Մասնակից:Fperson/Ավազարկղ34

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Apple Pay
Изображение логотипа
ՀեղինակApple
Լույս տեսավ՝2014 թվականին
Կայքapple.com/apple-pay

Apple Pay, Apple ընկերությանը պատկանող բջջային վճարման համակարգ: Ներկայացված է եղել 2014 թվականի սեպտեմբերի 9-ին: Apple Pay ծրագրի միջոցով iPhone 6-ի, iPhone 6 Plus-ի, iPhone 6s-ի iPhone 6s Plus-ի, iPhone 7-ի, iPhone 7 Plus-ի և Apple Watch-ի օգտատերերը կարող են վճարումները կատարել NFC տեխնոլոգիայով (մոտակա անշփում կապ)՝ Wallet և Touch ID ծրագրերի համակցությամբ: Նաև հնարավոր է համացանցային վճարումների համար օգտագործումը[1]:

Apple Pay-ը համատեղ է ներկայում գոյություն ունեցող Visa PayWave, MasterCard PayPass և American Express ExpressPay անշփում կարդացողների հետ[2]:

2014 թվականի հոկտեմբերի 20-ից հասանելի է ԱՄՆ-ում[1][3]: Համակարգի աջակցման մասին հայտարարել են որոշ ցանցերի առևտրական կետեր, օրինակ՝ Apple-ի, McDonald's-ի, Wendy's-ի. նաև հարյուրավոր բանկեր:

Համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple Pay-ը Apple-ի որոշ բջջային սարքերի թույլ է տալիս վճարումներ կատարել խանութներում և համացանցում: Այն աշխատում է օգտատիրոջ բանկային քարտերը թվայնացնելով (Wallet հավելվածով կամ քարտերի պատկերմամբ): Հետո օգտագտերը կարող է վճարումներ կատարել ոչ թե օգտագործելով մագնիտե դաշտը, այլ Apple-ի սարքից անլար կապը: Վճարման հաստատումը կատարվում է Touch ID դակտիլոսկոպիկ ընկալող-հաղորդող սարքի միջոցով հեռախոսներու և կրկնակի հպումով ժամացույցներում: Անշփում վճարումները աջակցում են՝ iPhone 6-ը, iPhone 6 Plus-ը, iPhone 6s-ը iPhone 6s Plus-ը, iPhone 7-ը, iPhone 7 Plus-ը և Apple Watch-ը: Առանց NFC-ի հեռախոսներում, իչպիսիք են iPhone 5-ը, iPhone 5c-ն և iPhone 5s-ը, Apple Pay-ը հնարավոր է օգտագործել Apple Watch-ի հետ, թեկուզ առանց Touch ID-ով հաստատման: Apple Watch-ը ստուգում է, թե արդյոք ժամացույցը գտնվում է օգտատիրոջ ձեռքին և եթե ճիշտ է դուրս գալիս, ապա պահաջում է ներմուծել Apple Pay-ի PIN-կոդը: Apple Pay-ը վաճառողին չի փոխանցում քարտի տվյալները, այլ օգտագործում է դինամիկ անվտանգության կոդ: Սարքի կորստի դեպքում վճարման համակարգը կարող է անջատվել հեռացված Find My Phone ծրագրի միջոցով:

Արձակման ժամանակ՝ 2014 թվականի հոկտեմբերի վերջում, սպասվում էր վճարման համակարգի աջակցում ԱՄՆ-ի 220 հազար կետերում, այդ թվում՝ Macy's, Bloomingdales, Walgreens և Duane Reade, Target և Whole Foods խանութներում, Subway և McDonald's կաֆեներում և այլն:

Օնլայն վճորումները աջակցում են՝ Groupon-ը, Panera Bread-ը և Uber-ը:

Ամնե անգամ երբ բանկերը որևէ վճարում են կատարում Apple Pay-ի միջոցով, Apple-ը հարկ է գանձում նրանցից: ԱՄՆ-ում ամեն վճարման համար հարկը կազմում է 0,15%[4]: Օգտատերերից հարկ չի գանձվում:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկնարկի ամսաթիվ
Ամսաթիվ Երկիր
2014 թվականի հոկտեմբերի 20-ին {{{2}}} ԱՄՆ
2015 թվականի հուլիսի 14-ին {{{2}}} Մեծ Բրիտանիա
2015 թվականի նոյեմբերի 17-ին {{{2}}} Կանադա
2015 թվականի նոյեմբերի 19-ին {{{2}}} Ավստրալիա
2016 թվականի փետրվարի 18-ին {{{2}}} Չինաստան
2016 թվականի ապրիլի 19-ին {{{2}}} Սինգապուր[5]
2016 թվականի հուլիսի 7-ին {{{2}}} Շվեյցարիա[6][7]
2016 թվականի հուլիսի 9-ին {{{2}}} Ֆրանսիա[8][7]
2016 թվականի հուլիսի 20-ին {{{2}}} Հոնկոնգ[9][7]
2016 թվականի հոկտեմբերի 4-ին {{{2}}} Ռուսաստան (2016 թվականի հոկտեմբեր-նոյեմբերից, ի սկզբանե միայն MasterCard քարտերը ,իսկ հետո նաև Visa[10][11])
2016 թվականի հոկտեմբերի 13-ին {{{2}}} Նոր Զելանդիա
2016 թվականի հոկտեմբերի 25-ին {{{2}}} Ճապոնիա[12]
2016 թվականի դեկտեմբերի 1-ին {{{2}}} Իսպանիա[13]
2017 թվականի մայիսի 17-ին {{{2}}} Իտալիա

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Презентация новых iPad «Лента.ру» ведет онлайн-репортаж об анонсах гаджетов Apple в Купертино». Lenta.ru. 2014-10-16. Վերցված է 2014-10-16-ին. «21:12 Алина Гайнуллина Apple Pay можно использовать онлайн .. Платежная система Apple Pay заработает в США 20 октября»
  2. Turner, Adam (10 September 2014). «Apple Pay gives tap-and-go a much-needed shove». The Sydney Morning Herald.
  3. Apple Pay Set to Transform Mobile Payments Starting October 20 // Apple, 2014-10-16
  4. Fiveash, Kelly (September 13, 2014). «Apple Pay is a tidy payday for Apple with 0.15% cut, sources say». The Register. Արխիվացված է օրիգինալից September 13, 2014-ին. Վերցված է September 13, 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Apple Pay comes to Singapore today | The Verge
  6. «Apple Pay – Apple (CH)». Apple (Schweiz). Վերցված է 2016-06-15-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 6 (օգնություն)
  7. 7,0 7,1 7,2 Joe Rossignol. «Apple Pay Expanding to France, Hong Kong, and Switzerland». Վերցված է 2016-06-15-ին.
  8. «Apple Pay - Apple (FR)». Apple (France). Վերցված է 2016-06-15-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 6 (օգնություն)
  9. «Apple Pay - Apple (香港)». Apple. Վերցված է 2016-06-15-ին.
  10. «Apple Pay пришла в Россию». Gazeta.ru. 04.10.2016. Վերցված է 2016-10-05-ին.
  11. «Десять российских банков теперь поддерживают Apple Pay». 3dnews. 01.11.2016. Վերցված է 2016-11-02-ին.
  12. «Apple Pay coming to Japan». Apple.
  13. Apple launches Apple Pay in Spain with support for four financial institutions