Մասնակից:Անուշ Ղևոնդյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնձվորներ, Թութմոս III-ի կառավարման ժամանակաշրջան, XVIII դինաստիա

Հին Եգիպտոսի գյուղատնտեսությունը կախված է եղել Նեղոսի կանխատեսվող սեզոնային հեղեղումներից։ Ամեն տարի միևնույն ժամանակ կրկնվող Նեղոսի հեղեղումները և նրա հովտի բերրի հողերը եգիպտացիներին թույլ էին տալիս զարգացնել Հին աշխարհի չափանիշներով բարձր արդյունավետություն ունեցող գյուղատնտեսություն և դրա հիման վրա կառուցել հասարակական ինստիտուտներ և պետություն։ Եգիպտացիները լայնածավալ գյուղատնտեսությամբ զբաղվող առաջին ժողովուրդներից մեկն էին[1]։ Ավազանային ոռոգումը[2] հնարավորություն է տվել մշակել սննդային մշակաբույսեր՝ ցորեն և գարի, ինչպես նաև արդյունաբերական գյուղատնտեսական մշակաբույսեր՝ կտավատ և պապիրուս։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Եգիպտոսի քաղաքակրթությունը զարգացել է Հյուսիսային Աֆրիկայի չոր կլիմայում։ Տարածաշրջանի վրա ազդել են մի քանի առանցքային աշխարհագրական գործոններ՝ Արաբական և Լիբիական անապատների[3] հարևանությունը և Նեղոս գետը, որը հոսում է Վիկտորիա լճից դեպի հյուսիս՝ Միջերկրական ծով։ Չոր կլիմայի և տեղումների բացակայության պատճառով Նեղոսի կանոնավոր հեղեղումները որոշիչ նշանակություն են ունեցել հին եգիպտական քաղաքակրթության զարգացման համար: Գետն ապահովել է բերրի օազիս մեծ անապատի կենտրոնում, որը եգիպտացիներին թույլ էր տալիս զարգացած գյուղատնտեսության հիման վրա կառուցել պետություն։ Եգիպտոսի կախվածությունը գետից՝ որպես կյանքի աղբյուր, ամբողջությամբ եզակի չէր: Այս կախվածությունը բնորոշ էր մի քանի այլ բարձր հնագույն մշակույթների, այդ թվում Միջագետքի քաղաքակրթության և Ինդոս հովիտտի քաղաքակրթությունը, որոնք ապավինում էին համապատասխանաբար Տիգրիս/Եփրատ և Ինդոս գետերին։

Գյուղատնտեսական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեղոսի ջրբաժան

Նեղոսը և դաշտային տնկարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին որոշվել է Նեղոս գետի երկարությունը՝ 4175 մղոն, և այն աշխարհի ամենաերկար գետն է։ Ջրի հիմնական աղբյուրը Վիկտորիա լիճն է։ Այնտեղից գետը հոսում է դեպի հյուսիս և թափվում Միջերկրական ծով։ Գետի ակունքը դժվար է ստույգ որոշել, և ենթադրվում է, որ այն գտնվում է Ռուանդայում՝ Նիունգվեի անտառում: Գետն անցնում է 9 երկրով և շատ տարբեր վայրերով՝ անապատներ, ճահիճներ, անտառներ և լեռներ: Նեղոսն ունի երկու հիմնական վտակներ՝ Կապույտ Նեղոսը, որն սկիզբ է առնում Եթովպիայից և Սպիտակ Նեղոսը, որն սկիզբ է առնում Ռուանդայից: Թեև Սպիտակ Նեղոսը համարվում է ավելի երկար և նավարկելու համար ավելի մատչելի, սակայն Կապույտ Նեղոսը բերում է գետի ջրի ծավալի մոտ երկու երրորդը: Նրանց ջրի գույնից էլ որոշվում է վտակների անունները։ Վտակները միանում են Խարթումում, իսկ գետաբերանը Եգիպտոսում ճյուղավորվում է՝ ձևավորելով Նեղոսի դելտան[4]։

Եգիպտացիներն օգտվել են Նեղոսի ջրհեղեղի բնական ցիկլիկ բնույթից: Քանի որ գետի հեղեղումները կանխատեսելի են, դրա հիման վրա եգիպտացիները կարողացել են զարգացնել իրենց գյուղատնտեսությունը։ Գետի ջրի մակարդակը բարձրացել է օգոստոս և սեպտեմբեր ամիսներին՝ 1,5 մետրով։ Գետի տարեկան այս բարձրացումը հայտնի է որպես հորդահոսք։ Հեղեղումը նահանջել է հոկտեմբերին, ֆերմերները մշակել են խոնավ և բերրի հողը, որտեղ տնկել են իրենց բույսերը։ Հեղեղումից մնացած հողը՝ տիղմը, բերվել է Նեղոսի մերձակայքում գտնվող Եթովպիական լեռնաշխարհից: Ցորենը ցանել են հոկտեմբերին, երբ ավարտվել է հեղեղումը, և ցորենն աճել է խնամքի նվազագույն ծախսերով մինչ մարտ ամիս, իսկ մայիսին հասունացել է: Թեև Նեղոսի ջրհեղեղը շատ ավելի կանխատեսելի էր և հանգիստ քան մյուս գետերինը՝ Տիգրիսը և Եփրատը։ Ոռոգման համար պատրաստված ջրանցքները ավերվում և ոչնչանում էին ավերիչ ջրհեղեղի բարձր ջրերից։ Ջրհեղեղների սակավությունը ավելի լուրջ խնդիր էր ստեղծում և դրա պատճառով եգիպտացիները սովամահ էին լինում [5]։

Ոռոգման համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրելու համար մարդիկ օգտվել են ջրամբարներից, Իբուի դամբարանը Դեյր Էլ Մեդինում

Եգիպտացիները Նեղոսի ջրերն սկսել են օգտագործել ոռոգման համար՝ գյուղատնտեսական գործունեության վրա ավելի մեծ վերահսկողություն սահմանելով: Քաղաքներն ու այգիները հեղեղումից պաշտպանելու համար ջրի հոսքը դուրս է բերվել որոշ գոտիներից։ Ոռոգումը օգտագործվում էր նաև եգիպտացիներին խմելու ջուր ապահովելու համար: Չնայած նրան, որ ոռոգումը առանցքային գործոն էր գյուղատնտեսական գործունեության մեջ, պետության մասշտաբով ջրային ռեսուրսների վերահսկման նորմատիվ ակտեր չեն եղել: Ամենայն հավանականությամբ, ոռոգումը տեղի ֆերմերների պարտականությունն էր։ Սակայն եգիպտական հնագիտության մեջ առավել վաղ և ամենատարածված ոռոգման հիշատակումը հայտնաբերվել է փարավոն Կարիճի գավազանի վերին մասում (մ.թ.ա. 3100 թվական): Գավազանի վերին մասում պատկերված է մարկեղը ձեռքին ջրանցքի վրա կանգնած փարավոնը, որը ոռոգման ցանցի մասն է կազմում[6]։

Ավազանային ոռոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին եգիպտացիները մշակել և օգտագործել են ջրի կառավարման հատուկ ձև, որը հայտնի է որպես ավազանային ոռոգում: Այս եղանակով հնարավոր է եղել վերահսկել գետի ջրի մակարդակի բարձրացումը ու իջեցումը և դրանով իսկ բավարարել ոռոգման հարցում գյուղատնտեսության պահանջները։ Ցանքատարածությունների ոլորտում ձևավորվել է հողային հենասյուների խաչմերուկային ցանց։ Նեղոսի ջրհեղեղից հետո ջուրը պահվել է հողապատնեշներով ձևավորված ավազաններում։ Այս ցանցի ավազաններում ջուրը պահվել ավելի երկար, քան բնական պայմաններում, և հետագայում օգտագործվել է գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ոռոգման համար: Այնուհետև ավազանում մնացած հեղեղային ջուրն ուղղվել է ջրի մեծ ծավալների կարիք ունեցող այլ ավազաններ։

Այգեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսում այգեգործությունն ու բանջարաբուծությունը նույնպես զարգացել են։ Այգեգործությունն ու բանջարեղենային բույսերի մշակումը, որպես կանոն, Նեղոսի ջրհեղեղներից ողողված տարածքներից ավելի բարձր տեղ են զբաղեցրել, և արդյունքում դրանց մշակման համար մեծ ուժ ու ջանք է պահանջվել[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Julie Solometo Ancient Egypt (англ.) // James Madison University : Лекция. — 2011.
  2. Herman Kees Ancient Egypt: A Cultural Topography. — Chicago: University of Chicago Press, 1978. — ISBN 9780226429144
  3. «Egyptian civilization - Geography - Nile river and desert». Canadian Museum of Civilization. www.historymuseum.ca. Վերցված է 2019-01-17-ին.
  4. Hoyt, Alia (2008-04-07). «How the Nile River Works» (անգլերեն). HowStuffWorks. Վերցված է 2019-01-17-ին.
  5. Postel, Sandra. «Egypt's Nile Valley Basin Irrigation». www.waterhistory.org. Վերցված է 2019-01-17-ին.
  6. Agriculture. — The Oxford Encyclopedia of ancient Egypt. — 2001. — Т. 1.
  7. Dollinger, Andre. «An Introduction to the History and Culture of Pharaonic Egypt» (անգլերեն). www.reshafim.org.il. Վերցված է 2019-01-17-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Е. В. Черезов Техника сельского хозяйства Древнего Египта. — Черновцы: ИГУ, 1969.