Մասնակից:Աննա Ղահրիյան/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆյոդոր Դմիտրիվիչ Նավոզով
Фёдор Дмитриевич Навозов
Ծնվել է1910(1910)
Մահացել է1986(1986)

Ֆյոդոր Դմիտրիվիչ Նավոզով (1910-1986), խորհրդային կուսակցական գործիչ, Մարիսկի մարզկոմի ՍՄԿԿ առաջին քարտուղար (1942—1945):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆյոդոր Դմիտրիվիչ Նավոզովը ծնվել է 1910 թվականի հունիսի 19-ին Սարատով նահանգի Էլշանկա գյուղում: 16 տարեկանից աշխատել է կոլտնտեսությունում: Հետագայում դարձել է վոլոստի կոմիտեի կոմերիտմիության քարտուղար, հետո` քարտուղար, Կրասնոխոլմսկի շրջկոմի ՀԱՄԿ(բ)Կ Օրենսբուրգի (Չկալովսկի) մարզի առաջին քարտուղար (1937—1939): 1939 թվականին աշխատանքով տեղափոխվել է Սվերդլովսկ, զբաղեցրել է Սվերդլովսկի շրջանային ՀԱՄԿ(բ) կոմիտեի երկրորդ քարտուղարի պաշտոնը: 1942 թվականի ապրիլի 30-ին ՀԱՄԿ(բ)Կ Մարիսկի մարզկոմի կոմիտեի X-ի լիազորությունների պալատում Նավոզովը ընտրվել է տարածքային հանձնաժողովի առաջին քարտուղար: 1945 թվականի հուլիսին ՀԱՄԿ(բ)Կ Մարիսկի մարզկոմի լիակազմ ժողովը վճռե; է ազատել զբաղեցրած պաշտոնից: 1945 թվականին եղել է Սարատովի շրջանի Պուգաչով շրջկոմի ՀԱՄԿ(բ) առաջին քարտուղար, այնուհետև Պեչորա երկաթուղու ուսումնական հաստատությունների քաղաքական բաժնի պետ (Արկանգելսկի շրջանի Կոտլաս, 1949-1959): 1959 թվականին ապրել է Սմոլենսկում, աշխատել Կալինսկի երկաթուղու ճանապարհների ուսումնական հաստատությունների ղեկավար: 1963 թվականին զբաղեցրել է Սմոլենսկի գյուղական մարզկոմի ՍՄԿԿ գաղափարապես փոխարինող կառավարիչի պաշտոնը: Գյուղատնտեսական տարածքային հանձնաժողովը լուծարվելուց հետո դարձավ ՍՄԿԿ Սմոլենսկի մարզկոմի կուսակցական հանձնաժողովի անդամ: 1966-1977 թվականներին Սմոլենսկի շրջանում ԽՍՀՄ նախարարների խորհրդի ներքո զբաղեցրեց կրոնական հարցերով լիազորված խորհրդի պաշտոնը: Մահացել է 1986 թվականի օգոստոսի 18-ին, թաղվել է Սմոլենսկի Նովի գերեզմանոցում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    • Навозов Фёдор Дмитриевич // Марийская биографическая энциклопедия / Авт.-сост. В. А. Мочаев. — Йошкар-Ола: Марийский биографический центр, 2007. — С. 250. — 486 с. — 2032 экз. — ISBN 5-87898-357-0.
    • Навозов Фёдор Дмитриевич // Энциклопедия Республики Марий Эл / Отв. ред. Н. И. Сараева. — Йошкар-Ола, 2009. — С. 563. — 872 с. — 3505 экз. — ISBN 978-5-94950-049-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ֆյոդոր Դմիտրիվիչ Նավոզով». Ձեռնարկ կոմունիստական կուսակցության և Խորհրդային Միության պատմության մասին 1898-1991թթ. Վերցված է 2016-01-23-ին.
  • «Ֆյոդոր Դմիտրիվիչ Նավոզով». Սմոլենսկի մեծ գերեզմանատուն. Վերցված է 2015-11-10-ին.