Մասնակից:Արեգ Աբրահամյան/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tokyo Tapes
Scorpions Համերգային ալբոմ
Թողարկված1978 թվականին
Ձայնագրված1978 թվականի ապրիլի 24-27-ին
ԺանրՀարդ ռոք, Հևի մետալ
Տևողություն85:07
ԼեյբլEMI (Եվրոպա), RCA (ԱՄՆ)
ՊրոդյուսերԴիթեր Դիրքս
Scorpions-ի ալբոմների ժամանակագրություն
1978 World Wide Live

Tokyo Tapes, գերմանական Scorpions ռոք խմբի առաջին համերգային ալբոմն է և նրանց կարիերայում վեցերորդըէ, որը թողարկվել է 1978 թվականին Եվրոպայում, իսկ ԱՄՆ-յում՝ 1979 թվականի փետրվարին[1]։ Tokyo Tapes-ը Ֆրանսիայում ստացել է ոսկե սկավառակի կարգավիճակ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին Scorpions-ը շրջագայություն է կատարել Ճապոնիայով, որպես աջակցություն ալբոմի համար։ Scorpions-ի ելույթը ջերմորեն ողջունել են խմբի ճապոնացի երկրպագուները: 1978 թվականին, Ճապոնիայում շրջագայությունը ավարտելուց հետո, կիթառահար Ուլրիխ Ռոթը հեռացել է խմբից։ Scorpions-ի և նրանց առաջատար կիթառահար Ուլրիխ Ռոթի համատեղ ստեղծագործական ուղու ավարտը դարձել Է Tokyo Tapes ալբոմը։ Այս ձայնագրումը մինչ օրս բարձր է գնահատվում ամբողջ աշխարհի կոլեկցիոներների մոտ։

Ալբոմի մեջ ներառվել է Scorpions-ի մշակումով «Kojo no tsuki» Ժողովրդական ճապոնական երգը։ Հայտնի է, որ այս երգը գրվել է 1185 թվականին կառուցված Okajyo ամրոցի ավերակների տպավորության տակ։

Հրատարակության մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին ալբոմը վերահրատարակվել է 50th Anniversary շարքի շրջանակներում։ Որպես բոնուս ընդգրկվել են ապրիլի 24-ի համերգից ելույթների հատվածները:

Կոմպոզիցիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակ 1[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «All Night Long»` 3:44
  2. «Pictured Life»՝ 3:12
  3. «Backstage Queen»՝ 3:44
  4. «Polar Nights»՝ 6:43
  5. «In Trance»՝ 5:25
  6. «We’ll Burn the Sky»՝ 8:07
  7. «Suspender Love»՝ 3:38
  8. «In Search of the Peace of Mind»՝ 3:02
  9. «Fly to the Rainbow»՝ 9:39

Սկավառակ 2[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «He’s a Woman, She’s a Man»՝ 5:22
  2. «Speedy’s Coming»՝ 3:40
  3. «Top of the Bill»՝ 6:45
  4. «Hound Dog»՝ 1:14
  5. «Long Tall Sally»՝ 2:50
  6. «Steamrock Fever»՝ 3:41
  7. «Dark Lady»՝ 4:18
  8. «Kojo no tsuki»՝ 3:35
  9. «Robot Man»՝ 5:47

Ձայնագրման մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլաուս Մայնե՝ վոկալ
  • Ռուդոլֆ Շենկեր՝ ռիթմ կիթառ, բեք վոկալ
  • Ուլրիխ Ռոթ՝ սոլո կիթառ, վոկալ «Polar Nights» և «Dark Lady»-ում
  • Ֆրանսիս Բուխգոլտց՝ բաս կիթառ
  • Գերման Ռարեբել՝ հարվածայիններ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «InfoDisc > Les Certifications > Scorpions» (ֆրանսերեն). InfoDisc Syndicat National de l'Édition Phonographique. Արխիվացված է օրիգինալից 2012-06-18-ին. Վերցված է 2011-12-14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]