Մասնակից:Առաքելյան Նարե/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաքելյան Նարե/Ավազարկղ

Ֆերնանդո Ֆադեր (իսպ.՝ Fernando Fader; ), Ֆրանսիայում ծնված արգենտինացի նկարիչ, գերմանական իմպրեսիոնիզմի հիմնական հետևորդն իր երկրում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնանդո Ֆադեյը ծնվել է Բորդոյում, Ֆրանսիայում[1]: 1884 թվականին նրա հայրը ընտանիքի հետ տեղափոխվել է Արգենտինայի Մենդոսա քաղաք։ Հինգ տարի անց Ֆերնանդոն վերադարձել է Ֆրանսիա, որտեղ սովորում է տարրական դպրոցում, իսկ հետո ավարտել ուսումնարանը Գերմանիայում։ 1900 թվականին ընդունվել է Մյունխենի արվեստների ակադեմիա, որտեղ վերջնականապես որոշել է իր ապագա մասնագիտությունը։ 1906 թվականին նա հանրությանն է ներկայացրել իր առաջին աշխատանքները։ Նրա բնանկարները մեծ հետաքրքրություն են առաջացրել քննադատների շրջանում։ Նրա հիմնական ոգեշնչումը Մենդոզա նահանգի բնությունն էր, որը գտնվում էր Անդեր լեռների կողքին։

Նա շրջել է Իսպանիայի և Գերմանիայի արվեստի պատկերասրահներում և 1915 թվականին Սան Ֆրանցիսկոյի Խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսում արժանացել ոսկե մեդալի։

1932 թվականին Ֆերնանդո Ֆադերը 50-ամյակի կապակցությամբ ցուցադրությունը կազմակերպվել է Բուենոս Այրեսի ասոցիացիայի պատկերասրահի նախաձեռնությամբ, որի ընթացքում ներկայացվել են նկարչի 119 աշխատանքներ։ Առողջական խնդիրների պատճառով նա չի մասնակցել միջոցառմանը[2]։

Ընտանիքի սնանկության և առողջական խնդիրների պատճառով կյանքի վերջին օրերին Ֆերնանդո Ֆադերը ստիպված է եղել փոխել բնակության վայրը և տեղափոխվել Կորդոբա քաղաք՝ ամբողջությամբ նվիրվելով նկարչությանը։

Մահացել է 1935 թվականին։ Նրա նախկին տունը Լոզա Կորալ գյուղում պահպանվում է որպես թանգարան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Fader, Fernando (1882–1935) - Routledge Encyclopedia of Modernism». www.rem.routledge.com (անգլերեն). Վերցված է 2022-02-13-ին. {{cite web}}: line feed character in |title= at position 28 (օգնություն)
  2. Фернандо Фейдер

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]