Մասնակից:Ասատրյան Լիա/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրահլադ Ջանի (գուջարաթի՝ પ્રહલાદ જાની, անգլ.՝ Sri Mataji Prahlad Jani, ), հնդիկ յոգ և ճգնավոր: Ապրել է Ամբա-Մատի[1] աստվածուհու տաճարի մոտ գտնվող քարանձավում: Նրա քարանձավ այցելել են բազմաթիվ ուխտավորներ[2]: Պրահլադ Ջանին հավաստիացնում էր, որ 8-9 տարեկանից չի կերել և չի խմել և իրեն լիովին նորմալ է զգում:

Հետազոտություններ և վկայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրահլադ Ջանիի պնդումները հաստատելու կամ հերքելու նպատակով նրան 2 անգամ հիվանդանոց են տեղափոխել` բժիշկների հսկողության ներքո գտնվելու համար: Առաջին անգամ տեղափոխվել է հիվանդանոց 2003 թվականին տասը օրով։ Նրան տեղավորել են Ահմադաբադ քաղաքի հիվանդանոցում՝ Թերապևտների ասոցիացիայի և Ֆիզիոլագիայի ու կից գիտությունների ինստիտուտի բժիշկների հսկողության տակ։ Հետազոտությանը մասնակցել է գրեթե 100 մասնագետ: Բուժանձնակազմը հերքել է խաբելու հնարավորությունը: Հիվանդանոցում գտնվելու ժամանակ նա անընդհատ եղել է տեսանկարահանվող հիվանդասենյակում: Հետևողների խնդիրը հեշտացնելու նպատակով Ջանին այդ ընթացքում չի լվացվել և չի լողացել:

Տասը օրվա ընթացքում Պրահլադ Ջանին բացարձակապես ոչինչ չի կերել և ոչ մի կաթիլ ջուր չի խմել: Ոչ մի բնական արտանետում նույնպես չի նկատվել:

Ուսումնասիրությունների արդյունքում բժիշկները բացահայտել են, որ հիվանդի միզապարկը լցվում է մեզով, իսկ հետո այն դատարկվում է ներծծվելով հետ` պատերի մեջ [3]:

Երկրորդ անգամ Ջանին եղել է Հնդկաստանի Պաշտպանության նախարարության Ֆիզիոլոգիայի ինստիտուտի և կից գիտությունների աշխատողների հսկողության տակ 2010 թվականին: Բժիշկների արդյունքները համանման էին` հետազոտության ընթացքում նա ջուր չի խմել և հաց չի կերել:

Ջանին չի կերել, չի խմել և չի հոգացել իր բնական կարիքները: Նա ակտիվ է, էներգիայով լի և բարյացակամ:

Հնդկաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները հույս ունեն, որ սրբի փորձը կօգնի նրանց մշակել արտակարգ իրավիճակներում գոյատևելու մեթոդիկա:

Ամենազարմանալին այն է, որ նրա երիկամները արտադրում են փոքր քանակությամբ մեզ, սակայն նա կարիքները չի հոգում, այն ուղակի ինչ-որ տեղ հետ է քաշվում: Սովորական մարդը այդ պարագայում մի քանի օրվա ընթացքում մահանում է թունավորումից:

Ռազմական լաբորատորիայի ներկայացուցիչը հայտատարել է․

Ուսումնասիրության արդյունքները կարող են հիմք հանդիսանալ` պատրաստելու զինվորներին երաշտի պայմաններում, բարձրլեռնային շրջաններում կամ ջրհեղեղների ժամանակ գոյատևելու համար, երբ մաքուր խմելու ջրի հասանելիություն չկա:

Հնդկաստանի ռազմական բժիշկները ցանկանում են օգտագործել արդյունքները ունիվերսալ զինվորներ պատրաստելու համար[4]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Harvard Humanitarian Initiative»-ից բժիշկ Մայքլ Վան Ռեյենը կասկածի տակ է դնում կատարված ուսումնասիրությունների հավաստիությունը՝ բացատրելով, որ երկար ժամանակ քաղցած մնալու դեպքում մարդիկ իրենց օրգանիզմի ռեսուրսները վատնում են, իսկ դա հանգեցնում է լյարդի խանգարման, հաճախասրտության և սրտի վնասման:

Ամերիկացի դիետոլոգների ասոցիացիայի պրես-քարտուղարը նշել է, որ մարդը կարող է գոյատևել միայն ջուր խմելով, սակայն դա լավ տարբերակ չէ, քանի որ օրգանիզմին անհրաժեշտ են նաև այլ վիտամիններ և հանքանյութեր, որոնք ստացվում են միայն սննդի միջոցով[5]:

Սննդի հետազոտող Պյոտոր Կլիֆտոնը նույնպես համաձայն չէ ուսումնասիրությունների արդյունքների հետ: Նա կարծում է, որ Ջանիին չպետք է թույլ տային լոգանք ընդունել և ողողումներ կատարել, և գիտնականների եզրակացությունները ճիշտ չեն եղել: Ավստրալական «Sydney Morning Herald» թերթը գրել է, որ մարդիկ, նմանակելով լեգենդար մարդկանց` հրաժարվելով ջրից և ուտելիքից, սովորաբար մահացել են, և ամբողջ փորձը անվանել է կեղծիք[6]:

Ըստ Սանալ Էդամարուգուի՝ Ջանին երբեմն դուրս է եկել տեսախցիկների տեսադաշտից, բացի այդ, նրան թույլ է տրվել շփվել իր հետևորդների հետ և դուրս գալ սենյակից արևային լոգանք ընդունելու համար: Էդամարուգուն նաև նշել է, որ ողողումներն ու արևային լոգանքներն անցկացվել են ոչ լիարժեք հսկողության ներքո, իսկ իրեն թույլ չեն տվել ներկա գտնվել հետազոտություններին ինչպես 2003 թվականին, այնպես էլ 2010-ին[7]: Նա ենթադրում է, որ Ջանին ունի «ազդեցիկ հովանավորներ», որոնք թույլ չեն տվել Էդամարուգուին ստուգել հետազոտություններ անցկացնելու վայրը, թեև հեռուստատեսությամբ հեռարձակվող ուղիղ եթերի ժամանակ նրան հրավիրել են ներկա գտնելու համար[7]:

Հնդկաստանի ռացիոնալիստական ասոցիացիան նշել է, որ նման դեպքեր եղել են նաև նախկինում, սակայն հետագայում բոլոր այդ դեպքերը գնահատվել են որպես խարդախություն[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Можно ли вообще ничего не есть?». Արխիվացված է օրիգինալից 2009-07-04-ին. Վերցված է 2010-05-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Пралад Джани
  3. Свидетельства о людях, не принимающих еды
  4. Индийские медики изучают йога НЬЮ-ДЕЛИ, 30 апр — РИА Новости, Евгений Безека
  5. «Scientists Baffled by Prahlad Jani, Man Who Doesn't Eat or Drink». Abcnews.go.com. 2010-06-01. Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին. Վերցված է 2010-06-17-ին.
  6. «Yogi beaten by bear necessities of life without food» Glenda Kwek, May 14, 2010, Sydney Morning Herald, Sydney, Australia
  7. 7,0 7,1 . Edamaruku, Sanal (2010-05-18). «India's man who lives on sunshine». The Guardian. Վերցված է 2010-08-25-ին.
  8. Rawstorne, Tom (7 May 2010). «The man who says he hasn't eaten or drunk for 70 years: Why are eminent doctors taking him seriously?». Daily Mail.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլալեզու աղբյուրներ