Մասնակից:Անդրանիկ Ապարան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրականությունը պարսկաստանի հին և մասնավորապես միջնադարյան գրականությունը իրանական խմբի լեզուներով խոսող ժողովուրդների (պարսիկ, տաջիկ, աֆղան, քուրդ են), մի շարք թուրքալեզու Ժողովուրդների (ուզբեկ, թուրքմեն, ադրբեջանցի, թուրք) և Հին դուստանի որոշ ժողովուրդների սեփականությունն է: Դասական շրջանի պարսկական գրականությունը (9-15-րդ դարերում) հաճախ կոչում են պարսկա-տաջկական: Հին պարսկերենով պահպանված հուշարձաններում («Ավեստա», աքեմենյան սեպագիր արձանագրություններ) առկա են չափածո խոսքի, .հերոսական էպոսի և թագավորական ժամանակագրությունների տարրեր: Սասանյան շրջանին են վերաբերում մեզ չհասած «խվաթայ նամակ» (Գիրք թագավորացա) դինաստիական ժամանակագրությունը, «Ասորական ծառ», «Զարերի որդու հիշատակարանը», «Արտաշիր Փափա- քանի արարքները» էպիկական ասքերը, «Քալիլե և Դիմնե» խրատական ժողովածուն և այլ հուշարձաններ: Երբ արաբները նվաճեցին պարսկակաստանը և այն մտավ խալիֆայության կազմի մեջ (7-րդ դար), գրականության հիմնական լեզուն դարձավ արաբերենը, որով թարգմանվեցին պահլավական գրականության որոշ երկեր: 9-րդ դար Միջին Ասիայում և խորասանում արաբալեզու գրականության կողքին զար գացել է ֆարսի լեզվով պոեզիան Հան- զալե Բադղիսի, Ֆիրուզ Մաշրիղի, (Աբու Դուր գանի): Դրական պարսկերենը և Պարսկաստանի դասական պոեզիայի հիմնական ժանրերը (ռուբայի, գազել, քասիդ, մասնավի, քիթա) վերջնականապես ձևավորվել են Ռուդաքիի (մահացել է 941թվականին) ու նրա սերնդի՝ դարի 1-ին կեսի բանաստեղծների գործերում: Ֆիրդուսու (մոտ 940—1020) «Շահնամե»-ով ամբողջացել են 10-րդ դարի կեսից սկսած չափածո էպիկական ժողովածուներ ստեղծելու փորձերը: X դ. 2-րդ կեսից ֆարսին գրա կան լեզու է դարձել նաև Ի-ի արմ-ում: XI դ. Ի-ի գրականության մեջ զարգացել է ներբողագրական պոեզիան (Ֆառոխի, մահ. 1038, Ունսուրի, մահ. 1039, Մանու- չահրի, մահ. 1041): Պարսկալեզու հումա նիստական գրականության գագաթնա կետը Օմար Խայյամի (մոտ 1048—1121-ից հետո) պոեզիան է: XII դ. Ի-ի պոեզիայում տարածում է ստացել «իրաքյան» կոչված ճարտասանական բարդ ոճը՝ Մուիզիի (մահ. 1127), Ռունիի (մահ. 1130), Բուխա- րիի (մահ. 1148), Ռ. Վաթվաթի (մահ. 1182) քասիդները, խոշոր ներբողագիր էնվերիի (մահ. մոտ 1170) և խաքանիի (1120—1199) ստեղծագործությունը:tԱյդ ոճը ոչ պակաս բնորոշ է XII դ. արձակի համար՝ Աբու-լ-Մաալի, Զահիրի, Հ. Բալ- խի: XII դ. Ի-ի գրականության մեջ նշա նակալի երևույթ էր 1189-ին գրի առնված ժող. «Մամաքե այյար» ժողովածուն: Մոն ղոլական նվաճման (1220—56) հետևան քով անկում ապրած Ի-ի դասական գրա կանությունը վերստին ծաղկեց XIII դ. 2-րդ կեսին — XIV դ. (Ի. Քերմանի, վահ. 1277, Հ. Թաբրիզի, մահ. 1314, Մ. Սավեջի, մոտ 1300—75): Հնդկաստանի պարսկա լեզու բանաստեղծներ Ա. Դեհլևին (1253— 1325) և 1ս. Քերմանին (1281 — մոտ 1352), շարունակելով Նիզամի Դյանջևիի ավան դույթները, վերածնեցին խրատական և հերոսական էպոսը, ընդլայնեցին գազելի թեմատիկան: Թուրքաբնակ սուֆի բանաս տեղծ և փիլիսոփա Ջ. Ռումին (1207—73) աստվածացրեց մարդուն: Այդ շրջանում ուժեղացավ հումանիստական գրական հոսանքը (երգիծաբան Օ. Զաքանի, մահ. 1366-ի և 1370-ի միջև, սարբեդարների ժող. շարժման երգիչ է. Ցամին, մահ. 1368, բանաստեղծներ Սաադի, Հաֆեզ): XV դ. պարսկալեզու բանաստեղծությունը զարգացման գագաթնակետին է հասնում հերաթյան գրական կենտրոնի առաջնորդ Ա. Ջամիի (1414—92) պոեզիայում: XVI դ. սկսած առանձնանում են իրանական և տաջիկական գրականությունները: Լայնորեն տարածվում են բանահյուսա կան ավանդույթների վրա հիմնված ժան րերը, ինքնուրույն գրական ժանր է դառ նում մարսիեն՝ շիայական միստերիական պոեզիան: XVII—XVIII դդ. առաջին ան գամ գրի են առնվում վերջինիս հետ կապ ված ողբերգական միստերիաները (թա- վիե): Դասական ավանդույթը զարգացել է այսպես կոչված պալատական գրակա նության շրջանակներում (Ա. Շիրազի, մահ. 1536, Վ. Բաֆեղի, մահ. 1583, Զ. խոն- սարի, մահ. 1615): Իրանական շատ բա նաստեղծներ փոխադրվում են Միջին Ասիա, Թուրքիա և, հատկապես, Հնդկաս տան, որտեղ պարսկալեզու պոեզիան ծաղ կում է ապրում Մեծ Մողոլների օրոք (XVII դ. 2-րդ կես — XVIII դ. 1-ին կես, Զեբուննիսա, 1639—1702, Բեդիլ՝ 1644— 1721, Շեյխ խազին, 1692—1766): XVII դ. Հնդկաստանի պարսկալեզու գրականու թյան ազդեցությամբ իրանական պոե զիայում հաստատվեց հնդկական բարդ ոճը (սաբքե հինդի), առաջացան ձևապաշ տական դպրոցներ:tԴրականությունը կյանքին մոտեցնելու առաջին քայլերն արեցին XVIII դ., «Բազգաշթ» («վերա դարձ») գրական ուղղության կողմնակից ները (Իսֆահանի, Քաշանի, Իսֆահանի)՝ ձգտելով վերածնել իրանական վաղ դա սականների պարզ ոճը: Այս ուղղությունը շարունակում են բանաստեղծներ Ֆարա- հանին (1778—1835), Իսֆահանին (1758— 1828), Վիսալը (մահ. 1846), Ղաանին (1808—54) և Իսֆահանին (մահ. 1865): XIX դ. երևան է եկել ուղեգրությունների և հուշագրությունների ժանրը: Դարավեր ջին սկսել է տարածվել լուսավորական գրականությունը, որի հետ է կապվում թատերագրության, հրապարակախոսա կան վեպի ու վիպակի, պամֆլետի ու ֆելիետոնի (1879—1956) սկզբնավորումը Ի-ի գրականության մեշ: 1905—11-ի իրա նական հեղափոխության և 1918—21-ի ազգային-ազատագրական պայքարի շըր- շանում դեմոկրատական գաղափարների արտահայտիչը դարձավ հրապարակախո սության հետ սերտորեն կապված երգի ծական պոեզիան (Դեհխոդա, Ֆարահանի, 1861 —1917, Բահար, 1886—1951, Իրաջ- Միրզա, 1874—1926, Ղազվինի, մոտ 1882— 1933): Հակաֆեոդալական և հակագաղու- թատիրական նպատակաուղղվածությամբ աչքի ընկավ բանաստեղծներ Ցազդիի (1889-1939) և էշղիի (1894—1924) ստեղ ծագործությունը:tՍոցիալիստականtգա ղափարներն արտահայտություն գտան Ա. Լահութիի (1887—1957) պոեզիայում: Այս ժամանակին է վերաբերում պատմա վեպի (Բաղեր, Շեյխ Նաթարի, Քերմանի) և նորավեպի ժանրի սկզբնավորումը (Զա- մալզադե, ծն. 1890): 1920-ական թթ. սկըզ- բին հեղափոխական շարժման անկումը և բռնության ուժեղացումը պայմանավորե ցին առաշին սոցիալական վեպերի հոռե տեսական տրամադրությունը (Քազեմի, ծն. 1887, Խալիլի, Դովլաթաբադի, Հեջազի, ծն. 1896, խոդադադե): 1930-ական թթ. երկրում տիրող ռեակցիայի պայմաննե րում պոեզիայում աշխուժացավ ներբողա գրական հոսանքը, պատմավեպը ստացավ ազգայնական ոգի, սոցիալական վեպը սահմանափակվեց բարձրաշխարհիկ կյան քի նկարագրությամբ: Ռեգա-շահի վար չակարգի անկումից (1941) հետո Ի-ի գրա- , Տ ս *Ա VU վոր TXIUJ till արձակը, նոր վերելք ապրեց (Հեդայաթ, 1903—51, Ալավի, ծն. 1904): Զարգացավ նորավեպի ու պատմվածքի ժանրը (Չուբաք, Բեհազին, ծն. 1914, Նուշին, 1910—1971, Սադեղ), ստեղծվեցին սոցիալական վեպեր ու վի պակներ (Զամալզադե, Նաֆիսի, Ֆազել), աշխուժություն նկատվեց դրամատուր գիայում (Չուբաք, Նուշին) և թարգմանա կան գրականության բնագավառում: 1940-ական թթ. վերջին և 50-ականների սկզբին պոեզիայում տիրապետող դարձան հակաիմպերիալիստական տրամադրու թյունները (Թավալոլի, ծն. 1917, Սայե, ծն. 1927, Սոլթանի, ծն. 1922, Զալի, ծն. 1906), ձևավորվեց ու հաստատվեց «շերե նոու» (նոր բանաստեղծություն) ուղղու թյունը (Աֆրաշթե, 1908—59 ևն): Ի-ի պոե զիայի դասական ուղղությունը շարունա կում են զարգացնել Շահրիարը (ծն. 1906), Սոայերին (ծն. 1909), Համիդին (ծն. 1914), Խանլարին (ծն. 1913) և ուրիշներ: 1950-ական թթ. 2-րդ կեսից Ի-ի պոեզիա յում ճանաչում գտած «նոր բանաստեղծու թյան» ներկայացուցիչներ Նադերփուրի, Օմիդի, Ֆառոխզադի, Քեսրայիի պոեզիա յին բնորոշ է պարսից բանաստեղծության ավանդույթների ստեղծագործական յու րացումը, հումանիստական հնչեղությունը: Դրականագիտությունը Ի-ում եղել է դեռևս վաղ միշնադարում: XII դա րից սկսած կազմվել են մատենագիտական յուրօրինակ անթոլոգիաներ՝ թազքերե: Զարգացել է տաղաչափության մասին գիտությունը («էլամե արուզ»): Նոր ուղղության գրականագիտությունը սկզբնավորվել է XX դ. 20-ական թթ.: 1950—60-ական թթ. Ի-ի. գրականագի տության մեշ դրսևորվում է գրական պրո ցեսը տեսականորեն իմաստավորելու մի տում (միթրա, դաստեղեյբ, զարենքուբ): Լ. Շեխոյան