Մասնակից:Ազատյան Նարեկ/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսաձևը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիան թույլ է ուսումնասիրված: Ակտիվ են գիշերը: Վարում են ծառից ծառ թռչկոտելու կենսաձև, հիանալիորեն մագլցում են: Միայնակ կենդանիներ են, բայց երբեմն հանդիպում են ոչ մեծ խմբերով մեծ պտղատու ծառերի վրա: Մեծ մասամբ սնվում են մրգերով, ուտում են նաև ծաղիկների նեկտար և ծաղիկներ, ինչպես նաև որսում են մանր և անողնաշարավոր կենդանիներ, այդ թվում նաև տաքարյուններ: Անազատ վիճակում ուտում են միս։ Միայն մեկ ձագ են ունենում, որը ծնվում է փակ աչքերով։ Խոշոր կատուները, ինչպիսիք են հովազները, և օձերը որսում են օլինգոյին: Խուսափում են կինկածուի հետ հանդիպումից, որոնք նրանց քշում են ծառերի վրայից։ Բնության մեջ կյանքի շարունակական տևողության մասին հստակ տվյալներ չկան, կյանքի տևողությունը ենթադրվում է 10 տարեկանից ոչ ավել, իսկ անազատ կյանքում ապրել են մինչև 25 տարի։

Դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև վերջին ժամանակները ուսումնասիրվում էր օլինգոյի 5 տեսակ, սակայն 2013 թվականին ամերիկացի կենդանաբան Քրիստոֆեր Հելջենի ղեկավարած հետազոտական խմբի կողմից անկացված Bassaricyon տեսակի օլինգոյի ուսումնասիրությունից հետո առանձնացնում են 4 տեսակի օլինգո։

  • Bassaricyon alleni - Ալլենա տեսակի օլինգո
  • Bassaricyon gabbii- Փափկապոչ օլինգո
  • Bassaricyon medius
  • Bassaricyon neblina

Անդերի Էկվադորի Լաս-Մակինասում 2006 թվականին Քրիստոֆեր Հելջենը հայտնագործեց Bassaricyon neblina տեսակը: 2013 թվականին այդ տեսակը ստացավ ձևական նկարագրություն:


Ազատյան Նարեկ/Ավազարկղ

Եգիպտացորենի հաց (անգլ․ Cornbread ), ԱՄՆ-ի ազգային խոհանոցի ավանդական թխվածք։ Համարվում է,որ այս կերակրատեսակը մտել է ժամանակակից ամերիկյան խոհանոց Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքում բնակեցված ազգությունների կողմից։

Եգիպտացորենի հացը ավելի շատ տարածում ունի ԱՄՆ-ի հարավային նահանգներում, չնայած այն թխում են երկրի ամբողջ տարածքում։ Կախված տարածաշրջանի դիրքից` հացի թխման բաղադրությունը կարող է տարբերվել։ Այսպես, հարավում ընդունված է հացը թխել բացառապես եգիպտացորենի ալյուրից, իսկ հյուսիսում եգիպտացորենի այլուրի հետ խառնում են 1։1 ցորենի ալյուր[1]։ Բացի այդ, հյուսիսային տարբերակով թխված հացը ավելի քաղցր են թխում կամ մատուցում են քաղցր օշարակների համադրությամբ։ Շատ հաճախ այսպիսի հացը թխում են մաֆֆինների համար նախատեսված կաղապարների մեջ։ Հարավում ընդունված է թխել եգիպտացորենի հացը պողպատյա թավաների մեջ։

Ամերիկյան եգիպտացորենի հացի պատրաստման բաղադրատոմսերի մեջ թույլատրվում է օգտագործել եգիպտացորենի սերմերի մանր կտրատված կարմիր պղպեղ կամ հալապենու պղպեղի և պանրի միջուկ։

Թխվածքի հիմքը դեղին եգիպտացորենի ալյուրն է[2]։

Շնորհիվ խոշոր աղացած ալյուրի արդյունքում հացը դառնում է ուռուցիկ, փխրուն, փափուկ։

Ամերիկյան եգիպտացորենի հացը ընդունված է մատուցել Մեքսիկական խոհանոցի ճաշատեսակների՝ ռագուի, ապուրների, կարմիր պղպեղի հետ, հարավային ամերիկյան նահանգների ճաշատեսակների՝ տապակած մսի, կարտոֆիլի խյուսի։ Հյուսիսային նահանգներում եգիպտացորենի հացը ամենից հաճախ ուտում են որպես կարկանդակ, նրա վրա ցողելով քաղցր թխկու օշարակ։

Եգիպտացորենի հացի պատրաստման տեխնոլոգիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքևում ներկայացված տեխնոլոգիան համապատասխանում է ԱՄՆ-ի հյուսիսային նահանգներում թխված եգիպտացորենի հացի ավանդական բաղադրատոմսերին։ Որպեսզի թխվի հարավային նահանգների բաղադրատոմսերին համապատասխան, բավական է փոխարինել համապատասխան քանակի ցորենի ալյուրը եգիպտացորենի ալյուրով, ինչպես նաև քչացնել շաքարի քանակությունը։

Մաֆֆին եգիպտացորենից

Բաղադրիչները՝

Ձուն և կաթը անհրաժեշտ է նախորոք հանել սառնարանից և թողնել սենյակային ջերմաստիճանում գոնե 15 րոպե։ Եգիպտացորենի ալյուրը ցորենի ալյուրով սոդայով, աղով, թթխմորով և շաքարավազով մաղել ցանցի միջով և խառնել։ Վառարանը տաքացնել մինչև 180°, կաղապարի վրա դնել մագաղաթյա թուղթ կամ պատել կարագի շերտով: Ձուն հարել առանձին խորը ափսեի մեջ և մի փոքր հարել պատառաքաղով։ Ձուն հարելու ընթացքում զգուշությամբ ավելացնել կաթը և հարել միագույն դառնալը։ Ապա ավելացնել բուսայուղ և նորից հարել։ Միացնել մեկ թասի մեջ չոր և ջրիկ խառնուրդը և հարիչով խառնել մինչև դառնա միասեռ զանգված։ Խմորը դնել տարայի մեջ և դնել նախապես տաքացված վառարանի մեջ։ Եգիպտացորենի հացը թխել կես ժամ մինչև պատրաստ լինելը։ Հանել կաղապարից և ծածկել թեթև սրբիչով, թողնել այդ դիրքով 15-20 րոպե։ Վերցնել սրբիչը և հացը հանել և մաքրել եգիպտացորենի ալյուրը հացի վրայից և դնել ցանցի վրա[3]։

Եգիպտացորենի հացը ավելի լավ է մատուցել սեղանին տաք վիճակում։ Եթե հացը սառել է, ապա մատուցելուց առաջ անհրաժեշտ է տաքացնել վառարանի մեջ։


Սովորական աղվես, գիշատիչ կաթնասուն, պատկանում է գիշատիչ շնազգիների ընտանիքի շարքին: Աղվեսի լատինական անվանումը, ըստ երևույթին, առաջացել է լատիներեն «lupus» և գերմաներեն «Wolf» բառերից, որը թարգմանվում է որպես «գայլ»: Հին սլավոներեն լեզվում «лисый» ածականը համապատասխանում էր դեղին, շիկակարմիր և դեղնանարնջագույն գույներին, որը բնորոշ էր լայն տարածում ունեցող սովորական աղվեսին: Շնազգիների ընտանիքի մի քանի տեսակի կաթնասունների ընդհանուր անվանումն է: Այդ խմբի միայն 10 տեսակն էր վերաբերում հենց աղվեսների (լատ.Vulpes) խմբին: Ամենահայտնի և տարածված ներկայացուցիչը սովորական աղվեսն է (Vulpes vulpes): Աղվեսները հանդիպում են ամբողջ աշխարհի ազգերի ֆոլկլորում:

Գորշ աղվեսը երկու տեսակի շնանման կենդանիներից է, որոնցից մի տեսակը հայտնի է որպես ծառ մագլցող, մյուս տեսակը հայտնի է որպես ջրարջանման շուն[4]:

Խմբին վերաբերվող տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղեկավարելով սուբյեկտիվ քննադատական գնահատականները, որոնք հիմնված են սովորական աղվեսի արտաքին տեսքի վրա, աղվեսներ կարելի է համարել հետևյալ կենդանիներին՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ирина Кутовая. «Кулинарный форум Хорошей кухни -> Кукурузный хлеб». forum.good-cook.ru. Վերցված է 2018-01-16-ին.
  2. MariaRus.USA (2014-01-28). «Кукурузный хлеб, рецепт хлеба из кукурузной муки. Cornbread. Американский». Վերցված է 2018-01-16-ին.
  3. «Кукурузный хлеб» (ռուսերեն). FOODideas.info. Վերցված է 2018-01-16-ին.
  4. Lavigne, Guillaume de (2015-03-19). Free Ranging Dogs – Stray, Feral or Wild? (անգլերեն). Lulu Press, Inc. ISBN 9781326219529.