Մասնակից:Ալինա Հայրունց/Ավազարկղ29

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջենա Դուան
Jenna Dewan 2012.jpg
Ջենա Դուան 2012
Ծնվել է1980 թվականի դեկտեմբերի 3-ին (36 տարեկան)
ԾննդավայրՀարթֆորդ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, պարուհի
Ակտիվ շրջան2002- մինչև այսօր

Ջենա Լի Դուան Թաթում[1][2][3] (անգլ.՝ Jenna Lee Dewan-Tatum, Միջազգային հնչյունական այբուբեն[1][2];[4], ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 3-ին, Հարթֆորդ, Կոնեկտիկուտ), ամերիկացի դերասան և պարուհի: Հայտնի է դարձել «Քայլ առաջ» (2006) ֆիլմում գլխավոր դերը կատարելով:

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենա Լի Դուանը Նենսի Սմիթի (անգլ.՝ Nancy Smith, née Bursch) և Դերրիլ Դուանի (անգլ.՝ Darryll Dewan) դուստրն է, որը Notre Dame Fighting Irish ամերիկյան ֆուտբոլային թիմի նախկին բեկ է[5]: Նրա հայրը լիբանանա-լեհական ծագում ունի, իսկ մայրը՝ գերմանա-անգլիական[6][7][8]: Ավելի ուշ ապագա դերասանուհու ընտանիքը տեղափոխվել է Դալլաս: Միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին նա չիրլիդեր էր, տարբեր պարային մրցույթներում ստացել է մրցանակներ: Դպրոցը ավարտել է 1999 թվականին (ավարտական պարահանդեսում թագուհին էր): Ընդունվելով Հարավային Կալիֆոռնիայի համալարան նա դառնում է «Պի-Բետա-Ֆի» եղբայրության անդամ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

16 տարեկանում Դուանը զբաղված էր Լոս-Անջելեսում տաղանդների փնտրելու գործով, իսկ 18 տարեկանում, Լոս-Անջելես տեղափոխվելուց հետո սկսեց սովորել համասարանում: Այդպես նա սկսեց աշխատել պարուհի NSYNC-ի, Շոն Քոմսի, Սելին Դիոնի, Փինկի, Միսի Էլիոթի, Ռիկի Մարտինի և ուրիշների ելույթներում: Մասնակցել է Ջանեթ Ջեքսոնի All for You Tour շրջագայությանը, ինչպես նաև տեսահոլովակում: Ինչպես նաև նա մասնակցել է Քրիստինա Ագիլերայի «Not Myself Tonight» երգի տեսահոլովակում:

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենա Դուանը իր ամուսին՝ Չենինգ Թաթումի հետ. Նյու- Յորկ 2010

2002 թվականից նա նկարահանվել է «The Hot Chick», «Անեծք 2», «Ծարավ, պատերազմ ջրի համար» ֆիլմերում և «Ջոուի», «The Young and the Restless» հեռուստասերիասլներում: 2005 թվականին 25 տարեկան դերասանուհին առաջին անգամ «Tamara» ֆիմում կատարեց գլխավոր դերը (Թամարա Ռայլի):

2006 թվականին «Քայլ առաջ» ֆիլմում նկարահանվելուց հետո նա մեծ ճանաչում ձեռք բերեց: Նույն թվականին նա Անտոնիո Բանդերասի հետ նկարահանվել է մի այլ պարային ֆիլմում՝ «Պահիր ռիթմը»: Ֆիլմը 30 մլն շահույթ է բերել[9], սակայն կինոքնադատների կարծիքով ֆիլմը ստացվել է խիստ բացասական[10][11]:

2015 թվականին նա նկարահանվել է «Սուպերգրլ» հեռուստասերիալում, որտեղ կատարել է Լյուսի Լեյնի դերը:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունիսի 11-ից Դուանը ամուսնացած է դերասան Չենինգ Թաթումի հետ][12], որի հետ մինչև ամուսնանալը հանդիպել է 3 տարի[13][14]:

2013 թվականի մայիսին Լոնդոնում ծնվել է նրանց դուստրը՝ Էվերլի Ելիզաբեթ Մեյզել Թաթում (անգլ.՝ Everly Elizabeth Maiselle Tatum)[15][16]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 EuroNewz365 (2013-02-15)։ «Jenna Dewan Tatum shows off her pre pregnancy body»։ YouTube։ Վերցված է 2013-09-08 
  2. 2,0 2,1 «Jenna Dewan»։ Forvo.com։ 2011-02-12։ Վերցված է 2013-09-09 
  3. «Результаты поиска: Дуан»։ Movie.ru։ Վերցված է 2013-09-09 
  4. «"дженна деван-татум"» (поисковой запрос)։ google.ru։ Վերցված է 2013-09-08 
  5. University of Notre Dame Official Athletics Site — Football
  6. «Jenna Dewan’s Fan Q&A on Twitter and New Photos at Nylon Magazine’s»։ channingtatumunwrapped.com։ 2009-08։ Վերցված է 2009-08-26 
  7. Dunne, Susan (2006-04-07)։ «Brilliant Dancer Puts New Focus On Acting Career»։ courant.com։ Վերցված է 2006-07-20 
  8. «Interview Tamara: The Beautiful Leading Lady Jenna Dewan»։ Bloody Disgusting։ Վերցված է 2011-09-28 
  9. «Take the Lead»։ Boxofficemojo.com։ Վերցված է 2013-09-10 
  10. Gleiberman Owen (2006-04-14)։ «Missed Step»։ Entertainment Weekly։ էջ 61 
  11. Segal Lewis (2006-04-16)։ «Critic’s Notebook»։ Los Angeles Times։ էջ E.34 
  12. «CONGRATS TO THE NEW MR. AND MRS.TATUM!!!»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին 
  13. Baclayon, Jovie (2008-09-07)։ «Channing Tatum Engaged!»։ E! Online։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին։ Վերցված է 2009-05-09 
  14. «Channing Tatum Is Engaged»։ People։ Time։ 2008-09-07։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին։ Վերցված է 2009-05-09 
  15. Galla, Brittany (2013-06-02)։ «Channing Tatum and Jenna Dewan-Tatum’s Baby: It’s a Girl!»։ Us Weekly։ Վերցված է 2013-09-09 
  16. Loinaz, Alexis L. (2013-06-04)։ «Channing Tatum and Jenna Dewan-Tatum Reveal New Daughter’s Name!»։ E! Online։ Վերցված է 2013-09-09