Մասնակից:Անուշ8800/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոդհիդհարման և Դազու Հույկը՝ Զեն առաջին պատրիարքները

Զեն, Մահայանա Բուդդիզմի դպրոցներից մեկն է, որը ծագել է Չինաստանում Տան հարստության օրոք, որպես Չան Բուդդիզմ: Զեն դպրոցի վրա մեծ ազդեցություն է ունեցել Տաոիզմը և այն զարգացել է որպես Չինական Բուդդիզմի առանձին դպրոց: Չինաստանից Չան Բուդդիզմը տարածվել է հարավ՝ դեպի Վիետնամ, հյուսիս՝ դեպի Կորեա և արևելք՝ դեպի Ճապոնիա, որտեղ անվանվել է Ճապոնական Զեն,իսկ Կորեայում՝ Սեոն բուդդիզմ[1]:

Զեն տերմինը ծագել է չինարեն 禪 (Չան) բառի ճապոներեն արտասանությունից, որի արմատները հասնում են Դհայանա (մեդիտացիա) հնդկական պրակտիկա: Զենը նշանակություն է տալիս խիստ ինքնակառավարմանը, մեդիտացիայի պրակտիկային, բուդդայականության էության ընկալմանը, և ամենօրյա կյանքում այս ընկալման արտահայտմանը, հատկապես այլոց շահերի համար (Բոդհիսատվա)[2][3]: Այսպիսով, այն զրկում է շեշտադրումից սուտրաների մասին ուղղակի գիտելիքը և տեսությունը[4][5] և կարևորում է ուղղակի ըմբռնումը զազենով և համագործակցությունը լիարժեք ուսուցչի հետ[6]:

Զենի ուսմունքները ներառում են Մահայանա մտքի տարբեր աղբյուրներ (մասնավորապես Յոգաչարա, Տաթագատագարբա սուտրաներ և Հուայան դպրոց) և դրանց շեշտադրումը բուդդայականության էությանը, ամբողջականությանը և Բոդհիսատվա-իդեալին: Պրայնապարամիտայի գրականությունը և Մադհիամական նույնպես ազդեցություն են ունեցել Զեն-ավանդության "պարադոքսալ լեզվի" ստեղծման գործընթացի վրա:

Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեն բառը ծագել է (dʑjen) չինարեն 禪 (Չան) բառի (Միջին Չինաստան) ճապոներեն արտասանությունից, որն իր հերթին ծագել է Սանսկրիտի դհայանա բառից[7], որը կարող է մոտավորապես թարգմանվել որպես կլանվածություն կամ մեդիտատիվ վիճակ[8]:

Զեն պրակտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենում կենտրոնական է դհայանայի պրակտիկան կամ մեդիտացիան:

Շնչառության դիտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարգարժան Հսուան Հուան մեդիտացիայի ժամանակ լոտուսի դիրքում: Հոնգ Կոնգ, 1953:

Մեդիտացիայի ընթացքում պրակտիկները հաճախ նստում են այնպիսի դիրքերով, ինչպիսիք են լոտուսը, կիսալոտուսը, Բուրմեսը, կամ սեյզան՝ օգտագործելով Դհայանա մուդրան: Մտածողությունը կարգավորելու համար ուշադրությունը ուղղվում է դեպի շնչառության հաշվարկը, դիտումը կամ դեպի պորտի ներքևի էներգիայի կենտրոնը[web 1]: Նստելու համար հաճախ օգտագործվում է քառակուսի կամ կլոր բարձ, որը դրված է հաստ գորգի վրա: Երբեմն կարող է օգտագործվել աթոռ: Այս պրակտիկան կոչվում է նստած դհայանա կամ զուօչան (坐禅) չինարենում, զազեն (坐禅) ճապոներենում, ջվասոն կորեերենում:

Մտքի դիտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոտոյի Զենի դպրոցում պրակտիկայի հիմնական տեսակը առանց առարկաների կամ բովանդակության մեդիտացիան է: Մեդիտատորը փորձում է ուշադիր լինել մտքերի հոսքին, թույլ տալով դրանց ծագել և անցնել առանց ընդհատումների: Այս պրակտիկայի բովանդակալից տեքստային, փիլիսոփայական և ֆենոմենոլոգիական արդարացումը կարելի է գտնել Դոգենի Շոբոգենզոյում, օրինակ «Զազենի հիմունքներում»[web 2] և «Զազենի ընդհանուր առաջարկվող կանոններում»[web 3]: Ճապոներենում այս պրակտիկան կոչվում է Շիկանտազա:

Ինտենսիվ խմբային մեդիտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտենսիվ խմբային մեդիտացիան իրականացվում է ժամանակ առ ժամանակ որոշ տաճարներում: Ճապոներենում այս պրակտիկան կոչվում է Սեշին: Մինչդեռ ամենօրյա կանոնակարգը պահանջում է վանականներից մեդիտացիա անել ամեն օր մի քանի ժամ: Ինտենսիվ ժամանակաշրջանում նրանք գրեթե ամբողջությամբ նվիրում են իրենց մեդիտացիայի նստած պրակտիկային: 30-50 րոպե տևող բազմաթիվ մեդիտացիաները ընդհատվում են հանգստի, ճաշի և աշխատանքի ընդմիջումների կարճ ժամանակահատվածներով, որոնք իրականացվում են նույն մտահայեցությամբ: Գիշերային քունը տևում է յոթ ժամ կամ ավելի քիչ: Ժամանակակից բուդդայական պրակտիկայում Ճապոնիայում, Թայվանում և արևմուտքում աշխարհիկ ուսանողները մասնակցում են այս ինտենսիվ պրակտիկ հանդիպումներին, որոնք սովորաբար տևում են 1, 3, 5, 7 օր: Այս հանդիպումները տեղի են ունենում բազմաթիվ Զեն կենտրոններում հատկապես Բուդդայի Անուտտարա Սամյակսամբոդհիի ձեռքբերման արարողության ժամանակ: Խմբային Զեն մեդիտացիայի տարբերակող կողմերից է կիյոսակուի օգտագործումը, որը տափակ, փայտե շերտաձող է մեդիտատորներին հարվածելու համար՝ նրանց կենտրոնացված և ուշադիր պահելու նպատակով:

Կօան պրակտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

«ոչինչ» բառի չինարեն նշանը: Այն պատկերում է հայտնի Ժաոժուի շանը

Կօան մեթոդը հայտնի դարձավ Սոնգ հարստության սկզբում, մինչդեռ մյուսները կիրառում էին «լուռ լուսավորումը»[9]: Սա պատճառ դարձավ Լինջի և Կաոդոնգ դպրոցների միջև որոշակի տարբերությունների ծագմանը:

Կօանը (բառացիորեն «հասարակական խնդիր») պատմություն է կամ երկխոսություն, որը նկարագրում է Զեն մասնագետի և ուսանողի միջև փոխհարաբերությունը: Այս պատմվածքները ներկայացնում են ուսուցչի ինսայթը: Կօանը շեշտադրում է ինսայթը, որին ուղղված են բուդդայական ուսմունքները:Կօանները կարող են օգտագործվել «մեծ կասկած» առաջացնելու համար և Զեն պրակտիկայում աշակերտի առաջընթացը ստուգելու համար:

Կօան-հարցումը կարող է կիրառվել զազենի (նստած մեդիտացիա), կինհինի (քայլող մեդիտացիա) ընթացքում և ամենօրյա կյանքի յուրաքանչյուր գործունեության ժամանակ: Կօան պրակտիկան մասնավորապես կարևորվում է ճապոնական Ռինզայի դպրոցի կողմից, բայց այն հանդիպում է նաև Զեն այլ դպրոցներում և ճյուղերում, կախված ուսուցման գծից[10]:

Տվյալ կօանում Զեն աշակերտի վարպետությունը ներկայացվում է ուսուցչին անհատական հարցազրույցում: Չնայած այն հանգամանքին, որ կօանի միանշանակ պատասխան գոյություն չունի, պրակտիկանտները պետք է ցույց տան Զենի ընկալումը իրենց պատասխանների միջոցով: Ուսուցիչը կարող է հաստատել կամ հերքել պատասխանը և ցույց տալ աշակերտին ճիշտ ճանապարհը: Զեն ուսուցչի հետ համագործակցությունը կենտրոնական տեղ է գրավում Զենում, բայց միևնույն ժամանակ դարձնում է Զենը խոցելի(թյուրիմացություն և շահագործում)[11]:

Զեն երգեցողություն և պատարագ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեն վանքերի և կենտրոնների մեծամասնությունում կատարվում է ամենօրյա պատարագ: Պատարագ մատուցողները երգում են գլխավոր սուտրաները, ինչպիսիք են «Սրտի Սուտրան», «Լոտուս Սուտրայի» 25-րդ գլուխը (հաճախ անվանվում է «Ավալոկիտեսվարա Սուտրա»), «Սամադհի թանկարժեք հայելու երգը», «Նիլականտա Դհարանին» և այլ երկրորդական մանտրաներ:

Բութսուդանը վանքի զոհասեղանն է, որտեղ իրականացվում են զոհաբերություններ Բուդդայի կամ բոդհիսատվայի պատկերներին: Նույն եզրույթը օգտագործվում է ճապոնական տների զոհասեղանների համար, որտեղ աղոթում և հաղորդակցվում են ընտանիքի մահացած անդամների հետ: Այսպիսով, Զենում պատարագ մատուցելը կարող է նշանակել որպես անցյալի Բոդհիսատվաների հետ կապնվելու միջոց: Հիմնականում պատարագը օգտագործվում է հուղարկավորությունների, հուշ-երեկոների և այլ հատուկ միջոցառումների ժամանակ որպես գերբնական ուժերից օգնություն խնդրելու միջոց:

Երգեցողությունը հիմնականում կենտրոնանում է գլխավոր բոդհիսատվաների վրա, ինչպիսիք են Ավալոկիտեսվարան և Մանջուշրին: Համաձայն Մահայանա Բուդդիզմի՝ բոդհիսատվաները էակներ են, ովքեր երդվել են մնալ սամսարայում, որպեսզի օգնեն մնացած էակներին ազատվել դրանից: Քանզի Զեն իրականացնորղների նպատակը բոդհիսատվայի ճանապարհն անցնելն է, երգեցողությունը կարող է օգտագործվել որպես այս էակների հետ կապվելու և կատարելությունը ինքնուույն գիտակցելու միջոց:

Աշխարհիկ ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ արևմտյան Զենը շեշտադրություն է կատարում զեն-մեդիտացիայի և ամենօրյա կյանքում Զեն-ուսմունքի կիրառման վրա, ճապոնական Զենը նույնպես ծառայություն է իրականացնում հասարակական կրոնում: Հուղարկավորությունները կարևոր դեր են խաղում որպես վանականների և աշխարհիկ մարդկանց միջև հաղորդակցման կետ: Սոտո դպրոցի կողմից հրատարակված վիճակագրությունը ցույց է տալիս, որ Սոտոյի աշխարհիկ մարդկանց 80 տոկոսը այցելում են իրենց վանքը միայն հուղարկավորությունների և մահվան հետ կապված գործողությունների իրականացման համար: Տասնյոթ տոկոսը այցելում է հոգևոր պատճառների համար և 3 տոկոսը այցելում է Զեն քահանային անձնական դժվարության կամ ճգնաժամի ժամանակ[12]:

Զեն ուսմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած, որ Զեն-պատմությունը փաստում է, որ այն «վեր է Սուրբ գրություններից» և «պայմանավորված չէ բառերով»[13], Զենն ունի հարուստ հայեցակարգային հիմք, որն արմատավորված է բուդդիստական ավանդույթում[14]: Դրա վրա հիմնային ազդեցություն է թողել Յոգակարայի չինական ընկալումը և հայեցակարագի բուդդայական էությունը[15][16]: Զենը միավորում է Յոգակարան և Մադհյամական[17], ուստի Մադհյամակայի ազդեցությունը երևում է ինսայթի շեշտադրման և կօանների պարադոքսալ լեզվում[15][web 4][18]: Կարևոր ուսմունքներից են «ամենահիմնային ուսմունքը, համաձայն որի մենք ի սկզբանե արդեն լուսավորված ենք»[19], և Բոդհիսատվա իդեալը, որը միավորում է ինսայթը Կարունայի հետ, կարեկցանքը դեպի բոլոր զգայունակ էակները[20]:

«Առանցքային Զեն ուսմունքներ» առանձնացնելը գրեթե անհնար է՝ պայմանավորված դպրոցների բազմազանությամբ, 1500 տարվա պատմությամբ, իրական էության ընկալման կարևորությամբ, իրականությունը ինչպես որ կա ընդունելով, որոնք պետք է արտահայտվեն ամենօրյա կյանքում, այլ ոչ բառերով: Սակայն դպրոցների և ուսմունքների մեծամասնությունում կարևորվում է իրական էության ընկալումը և բուդդայական էությանը, Բոդհիսատվա-իդեալը, և զազենի նշանակությունը:

Զեն ուսմունքները կարելի է նմանեցնել «մատի, որ ցույց է տալիս դեպի լուսին»[21]: Զեն ուսմունքները ցույց են տալիս լուսինը, որպես զարթոնք, «դհարմադհատուի անխոչընդոտ ներթափանցման գիտակցում»[22]: Սակայն միևնույն ժամանակ Զեն-ավանդույթը զգուշացնում է այս ուսմունքները որպես «ցուցամատ» ընդունելուց, քանի որ գիտելիքը պետք է լինի որպես ինսայթ [23][web 5][web 6][24]:

Տարբեր ավանդույթներ տարբեր են շեշտադրում իրենց ուսմունքները և պրակտիկաները.

- Գոյություն ունի Զենը հասկանալու և կիրառելու երկու տարբեր ճանապարհ:
There are two different ways of understanding and actually practicing Zen. These two different ways are termed in Chinese pen chueh and shih-chueh respectively. The term pen chueh refers to the belief that one’s mind is from the beginning of time fully enlightened, while shih-chueh refers to the belief that at some point in time we pass from imprisonment in ignorance and delusion to a true vision of Zen realization: “Our enlightenment is timeless, yet our realization of it occurs in time.” According to this belief experiencing a moment of awakening in this life is of central importance.[25]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համացանցի աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sheng, Yen. «Fundamentals of Meditation».
  2. Sōtō Zen Text Project. «Zazengi translation». Stanford University. Վերցված է 15 November 2015-ին.
  3. Sōtō Zen Text Project. «Fukan Zazengi». Stanford University. Վերցված է 2008-03-26-ին.
  4. Dan Arnold, Madhyamaka Buddhist Philosophy, Internet Encyclopedia of Philosophy
  5. «Pointing at the moon». Khandro.net. Վերցված է 2013-02-04-ին.
  6. «Lankavatara Sutra, chapter LXXXII, p.192 Suzuki-translation, p.223/224 in brackets». Lirs.ru. 2008-06-16. Վերցված է 2013-02-04-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Տես՝ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Տես՝ zen Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս