Մասնակից:Անժելիկա Սարգսյան/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անժելիկա Սարգսյան/Ավազարկղ5
 

Ֆիլիպ I Սիրունատես (իսպ.՝ Felipe I de Habsburgo el Hermoso, )[1], Բուրգունդիայի դուքս Ֆիլիպ IV անունով (1482 թվականից) և Կաստիլիայի թագավորի Ֆիլիպ I անունով (1504 թվականից), իսպանական գահի Հաբսուրգ արքայատոհմի առաջին ներկայացուցիչը։

Դեռահասություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպը եղել է Սրբազան Հռոմեական կայսրության ապագա կայսրը՝ ավստրիական էրցհերցոգի՝ Մաքսիմիլիանա I-ի և Բուրգունդիական տան ունեցվածքի ժառանգորդ՝ Մարիա Բուրգունդսկացու որդին։ Իր անունը ստացել է ի պատիվ իր նախապապի՝ Ֆիլիպ Բարեսրտի։

1482 թվականին Ֆիլիպի մայրը որսորդության ժամանակ անսպասելիորեն մահացել է, իսկ նա ժառանգելով հսկայական և հարուստ Բուրգունդյան պետությունը, որը ներառում էր բացի Բուրգունդիայի դքսությունից, Բրաբանտը, Լիմբուրգը, Լյուքսեմբուրգը, Արտուան, Ֆրանշ Կոնտեն, Ֆլանդրիան, Գենեգաուն, Հոլանդիան, Նամուրը, Գելդերնը և մի շարք այլ ֆեոդներ Ֆրանսիայում և կայսրությունում: Հաբսբուրգյան հայրը ՝ Մաքսիմիլիան, դարձել է երիտասարդ դուքսի խնամակալը:

Կառավարումը Բուրգունդույում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն որ Մաքսմիլիան ընդունել էր Ֆիլիպի խնամակալությունը, Բուրգունդյան պետությունը հրաժարվել էր հաստատել այդ: Ի տարբերություն երիտասարդ դուքսի, Մաքսիմիլիան չուներ Նիդերլանդների ազնվականության և քաղաքների զգալի մասի աջակցությունը: Մաքսիմիլիանի և նրա իշխանության ընդդիամականների միջև հակամարտությունը բարդանում էր ֆրանսիական թագավոր Լյուդվիք XI-ի և Մարիա Բուրգունդսկացու ժառանգության պահանջների հետ կապված: 1482 թվականին Արրասի պայմանագրով Ֆրանշ Կոնտեն և Արտուան հանձնվեցին Ֆրանսիային:

Որն էլ ստիպեց Մաքսիմիլիանին պայքարելու ֆլամանդական կալվածքների դեմ, որոնց ելույթներն արդեն վերածվել էին բացահայտ ապստամբության՝ պահանջելով ընդլայնել Հոլանդիայի ինքնակառավարումը: Ապստամբների հիմնական կենտրոնները Գենտ և Բրյուգգե քաղաքներն էին։ Դուքս Ֆիլիպը որոշ ժամանակ գերեվարված է եղել ապստամբների կողմից: Մաքսիմիլիանի և քաղաքների միջև պայքարը շարունակվել է առանց մեծ հաջողության այս կամ այն ​​կողմում հասնելու մինչև 1494 թվականը, երբ Մաքսիմիլիան, ով դարձել էր Հռոմեական Սրբազան կայսրության կայսրը 1493 թվականին պաշտոնապես Նիդերլանդների և Բուրգունդիայի իշխանությունը իր որդուն՝ Ֆիլիպին, որն իր հերթին խոստացել է հարգել իրավունքներն ու կալվածքների արտոնությունները և պաշտպանել ֆլամանդական քաղաքների օրինական շահերը:

Դրանից անմիջապես առաջ՝ 1493 թվականին, Ֆրանսիայի հետ կնքվել է Սենլիսի պայմանագիրը, համաձայն որի՝ Ֆրանշ Կոնտեն և Արտուան վերադարձել են Ֆիլիպ դուքսին, իսկ ֆրանսիական արքան ստացել է Պիկարդիան և բուրգունդյան դքսությանը: Այս համաձայնագրով կարգավորվել է Բուրգունդյան ժառանգության շուրջ ֆրանկո-հաբսբուրգյան վեճերը և հաստատվել է Նիդերլանդների հանձնումը Հաբսբուրգներին:

Նիդերրանդներում Ֆիլիպ Սիրունատեսի կառավարումը սկսվել է 1494 թվականին համեմատաբար բարենպաստ միջավայրում: Քաղաքների անկարգությունները դադարել էին, իսկ տասնվեցամյա դքսի իշխանությունը մի խորհրդի կողմից սահմանափակվել էր, որի կազմում էին Բուրգունդիայի նահանգի առաջատար բարոնները: Այնուամենայնիվ, անգլիական գահին հավակնող խաբեբա Ֆիլիպ Պերկին Ուրբեկի ցուցաբերած աջակցությունը, լրջորեն խարխլեց անգլո-բուրգունդական հարաբերությունները և հանգեցրեց բրիտանական բրդի առևտրի կենտրոնի տեղափոխումը Անտվերպեն՝ Կալե:

Ի պատասխան, դուքս Ֆիլիպը բեռնարգելք է դրել Անգլիայից իր տիրույթ բուրդ և երկաթ ներկրելու համար: Հակամարտությունը ծայրաստիճան բացասական ազդեցություն էր ունեցեել ինչպես Անգլիայի, այնպես էլ Նիդերլանդների տնտեսության վրա և առաջացրել էր դժգոհության նոր ալիք Ֆլամանդական քաղաքներում, որոնք զրկված էին հյուսվածքային արդյունաբերության հումքից:

Ֆլամանդացիների և նրա հոր ճնշման ներքո, որը շահագրգռված էր իտալական պատերազմների բռնկման ժամանակ Անգլիայի աջակցությամնը 1496 թվականին գալով հաշտության Հենրի VII-ի և Անգլիայի հետ կնքել է համապարփակ առևտրային համաձայնագիր, որը հայտնի էր Intercursus Magnus անունով: Այս պայմանագրի հիման վրա պաշտոնապես ձևակերպվել է երկարատև անգլո-բուրգունդյան ռազմաքաղաքական դաշինքը և հաստատել առևտրի ազատությունը երկու երկրների միջև: Անգլիայի և Բուրգունդիայի միջև ամուր բարեկամական հարաբերությունների հաստատման մասին է վկայում Ֆիլիպի և Հենրի VII թագավորի անձնական հանդիպումը Կալեում 1500 թվականին:

Նիդերլանդներում Ֆիլիպի կառավարման մեկ այլ կարևոր իրադարձություն էր՝ Ֆիլիպի ամուսնությունը 1496 թվականի հոկտեմբերի 20-ին Կաստիլիայի թագուհու՝ Իզաբելլայի դստեր ՝ Ինֆանտա Խուանի հետ[2]։

Ֆիլիպի քույրը՝ Մարգարիտան, հաջորդ տարի ամուսնացել է Իզաբելլայի և Արագոնացի Ֆերդինանդ Խուանի ժառանգորդի հետ: Այս ամուսնությունները հիմք հանդիսացան Իսպանիայի և Հաբսբուրգների պալատի դինաստիկ դաշինքի համար, որն ուղղված էր Ֆրանսիայի դեմ: 1497 թվայանին՝ Խուան Արագոնի մահից հետո, 1498 թվականին նրա ավագ քրոջ՝ Իզաբելլայի և 1500 թվականին նրա որդու՝ Միգելի մահից հետո, Ֆիլիպ Սիրունատեսի կինը՝ Կաստիլիան դարձել է և Արագոնի գահերի միակ ժառանգը, ինչն էլ առաջ քաշեց հաբսբուրգյան հսկայական կայսրություն ստեղծելու հեռանկար, ներառյալ Ավստրիան, Նիդերլանդները և Բուրգունդիան: Ինչպես նաև նվաճելու Պիրենեյան թերակղզու և արտասահմանյան ունեցվածքի մեծ մասը:

Ամուսնություն և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (1496) Խուանա Խելագառ (1479-1555), Կաստիլիայի և Լեոնի թագավորը (1504 թվականից ի վեր):
  • Էլյանորա (1498-1558), ամուսնցել է Պորտուգալիայի թագավոր՝ Մանուել I-ի հետ(1518), իսկ երկրորդ ամուսնությունը Ֆրանսիայի թագավոր՝ Ֆրանցիսկ (1530) հետ։
  • Կառլ V (1500-1558), Սրբազան Հռոմեական կայսրության կասրը (1519-1556), Իսպանիայի թագավորը (1516-1556)։
  • Իզաբելլա (1501-1525), ամուսնացել է Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի թագավոր՝ Կրիստիան II-ի հետ (1515)
  • Ֆերդինանդ I (1503-1564), Սրբազան Հռոմեական Կայսրության կայսրը (1558 թվակամից), Չեխիայի և Հունգարիայի թագավորը (1526 թվականից), Ավստրիայի էրցհերցոգը (1521 թվականից)։
  • Մարիա (1505-1558),ամուսնացել է Չեխիայի և Հունգարիայի թագավոր՝ Լյուդովիկ II-ի հետ։
  • Եկատերինա (1507-1578), ամուսնացել է Պոտուգալիայի թագավոր Ժուան III-ի հետ։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպի զինանշանը՝ որպես Բուրգունդիայի վարդապետ և տիտղոսական դուքս
Ֆիլիպի զինանշանը որպես Բուրգունդիայի Պալատին կոմս
Ֆիլիպի զինանշանը ՝ որպես Կաստիլիայի թագավոր
  • Blason fr Bourgogne.svg 1482 թվականի մարտի 27-ից սեպտեմբերի 25-ը Բուրգունդայի դուքսը՝ որպես Ֆիլիպ IV
  • Coat of arms of Brabant.svg 1482 թվականի մարտի 27-ից 1506 թվականի սեպտեմբերի 25-ը Բրաբանտ դուքսը՝ որպես Ֆիլիպ III
  • Arms of the Duke of Limburg.svg 1482 թվականի մարտի 27-ից 1506 թվականի սեպտեմբերի 25-ը Լիմբուրգի դուքսը՝ որպես Ֆիլիպ III
  • Austria coat of arms simple.svg 1482 թվականի մարտի 27-ից 1506 թվականի սեպտեմբերի 25-ը Լոթերի դուքսը՝ որպես Ֆիլիպ III
  • Armoiries Comtes de Luxembourg superseding.svg1482 թվականի մարտի 27-ից 1506 թվականի սեպտեմբերի 25-ը Լուքսմեբուրգի դուքսը՝ որպես Ֆիլիպ II
  • Namur Arms.svg 1482 թվականի մարտի 27-ից 1506 թվականի սեպտեմբերի 25-ը Բուրգունդայի դուքսը՝ որպես Ֆիլիպ V
  • Arms of County of Burgundy.svg 1482 թվականի մատի 27-ից 150 թվականի սեպտեմբերի 25-ը Բուրգունդայի դուքսը՝ որպես Ֆիլիպ VI
  • Arms of Robert dArtois.svg 1482 թվականի մարտի 27-ից սեպտեմբերի 25-ը Բուրգունդայի կոմսը՝ որպես Ֆիլիպ VI
  • Blason Charolais.svg 1482 թվականի մարտի 27-ից սեպտեմբերի 25-ը Արտոիսի կոմսը՝ որպես Ֆիլիպ III
  • Blason Nord-Pas-De-Calais.svg 1482 թվականի մարտի 27-ից սեպտեմբերի 25-ը Ֆլանդրիա կոմսը՝ որպես Ֆիլիպ IV
  • Hainaut Modern Arms.svg 1482 թվականի մարտի 27-ից սեպտեմբերի 25-ը Հայնոյի կոմսը՝ որպես Ֆիլիպ II
  • Counts of Holland Arms.svg 1482 թվականի մարտի 27-ից սեպտեմբերի 25-ը Հոլանդիայի կոմսը՝ որպես Ֆիլիպ II
  • Coatofarmszeeland.PNG 1482 թվականի մարտի 27-ից սեպտեմբերի 25-ը Նոր Զելանդիայի կոմսը՝ որպես Ֆիլիպ II
  • Guelders-Jülich Arms.svg 1482 թվականի մարտի 27-ից 1492 թվականը Գյուլդերսի դուքսը՝ որպես Ֆիլիպ I
  • Escudo de Zutphen 1581.png 1482 թվականի մարտի 27-ից 1492 թվականը Զութֆենի դուքսը՝ որպես Ֆիլիպ I

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Constantin von Wurzbach (1861)։ «Habsburg, Philipp I. der Schöne von Oesterreich»։ Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich 7։ L. C. Zamarski։ էջ 112 
  2. Hermann Wiesflecker, Maximilian I. und die habsburgische-spanischen Heirats- und Bündnisverträge von 1495–1496, in Mitteilungen des Instituts für Österreichische Geschichtsforschung 67 (1959)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Campbell Anna (2016)։ «Colette of Corbie: Cult and Canonization»։ in Mueller Joan, Warren Nancy Bradley։ A Companion to Colette of Corbie։ Vol. 66։ Brill 
  • Cauchies Jean-Marie (2003)։ Philippe le Beau: le dernier duc de Bourgogne։ Turnhout: Brepols 
  • Sicking L H J (2004)։ Neptune and the Netherlands: State, Economy, and War at Sea in the Renaissance։ Brill