Մասնակից:Անժելիկա Սարգսյան/Հիպոլիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիպոլիտեի գոտին
Կյանքի ժամանակաշրջանՀերոսների դարաշրջան

Դասական հունական դիցաբանության մեջ Հիպոլիտեն (հուն․՝ Ἱππολύτη) Ամազոնի թագուհի էր, ով ուներ կախարդական գոտի, որը նրան տվել էր իր հայրը` պատերազմի աստված Արեսը:

Հերակլեսի իններորդ սխրանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվրիսթևսի դուստր Ադմենտեն՝ Հերա աստվածուհու քրմուհին, ցանկանում էր կրել Հիպոլիտեի գոտին։ Այդ գոտին Արեսն էր տվել ամազոնուհիների առաջնորդուհուն՝ ի նշան բոլոր ամազոնուհիների վրա ունեցած իշխանության։

Հերակլեսն այս անգամ ուղևորվում է ամազոնուհիների երկիրը։ Հերակլեսի արշավանքին բազմաթիվ անվանի հերոսներ են միանում, այդ թվում և Թեսևսը: Հերոսները պետք է հասնեին Պոնտոսի ամենահեռավոր ափերը, որտեղ և գտնվում էր ամազոնուհիների երկիրը` Թեմիսկիրա մայրաքաղաքով։

Ճանապարհին Հերակլեսն իր ուղեկիցների հետ հասնում է Պարոս կղզուն, որտեղ իշխում էին Մինոսի որդիները։ Վերջիններս սպանում են ճանապարհորդ հերոսներից երկուսին։ Հերակլեսը զայրանում է և պատերազմում պարոսցիների դեմ: Զևսի որդին կոտորում է Պարոսի բնակիչներից շատերին, իսկ մնացածին էլ քշում քաղաք և պաշարում։ Պաշարվածները Հերակլեսին հաշտություն են առաջարկում, որի դիմաց վերջինս երկու մահացած հերոսների փոխարեն կարող էր իր հետ տանել ցանկացած երկու պարոսցու։ Հերակլեսն ընտրում Մինոսի թոռներին՝ Ալքեոսին և Սթենալոսին։

Պարոսից հետո Հերակլեսը ժամանում է Միսիա` Լիկոս արքայի մոտ, բայց այդ պահին Լիկոսի վրա հարձակում է գործում բեբրիկների արքան: Հերակլեսն իր մարդկանցով պարտության է մատնում թշնամուն, ավերում է նրանց մայրաքաղաքը և բոլոր հողերը տալիս է Լիկոսին: Ի պատիվ Հերակլեսի, Լիկոսն այդ երկիրը կոչում է Հերակլիա:

Հիպոլիտեն ամազոնուհիների հետ ընդառաջ եկավ Հերակլեսին և իմանալով, թե ինչ է պետք հերոսին, որոշում է կամովին տալ, սակայն Հերան ամազոնուհու կերպարանքով հայտնվում է կանանց շարքերում և նրանց ստիպում մարտնչել Հերակլեսի դեմ, ասելով, որ Հերակլեսն իր զորքով եկել է Հիպոլիտային գերի տանելու համար: Ամոզոնուհի Աելլեն առաջինն էր, որ հարձակվում է Հերակլեսի զորքի վրա, բայց Աելլեն չի հասցնում ժամանակին ճողոպրել և ընկնում է Հերակլեսի սրից: Ամազոնուհի Պրոտոյան կարողանում է յոթ հերոսների խոցել իր սրով, բայց չի կարողանում խուսափել Հերակլեսի մահաբեր նետից:

Հերակլեսի վրա հարձակվում են միանգամից 7 ամազոնուհիներ: Վերջիններս Արտեմիս աստվածուհու ուղեկիցներն էին: Հերակլեսն իր գուրզով կարողանում է սպանել յոթին էլ:

Ամազոնուհիների հետ պայքարում Հերակլեսը գերի է վերցնում Մելանիպեին և Անտիոպեին: Ամազոնուհիները հաշտության պայմանագիր են կնքում Զևսի որդու հետ: Հիպոլիտեն իր գոտիով փրկագին է վճարում Մելանիպեին, իսկ Անտիոպեին, իբրև պարգև, Հերակլեսը տալիս է Թեսևսին[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Ն. Կուն. Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները. Հիպոլիտեի գոտին. էջ 216