Մասնակից:ԱննաԽաչ19/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աննա Խաչ երկրորդ էջն է

Ջահերով երթ, ամենամյա համազգային երթ, որը կազմակերպում է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հետ: Ամեն տարի ապրիլի 23-ին տասնյակ հազարավոր երիտասարդներ Ազատության հրապարակից ջահերով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և պահանջելու արդարացի հատուցում Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության համար:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջահերով երթն առաջին անգամ կազմակերպվել է մայրաքաղաք Երևանում 1999 թվականին: Առաջին տարում երթը բազմամարդ չի եղել, սակայն հետագայում մասնակիցների թիվը շատացել է՝ հասնելով տասնյակ հազարների[1]: 2015 թվականից երթի ընթացքում բացվում է 100 մետր երկարությամբ Եռագույն դրոշ, որը խորհրդանշում է հայ ժողովրդի ուժն ու մեծությունը[2]: Ամենամյա երթը կազմակերպվում է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում և արտերկրում տարբեր կազմակերպությունների օժանդակության շնորհիվ:

Այս տարի ավանդական ջահերով երթ տեղի է ունենալու Երևանում, ՀՀ 18 քաղաքներում և համայնքներում ու գրեթե բոլոր երկրներում, որտեղ ՀՅԴ ունի իր կառույցները:

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջահերով երթն ամեն տարի կազմակերպվում է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կողմից: Երթի կայացմանն իրենց կարևոր ներդրումն են ունենում Homenetmen - ՀՄԸՄ-ն: Իր յուրահատուկ խորհուրդն է հաղորդում նաև Արարատ երիտասարդաց միության մասնակցությունը, որի անդամները երթի առջևից տանում են խորհրդանշական հսկայական խաչը:

Խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի տասնյակ հազարավոր հայեր և օտարերկացիներ ապրիլի 24-ին այցելում են Ծիծեռնակաբերդ և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ծաղիկներ խոնարհում անմար կրակի առջև: Արարողակարգ դարձած սովորույթի մեջ պակասում է պահանջատիրության դրսևորումը: Ապրիլի 23-ին տեղի ունեցող Ջահերով երթը պահանջատիրական երթ է, այն իրականացնողներն ու շարժիչ ուժը երիտասարդներն են, ովքեր պատրաստ են տեր կանգնելու իրենց անժամանցելի իրավունքներին: Ամեն տարի Ջահերով երթերն ունենում են հատուկ այդ տարվա համար ձևակերպված պահանջատիրական կարգախոսեր: Այս տարի երիտասարդները Ծիծեռնակաբերդ են շարժվելու «Պահանջում ենք արդար և ամբողջական հատուցում» կարգախոսով, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ հայ ժողովրուրդը այլևս հաղթահարել է Հայոց ցեղասպանության ճանաչման փուլը և այժմ ժամանակն է պահանջելու արդար հատուցում մեր ոտնահարված իրավունքների համար:

  1. https://www.google.com/search?tbm=isch&sa=1&ei=K6e-XMmHH-2D1fAPrrSP2A4&q=%D5%BB%D5%A1%D5%B0%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE+%D5%A5%D6%80%D5%A9+&oq=%D5%BB%D5%A1%D5%B0%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE+%D5%A5%D6%80%D5%A9+&gs_l=img.3...4183.4183..4346...0.0..0.0.0.......1....1..gws-wiz-img.BzhJDPxqq_0#imgrc=h-O-EaHIHKuFkM
  2. https://www.google.com/imgres?imgurl=https%3A%2F%2Fi.ytimg.com%2Fvi%2FFPNAR6poZVY%2Fmaxresdefault.jpg&imgrefurl=https%3A%2F%2Fwww.youtube.com%2Fwatch%3Fv%3DFPNAR6poZVY&docid=0N1YlByBDsibAM&tbnid=uR_Aa48Y-KEPzM%3A&vet=10ahUKEwilgveUwuXhAhW7QxUIHRzpBMEQMwhiKBYwFg..i&w=1280&h=720&bih=597&biw=1242&q=%D5%BB%D5%A1%D5%B0%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE%20%D5%A5%D6%80%D5%A9%20&ved=0ahUKEwilgveUwuXhAhW7QxUIHRzpBMEQMwhiKBYwFg&iact=mrc&uact=8