Մասնակից:Fperson/Ավազարկղ27

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Apple A10X
Արտադրվել է2017 թվական
ՎաճառողTSMC[1]
ՆախագծողApple Inc.
ՄիկրոճարտարապետությունHurricane ARMv8-A-համատեղելի
L1 քեշՄեկ միջուկի համար` 64 KB հրահանգների համար և 64 KB տվյալների համար
L2 քեշԵրկու միջուկների համար` ընդհանուր 3 MB
L3 քեշ4 MB
ՀրահանգներA64, A32, T32

Apple A10X (A10X Fusion chip), Apple ընկերության, Apple AX շարքի, 2017 թվականի 64-բիթանոց, ARMv8-A միկրոճարտարապետությամբ, բազմամիջուկային ARM-միկրոպրոցեսոր: Ստեղծվել է TSMC պայմանագրային արտադրողի կողմից՝ 10-նանոմետրանոց FinFET տեխպրոցեսով[1]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ տվյալ չիպը կօգտագործվի Apple iPad և iPad Pro պլանշետների նոր մակարդակներում (12,9, 10,5, 9,7 և 7,9-դյույմանոց մոդելները), որոնց ներկայացումը պլանավորված է 2017 թվականի ապրիլի սկզբին[2][3]:

Արտադրողականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մամուլ ընկած Geekbench ընկերության փորձերի` Apple A10X չիպը, մեկ-միջուկային ռեժիմում 34%-ով ավելի արագ է աշխատում, քան նախորդ` Apple A9X-ը (ներկայացվել էր 2015 թվականի սեպտեմբերին) - 4236 բալը` 3490-ի դեմ, իսկ բոլոր երեք միջուկների օգտագործումով փորձի ժամանակ` նոր չիպը 27%-ով արագ եղավ նախորդից, Apple A10X ցույց է տալիս 6588 բալը Apple A9X-ի 5580 բալի դեմ արդյունք: Տվյալ շարքի համեմատաբար նոր չիպի` Apple A10-ի հետ համեմատելիս` Apple A10X-ը նույնպես ցույց է տալիս առավելություն` 22%-ով` մեկ-միջուկային ռեժիմում և 20%-ով` բազմամիջուկային ռեժիմում: Նաև տվյալ փորձերի ժամանակ նոր պրոցեսորով iPad Pro համացանցային-պլանշետը հավաքեց ավելի շատ բալ, քան 12-դյույմանոց Apple MacBook նոթբուքը` Intel Core M 4-միջուկային պրոցեսրով, որն ցույց տվեց 3023 և 6430 բալ արագություն[4]:

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple A10X պրոցեսոր օգտագործող սարքերը[3]`

  • iPad Pro (2017 թվականի ապրիլ)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Всю партию процессоров A10X для нового iPad изготовит TSMC» (ռուսերեն). iphones.ru. 26 сентября 2016. Վերցված է 2017-03-13-ին.
  2. «Новый iPad могут представить 4 апреля» (ռուսերեն). «4PDA». 8 марта 2017. Վերցված է 2017-03-14-ին.
  3. 3,0 3,1 «Названа точная дата презентации новых iPad и iPhone SE второго поколения» (ռուսերեն). AKKet.com. 9 марта 2017. Վերցված է 2017-03-13-ին.
  4. «Еще не анонсированный iPad с чипом Apple A10X опережает по производительности топовый MacBook на базе Intel Core M» (ռուսերեն). MacDigger.ru. 4 октября 2016. Վերցված է 2017-03-13-ին.