner performance during first of five sold-out shows in Los Angeles». Los Angeles Daily News. LA Daily News. Վերցված է 3 September 2015-ին.
  21. «Country Airplay: The Week Of January 26, 2013». Billboard. Prometheus Global Media. Վերցված է March 13, 2017-ին.