Մասնակից:Անգելինա Արճիս/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի սեպտեմբերի 6–ին՝ 15 տարվա հարաբերություներից հետո, Հաֆմանը ամուսնացել է դերասան Ուիլյամ Հ․ Մեյսիի հետ[1]։ Նրանք ունեն երկու աղջիկ՝ Սոֆյան (ծնվ․ 2000 թվականի դեկտեմբերի 1–ին) և Ջորջյա Գրեյսը (ծնվ․ 2002 թվականի մարտի 14–ին)[2]։

Խարդախության մեղադրանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտի 12-ին Հաֆմանը դարձել է քոլեջի ընդունելության քննության սկանդալում ՀԴԲ-ի և ԱՄՆ-ի դատախազության կողմից մեղադրվող տասնյակ անձանցից մեկը։ Դատախազները պնդում էին, որ Հաֆմանի $ 15,000 նվիրատվությունը Key Worldwide Foundation–ին, որը ենթադրաբար բարեգործական էր, իրականում վճար էր այն մարդուն, ով ձևանում էր Հաֆմանի դուստրը, հանձնել էր SAT–ը և ստացել գնահատական, զգալիորեն ավելի բարձ, քան նախնական մակարդակով։ Հաֆմանը ձերբակալվել էր մարտի 12-ին՝ փոստից խարդախություն կատարելու նպատակով դավադրության մեղադրանքով, սակայն ազատ էր արձակվել 250 000 ԱՄՆ դոլար գրավի դիմաց[3]։ Ապրիլի 3-ին Բոստոնի դատարանում իր ելույթի ժամանակ նա խոստովանել է իր իրավունքները, մեղադրանքները և առավելագույն հնարավոր պատիժները. նա հրաժարվել է նախնական դատաքննությունից, ստորագրել է ազատման պայմանները, և նրան թույլ են տվել հեռանալ։8 апреля она признала себя виновной в одном заговоре с целью совершения мошенничества с использованием почты и мошенничества с использованием честных услуг.

2019 թվականի մայիսի 13-ին Հաֆմանն իրեն մեղավոր է ճանաչել մասնավոր ծառայությունների հետ կապված խարդախության մեջ։ Սեպտեմբերի 13-ին Հաֆմանը դատապարտվել էր 14 օրվա ազատազրկման։ Նա նաև տուգանվել է 30.000 դոլարով և ստացել 250 ժամ հասարակական աշխատանք[4][5]։ 2019 թվականի հոկտեմբերի 15-ից Հաֆմանը 14-օրյա պատիժ է կրել Կալիֆոռնիայի Դուբլինի Դաշնային ուղղիչ հաստատությունում։ Նա պետք է ազատ արձակվեր բանտից 2019 թվականի հոկտեմբերի 27-ին, սակայն 2 օր շուտ ազատ արձակվեց, քանի որ հոկտեմբերի 27-ին հանգստյան օր էր[6]։ Ազատ արձակվելուց հետո նա նաև մեկ տարի պայմանական պատիժ է ստացել։

  1. «Huffman's a hard-working 'lazy' actor». TribLIVE (անգլերեն). 23 февраля 2015.
  2. Felicity Huffman biography, Biography Channel
  3. Felicity Huffman and Lori Loughlin Among Dozens Indicted in Alleged College Admissions Scam
  4. Felicity Huffman Sentenced to 14 Days Behind Bars in College Admissions Scam
  5. «Голливудская актриса Фелисити Хаффман в тюрьме: появились первые фото звезды - Lifestyle 24» (անգլերեն). 24 Канал. Վերցված է 2019-10-22-ին.
  6. Why Felicity Huffman Was Released 3 Days Early from Her 14-Day Prison Sentence