Մասնակից:Աստղիկ Մաթևոսյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղիկ Մաթևոսյան/Ավազարկղ (այլ կիրառումներ)
Աստղիկ Մաթևոսյան/Ավազարկղ

Ջեյմս Բոսուել (անգլ.՝ James Boswell, ), շոտլանդացի գրող և մեմուարիստ (հուշավիպագիր)։ Նրան հռչակ է բերել «Սամյուել Ջոնսոնի կյանքը» (1791 թվական) երկհատորյա գիրքը, որը հաճախ անվանել են անգլերենով գրված մեծագույն կենսագրություն։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը դատավոր էր, դաժան կալվինական։ Նա սովորել է Էդինբուրգի համալսարանում, այնուհետև՝ Գլազգոյում, որտեղ նրան դասավանդող ուսուցիչների շարքում է եղել Ադամ Սմիթը։ Անցել է կաթոլիկության, ընդունել վանականություն։ Իմանալով այդ մասին՝ հայրը զրկել է որդուն տնից։

Բոսուելը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ իրեն դրսևորել է որպես կերուխում սիրողի և հարբեցողի։ Նա կարճ ժամանակով մտերմացել է Գարրիկի, Գոլդսմիթի, Բյորկի, Ռեյնոլդսի, Ջոնսոնի հետ, դարձել նանց «Ակումբի» անդամ։ Բոսուելը եղել է «Կիլուինինգ» մայրական օթյակի անդամ[1][2]։

1768 թվականին նա նախաձեռնել է ճանապարհորդել Եվրոպայով, այցելել Վոլտերին և Ժան-Ժակ Ռուսոյին։ Վերջինիս հանձնարարությամբ ուղևորվել է Կորսիկա, որտեղ ծանոթացել է առաջին ժողովրդավարական հանրապետության առաջնորդ Պասկուալ Պաուլիի հետ։ Գրել է «Զեկույց Կորսիկայի մասին» (1768 թվական) ստեղծագործությունը, որը եվրոպական բեստսելեր է դարձել, վաճառվել արագ և մեծ տիրաժով։

1920 թվականին գտնվել և 1950 թվականին հրատարակվել էԲոսուելի պատանեկան օրագիրը, որը նա տարել է 1762—1763 թվականներին՝ առաջին անգամ Լոնդոն այցելած և այնտեղ ցոփ ու շվայտ կյանք վարելու ժամանակ։ Այդ հրատարակությունը մեծ աղմուկ է բարձրացրել և ստիպել գրականագետներին բացահայտել Բոսուելին՝ որպես օրագրային արձակի փայլուն վարպետի։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The general correspondence of James Boswell, 1757—1763. Edinburgh: Edinburgh UP, 2006

Ռուսերեն հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Account of Corsica, 1768 թվական
  • «Босвелль, Джемс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Daiches D. James Boswell and his world. New York: Scribner, 1976.
  • Bloom H. Dr. Samuel Johnson and James Boswell. New York: Chelsea House Publishers, 1986
  • Martin P. A life of James Boswell. New Haven: Yale UP, 2000

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

[[Կատեգորիա:Հոկտեմբերի 29 ծնունդներ]] [[Կատեգորիա:1740 ծնունդներ]] [[Կատեգորիա:Հոկտեմբերի 18 ծնունդներ]] [[Կատեգորիա:Մայիսի 19 մահեր]] [[Կատեգորիա:1795 մահեր]] [[Կատեգորիա:Լոնդոն քաղաքում մահացածներ]] [[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]] [[Կատեգորիա:Գրողներ այբբենական կարգով]] [[Կատեգորիա:Շոտլանդացի գրողներ]] [[Կատեգորիա:17-րդ դարի անգլիացի գրողներ]] [[Կատեգորիա:18-րդ դարի բրիտանացի գրողներ]] [[Կատեգորիա:Օրագրերի հեղինակներ]] [[Կատեգորիա:Շոտլանդիայի մասոններ]]